ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''16'' նոյեմբերի 2004թ. |
N 446 |
ք.Ստեփանակերտ
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 22-րդ հոդվածի 3-րդ, 26-րդ հոդվածի 1-ին մասերը և ԼՂՀ կառավարության 2002 թվականի հունիսի 25-ի «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 128 որոշման 4-րդ կետը (ԼՂՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 73 որոշման խմբագրությամբ) ԼՂՀ կառավարությունը որոշում է.
1. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման, դրա նկատմամբ վերահսկողության և վիճակախաղերի կազմակերպիչների կողմից տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
(1-ին կետը փոփ. 05.08.2008 N 535-Ն)
2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն հավելվածի:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 5-օրյա ժամկետում վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա տալու մասին տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը:
(3-րդ կետը փոփ. 30.12.2004 N 544, փոփ. 05.08.2008 N 535-Ն)
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով ժամկետանց պարտավորություններ (այդ թվում՝ տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում դրանց մասին փաստի արձանագրման պահից 5-օրյա ժամկետում տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
(4-րդ կետը փոփ. 30.12.2004 N 544, փոփ. 05.08.2008 N 535-Ն)
5. Լիցենզավորված անձն իր ամբողջ գործունեության ընթացքում պարտավոր է բանկում պահպանել 6 միլիոն դրամի չափով երաշխիքային ավանդ: Երաշխիքային ավանդի առկայությունը հաստատելու նպատակով լիցենզավորված անձը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը լիազոր մարմին է ներկայացնում բանկից տեղեկանք` բանկում 6 միլիոն դրամի չափով երաշխիքային ավանդի առկայության մասին:
(5-րդ կետը լրաց. 05.08.2008 N 535-Ն)
5. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 16-ի «ԼՂՀ վիճակախաղերի կազմակերպման և անցկացման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 85 որոշումը:
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարություն
«16» նոյեմբերի 2004թ.
___ թիվ 446 որոշման |
ԿԱՐԳ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման հետ կապված վարչական հարաբերությունները, վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայի, այդ լիցենզիաներն ստանալու համար հայտի ներկայացման ձևերը (ձև NN 1 և 2):
2. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում հայտ, որտեղ նշվում են՝
ա) հայտատուի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,
բ) վիճակախաղի (վիճակախաղերի) անվանումը և տեսակը.
գ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
3. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
ա) հայտատուի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները,
բ) հայտատուի իրավասու մարմնի որոշումը տվյալ վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման մասին,
գ) իրային շահումների դեպքում մատակարարի հետ կնքված պայմանագիրը կամ իրային շահումների առկայության մասին տեղեկանք՝ ըստ քանակի, տեսակի և արժեքի,
դ) վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգը (կանոնակարգերը)՝ 2 օրինակից, թելակարված, կնքված և հաստատված հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից,
ե) վիճակախաղի (վիճակախաղերի) տոմսի աշխատանքային օրինակը,
զ) հայտատուի հաշվետու վերջին տարվա ֆինանսական հաշվետվությունները,
է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համապատասխան տարածքային մարմնի կողմից տրված՝ հայտատուի հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորությունների մասին տեղեկանք՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ,
ը) (կետն ուժը կորցրել է 30.12.2004 N 544)
թ) տեղեկանք՝ բանկում 6 միլիոն դրամի չափով երաշխիքային ավանդի առկայության մասին:
(3-րդ կետը փոփ. 30.12.2004 N 544, փոփ. 05.08.2008 N 535-Ն)
4. Հայտի մերժման կամ բավարարման դեպքում լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:
(Ձև 1-ը փոփ. 30.12.2004 N 544)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
|
Ձև 1
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(փոփ. 05.08.2008 N 535-Ն) |
Հ Ա Յ Տ
6 ՎԻՃԱԿԱԽԱՂԻ (ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայտատուի անվանումը և կազ- _____________________________________
մակերպական-իրավական ձևը ___________________________________________
Հայտատուի գտնվելու վայրը _____________________________________________
________________________________________________________________________
Հայտատուի գործունեության _____________________________________________
իրականացման վայրը ___________________________________________________
Վիճակախաղի (վիճակախա- _____________________________________________
ղերի) անվանումը և տեսակը _____________________________________________
ՀՎՀՀ ___________________________________________________________
հեռախոսահամարը` _____________________________________________________
ՀԱՅՏԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՄ`
հայտատուի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները. ●
հայտատուի իրավասու մարմնի որոշումը տվյալ վիճակախաղի (վիճակախաղերի)
կազմակերպման և անցկացման մասին. ●
իրային շահումների խաղարկման դեպքում իրային շահումների առկայության մասին տեղեկանք՝
ըստ քանակի, տեսակի և արժեքի. ●
վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգը (կանոնա-
կարգերը) 2 օրինակից, թելակարված, կնքված և հաստատված հայտատուի կառավարման
իրավասու մարմնի կողմից ●
վիճակախաղի (վիճակախաղերի) տոմսի աշխատանքային օրինակը. ●
հայտատուի հաշվետու վերջին տարվա ֆինանսական հաշվետվությունները. ●
տեղեկանք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային
պետական ծառայության համապատասխան տարածքային մարմնից` հաշվետու վերջին
ժամանակաշրջանի դրությամբ դիմողի հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորությունների մասին. ●
տեղեկանք` բանկում 6 միլիոն դրամի չափով երաշխիքային ավանդի առկայության մասին: ●
Առդիր` ____ թերթ:
Ներկայացված փաստաթղթերը և տվյալները ճիշտ են,
որի համար ստորագրում եմ՝ _________________________________________________________
(ստորագրությունը, պաշտոնը, անունը, ազգանունը)
Կ. Տ.
________ ________________200 թ.
(Ձև 1-ը փոփ. 05.08.2008 N 535-Ն)
|
|
Ձև 2
Տրված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ֆինանսների նախարարի 200 թվականի
------------------------- -ի N հրամանով
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ֆինանսների նախարարի տեղակալ
________________________________________
Կ.Տ.
(փոփ. 05.08.2008 N 535-Ն) |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(վերնագիրը փոփ. 05.08.2008 N 535-Ն)
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
|
Գրանցման համարը ----------------------------------------------- |
---------------------------------------------- ՎԽ- |
|
Կազմակերպության անվանումը-------------------------------- |
--------------------------------------------------- |
|
Կազմակերպության գտնվելու վայրը--------------------------- |
---------------------------------------------------- |
|
Տրված է---------------------------------------------------------------- |
------------------------- 200 թ. |
|
Գործողության ժամկետը ----------------------------------------- |
անժամկետ |
|
|
|