ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը հաստատելու մասին
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը
որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության արտաբյուջետային ֆոնդը վերանվանվում է հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ, իսկ ֆինանսական միջոցները տնօրինվում են սույն կարգին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«28» մարտի 2006թ.
թիվ 181 որոշման |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման
1. Սույն կարգով սահմանվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը:
2. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի (այսուհետ` ֆոնդ) միջոցները գոյանում են օրենքով սահմանված կարգով ու միջոցներից և տնօրինվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից:
3. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցների 90 տոկոսը բաշխվում է հարկադիր կատարողների, վարչության աշխատակիցների և ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց միջև` նրանց ամսական դրամական բավարարմանը համամասնորեն և վճարվում է յուրաքանչյուր ամիս:
Յուրաքանչյուր ամսվա համար այդ միջոցները հաշվարկվում և վճարվում են մինչև համապատասխան ամսվան հաջորդող ամսվա 15-ը, բացառությամբ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքի:
(3-րդ կետը փոփ. 24.03.2010 N 125-Ն)
4. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցների 10 տոկոսը կարող է տրամադրվել առանձին աշխատակիցների` որպես դրամական պարգևատրում աշխատանքային բարձր արդյունավետության և բարդ ու ծավալուն կատարողական գործողությունների իրականացման համար:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված միջոցների բաշխումն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի հրամանով ստեղծվում է երեք հոգուց բաղկացած հանձնաժողով:
6. Մինչև դրամական պարգևատրման մասին որոշման ընդունումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը պետք է ստանա հանձնաժողովի եզրակացությունը:
7. Եթե սույն կարգի 4-րդ կետում նախատեսված միջոցները չեն օգտագործվում տվյալ բյուջետային տարվա ընթացքում, ապա մնացորդային գումարը բաշխվում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով և 8-րդ կետով սահմանված ժամկետում:
(7-րդ կետը փոփ. 24.03.2010 N 125-Ն)
8. Տարվա վերջին ամսվա համար դրամական պարգևատրումները բաշխվում են տվյալ բյուջետային տարվա վերջին 5 օրվա ընթացքում:
(8-րդ կետը փոփ. 24.03.2010 N 125-Ն)
9. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցներից չեն տրամադրվում այն ծառայողներին /աշխատողներին/, ում նկատմամբ նախկինում կիրառվել է կարգապահական տույժ, որը սահմանված կարգով մարված կամ հանված չէ:
10. Դատական ակտերի հարկադիր կատարման համակարգի զարգացման համար նախատեսված ֆոնդի միջոցները օգտագործվում է հարկադիր կատարման ծառայությունում կատարողական գործողությունների կատարման ծախսերի փոխհատուցման և համակարգի զարգացման, մասնավորապես` հարկադիր կատարման ծառայության տեխնիկական վերազինման, շինությունների ու տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վերանորոգման, պահպանման, վարձակալության, գույքի և այլ սարքավորումների գնման, ծառայության զարգացմանն ուղղված այլ միջոցառումների ֆինանսավորման նպատակով:
Ֆոնդի միջոցների հաշվին համակարգի զարգացմանն ուղղված ծախսերը` կապված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման հետ, կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Ֆոնդի միջոցների հաշվին կատարողական գործողությունների կատարման ծախսերը` կապված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման հետ, չեն համարվում պետական կարիքների համար գնումներ:
Տվյալ բյուջետային տարվա ընթացքում չօգտագործված միջոցները փոխանցվում է հաջորդ տարի նույն նպատակով օգտագործելու համար:
11. Բյուջետային տարվա ավարտից հետո երեք ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը ԼՂՀ արդարադատության նախարարին է ներկայացնում հաշվետվություն նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման մասին:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |