Համարը 
N 181
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.04.08/11(20)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.03.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.03.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.04.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾԱԽՍՄԱՆ ԱՅԼ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"28" մարտի 2006թ.

 N 181

ք.Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ

ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ

ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ

ՆԱԵՎ ԾԱԽՍՄԱՆ ԱՅԼ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 02.03.20 N 118-Ն)

 

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը, ինչպես նաև ծախսման այլ ուղղությունները՝ համաձայն հավելվածի:

 (1-ին կետը խմբ. 02.03.20 N 118-Ն)

2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության արտաբյուջետային ֆոնդը վերանվանվում է հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ, իսկ ֆինանսական միջոցները տնօրինվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքին և սույն կարգին համապատասխան:

(2-րդ կետը լրաց. 02.03.20 N 118-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«28» մարտի 2006թ.

թիվ 181 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ

ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ

ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ,

ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾԱԽՍՄԱՆ ԱՅԼ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 02.03.20 N 118-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը, ինչպես նաև ծախսման այլ ուղղությունները:

 (1-ին կետը լրաց. 02.03.20 N 118-Ն)

2. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի (այսուհետ` ֆոնդ) միջոցները գոյանում են օրենքով սահմանված կարգով ու միջոցներից և տնօրինվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից:

2.1. Ֆոնդում գոյացած միջոցները օգտագործվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետում, ինչպես նաև սույն կարգում նախատեսված ուղղություններով:

(2.1-ին կետը լրաց. 02.03.20 N 118-Ն)

3. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցների 90 տոկոսը բաշխվում է հարկադիր կատարողների և ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց միջև` նրանց ամսական դրամական բավարարմանը համամասնորեն և վճարվում է յուրաքանչյուր ամիս:

Յուրաքանչյուր ամսվա համար այդ միջոցները հաշվարկվում և վճարվում են մինչև համապատասխան ամսվան հաջորդող ամսվա 15-ը, բացառությամբ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքի:

(3-րդ կետը փոփ. 24.03.2010 N 125-Ն, 02.03.20 N 118-Ն)

4. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցների 10 տոկոսը կարող է տրամադրվել առանձին աշխատակիցների` որպես դրամական պարգևատրում աշխատանքային բարձր արդյունավետության և բարդ ու ծավալուն կատարողական գործողությունների իրականացման համար:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված միջոցների բաշխումն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի հրամանով ստեղծվում է երեք հոգուց բաղկացած հանձնաժողով:

6. Մինչև դրամական պարգևատրման մասին որոշման ընդունումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը պետք է ստանա հանձնաժողովի եզրակացությունը:

7. Եթե սույն կարգի 4-րդ կետում նախատեսված միջոցները չեն օգտագործվում տվյալ բյուջետային տարվա ընթացքում, ապա մնացորդային գումարը բաշխվում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով և 8-րդ կետով սահմանված ժամկետում:

(7-րդ կետը փոփ. 24.03.2010 N 125-Ն)

8. Տարվա վերջին ամսվա համար դրամական պարգևատրումները բաշխվում են տվյալ բյուջետային տարվա վերջին 5 օրվա ընթացքում:

(8-րդ կետը փոփ. 24.03.2010 N 125-Ն)

9. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցներից չեն տրամադրվում այն ծառայողներին /աշխատողներին/, ում նկատմամբ նախկինում կիրառվել է կարգապահական տույժ, որը սահմանված կարգով մարված կամ հանված չէ:

10. Դատական ակտերի հարկադիր կատարման համակարգի զարգացման համար նախատեսված ֆոնդի միջոցները օգտագործվում է հարկադիր կատարման ծառայությունում կատարողական գործողությունների կատարման ծախսերի փոխհատուցման և համակարգի զարգացման, մասնավորապես` հարկադիր կատարման ծառայության տեխնիկական վերազինման, շինությունների ու տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վերանորոգման, պահպանման, վարձակալության, գույքի և այլ սարքավորումների գնման, վարձու աշխատողների աշխատանքի վարձատրության ապահովման, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հավելումների վճարման, ծառայության զարգացմանն ուղղված այլ միջոցառումների ֆինանսավորման նպատակով:

Ֆոնդի միջոցների հաշվին համակարգի զարգացմանն ուղղված ծախսերը` կապված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման հետ, կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Ֆոնդի միջոցների հաշվին կատարողական գործողությունների կատարման ծախսերը` կապված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման հետ, չեն համարվում պետական կարիքների համար գնումներ:

Տվյալ բյուջետային տարվա ընթացքում չօգտագործված միջոցները փոխանցվում է հաջորդ տարի նույն նպատակով օգտագործելու համար:

(10-րդ կետը լրաց. 02.03.20 N 118-Ն)

11. Բյուջետային տարվա ավարտից հետո երեք ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը Արցախի Հանրապետության արդարադատության նախարարին է ներկայացնում հաշվետվություն նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման մասին:

(11-րդ կետը փոփ. 02.03.20 N 118-Ն)

(Հավելվածը խմբ., լրաց., փոփ. 02.03.20 N 118-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան