Համարը 
N 181
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.04.08/11(20)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.03.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.03.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.04.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱՐԴԱՐԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"28" մարտի 2006թ.

 N 181

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը հաստատելու մասին

 

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության արտաբյուջետային ֆոնդը վերանվանվում է հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ, իսկ ֆինանսական միջոցները տնօրինվում են սույն կարգին համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«28» մարտի 2006թ.

թիվ 181 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման

 

1. Սույն կարգով սահմանվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը:

2. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի (այսուհետ` ֆոնդ) միջոցները գոյանում են օրենքով սահմանված կարգով ու միջոցներից և տնօրինվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից:

3. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցների 90 տոկոսը բաշխվում է հարկադիր կատարողների, վարչության աշխատակիցների և ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց միջև` նրանց ամսական դրամական բավարարմանը համամասնորեն և վճարվում է յուրաքանչյուր ամիս:

Յուրաքանչյուր ամսվա համար այդ միջոցները հաշվարկվում և վճարվում են մինչև համապատասխան ամսվան հաջորդող ամսվա 15-ը, բացառությամբ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքի:

(3-րդ կետը փոփ. 24.03.2010 N 125-Ն)

4. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցների 10 տոկոսը կարող է տրամադրվել առանձին աշխատակիցների` որպես դրամական պարգևատրում աշխատանքային բարձր արդյունավետության և բարդ ու ծավալուն կատարողական գործողությունների իրականացման համար:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված միջոցների բաշխումն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի հրամանով ստեղծվում է երեք հոգուց բաղկացած հանձնաժողով:

6. Մինչև դրամական պարգևատրման մասին որոշման ընդունումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը պետք է ստանա հանձնաժողովի եզրակացությունը:

7. Եթե սույն կարգի 4-րդ կետում նախատեսված միջոցները չեն օգտագործվում տվյալ բյուջետային տարվա ընթացքում, ապա մնացորդային գումարը բաշխվում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով և 8-րդ կետով սահմանված ժամկետում:

(7-րդ կետը փոփ. 24.03.2010 N 125-Ն)

8. Տարվա վերջին ամսվա համար դրամական պարգևատրումները բաշխվում են տվյալ բյուջետային տարվա վերջին 5 օրվա ընթացքում:

(8-րդ կետը փոփ. 24.03.2010 N 125-Ն)

9. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցներից չեն տրամադրվում այն ծառայողներին /աշխատողներին/, ում նկատմամբ նախկինում կիրառվել է կարգապահական տույժ, որը սահմանված կարգով մարված կամ հանված չէ:

10. Դատական ակտերի հարկադիր կատարման համակարգի զարգացման համար նախատեսված ֆոնդի միջոցները օգտագործվում է հարկադիր կատարման ծառայությունում կատարողական գործողությունների կատարման ծախսերի փոխհատուցման և համակարգի զարգացման, մասնավորապես` հարկադիր կատարման ծառայության տեխնիկական վերազինման, շինությունների ու տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վերանորոգման, պահպանման, վարձակալության, գույքի և այլ սարքավորումների գնման, ծառայության զարգացմանն ուղղված այլ միջոցառումների ֆինանսավորման նպատակով:

Ֆոնդի միջոցների հաշվին համակարգի զարգացմանն ուղղված ծախսերը` կապված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման հետ, կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Ֆոնդի միջոցների հաշվին կատարողական գործողությունների կատարման ծախսերը` կապված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման հետ, չեն համարվում պետական կարիքների համար գնումներ:

Տվյալ բյուջետային տարվա ընթացքում չօգտագործված միջոցները փոխանցվում է հաջորդ տարի նույն նպատակով օգտագործելու համար:

11. Բյուջետային տարվա ավարտից հետո երեք ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը ԼՂՀ արդարադատության նախարարին է ներկայացնում հաշվետվություն նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման մասին:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան