Համարը 
N 165
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.05.25/14(55)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.04.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.04.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» ապրիլի 2007թ.

N 165

ք.Ստեփանակերտ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 04.03.2014 N 101-Ն)

 

«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 04.03.2014 N 101-Ն)

1. Հաստատել լիցենզավորող մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը տեղեկացման կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 04.03.2014 N 101-Ն)

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը՝ լիազոր մարմինների կողմից բարդ ընթացակարգով տրված լիցենզիաների ցանկը լիազոր մարմինները տրամադրում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

3. (կետն ուժը կորցրել է 04.03.2014 N 101-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2007թ. ապրիլի «27»-ի

թիվ 165 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ

(վերնագիրը փոփ. 04.03.2014 N 101-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում են բարդ ընթացակարգով «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի` անվտանգության բնագավառի 1-9-րդ, առողջապահության բնագավառի 1-ին, 4-րդ և 5-րդ, գյուղատնտեսության բնագավառի 3-րդ, էներգետիկայի բնագավառի 1-ին, 2-րդ և 3-րդ, շրջակա միջավայրի պահպանության բնագավառի 1-ին կետերով սահմանված գործունեության տեսակների համար տրված լիցենզիաների մասին լիցենզավորող մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը (այսուհետ` վարչություն) տեղեկացնելու կարգը:

(1-ին կետը խմբ. 04.03.2014 N 101-Ն)

2. Լիցենզավորող մարմինը բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաներ տրամադրելուց հետո, մինչև հաջորդ ամսվա 15-ը, գրավոր հաղորդագրություն (NN 1 և 2 ձևեր) է ներկայացնում վարչություն՝ նշելով՝

ա) լիցենզավորված իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը, լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը և բնակության վայրը.

բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.

գ) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում).

դ) լիցենզիայի համարը և այն տալու ամսաթիվը.

3. Բարդ ընթացակարգով տրամադրված լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխության կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեություն ծավալելու դեպքում՝ փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում՝ լիցենզավորող մարմինը վարչությանը գրավոր տեղեկացնում է փոփոխությունների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով որոշում ընդունելուց կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելուց հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը:

4.  (կետն ուժը կորցրել է 04.03.2014 N 101-Ն)

5.  (կետն ուժը կորցրել է 04.03.2014 N 101-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 Ձև N 1

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ա Վ Ո Ր Ո Ղ  Մ Ա Ր Մ Ն Ի  Ա Ն Վ Ա Ն ՈՒ Մ Ը

 

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

1. Լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը ____________________________________

2. Գտնվելու վայրը ___________________________________________________________________

3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ______________________________________

4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (նշվում է, եթե սահմանված

կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան

վայրում) ___________________________________________________________________________

___________________________________________________________________________________

5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը _______________________________________________

 

 

_________________________________________

____________________

(լիցենզավորող մարմնի պաշտոնատար անձի անվանումը)

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

 

 

 Ձև N 2

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ա Վ Ո Ր Ո Ղ  Մ Ա Ր Մ Ն Ի  Ա Ն Վ Ա Ն ՈՒ Մ Ը

 

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

1. Լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը

___________________________________________________________________________________

2. Բնակության վայրը _________________________________________________________________

3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ______________________________________

4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (նշվում է, եթե սահմանված

կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան

վայրում) ___________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը _______________________________________________

 

 

_________________________________________

____________________

(լիցենզավորող մարմնի պաշտոնատար անձի անվանումը)

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

 

 

 Ձև N 3

 

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 (ուժը կորցրել է 04.03.2014 N 101-Ն)

 

 

 

 Ձև N 4

 

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 (ուժը կորցրել է 04.03.2014 N 101-Ն)