ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«15» հունվարի 2008թ. |
N 18 |
ք.Ստեփանակերտ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՒՍՄԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 24.11.2014 N 777-Ն)
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողներին դրամական վճարների չափը և վճարման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 24.11.2014 N 777-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«15» հունվարի 2008թ.
թիվ 18 որոշման |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՒՍՄԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
(վերնագիրը փոփ. 24.11.2014 N 777-Ն)
1. Սույն իրավական ակտով սահմանվում են օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողներին դրամական վճարների չափի և վճարման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 24.11.2014 N 777-Ն)
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողներին վճարվում են հետևյալ դրամական վճարները`
|
NN ը/կ |
Պաշտոնը |
Դրամական վճարները
(ՀՀ դրամ) |
| |
|
Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատու-
թյունների ունկնդիրների համար |
այլ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատու-
թյունների ունկնդիրների համար |
|
1. |
Կենտրոնական ապարատի վարչության պետ |
135.000 |
180.000 |
|
2. |
Առանձին բաժնի պետ |
117.000 |
162.000 |
|
3. |
Փրկարարական ջոկատի հրամանատար |
108.000 |
153.000 |
|
4. |
Խմբի պետ |
99.000 |
144.000 |
(2-րդ կետը փոփ. 24.11.2014 N 777-Ն)
3. ԼՂՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում` օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում ուսանող կուրսանտ փրկարարական ծառայողների ամսական կրթաթոշակները սահմանել 18.000 դրամի չափով:
4. Ուսման ընթացքում պահպանվում են օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր փրկարարական ծառայողների պաշտոնային դրույքաչափը:
(4-րդ կետը փոփ. 24.11.2014 N 777-Ն)
5. Օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում տրվող փրկարարական ծառայողների դրամական վճարումները և կրթաթոշակները վճարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության ֆինանսատնտեսագիտական ստորաբաժանման կողմից` կանխիկ կամ գանձապետական համակարգի միջոցով` փոխանցումներով:
(5-րդ կետը փոփ. 24.11.2014 N 777-Ն)
6. Տվյալ ամսվա համար նախատեսված դրամական վճարումները և կրթաթոշակները փրկարարական ծառայողին վճարվում կամ նրա հաշվի համարին փոխանցվում են մինչև տվյալ ամսվա 30-ը:
(6-րդ կետը փոփ. 24.11.2014 N 777-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |