Համարը 
N 158
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.04.08/11(20)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.03.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.03.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"28" մարտի 2006թ.

N 158

 ք.Ստեփանակերտ

 

Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին

 

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ  է.

1. Հաստատել բնօգտագործման վճարի դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ

ա) (ենթակետն ուժը կորցրել է 26.02.2013 N 70-Ն)

բ) գունագեղ քարերի մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով՝ բացառությամբ օնիքսանման մարմարի, վանակատի (օբսիդիան) ու լիստվենիտի, որոնց մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանված կարգով իրականացվող մրցույթների արդյունքով շահագործման հանձնվող հանքավայրերի համար կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել սույն որոշմամբ սահմանված դրույքաչափերից տարբերվող դրույքաչափեր.

դ) ստորերկրյա քաղցրահամ ջրերի ու աղի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի և աղի ծավալից ու սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողների կողմից անմիջապես հորատանցքի (աղբյուրի) վրա հաշվիչ (չափիչ) սարքեր տեղադրված լինելու դեպքում՝ ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում հաշվիչ (չափիչ) սարքերով հաշվառված ջրի ծավալներից և հաստատված դրույքաչափերից.

ե) հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է՝

1) միայն մեկ նպատակով հանքային ջրերի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողների կողմից անմիջապես հորատանցքի (աղբյուրի) վրա տեղադրված գազանջատիչից (այսուհետ՝ գազանջատիչ) դուրս եկող ջրախողովակի (այսուհետ՝ առաջնային խողովակ) վրա ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր (այսուհետ՝ առաջնային ջրահաշվիչ) տեղադրված լինելու դեպքում՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում առաջնային ջրահաշվիչով հաշվառված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով տվյալ նպատակի համար նախատեսված դրույքաչափերից:

Առաջնային ջրահաշվիչ տեղադրված չլինելու դեպքում վճարը հաշվարկվում է՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով տվյալ նպատակի համար նախատեսված դրույքաչափից:

Այն դեպքերում, երբ ջրօգտագործողի կողմից ածխաթթու գազ ստանալու նպատակով գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղադրված (միացված) է (են) լինում ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր), լրացուցիչ հաշվարկվում է բնօգտագործման վճար՝ նաև ածխաթթու գազ ստանալու համար՝ սույն որոշման 2-րդ կետի «զ» ենթակետով սահմանված կարգով,

2) միաժամանակ, մեկից ավելի նպատակներով հանքային ջրերի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս՝ առաջնային խողովակին միացված հանքային ջրի օգտագործման յուրաքանչյուր նպատակի համար առանձնացված խողովակների (այսուհետ՝ առանձնացված խողովակ) վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողների կողմից ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր (այսուհետ՝ առանձնացված ջրահաշվիչ) տեղադրված լինելու դեպքում՝ որպես ըստ օգտագործման առանձին նպատակների հաշվարկված բնօգտագործման վճարների համագումար, որոնք հաշվարկվում են՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում համապատասխան առանձնացված ջրահաշվիչով հաշվառված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված համապատասխան դրույքաչափից:

Այն դեպքերում, երբ ջրօգտագործողի կողմից գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղադրված (միացված) է (են) լինում ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր), լրացուցիչ հաշվարկվում է բնօգտագործման վճար՝ նաև ածխաթթու գազ ստանալու համար՝ սույն որոշման 2-րդ կետի «զ» ենթակետով սահմանված կարգով:

Առանձնացված ջրահաշվիչներ տեղադրված չլինելու դեպքում վճարը հաշվարկվում է՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում առաջնային հաշվիչ սարքով հաշվառված, իսկ դրա բացակայության դեպքում՝ հանքային ջրի հորատանցքից (աղբյուրից) փաստացի արդյունահանված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով սահմանված հանքային ջրի տվյալ հորատանցքի (աղբյուրի) մասով փաստացի օգտագործվող տեսակների գծով ամենաբարձր դրույքաչափից.

զ) ջրօգտագործողի կողմից գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր) տեղադրված (միացված) լինելու դեպքում ածխաթթու գազ ստանալու նպատակով հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է՝

1) գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա (մինչև ածխաթթու գազ ստանալու սարքն ընկած հատվածում) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գազաչափ տեղադրված լինելու դեպքում՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում գազաչափով հաշվառված ածխաթթու գազի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դրույքաչափից,

2) գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա (մինչև ածխաթթու գազ ստանալու սարքն ընկած հատվածում) գազաչափ տեղադրված չլինելու դեպքում՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հորատանցքից (աղբյուրից) փաստացի արդյունահանված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով ածխաթթու գազ ստանալու նպատակի համար սահմանված դրույքաչափից:

(2-րդ կետը փոփ., խմբ. 26.02.2013 N 70-Ն)

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը՝ բնական պաշարների արդյունավետ օգտագործման նպատակով երկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բնօգտագործման վճարի գանձման օբյեկտի տարր հանդիսացող փաստացի ծավալների նկատմամբ չափաքանակներ և սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ:

4. Լիազորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հրապարակելու ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների և գունագեղ քարերի միջազգային շուկայական միջին գինը եռամսյակի վերջին ամսվա դրությամբ, մինչև եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 10-րդ օրը:

5. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 2-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» թիվ 27 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի ապրիլի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2006թ. մարտի 28-ի

թիվ 158 որոշման

 

Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր

 

ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ

 

I. Ջրօգտագործման համար վճարի դրույքաչափերը

 

1. Մակերևութային ջրերի (բացառությամբ լճերի և ջրամբարների) յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար`

 

- ձկնաբուծության նպատակով

1 դրամ

- արդյունաբերական նպատակներով

0.5 դրամ

- խմելու և կենցաղային նպատակներով,

0.5 դրամ

բացառությամբ 50 տոկոս և ավելի պետական (համայնքային)

սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով

ջրամատակարարման և ջրահեռացման

գործունեություն իրականացնող

ընկերությունների, որոնց համար՝

- ոռոգման նպատակով

 

 

0.025 դրամ

0.0 դրամ:

 

 

2. Լճերի և ջրամբարների ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար

 

- ոռոգման նպատակով

0.0 դրամ

- այլ նպատակներով

1.5 դրամ:

(2-րդ կետը փոփ. 18.03.2015 N 154-Ն)

3. Խմելու համար պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար՝ 1.0 դրամ, բացառությամբ 50 տոկոս և ավելի պետական (համայնքային) սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով ջրամատակարարման և ջրահեռացման գործունեություն իրականացնող ընկերությունների, որոնց համար՝ 0.05 դրամ:

4. Խմելու համար ոչ պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`

 

- ոռոգման նպատակով

0.0 դրամ

- այլ նպատակներով

1.0 դրամ:

 

5. Ռեկրեացիոն (հանգստի նպատակով լողավազաններում օգտագործելու) նպատակով ստորերկրյա թերմալ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար՝ 50 դրամ:

 

II. ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՄԱՐՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ, ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՈՒ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԵՎ ԱՂԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. (կետն ուժը կորցրել է 26.02.2013 N 70-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 26.02.2013 N 70-Ն)

 

3. ՎառելիքաԷներգետիկ հումքի մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար`

 

ածուխ

5 տոկոս

տորֆ

3 տոկոս

այրվող թերթաքարեր

3 տոկոս

 

4. Երեսապատման քարերի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար՝

 

տուֆ

5 տոկոս

ֆելզիտային տուֆ (այդ թվում՝ դեկորատիվ)

6 տոկոս

գրանիտ (գրանոդիորիտ, գրանոսիենիտ)

7 տոկոս

մարմար, մարմարացված կրաքարեր

5 տոկոս

դեկորատիվ մարմար

6 տոկոս

կոնգլոմերատներ, կոնգլոբրեկչիաներ և տրավերտին

6 տոկոս

բազալտ

4.5 տոկոս

հիալոբազալտ

6 տոկոս

 

5. Շինարարական քարերի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`

 

տուֆ

4 տոկոս

տուֆաավազաքարեր

3.5 տոկոս

բազալտ

3.5 տոկոս

անդեզիտ, անդեզիտաբազալտ և այն

3.5 տոկոս

պորֆիրիտ

3 տոկոս

կրաքար

3.5 տոկոս

 

6. Լցանյութերի և բալաստային հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`

 

հրաբխային խարամ

3 տոկոս

պեմզա

4 տոկոս

ավազախճաքարային խառնուրդ (ավազ, խիճ և այլն)

3 տոկոս

բալաստային հումք (պորֆիրիտ, բազալտ, անդեզիտաբազալտ, լիպարիտ և այլն)

3 տոկոս

 

7. Շինանյութերի արտադրության հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`

 

ցեմենտի հումք (կավեր, կրաքարեր)

6 տոկոս

կրաքար (կիր ստանալու համար)

3 տոկոս

կավեր

4 տոկոս

բնական հանքային ներկեր

4 տոկոս

գիպսատար կավեր

4 տոկոս

 

8. Գունագեղ քարերի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար`

 

ագաթ

6 տոկոս

փիրուզ

6 տոկոս

վանակատ (ծիածանվող օբսիդիան)

6 տոկոս

հասպիս

6 տոկոս

օնիքսանման մարմար

5 տոկոս

լիստվենիտ

5 տոկոս

վանակատ (օբսիդիան)

7 տոկոս

 

9. Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր միավորի համար`

 

ցեոլիտ (խոր.մ)

5 տոկոս

պեռլիտ (խոր.մ)

6 տոկոս

դիատոմիտ (խոր.մ)

6 տոկոս

բենտոնիտ (տոննա)

6 տոկոս

դունիտ և պերիդոտիտ (տոննա)

4 տոկոս

հրակայուն կավեր (տոննա)

4 տոկոս

անդեզիտ, անդեզիտաբազալտ

(թթվակայուն հումք) (տոննա)

4 տոկոս

ծծումբ (տոննա)

3 տոկոս

կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) (տոննա)

3 տոկոս

դոլոմիտ (տոննա)

3.5 տոկոս

բարիտ (տոննա)

5 տոկոս

 

10. Աղի և հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար՝

ա) աղի յուրաքանչյուր տոննայի արդյունահանման համար՝

 

քարաղի տեսքով՝

440 դրամ

աղաջրի տեսքով՝

45 դրամ

 

բ) հանքային ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`

 

արդյունաբերական նպատակով՝

3750 դրամ

բուժական նպատակով՝

200 դրամ

ածխաթթու գազ ստանալու նպատակով՝

150 դրամ

ռեկրեացիոն (հանգստի նպատակով լողավազաններում

օգտագործելու) նպատակով՝

50 դրամ

 

գ) արտադրված ածխաթթու գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար՝ 30 դրամ:

(II բաժինը փոփ. 26.02.2013 N 70-Ն)

 

III. ԿԵՆՍԱՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ԴՐՈԻՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Փայտանյութի (անտառանյութի) օգտագործման համար ծառի տեսակի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար՝

 

Անտառային ծառատեսակները

 

Հեռավորու-թյունը (կմ)

Դրույքաչափը դրամով

Շինափայտ առանց կեղևի, ըստ ծառաբնի կտրվածքի (սմ)

 

տեխնոլոգիական փայտ (1 մետր երկարությամբ՝ կեղևով)

 

Վառելափայտ (1 մետր երկար-ությամբ՝ կեղևով)

25-ից ավելի

13-25-ը ներառյալ

3-13-ը ներառյալ

Կաղնի, հացենի, թխկի, թեղի

մինչև 10-ը ներառյալ

5700

5250

4380

2600

700

10-25-ը ներառյալ

4390

4040

3370

2040

630

25-40-ը ներառյալ

3990

3670

3070

1670

560

40-ից ավելի

3420

3150

2630

1300

420

Սոճենի, լորենի

մինչև 10-ը ներառյալ

3300

3000

2540

1200

700

10-25-ը ներառյալ

2540

2310

1950

1060

630

25-40-ը ներառյալ

2310

2100

1780

930

560

40-ից ավելի

1980

1800

1520

800

420

Հաճարենի

մինչև 10-ը ներառյալ

3000

2700

2310

1500

700

10-25-ը ներառյալ

2310

2080

1780

1155

630

25-40-ը ներառյալ

2100

1890

1620

1050

560

40-ից ավելի

1800

1620

1390

900

420

Հունական ընկուզենի, արջատխլի, սոսի, գիհի, կարմրածառ (կենի) և պտղատու այլ ծառատեսակներ

մինչև 10-ը ներառյալ

13000

12000

10000

5900

1500

10-25-ը ներառյալ

10000

9200

7600

4600

1400

25-40-ը ներառյալ

9000

8200

6800

3600

1200

40-ից ավելի

7700

7000

5800

2800

900

Բոխի և այլ ծառատեսակներ

մինչև 10-ը ներառյալ

1250

1100

960

500

420

10-25-ը ներառյալ

960

850

740

360

350

25-40-ը ներառյալ

870

770

680

280

280

40-ից ավելի

750

660

580

250

210

 

Սույն կետում կիրառվող՝ ստորև նշված հասկացություններն օգտագործվում են հետևյալ իմաստով՝

ցցաչոր ծառ՝ բնական ծերացման, անտառաճման պայմանների խիստ վատթարացման, տարերային աղետների (հրդեհ), հիվանդությունների, վնասատուներով խիստ վարակվածության և այլ պատճառներով չորացած կանգուն ծառ.

փայտանյութի օգտագործում՝՝ կանգուն ծառի և (կամ) ծառի առանձին ճյուղերի հատում, կոճղերի հանում և անտառից դուրսբերում, թափուկի հավաքում և անտառից դուրսբերում.

հեռավորություն՝՝ անտառի սկզբից (որտեղից անտառային ճանապարհով դուրս է բերվելու փայտանյութը) մինչև ծառահատման վայրն ընկած տարածություն:

2. Արդյունագործական նպատակով բույսերի օգտագործման համար՝

ա) լայն կիրառում ունեցող դեղաբույսերի (անթառամ՝ ծալքավոր, կատվախոտ՝ դեղատու, զիվան՝ հսկայական, լերդախոտ՝ ալեհեր, սրոհունդ (արևքուրիկ)՝ խոցված, լոշտակ՝ սպիտակ, լոշտակ՝ երկտուն, առյուծագի՝ սովորական, խնկածաղիկ՝ սովորական, տատրակ՝ սովորական (խոճկորիկ), օշինդր՝ դառը, կտտկենի՝ սև, արոսենի՝ սովորական, հազարատերևուկ՝ սովորական, եղերդակ՝ սովորական, եզան լեզու՝ մեծ, ուրց՝ Կոչիի, լորենի՝ սրտաձև, կծոխուր՝ սովորական, ալոճ (սզնի) յուրաքանչյուր կիլոգրամի համար՝

վերգետնյա մասեր՝

100 դրամ

արմատներ՝

300 դրամ.

բ) այլ դեղաբույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝

վերգետնյա մասեր՝

50դրամ

արմատներ՝

200 դրամ.

գ) լայն կիրառում ունեցող սննդային բույսերի (շուշանբանջար՝ սոխուկավոր, սիբեխ՝ սովորական, սինդրիկ՝ հարթ, սինդրիկի բազմածաղիկ, շրեշ՝ փարթամ, ծնեբեկ՝ դեղատու, ձիասամիթ՝ մանրապտուղ (բոխի), ավելուկ՝ գանգուր) յուրաքանչյուր կիլոգրամի համար՝

վերգետնյա մասեր՝

15 դրամ

արմատներ՝

50 դրամ.

դ) այլ սննդային բույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝

վերգետնյա մասեր՝

10 դրամ

արմատներ՝

30 դրամ.

ե) տեխնիկական բույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝

վերգետնյա մասեր՝

50 դրամ

արմատներ՝

150 դրամ.

զ) գեղազարդային բույսերի յուրաքանչյուր միավորի (հատ) համար՝

վերգետնյա մասեր՝

10 դրամ

է) բուսական խեժերի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝          500 դրամ:

 

3. Արդյունագործական նպատակով օգտագործվող պտուղների, հատապտուղների և ընկուզավորների յուրաքանչյուր կիլոգրամի համար՝

պտուղներ, հատապտուղներ՝

30 դրամ

տխիլ (տկողին), ընկույզ՝

60 դրամ:

 

 4. Կենդանիների տեսակների՝ գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով օգտագործման համար՝

ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար՝

վայրի խոզ՝ 50000 դրամ
գորշուկ (փորսուղ)՝ 2500 դրամ
աղվես՝ 500 դրամ
քարակզաքիս՝ 2000դրամ
ճահճակուղբ՝ 500 դրամ
մշկամուկ՝ 500 դրամ
նապաստակ՝ 800 դրամ
սկյուռ՝ 300 դրամ
քնամոլ՝ 200 դրամ
չղջիկ՝ 100 դրամ
խլուրդ՝ 20 դրամ
ոզնի՝ 200 դրամ
այծյամ՝ 85000 դրամ
եղեգնակատու` 50000 դրամ
լուսան՝ 50000 դրամ
ջրառնետ՝ 10 դրամ

         

     բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար՝

սև ցին՝ 10000 դրամ
ճահճային մկնաճուռակ՝ 10000 դրամ
լորաճուռակ՝ 5000 դրամ
ցախաքլորաորս՝ 50000 դրամ
գիշանգղ՝ 50000 դրամ
մեծ ճուռակ՝ 10000 դրամ
տափաստանային ճուռակ՝ 10000 դրամ
թավշոտ ճուռակ՝ 10000 դրամ
սովորական հողմավար բազե՝ 5000 դրամ
արտուտաբազե՝ 30000 դրամ
այլ բազեանմաններ՝ 5000 դրամ

սագանմաններ (սուլող մրտիմն, կռնչան բադ,

ճքճքան մրտիմն, կարմրագլուխ սուզաբադ,

փումփուլավոր սուզաբադ)՝

 

500 դրամ

կաքավ՝ 500 դրամ
փասիան՝ 2000 դրամ
թուրաջ՝ 2500 դրամ
լոր՝ 100 դրամ
սև փարփար՝ 300 դրամ
կռվակտցար, կարմրաոտ կտցար, մորակտցար՝ 100 դրամ
քարադրանմաններ՝ 200 դրամ
աղավնանմաններ (սովորական տատրակ, 100 դրամ
թխակապույտ աղավնի, անտառային աղավնի)՝  
կկվանմաններ՝ 200 դրամ
բվանմաններ՝ 2000 դրամ
սովորական այծկիթ՝ 500 դրամ
սովորական կիվիվ՝ 500 դրամ
մանգաղաթևեր՝ 300 դրամ
ալկիոններ՝ 300 դրամ
հոպոպ՝ 100 դրամ
փայտփոր՝ 300 դրամ
ճնճղուկանմաններ (տնային ճնճղուկ, 100 դրամ

սովորական սարյակ, սև կեռնեխ, սինակեռնեխ,

դաշտային արտույտ, տափաստանային արտույտ)՝

 
եղեգնահավ՝ 500 դրամ
ոսկեգույն մեղվակեր՝ 1500 դրամ.

               

 գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար՝

գյուրզա՝ 3000 դրամ
այլ տեսակի օձեր՝ 1000 դրամ
մողես՝ 200 դրամ
կասպիական կրիա՝ 200 դրամ.

 

 դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար՝

գորտեր (լճագորտ, փոքրասիական գորտ) (կգ)՝ 70 դրամ
սովորական ծառագորտ (հատ)՝ 200 դրամ
փոքրասիական տրիտոն (հատ)՝ 500 դրամ
կանաչ դոդոշ (հատ)՝ 10 դրամ.

 

ե) փափկամարմինների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար՝

անատամ (հատ)՝ 20 դրամ
խաղողի խխունջ (կգ)՝ 200 դրամ
այլ տեսակի փափկամարմիններ (կգ)՝ 100 դրամ.

 

զ) հոդվածոտանիների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար՝

գետի խեցգետին (կգ)՝ 50 դրամ
հաստապոչ կարիճ (հատ)՝ 20 դրամ
այլ տեսակի հոդվածոտանիներ (հատ)՝ 10 դրամ.

 

է) ձկների յուրաքանչյուր կիլոգրամի օգտագործման համար՝

սիգ՝ 50 դրամ
լոքո՝ 400 դրամ
սպիտակ ամուր, սև ամուր, հաշամ, հաստաճակատ՝ 500 դրամ
կարմրախայտ՝ 1000 դրամ
կարաս՝ 20 դրամ
ծածան՝ 100 դրամ
ցանկում չնշված այլ ձկնատեսակներ՝ 30 դրամ

 

Օձի թույնի օգտագործման դեպքում բնօգտագործման վճարի դրույքաչափը թույնի յուրաքանչյուր գրամի համար հաշվարկվում է օձի համապատասխան տեսակի համար սույն կետի «գ» ենթակետում ներկայացված դրույքաչափի նկատմամբ կիրառելով 3.0 գործակիցը:

Ձկնկիթի օգտագործման դեպքում բնօգտագործման վճարի դրույքաչափը ձկնկիթի յուրաքանչյուր կիլոգրամի համար հաշվարկվում է սույն կետի «է» ենթակետում ներկայացված համապատասխան դրույքաչափերի նկատմամբ կիրառելով 10.0 գործակիցը:

5. Գյուղատնտեսական՝ խոտհնձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների յուրաքանչյուր հեկտարի միանվագ (միանգամյա) օգտագործման համար՝ 2000 դրամ:

6. Գյուղատնտեսական՝ արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար՝ անասունների յուրաքանչյուր գլխի համար՝ յուրաքանչյուր օրվա կտրվածքով (խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզեր, ձիեր)՝

բարելավված արոտավայրերում՝

3 դրամ

 բնական արոտավայրերում՝

2 դրամ»:

 

IV. ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՄԱՐՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Սույն բաժնով սահմանված հաստատագրված դրույքաչափերը կիրառվում են պինդ օգտակար հանածոների համար օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ:

 

1. Վառելիքաէներգետիկ հումքի մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար`

 

Օգտակար հանածոյի անվանումը

Դրույքաչափը

(դրամ)

Ածուխ

400

Տորֆ

200

Այրվող թերթաքար

150

 

2. Երեսպատման քարերի, շինարարական քարերի, լցանյութի և բալաստային հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`

 

Օգտակար հանածոյի անվանումը

Մարված պաշարից երեսապատման քարի, շինաքարի ելքը, %*)

Դրույքաչափը (դրամ)

երեսապատ- ման քարը

շինաքարը

լցանյութը և բալաստային հումքը

Անդեզիտաբազալտ, անդեզիտ, բազալտ, հիալոբազալտ, դոլերիտային բազալտ, լիպարիտ և նմանատիպ այլ տարատեսակներ

մինչև 30

250

100

30

30-ից մինչև 40

300

130

40-ից մինչև 50

350

160

50-ից ավելի

400

200

Գաբբրոներ, գրանիտներ, տուֆաավազաքարեր, մոնցոնիտներ, զրանոդիորիտներ, գրանոսիենիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ

մինչև 30

700

-

40

30-ից մինչև 40

1000

-

40-ից մինչև 50

1300

-

50-ից ավելի

1500

-

Կոնգլոմերատներ, կոնգլոբրեկչիաներ և նմանատիպ այլ տարատեսակներ

մինչև 20

800

-

-

20-ից մինչև 30

1000

-

30-ից մինչև 40

1200

-

40-ից ավելի

1400

-

Մարմարներ, մարմարացված կրաքարեր, դիաբազային պորֆիրիտներ, դիաբազներ, պորֆիրիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ

մինչև 20

600

-

300

20-ից մինչև 30

800

-

30-ից մինչև 40

1000

-

40-ից ավելի

1200

-

Տուֆեր, կրաքար և նմանատիպ այլ տարատեսակներ

մինչև 30

200

70

20

30-ից մինչև 40

250

100

40-ից մինչև 50

300

130

50-ից ավելի

350

150

Ֆելզիտային տուֆեր, տրավերտիններ, տուֆաբրեկչիաներ, չհղկվող տուֆաավազաքարեր և նմանատիպ այլ տարատեսակներ

մինչև 30

450

150

20

30-ից մինչև 40

500

200

40-ից մինչև 50

550

250

50-ից ավելի

600

300

Հրաբխային խարամ և նմանատիպ այլ տարատեսակներ

 

-

-

30

Պեմզաներ, պեռլիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ

 

-

-

35

Ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդներ և նմանատիպ այլ տարատեսակներ

 

-

-

35

 

*) Սույն կետում ելքի ցուցանիշը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված պաշարների համար սահմանված օգտակար (կամ փաստացի) ելքի չափն է:

 

3. Շինանյութերի արտադրության հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`

 

Օգտակար հանածոյի անվանումը

Դրույքաչափը

(դրամ)

Ցեմենտի հումք` կավեր, կրաքարեր, տրավերտիններ

80

Կրաքար` կիր ստանալու համար

25

Կավեր

20

Գիպսատար կավեր

200

Բնական հանքային ներկեր

1000

 

4. Գունագեղ քարերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար`

 

Օգտակար հանածոյի անվանումը

Դրույքաչափը

(դրամ)

Վանակատ (օբսիդիան)

5

Օնիքսանման մարմար, այդ թվում`

- մենաքարը, երեսապատման քարը

- լցանյութը, խճաքարը` որպես արհեստագործական քարերի հումք

 

30

5

Լիստվենիտ

500

 

5. Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր միավորի համար`

 

Օգտակար հանածոյի անվանումը

Չափման

միավորը

Դրույքաչափը

(դրամ)

Անդեզիտ, անդեզիտաբազալտ (թթվակայուն)

տ

20

Բարիտ

տ

40

Բենտոնիտ

տ

550

Դիատոմիտ

խոր. մ

150

Դոլոմիտ

տ

40

Դունիտ և պերիդոտիտ

տ

100

Կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս)

տ

350

Հրակայուն կավեր

տ

50

Պեռլիտ

խոր. մ

450

Ցեոլիտ

խոր. մ

400

Հղկանյութեր

կգ

5

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան