Համարը 
թիվ 98
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.07.13/18(59)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
12.07.2007
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
12.07.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.07.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության նախարարության

կողմից «12» հուլիսի 2007թ.

Գրանցման համարը 710

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«12» հուլիսի 2007թ.

 թիվ 98

ք.Ստեփանակերտ

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

 

 

Ռ.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ արդարադատության նախարարի

2007 թվականի հուլիսի 12-ի

թիվ 98 հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ

ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը:

2. Ծառայողական քննությունը օրենքով և սույն կարգով սահմանված դեպքերում և կարգով հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննությունն է:

3. Ծառայողական քննությունը նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը: Գլխավոր հարկադիր կատարողը` իր կողմից նշանակված ծառայողական քննության մասին անմիջապես հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարին:

4. Ծառայողական քննություն կարող է նշանակվել նաև մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակված քննադատության, ինչպես նաև կազմակերպությունների, քաղաքացիների դիմումների և բողոքների հիման վրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից:

5. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` ծառայություն) կենտրոնական մարմնի կողմից նախատեսվող կամ սկսված ծառայողական քննության իրականացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից կարող է հանձնարարվել նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանը կամ պաշտոնատար անձին:

6. Հարկադիր կատարողը, որի նկատմամբ անցկացվում է ծառայողական քննություն, իրավունք ունի ներկայացնելու հիմնավորումներ, հարուցելու միջնորդություններ, ծանոթանալ ծառայողական քննության նյութերին:

7. Հարկադիր կատարողը պարտավոր է ժամանակին ներկայանալ ծառայողական քննությունն իրականացնող անձի կանչով, տալ գրավոր բացատրություններ:

8. Ծառայողական քննություն իրականացնող անձը անհրաժեշտության դեպքում կարող է տեղեկատվություն ստանալ և բացատրություն վերցնել /ձև թիվ 1/ ծառայողական քննության հետ առնչվող այլ անձանցից:

9. Ծառայողական քննություն իրականացնող անձը ուսումնասիրում է գործին վերաբերող փաստաթղթերը, տեղեկանքները և այլ նյութերը, անհրաժեշտության դեպքում` պատճենահանում դրանք:

10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից նշանակված ծառայողական քննության եզրակացությունը 5-օրյա ժամկետում ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարին:

11. Ծառայության կենտրոնական մարմնի կողմից իրականացվող ծառայողական քննության եզրակացությունը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը և 5-օրյա ժամկետում ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարին:

12. Ծառայողական քննության կատարման ժամկետը սահմանվում է մինչև երեսուն օր: Ծառայողական քննությունն իրականացնող անձի առաջարկությամբ նախաձեռնողի կողմից ծառայողական քննության կատարման ժամկետը, կապված լրացուցիչ ուսումնասիրությունների կամ այլ հանգամանքների հետ, կարող է երկարաձգվել մինչև տասնհինգ օր:

13. Ծառայողական քննության արդյունքների հիման վրա ընդունված որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

 

 

Ձև թիվ 1

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բացատրություն վերցնելու մասին

 

«_______»________________ թ.

_____________________________

կատարման վայրը            

 

__________________  ______________________________________________

                                                  բացատրություն վերցնողի պաշտոնը, կոչումը և ազգանունը

 

Համաձայն ԼՂՀ արդարադատության նախարարի 2007թ. ________-ի «Հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ_______ հրամանի` բացատրություն վերցրեցի.

 

_________________________________________________________________________

                                                 անուն, հայրանուն, ազգանուն

_________________________________________________________________________

                                                 ծննդյան տարեթիվը և վայրը

_________________________________________________________________________

                                     աշխատանքի վայրը և զբաղեցրած պաշտոնը

_________________________________________________________________________

                                փաստացի բնակության վայրը և հեռախոսահամարը

 

_________________________________ -ին առաջարկվեց բացատրություն տալ իրեն հայտնի

                անունը, ազգանունը

 

փաստերի և հանգամանքների վերաբերյալ.

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

_______________________________________                          _____________________

         Բացատրություն տվողի ստորագրությունը                                                                ազգանունը

_______________________________________                          _____________________

       Բացատրություն վերցնողի ստորագրությունը                                                             ազգանունը