Համարը 
թիվ 99
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.07.13/18(59)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
12.07.2007
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
12.07.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.07.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության նախարարության

կողմից «12» հուլիսի 2007թ.

Գրանցման համարը 711

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«12» հուլիսի 2007թ.

 թիվ 99

ք.Ստեփանակերտ

 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1.1 մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Սահմանել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի անցնելու համար ստաժավորում անցնելու կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:

 

 

Ռ.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ արդարադատության նախարարի

2007 թվականի հուլիսի 12-ի

թիվ 99 հրամանի

 

ԿԱՐԳ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (այսուհետ` ծառայություն) պաշտոնի նշանակվելու համար դիմած և ծառայությունում պաշտոնի անցնելու համար մասնագիտական փորձ չունեցող քաղաքացիներին (այսուհետ` թեկնածու) մինչև մեկ ամիս ժամկետով ստաժավորում անցնելու կարգն ու պայմանները:

2. Ստաժավորում անցնելու հետ կապված թեկնածուի ընտրության և կազմակերպչական բնույթի այլ աշխատանքներն իրականացնում է ծառայության կենտրոնական մարմինը:

 

II. ԹԵԿՆԱԾՈՒԻ ՍՏԱԺԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

3. Ստաժավորման կարող է ներգրավվել այն թեկնածուն, ով բավարարում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջները:

4. Ծառայության անցնելու ցանկություն ունեցող զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության աշխատակիցները, ովքեր բավարարում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջները, ծառայությունում պաշտոնի են նշանակվում առանց ստաժավորում անցնելու:

5. Ծառայությունում համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (այսուհետ` ուղեգրող) ուղեգրում է թեկնածուին ստաժավորում անցնելու համար` տալով ուղեգիր (Ձև 1-ը կցվում է):

6. Թեկնածուի ստաժավորումն իրականացվում է տեսագործնական պարապմունքների միջոցով:

7. Ծառայությունում թեկնածուի ստաժավորում անցնելու գործընթացը ղեկավարում է ուղեգրում նշված և ուղեգրողի կողմից նշանակված համապատասխան ծառայողը (այսուհետ` տեսագործնական պարապմունքների ղեկավար):

8. Ստաժավորում անցնող թեկնածուն ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրում է ծառայության ոլորտին առնչվող իրավական ակտերը, մասնակցում է ղեկավարի կամ վերջինիս հանձնարարությամբ` ծառայության համապատասխան ծառայողի աշխատանքային պարտականություններից բխող գործառույթների իրականացմանը:

9. Ստաժավորումն ավարտվում է ղեկավարի կողմից ստաժավորումն անցած թեկնածուի ընդհանուր պատրաստվածության մակարդակի, տեսական և գործնական պարապմունքների ընթացքում նրա կողմից ստացված տեսական գիտելիքների և գործնական հմտությունների գնահատմամբ: Այդ մասին նշվում է համապատասխան եզրակացությունում (Ձև 2-ը կցվում է):

10. Եզրակացության մեկ օրինակը պահվում է ծառայության կենտրոնական մարմնում` մրցույթի արդյունքների հետ միասին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնելու նպատակով, իսկ երկրորդ օրինակը տրվում է ստաժավորում անցած թեկնածուին:

11. Թեկնածուի ստաժավորում անցնելը կարող է վաղաժամկետ դադարեցվել ուղեգրողի որոշմամբ` թեկնածուի դիմումի համաձայն:

Թեկնածուի կողմից անհարգելի պատճառով դասընթացներին չհաճախելու դեպքում, սույն կարգով սահմանված կարգով, միջնորդություն է ներկայացվում ուղեգրողին` թեկնածուի ուսումնական դասընթաց անցնելը վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ:

 

 

 

Ձև 1

 

ՈՒՂԵԳԻՐ

 

ԹԵԿՆԱԾՈՒԻ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ

 

Տրվում է ________________________________________________________________ -ին,

                                                       (անուն, ազգանուն, հայրանուն)

թեկնածուի__________________________________________________________________

                                                             (ստաժավորում անցնելու)

_____________________________________________ տեսագործնական պարապմունքներին

         (պարապմունքների բովանդակությունը)

և _____________________________________________________________________ մոտ

          (ԴԱՀԿ ծառայության համապատասխան ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը)

_________________________________________________________ մասնակցելու համար:

        (տեսագործնական պարապմունքների ժամկետի սկիզբը և ավարտը)

 

 

__________________________________________________________________________

(պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար

անձի ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

 

Ձև 2

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼՂՀ քաղաքացի ____________________________________________________________

                                                (անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը և վայրը)

_________________________________________________________________________

                                                            (կրթությունը)

Ղեկավարի կարծիքը

_________________________________________________________________________

                                        (նշվում է ստաժավորում անցած թեկնածուի ընդհանուր

_________________________________________________________________________

    պատրաստվածության մակարդակը, տեսական և գործնական պարապմունքների ընթացքում

_________________________________________________________________________

                 նրա կողմից ստացված տեսական գիտելիքները և գործնական հմտությունները).

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

____________________                  ____________________________________________

   (ղեկավարի պաշտոնը)                                    (ստորագրությունը, անունը, ազգանունը)

___ ________ 20  թ.

 

ԼՂՀ գլխավոր հարկադիր կատարողի եզրակացությունը.

 

_________________________________________________________________________

                  (նշվում է ինքնուրույն աշխատանքի համար ստաժավորում անցած

_________________________________________________________________________

                                  թեկնածուի պատրաստվածության աստիճանը)

_________________________________________________________________________

 

_________________________________________________________________________

 

 

______________________________________          ______________________________

   (ԼՂՀ գլխավոր հարկադիր կատարողի ստորագրությունը)                             անունը, ազգանունը

 

___ ________ 20  թ.