ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
16 նոյեմբերի 2017թ. |
N 164-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 17-ի «Հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմիններ սահմանելու մասին» N 227 որոշման առաջին կետի «ը» ենթակետում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 22-ի «Հողային օրենսդրության կիրառման, հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմին վերապահելու մասին» N 14, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի և շրջվարչակազմերի ղեկավարների հողային պետական տեսչական իրավասությունները սահմանազատելու մասին» N 501 որոշումների վերնագրերում և տեքստերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 21-ի «Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում ԼՂՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին վերապահելու մասին» N 25 և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 21-ի «Աշխարհագրական անվանումների բնագավառում պետական կառավարման մարմնի իրավասությունը ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին վերապահելու մասին» N 26 որոշումների վերնագրերում «ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը» բառերով, իսկ որոշումների տեքստերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմին» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը» բառերով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 28-ի «Անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, ֆիզիկական անձանց անշարժ գույքի գնահատման մասնագիտական որակավորում իրականացնող լիազոր մարմին սահմանելու մասին» N 579 որոշման մեջ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունն» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |