ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
"29" նոյեմբերի 2005թ. |
N 501 |
ք.Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀՈՂԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 08.07.2015 N 439-Ն, փոփ. 16.11.2017 N 164-Ն)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 41-րդ հոդվածին համապատասխան՝ հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության բնագավառում պետական լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը:
(1-ին կետը փոփ. 08.07.2015 N 439-Ն, փոփ. 16.11.2017 N 164-Ն)
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 42-րդ հոդվածին համապատասխան` հողային պետական տեսչական իրավասությունները շրջաններում վերապահել շրջանների վարչակազմերի ղեկավարներին /Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետին/:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |