Համարը 
N 153-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.03.22/06(168)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.03.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
22.03.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«22» մարտի  2011թ.

N 153-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի N 896-Ն որոշմամբ հաստատված ցանկի 4-րդ կետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հետախուզվող տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության

2011 թվականի մարտի 22-ի N 153-Ն որոշման

(խմբ. 25.01.2018 N 36-Ն)

Կ Ա Ր Գ

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հետախուզվող տրանսպորտային միջոցները հաշվառելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կազմելու և Արցախի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն (այսուհետ` ինֆորմացիոն կենտրոն) ուղարկելու, հետախուզվող տրանսպորտային միջոցները հաշվառելու, հաշվառումից հանելու և հաշվառման փաստաթղթերի պահպանման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

1) հետախուզվող տրանսպորտային միջոցի տեղեկատվական-որոնողական քարտ (այսուհետ` քարտ) (N 1 ձև)` հաշվառման փաստաթուղթ, որը լրացնում է քրեական հետապնդման մարմինը` հետախուզվող տրանսպորտային միջոցի տեղեկատվական-որոնողական քարտի դասակարգչի հիման վրա.

2) հետախուզվող տրանսպորտային միջոցի տեղեկատվական-որոնողական քարտի դասակարգիչ (այսուհետ` դասակարգիչ) (N 2 ձև)` պայմանական ծածկագրերի ամբողջություն, որոնք անհրաժեշտ են քարտը լրացնելու և քարտում նշված տվյալներն ինֆորմացիոն կենտրոնի քարտադարան մուտքագրելու համար.

3) հաշվառում` հետախուզվող տրանսպորտային միջոցի վերաբերյալ լրացված հաշվառման փաստաթղթի ընդունման, դրանում նշված տեղեկությունների մշակման, համակարգման ու պահպանման գործողություններ.

4) հետախուզվող տրանսպորտային միջոցների քարտադարան (այսուհետ` քարտադարան)` ինֆորմացիոն կենտրոնում գործող թղթային և (կամ) էլեկտրոնային պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահվում է հետախուզվող տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվությունը:

3. Տրանսպորտային միջոցը հաշվառման վերցնելու համար հիմք է հանդիսանում քրեական գործով վարույթի ընթացքում տրանսպորտային միջոցի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի որոշումը:

4. Քրեական հետապնդման մարմինը սույն կարգի 3-րդ կետով նախատեսված որոշումն ընդունելուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում լրացնում է N 1 ձևի քարտը` դասակարգչի համաձայն և ուղարկում ինֆորմացիոն կենտրոն` հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառման վերցնելու համար:

5. Քարտում նշվում են քրեական գործի համարը, քրեական գործի հարուցման ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը), քրեական հետապնդման մարմնի անվանումը, հետախուզվող տրանսպորտային միջոցի տեխնիկական տվյալները` մակնիշը, մոդելը (ընդունված միջազգային անվանումներով), թողարկման տարեթիվը, տրանսպորտային միջոցի տեսակը, համարանիշը, համարանիշի հիմնագույնը, սեփականության ձևը, ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթի (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, առուվաճառքի պայմանագիր և այլն) տվյալները, համարակիր ագրեգատների (շարժիչի, հենասարքի, թափքի (կցորդի) համարները, նույնացման համարը` (VIN), բեռնատար տրանսպորտային միջոցի թափքի (խցիկի) գույնը, տրանսպորտային միջոցի գույնի լրիվ անվանումը, հաշվառման վկայագրի համարը, ինչպես նաև առանձնահատկությունները (վնասվածքները, վերանորոգման հետքերը, պիտակները, տեղակայված լրացուցիչ սարքերը և այլն), տրանսպորտային միջոցի հետախուզման համար հիմք հանդիսացած դեպքի կատարման ամսաթիվը և վայրը, տրանսպորտային միջոցի պատկանելությունը, այսինքն` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձանց անվանումները, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի համարը, քաղաքացիությունը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձանց գտնվելու վայրը, ֆիզիկական անձի բնակության վայրը, դեպքի կատարման նկարագրությունը:

6. Ինֆորմացիոն կենտրոնում ստացված քարտերն ստուգվում են` անհրաժեշտ տեղեկատվության (պարտադիր դաշտերի` մակնիշի և համարակիր ագրեգատների) առկայությունն ապահովելու համար:

7. Անհրաժեշտ տեղեկատվության բացակայության դեպքում ինֆորմացիոն կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում քարտը հետ է ուղարկում քրեական հետապնդման մարմին, որը քարտում համապատասխան ուղղումներ կատարելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է ինֆորմացիոն կենտրոն:

8. Ինֆորմացիոն կենտրոնը քարտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն մուտքագրում է քարտադարան:

9. Ինֆորմացիոն կենտրոնը հետախուզվող տրանսպորտային միջոցների մասին տվյալները, հաշվառման վերցնելու օրվանից տասն օրվա ընթացքում, եթե տրանսպորտային միջոցը հաշվառումից չի հանվում, ուղարկում է Հայաստանի Հանրապետության ինֆորմացիոն կենտրոն:

10. Հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու հիմքերն են`

1) հետախուզվող տրանսպորտային միջոցի հայտնաբերումը.

2) քրեական գործի վարույթի կարճումից հետո դրա արխիվային պահպանման ժամկետը լրանալը.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքի վաղեմության ժամկետի լրանալուց հետո տասը տարի անցնելը, բայց ոչ շուտ, քան քրեական գործի արխիվային պահպանման ժամկետը լրանալը:

11. Քրեական հետապնդման մարմինը սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետում նախատեսված հիմքի առկայության դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրություն է ուղարկում ինֆորմացիոն կենտրոն` հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու համար` նշելով հաշվառումից հանելու հիմքը և ամսաթիվը:

12. Ինֆորմացիոն կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքի առկայության դեպքում հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառումից հանում է քրեական հետապնդման մարմնի գրության հիման վրա, իսկ 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված հիմքերի առկայության դեպքում` ինքնուրույն:

13. Ինֆորմացիոն կենտրոնը հաշվառումից հանված` հետախուզվող տրանսպորտային միջոցը սահմանված կարգով հանում է նաև Հայաստանի Հանրապետության ինֆորմացիոն կենտրոնի հաշվառումից:

14. Հաշվառումից հանված քարտերը հանվում են քարտադարանից և արխիվացվում են արխիվային գործի մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

15. Քարտադարանից անմիջականորեն տեղեկություններ ստանալու իրավունք ունեն` Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմը, Արցախի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Արցախի Հանրապետության դատախազությունը, Արցախի Հանրապետության դատարանները: Պետական մյուս մարմինները քարտադարանից կարող են օգտվել Արցախի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով` օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում: Ֆիզիկական և իրավաբանական անձինք քարտադարանից կարող են ստանալ իրենց պատկանող տրանսպորտային միջոցների վերաբերյալ առկա տեղեկատվություն՝ նաև Արցախի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով: Արցախի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումները տեղեկատվությունը տրամադրում են պետական մարմինների, իրավաբանական անձանց գրությունները կամ ֆիզիկական անձանց դիմումները ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

16. Քարտադարանից տեղեկություններ ստանալու համար հարցումները և դրանց պատասխանները ձևակերպվում են գրությամբ: Քարտադարանից անմիջականորեն տեղեկություններ ստանալու իրավունք ունեցող պետական մարմինների և Արցախի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հարցումներին ինֆորմացիոն կենտրոնը պատասխանում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:

17. Հետախուզվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ քարտադարանում առկա` սույն կարգի N 1 ձևի քարտի 4-17-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը ենթակա է հրապարակման Արցախի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում:

(Կարգը խմբ. 25.01.2018 N 36-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ձև 1

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՔԱՐՏ

 

4. Մակնիշը, մոդելը ______ 5. Թողարկման տարեթիվը

 

6. Տրանսպորտային միջոցի տեսակը

 

7. Համարանիշը ___________ 8.             Համարանիշի հիմնագույնը

 9. Սեփականության ձևը                      

 

 

Ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթի (սեփականության իրավունքի պետական գրանցման

վկայականը, առուվաճառքի պայմանագիրը և այլն) տվյալները _______________________________________

 

 

10. Շարժիչի համարը _________________ 11. Հենասարքի (շասսի) համարը __________________

 

12. Թափքի (կցորդի) համարը __________

 

13. Բեռնատար ՏՄ թափքի (խցիկի) գույնը____________

 

14. Նույնացման համարը (VIN)

 

                                 

15. Գույնի լրիվ անվանումը _____________ 16. Հաշվառման վկայագրի համարը ________ N ______

17. Առանձնահատկություններ _________________________________________________________

____________________________________________________________

 

18. Դեպքի կատարման ամսաթիվը______________________ 19. Դեպքի կատարման վայրը
 
 

 

Քարտի դարձերես

 

______________________________________________________________            ________________________________          

 

 

21. Ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը ________________________________

22. Ծննդյան ամսաթիվը (օօ/աա/տտ) ______________ 23. Անձնագրի համարը _____________

 

 

 

 

25. Քաղաքացիությունը _____________________________

 

 

 

26. Դեպքի նկարագրությունը ____________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

 

Քարտը լրացնելու ամսաթիվը _____________________________________________________ Քարտը լրացրեց _________________                   Պետ ________________________________         

                              (պաշտոնը, կոչումը)                                                      (կոչումը, ազգանունը, ստորագրությունը)

                                          ___________________________

                                                                  (ազգանունը, ստորագրությունը)

Հեռախոսահամարը______________________________________

 

 

 

 

Ձև 2

 

Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Ի Չ

 

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՔԱՐՏԻ

 

Հ/հ

Ծածկագիրը

Քարտի բաղադրիչների անվանումները

1

2

3

1

թիվ

 քրեական գործի համարը

2

ամսաթիվ

 քրեական գործի հարուցման օրը, ամիսը, տարեթիվը

3

տեքստ

 քրեական հետապնդման մարմնի անվանումը

4

տեքստ

 տրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը

5

թիվ

 թողարկման տարեթիվ

6

 

 տրանսպորտային միջոցի տեսակը`

 

01

 մարդատար ավտոմեքենա

 

02

 բեռնատար ավտոմեքենա

 

03

 ավտոբուս

 

04

 մոտոցիկլետ, մոտոսայլակ, մոտոռոլլեր

 

05

 կցորդ (կիսակցորդ)

 

 06

 տրակտորներ և ինքնագնաց մեքենաներ

7

թիվ

 հաշվառման համարանիշը

8

 

 հաշվառման համարանիշի հիմնագույնը (ֆոնը)`

 

01

 սպիտակ

 

02

 սև

 

03

 դեղին

 

04

 կարմիր

 

05

 կապույտ

 

06

 համարանիշ չի տրվել

 

07

 համարանիշ չի ունեցել

9

 

 սեփականության ձևը`

 

01

 պետական

 

02

 մասնավոր

 

03

 համայնքային

10

թիվ

 շարժիչի համարը

11

թիվ

 հենասարքի (շասսիի) համարը

12

թիվ

 թափքի (կցորդի կամ կիսակցորդի) համարը

13

 

 բեռնատար տրանսպորտային միջոցի թափքի (խցիկի) գույնը`

 

01

 սպիտակ

 

02

 կարմիր

 

03

 դեղին

 

04

 կանաչ

 

05

 կապույտ

 

06

 շագանակագույն

 

07

 սև

 

08

 բազմագույն

 

09

 այլ գույն

14

թիվ, տառ

 տրանսպորտային միջոցի նույնացման համարը (VIN)

15

տեքստ

 տրանսպորտային միջոցի գույնի լրիվ անվանումը

16

թիվ

 հաշվառման վկայագրի համարը (տեխ. անձնագիր)

17

տեքստ

 առանձնահատկություններ (վնասվածքներ, վերանորոգման

 հետքեր, լրացուցիչ սարքավորումներ և այլն)

18

ամսաթիվ

 դեպքի կատարման օրը, ամիսը, տարեթիվը

19

 դեպքի կատարման վայրը`

 

01

 փողոց

 

02

 հրապարակ, զբոսայգի, պուրակ

 

03

 բակ

 

04

 պահպանվող ավտոկանգառ

 

05

 չպահպանվող ավտոկանգառ

 

06

 ավտոկայան, երկաթուղային կայարան

 

07

 օդանավակայան

 

08

 խանութ, շուկա

 

09

 ճանապարհ, մայրուղի

 

10

 մերձքաղաքային գոտի

 

11

 այլ վայրեր

20

տեքստ

 պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի,  

 իրավաբանական անձի անվանումը

21

տեքստ

 ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը

22

ամսաթիվ

 ֆիզիկական անձի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

23

թիվ

 ֆիզիկական անձի անձնագրի համարը (սերիա, համար)

24

տեքստ

 պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, 

 իրավաբանական անձի գտնվելու վայրը, ֆիզիկական անձի

 բնակության վայրը

25

տեքստ

 ֆիզիկական անձի քաղաքացիությունը

26

տեքստ

 դեպքի նկարագրությունը

(Ձև 2 լրաց. 25.01.2018 N 36-Ն)