| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 2013 թվականի հունվարի 17-ին
Պետական գրանցման համարը 1021311 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«17» հունվարի 2013թ. |
N 11-Ն |
ք.Ստեփանակերտ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ
ԱՅԼ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության առաջատար խմբի պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը` համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2010 թվականի մայիսի 3-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 27-Ն հրամանը:
| |
Հավելված
Սահանված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարի
2013 թվականի հունվարի 17-ի N 11-Ն հրամանով |
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ
ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
|
Պաշտոնների
խումբը |
Հարկադիր կատարման
ծառայության պաշտոնը |
Առաջատար խմբին
հավասարեցված պաշտոնը |
|
Առաջատար |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հաշվապահ |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավագ հարկադիր կատարող |
|
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության արխիվարիուս |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսուչ |