ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» հունվարի 2007թ. |
N 19 |
ք.Ստեփանակերտ
5.8 ՄՎՏ-ԻՑ ԲԱՐՁՐ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 30.10.2007 N 453)
Հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել`
ա) 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկը` համաձայն թիվ 2 հավելվածի.
գ) գործարկման եզրակացության ձևը` համաձայն թիվ 3 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 30.10.2007 N 453)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2007թ. հունվարի «30»-ի
թիվ 19 որոշման |
Կ Ա Ր Գ
5.8 ՄՎՏ-ԻՑ ԲԱՐՁՐ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
(վերնագիրը փոփ. 30.10.2007 N 453)
1. Սույն կարգը մշակված է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջին համապատասխան և սահմանում է 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների (այսուհետ` ջերմատեղակայանք) գործարկման եզրակացություն տալու գործընթացը:
(1-ին կետը փոփ. 30.10.2007 N 453)
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմատեղակայանքներ գործարկող անձանց վրա:
(2-րդ կետը փոփ. 30.10.2007 N 453)
3. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և ջերմային էներգիա սպառողների 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմատեղակայանքների գործարկումն իրականացվում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության (այսուհետ` լիազոր մարմին) կողմից տրված գործարկման եզրակացության` գործարկման թույլտվության առկայության դեպքում:
(3-րդ կետը փոփ. 30.10.2007 N 453, փոփ. 05.03.2018 N 144-Ն)
4. Ջերմատեղակայանքները պետք է կառուցվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մատակարարի կողմից տրված տեխնիկական պայմաններին (առաջադրանքին) և դրանց հիման վրա կազմված նախագծին համապատասխան:
5. Ջերմատեղակայանքների գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազոր անձը) գրավոր դիմում է լիազոր մարմին` միաժամանակ ներկայացնելով ջերմատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 30-ի թիվ 19 որոշման N 2 հավելվածի ցանկով նախատեսված համապատասխան փաստաթղթերի բնօրինակները` լիազոր մարմնի մոտ թողնելով դրանց պատճենները:
6. Ջերմատեղակայանքի սեփականատիրոջ (լիազոր անձի) դիմումն ստանալուց 7 օրվա ընթացքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) կատարում է (կատարում են) ջերմատեղակայանքների տեխնիկական ստուգում (ուսումնասիրություն) և կազմում ակտ-կարգադրագիր, որտեղ նշվում են ներկայացված փաստաթղթերի անվանումները, տեղադրված ու հավաքակցված ջերմատեղակայանքների համապատասխանությունը նախագծին և տեխնիկական կանոնակարգերին, ինչպես նաև ջերմամատակարարման ուրվակը:
Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա, համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 30-ի թիվ 19 որոշման N 3 հավելվածի, տրվում է ջերմատեղակայանքի գործարկման եզրակացություն` թույլատրելով ջերմատեղակայանքի գործարկումը:
7. Լիազոր մարմնի կողմից ջերմատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու նպատակով իրականացվող գործընթացը կատարվում է ջերմատեղակայանքների սեփականատիրոջ (լիազոր անձի) մասնակցությամբ:
8. Ջերմատեղակայանքների` նախագծին կամ տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանելու, հավաքակցման և կարգաբերման աշխատանքները թերի կատարելու դեպքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) կազմում է (կազմում են) բացասական եզրակացությամբ ակտ-կարգադրագիր` նշելով թերությունները:
9. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին ջերմատեղակայանքների սեփականատիրոջ (լիազոր անձի) գրավոր դիմումից հետո, լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով 7 օրվա ընթացքում կատարում է (կատարում են) ջերմատեղակայանքների տեխնիկական ստուգում (ուսումնասիրություն):
(Հավելված 1-ը փոփ. 30.10.2007 N 453, փոփ. 05.03.2018 N 144-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2007թ. հունվարի «30»-ի
թիվ 19 որոշման |
Ց Ա Ն Կ
5.8 ՄՎՏ-ԻՑ ԲԱՐՁՐ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
(վերնագիրը փոփ. 30.10.2007 N 453)
Ջերմատեղակայանքների սեփականատիրոջ (լիազոր անձի) գրավոր դիմումը լիազոր մարմին ջերմատեղակայանքները տեխնիկական ստուգման (ուսումնասիրության) ենթարկելու մասին
Տեխնիկական պայմանները (առաջադրանքը)
Ջերմատեղակայանքների փորձաքննություն, այդ թվում` բնապահպանական, անցած նախագիծը` կազմված լիցենզավորված կազմակերպության (անձի) կողմից
Ջերմատեղակայանքների, ջերմատեխնիկական սարքերի շահագործման հրահանգները, ինչպես նաև արմատուրների, ավտոմատ կարգավորիչների, չափման և հսկման սարքերի անձնագրերը
Ջերմատեղակայանքների կազմում առկա 6կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը
Ջերմատեղակայանքների` տեխնիկական կանոնակարգերով սահմանված փորձարկումների արձանագրությունները
Ջերմատեղակայանքների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի N 240 որոշմամբ սահմանված ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտի պատճենը
(Հավելված 2-ը փոփ. 30.10.2007 N 453)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
2007թ. հունվարի «30»-ի
թիվ 19 որոշման |
|

|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
(փոփ. 05.03.2018 N 144-Ն) |
ք. Ստեփանակերտ
«____» _____________2007թ.
ՋԵՐՄԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ______
ՋԵՐՄԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ`
սեփականատեր __________________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը)
_______________________________________________________________________________
Տեղադրման վայրը ________________________________________________________________
Լրիվ անվանումը __________________________________________________________________
Տեսակը _________________________________________________________________________
Հզորությունը _______________________________________________________________ (ՄՎտ)
Ջերմատարի պարամետրերը _______________________________________________________
(ծախսը` մ3/ժ, ճնշումը` կգ/սմ2, ջերմաստիճանը` օC)
________________________________________________________________________________
Ակտ-կարգադրագրի համարը և ամսաթիվը ____________________________________________
Տեխնիկական պայմանների (առաջադրանքի) համարը և ամսաթիվը _______________________
________________________________________________________________________________
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
________________________________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը)
________________________________________________________________________________
(ջերմատեղակայանքի լրիվ անվանումը)
տեխնիկական վիճակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
Թույլատրվում է ջերմատեղակայանքը գործարկել:
Կ.Տ.
|
Ղեկավար |
____________________ |
____________________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը, հայրանունը) |
(Հավելված 3-ը փոփ. 05.03.2018 N 144-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |