Համարը 
ՀՕ-149
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.04.2001
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
26.05.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.05.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ ԱՀ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

(օրենքը խմբ. 20.12.2018 ՀՕ-93-Ն)

 

Հոդված 1. Ամանոր (նշվում է դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ), նախածննդյան օրեր (հունվարի 3-ը, 4-ը, 5-ը), Սուրբ Ծնունդ և Հայտնություն (նշվում է հունվարի 6-ին), ոչ աշխատանքային օրեր:

 

Հոդված 2. Սուրբ Ծննդյան ու Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օր՝ նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 3. Հայրենյաց պաշտպանի օր՝ նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 4. Արցախի վերածննդի օր՝ նշվում է փետրվարի 20-ին:

 

Հոդված 5. Մայրենի լեզվի օր՝ նշվում է փետրվարի 21-ին:

 

Հոդված 6. Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է փետրվարի 28-ին:

 

Հոդված 7. Կանանց միջազգային օր՝ նշվում է մարտի 8-ին:

 

Հոդված 8. Մայրության և գեղեցկության տոն՝ նշվում է ապրիլի 7-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 9. Ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 10. Աշխատավորների համերաշխության միջազգային օր՝ նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 11. Հաղթանակի տոն, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օր՝ նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 12. Ընտանիքի օր՝ նշվում է մայիսի 15-ին:

 

Հոդված 13. Հայաստանի Առաջին Հանրապետության օր՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 14. Երեխաների իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է հունիսի 1-ին:

 

Հոդված 15. Բռնադատվածների օր՝ նշվում է հունիսի 14-ին:

 

Հոդված 16. Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օր՝ նշվում է հունիսի 29-ին:

 

Հոդված 17. Գիտելիքի և դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին:

 

Հոդված 18. Արցախի Հանրապետության օր՝ նշվում է սեպտեմբերի 2-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 19. Ուսուցչի օր՝ նշվում է հոկտեմբերի 5-ին:

 

Հոդված 20. Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

 

Հոդված 21. Երկրաշարժի զոհերի հիշատակի օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին:

 

Հոդված 22. Մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օր՝ նշվում է դեկտեմբերի 10-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 23. Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված Արցախի Հանրապետության կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:

 

Հոդված 24. Արցախի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ մասնագիտական այլ տոներ ու հիշատակի օրեր:

 

Հոդված 25. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1995 թվականի դեկտեմբերի 19-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոն և հիշատակի օրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:

(օրենքը խմբ. 20.12.2018 ՀՕ-93-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

26 մայիսի 2001թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-149