ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անտառային ֆոնդում արմատի վրա բնափայտի բացթողման նվազագույն գները սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի N 44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 209-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշման 2-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.
«3) Արցախի Հանրապետության պետական անտառային ֆոնդից մթերված գործափայտի և վառելափայտի արտահանումն Արցախի Հանրապետության տարածքից իրականացվում է «Արցախանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից արտահանման համար ձևակերպված փաստաթղթերի և դրանց վերաբերյալ տրված եզրակացության հիման վրա, իսկ կողահան և ոչ կողահան տախտակի, եզրատախտակի, տակառատախտակի, բրիկետի և փայտածուխի, ինչպես նաև Արցախի Հանրապետության ոչ պետական անտառային ֆոնդից ձեռք բերված (մթերված) գործափայտի և վառելափայտի արտահանումն իրականացվում է Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության կողմից տրված եզրակացության հիման վրա:».
2) որոշմամբ հաստատված հավելվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
|
«
|
|
3. |
Տեխնոլոգիական փայտ (մինչև 2 մետր երկարության և մինչև 45 սանտիմետր տրամագիծ ունեցող, արտադրությունում օգտագործման ենթակա բնափայտ, որն առաջանում է ծառի վառելափայտային մասից և չի համապատասխանում գործափայտի որակական հատկանիշներին) |
տվյալ տեսակի գործափայտի (ծառատեսակի) համար սահմանված գնի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս քան 7000 | |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |