ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Ամանոր և Ծննդյան տոներ. նշվում են՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր:
(1-ին հոդվածը խմբ. 23.12.2009 ՀՕ-62-Ն)
Հոդված 1.1. Սուրբ Ծննդյան ու Հայտնության տոնին հաջորդող՝ Մեռելոց հիշատակի օր՝ նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր:
(1.1-րդ հոդվածը լրաց. 23.12.2009 ՀՕ-62-Ն)
Հոդված 2. Արցախի վերածննդի օր՝ նշվում է փետրվարի 20-ին:
Հոդված 21. Մայրենի լեզվի օր՝ նշվում է փետրվարի 21-ին:
(21-րդ հոդվածը լրաց. 25.04.2007 ՀՕ-31)
Հոդված 3. Հայրենիքի պաշտպանի օր՝ նշվում է փետրվարի 23-ին:
Հոդված 4. Կանանց միջազգային օր՝ նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 5. Մայրության և գեղեցկության տոն՝ նշվում է ապրիլի 7-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 6. Ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 7. Աշխատավորների համերաշխության միջազգային օր՝ նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 8. Հաղթանակի տոն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օր՝ նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 9. Հայաստանի Առաջին Հանրապետության օր՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 10. Երեխաների պաշտպանության միջազգային օր՝ նշվում է հունիսի 1-ին:
Հոդված 11. Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օր՝ նշվում է հունիսի 29-ին:
Հոդված 111. Գիտելիքի և դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին:
(111-րդ հոդվածը լրաց. 20.06.2002 ՀՕ-221, փոփ. 25.04.2007 ՀՕ-31)
Հոդված12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օր՝ նշվում է սեպտեմբերի 2-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 121. Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:
(121-րդ հոդվածը լրաց. 20.06.2002 ՀՕ-221)
Հոդված 13. Երկրաշարժի զոհերի հիշատակի օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին:
Հոդված 14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օր` նշվում է դեկտեմբերի 10-ին, ոչ աշխատանքային օր:
(14-րդ հոդվածը խմբ. 25.04.2007 ՀՕ-32)
Հոդված 15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:
Հոդված 16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կարող են նշվել միջազգային, ավանդական, եկեղեցական, մասնագիտական այլ տոներ ու հիշատակի օրեր:
Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1995թ. դեկտեմբերի 25-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոն և հիշատակի օրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
26 մայիսի 2001թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-149 |
|