ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» հունվարի 2007թ. |
N 18 |
ք.Ստեփանակերտ
ՄԻՋԻՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 30.10.2007 N 452)
Հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
ա) միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկը` համաձայն թիվ 2 հավելվածի.
գ) գործարկման եզրակացության ձևը ` համաձայն թիվ 3 հավելվածի.
դ) միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքի գործարկման եզրակացության տրամադրման դիմումի և թերությունների վերացումից հետո էներգատեղակայանքի գործարկման եզրակացության տրամադրման դիմումի ձևերը՝ համաձայն թիվ 4 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 30.10.2007 N 452, փոփ., լրաց. 11.12.19 N 1016-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2007թ. հունվարի «30»-ի
թիվ 18 որոշման |
ԿԱՐԳ
ՄԻՋԻՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
(վերնագիրը փոփ. 30.10.2007 N 452)
1. Սույն կարգը մշակված է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջին համապատասխան և կարգավորում է միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 30.10.2007 N 452)
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու տեխնոլոգիական նպատակներով գազ սպառողների (այսուհետ` սպառողներ) վրա:
3. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների (այսուհետ` գազի տեղակայանքներ) գործարկումն իրականացվում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության (այսուհետ` լիազոր մարմին) կողմից տրված գործարկման եզրակացության՝ գործարկման թույլտվության առկայության դեպքում:
(3-րդ կետը փոփ. 30.10.2007 N 452, փոփ. 05.03.2018 N 144-Ն)
4. Նոր կառուցվող և վերակառուցվող գազի տեղակայանքները պետք է կառուցվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` գազամատակարարող կազմակերպության կողմից տրված միացման տեխնիկական պայմաններին (առաջադրանքին) և դրա հիման վրա կազմված նախագծին համապատասխան:
5. Գազի տեղակայանքների գործարկմանը պատրաստ լինելու դեպքում, դրանց սեփականատերը (լիազորված անձը) գրավոր դիմում է լիազոր մարմին` միաժամանակ ներկայացնելով գազամատակարարման տեխնիկական պայմանները (տեխնիկական առաջադրանքը): Դիմումը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
(5-րդ կետը խմբ. 11.12.19 N 1016-Ն)
6. Գազի տեղակայանքների սեփականատիրոջ (լիազորված անձի) դիմումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) կատարում է (կատարում են) գազի տեղակայանքների տեխնիկական ստուգում (ուսումնասիրություն) և կազմում ակտ-կարգադրագիր, որում նշվում են ներկայացված փաստաթղթերի անվանումները, տեղադրված և հավաքակցված տեղակայանքների համապատասխանությունը նախագծին և տեխնիկական կանոնակարգերին: Գազի տեղակայանքների սեփականատերը (լիազորված անձը) մասնագետ-տեսուչին է տրամադրում գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկով` համաձայն թիվ 2 հավելվածի, նախատեսված փաստաթղթերի պատճենները: Մասնագետ-տեսուչը փաստաթղթերի իսկությունը պարզելու նպատակով տեղում դրանք համեմատում է փաստաթղթերի բնօրինակների հետ: Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա, սույն կետում նշված ժամկետում, տրվում է գազի տեղակայանքի գործարկման եզրակացությունը` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 30-ի N 18 որոշման թիվ 3 հավելվածի` թույլատրելով դրա գործարկումը:
(6-րդ կետը խմբ. 11.12.19 N 1016-Ն)
7. Լիազոր մարմնի կողմից գազի տեղակայանքների գործարկման եզրակացություն տալու նպատակով իրականացվող գործընթացը կատարվում է գազի տնտեսության պատասխանատու անձի (սեփականատիրոջ և (կամ) լիազորված պաշտոնատար անձի) մասնակցությամբ:
8. Գազի տեղակայանքների նախագծին կամ տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանելու, հավաքակցման աշխատանքների թերի կատարման, գազի տնտեսության պատասխանատու անձի կամ շահագործող անձնակազմի բացակայության դեպքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) կազմում է (կազմում են) բացասական եզրակացությամբ ակտ-կարգադրագիր` նշելով թերությունները և հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում գազի տեղակայանքների սեփականատիրոջը:
(8-րդ կետը փոփ. 11.12.19 N 1016-Ն)
9. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին գազի տեղակայանքների սեփականատիրոջ գրավոր դիմումից հետո լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները), թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով, երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է (կատարում են) գազի տեղակայանքների ուսումնասիրություն, և թերությունների վերացումը հաստատելու դեպքում տրվում է էներգատեղակայանքի գործարկման եզրակացություն:
(9-րդ կետը խմբ. 11.12.19 N 1016-Ն)
(Հավելված 1-ը փոփ. 30.10.2007 N 452, փոփ. 05.03.2018 N 144-Ն, խմբ., փոփ. 11.12.19 N 1016-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
|
|
Հավելված 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության
2007 թվականի հունվարի 30-ի N 18 որոշման |
Ց Ա Ն Կ
ՄԻՋԻՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Գազի տեղակայանքների՝ գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) լիազոր մարմին է ներկայացնում՝
1) դիմում՝ դրանք տեխնիկական ստուգման (ուսումնասիրության) ենթարկելու մասին.
2) գազամատակարարման տեխնիկական պայմանները (տեխնիկական առաջադրանքը):
2. Գազի տեղակայանքների տեխնիկական ստուգման ժամանակ դրանց սեփականատերը (լիազորված անձը) մասնագետ-տեսուչին է տրամադրում՝
1) գազի տեղակայանքի շահագործման պատասխանատու անձի նշանակման մասին հրամանի կամ պատասխանատու անձի հետ կնքված պայմանագրի պատճենը.
2) գազի տեղակայանքների տեխնիկական նախագծի պատճենը` կազմված տեխնիկական պայմաններին (տեխնիկական առաջադրանքին) համապատասխան` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լիցենզավորված կազմակերպության կողմից.
3) հաշվեկշռային պատկանելության սահմանազատման մասին երկկողմ (մատակարար-բաժանորդ) վավերացված ակտի պատճենը.
4) գազատարի, գազի ճնշակային և կարգավորիչ կայանքների` տեխնիկական կանոնակարգերով սահմանված փորձարկումների արձանագրությունների պատճենները.
5) գազ սպառող տեխնոլոգիական սարքավորումների (կաթսաներ, ջրատաքացուցիչներ, գազայրիչներ և այլն) տեխնիկական կանոնակարգերով սահմանված փորձարկումների արձանագրությունների պատճենները:
(Հավելված 2-ը փոփ. 30.10.2007 N 452, խմբ. 11.12.19 N 1016-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
2007թ. հունվարի «30»-ի
թիվ 18 որոշման |
|

|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
(փոփ. 05.03.2018 N 144-Ն) |
ք. Ստեփանակերտ
«____» _____________2007թ.
ԳԱԶԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ______
ԳԱԶԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ`
Սեփականատերը __________________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը)
Տեղադրման վայրը _________________________________________________________________
Լրիվ անվանումը __________________________________________________________________
(գազի տեղակայանքի լրիվ անվանումը)
_________________________________________________________________________________
Աշխատանքային ճնշումը _____________________________________________________ (կգ/սմ2)
Գազի ծախսը ______________________________________________________________(նմ3/ժամ)
Միացման (գազի առաքման) կետը ____________________________________________________
__________________________________________________________________________________
Ակտ-կարգադրագրի համարը և ամսաթիվը ______________________________________________
Տեխնիկական պայմանների (առաջադրանքի) համարը և ամսաթիվը _________________________
__________________________________________________________________________________
Ե Զ Ր Ա Կ Ա Ց Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
________________________________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը)
________________________________________________________________________________
(գազի տեղակայանքի լրիվ անվանումը)
տեխնիկական վիճակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
Թույլատրվում է գազի տեղակայանքը գործարկել:
Կ.Տ.
|
Ղեկավար |
____________________ |
____________________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը, հայրանունը) |
(Հավելված 3-ը փոփ. 05.03.2018 N 144-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
|
|
Հավելված 4
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության
2007 թվականի հունվարի 30-ի N 18 որոշման |
|
|
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության
աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ
_______________________________________________-ին
(անունը, ազգանունը) |
Դիմող
Իրավաբանական անձ
__________________________________________________________________________________
(սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
__________________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
Դ Ի Մ ՈՒ Մ
ԳԱԶԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Խնդրում եմ տրամադրել _____________________________________ գազի տեղակայանքի
նոր կառուցված/վերակառուցված
գործարկման եզրակացություն:
Գազի տեղակայանքի տեղադրման վայրը _______________________________
Աշխատանքային ճնշումը ___________________________________________ (կգ/սմ2 )
Կից՝ ներկայացնում եմ գազամատակարարման տեխնիկական պայմանները (_____ էջ):
Դիմող _______________(ստորագրությունը) _______________________________________________
(սեփականատիրոջ/լիազորված անձի անունը, ազգանունը)
____ ________________ 20 թ.
|
|
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական
ենթակառուցվածքների նախարարության
աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ
_______________________________________________-ին
(անունը, ազգանունը) |
Դիմող
Իրավաբանական անձ
_____________________________________________________________________________
(սեփականատիրոջ (լիազորված անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
_____________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման վկայականի համարը, գտնվելու վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
Դ Ի Մ ՈՒ Մ
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳԱԶԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ
ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Հայտնում եմ, որ վերացվել են Ձեր կողմից տրամադրված ___ ______ 20 թ. N_________ ակտ-կարգադրագրում նշված թերությունները:
Խնդրում եմ տրամադրել _____________________________________գազի տեղակայանքի
նոր կառուցված/վերակառուցված
գործարկման եզրակացություն:
Դիմող _______________(ստորագրությունը) ___________________________________________
(սեփականատիրոջ/լիազորված անձի անունը, ազգանունը)
____ ________________ 20 թ.
(Հավելված 4-ը լրաց. 11.12.19 N 1016-Ն)