ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին
(վերնագիրը լրաց. 27.12.2016 N 875-Ն)
«Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ մասի «ժե» և «ժզ» ենթակետերին ու 18-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) կազմակերպությունների դեբիտորական պարտքերի (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց, ջրօգտագործող հարկ վճարողների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնական գազի առուվաճառք իրականացնող` բնական գազ բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից բնական գազի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնակչությանը մատուցվող ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի) հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնական գազի առուվաճառք իրականացնող` բնական գազ բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից բնական գազի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնակչությանը մատուցվող ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը խմբ. 27.12.2016 N 875-Ն, 27.12.19 N 1172-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2003 թվականի հուլիսի 8-ի N 205 որոշման
(փոփ. 27.12.2016 N 875-Ն) |
Կ Ա Ր Գ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ԲՆԱԿԱՆ ԳԱԶ ԲԱՇԽՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՆԵՐՏՆԱՅԻՆ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ) ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՈՒ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ
(վերնագիրը լրաց. 27.12.2016 N 875-Ն, խմբ. 27.12.19 N 1172-Ն)
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը սահմանում է հարկվող շահույթը որոշելիս դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման ու դուրսգրման կարգը:
2. Սույն կարգը տարածվում է շահութահարկ վճարող հանդիսացող կազմակերպությունների նկատմամբ (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց, ջրօգտագործող հարկ վճարողների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնական գազի առուվաճառք իրականացնող` բնական գազ բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից բնական գազի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնակչությանը մատուցվող ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի) այլ անձանց հետ պայմանագրերից, աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրությունից, վնաս պատճառելու հետևանքով կամ օրենքով նախատեսված այլ հիմքերով առաջացած պարտավորությունների (այսուհետ` դեբիտորական կամ կրեդիտորական պարտքեր) վրա:
(2-րդ կետը լրաց. 27.12.2016 N 875-Ն, խմբ. 27.12.19 N 1172-Ն)
3. Սույն կարգի կիրառման առումով՝
ա) դեբիտորական պարտքը՝ կազմակերպությանը այլ անձանց (դեբիտորների) կողմից վճարման (այլ ձևով հատուցման) ենթակա պարտքի գումարն է.
բ) կրեդիտորական պարտքը (այդ թվում՝ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների, շահաբաժինների գծով)՝ կազմակերպության կողմից այլ անձանց (կրեդիտորներին) վճարման (այլ ձևով հատուցման) ենթակա պարտքի գումարն է:
4. Դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը համարվում է կետանցված, եթե այն սույն կարգի 2-րդ կետում նշված հիմքերով սահմանված ժամկետում չի մարվել:
Այն դեպքում, երբ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մարման ժամկետը մինչև դրանց անհուսալի դառնալու հաշվետու տարվա ավարտը փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվում է, դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը համարվում է կետանցված նոր ժամկետում չմարվելու դեպքում:
Այն դեպքում, երբ սահմանված չէ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մարման ժամկետ, դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մարման ժամկետ է համարվում այդ պարտքը առաջացնող գործարքի (գործառնության, փաստի) կատարման օրվան հաջորդող 60-րդ օրը:
Ցպահանջ դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է պահանջ ներկայացնելու օրվանից, բայց գործարքի կատարմանը հաջորդող 61-րդ օրվանից ոչ ուշ:
Նույն անձանց միջև տարբեր գործարքներից (գործառնություններից, փաստերից) միմյանց նկատմամբ հանդիպակաց դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի հաշվանցումը կատարվում է միայն գրավոր համաձայնությամբ:
Դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մասնակի մարումը չի համարվում պարտքի (չմարված գումարի մասով) մարման ժամկետի հետաձգում:
(4-րդ կետը լրաց., փոփ. 27.12.19 N 1172-Ն)
5. Նույն անձանց միջև տարբեր գործարքներից (գործառնություններից, փաստերից) առաջացած դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի մարման (մասնակի մարման) դեպքում մարվող (մասնակի մարվող) դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի վերաբերյալ տեղեկության բացակայության դեպքում մարված (մասնակի մարված) է ընդունվում ավելի վաղ ժամկետում առաջացած դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը:
6. Սույն կարգի նպատակներով դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի անհուսալի ճանաչումը և դուրսգրումը չի վերաբերում հաշվապահական հաշվեկշռում ճանաչման նպատակով դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի չափմանը, հաշվապահական հաշվեկշռից դուրսգրմանը (ապաճանաչմանը) և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններում համապատասխան եկամուտ կամ ծախս ներառելուն (ճանաչելուն):
7. Անհուսալի ճանաչված դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի դուրսգրումը չի համարվում դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի ներում: Դուրսգրման պահից սկսած դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը հաշվառվում է կազմակերպությունում մինչև դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մարումը, կամ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը կետանցված դառնալու օրվան հաջորդող 3 տարին լրանալը, եթե մինչև այդ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը չի մարվել կամ դադարել այլ հիմքով: Կետանցված դառնալու օրվանից 3 տարի հետո չդադարած դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը հանվում է հաշվառումից:
8. Սույն կարգի դրույթները չեն տարածվում
ա) պետական կամ համայնքների բյուջեների նկատմամբ հարկային պարտավորությունների, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով առաջացած դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի վրա.
բ) առհաշիվ անձանց հետ փոխհաշվարկների գծով առաջացած դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի վրա, բացառությամբ՝ դատական կարգով նրանց պարտատեր կամ պարտապան ճանաչելու դեպքերի:
9. Այն դեպքում, երբ սույն կարգի 2-րդ կետում նշված հիմքերով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի գծով հաշվարկվել են տույժեր, տուգանքներ կամ տոկոսներ, ապա այդ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերն անհուսալի ճանաչելու և դուրս գրելու ժամանակ դրանց հետ մեկտեղ անհուսալի են ճանաչվում և դուրս գրվում դրանց գծով դուրսգրման պահին հաշվարկված տույժերը, տուգանքները և տոկոսները: Անհուսալի ճանաչված և դուրս գրված դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի գծով դուրսգրումից հետո հաշվարկված տույժերը, տուգանքները կամ տոկոսներն անհուսալի են ճանաչվում և դուրս են գրվում դրանց առաջացման հաշվետու տարում։
(9-րդ կետը լրաց. 27.12.19 N 1172-Ն)
II. Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորում, դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչում
10. Կազմակերպությունների կողմից դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ (պահուստաֆոնդ) ձևավորվելու դեպքում, պահուստին (պահուստաֆոնդին) մասհանումներ կարող են կատարվել միայն կետանցված դեբիտորական այն պարտքերի համար, որոնք առաջացել են այլ անձանց առաքված արտադրանքի (ապրանքների), կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների դիմաց:
11. Պահուստին (պահուստաֆոնդին) մասհանումները (դեբիտորական պարտքերի մասնակի դուրսգրումները) կատարվում են դեբիտորի կողմից չմարված դեբիտորական պարտքի գումարի նկատմամբ՝ հետևյալ տոկոսադրույքով.
|
Դեբիտորական պարտքի կետանցված դառնալուց հետո անցած օրերի թիվը |
Պահուստին (պահուստաֆոնդին) մասհանման տոկոսադրույքը՝ դեբիտորական պարտքի չմարված գումարի նկատմամբ (աճողական) |
|
Կետանցված դառնալու օրվանից մինչև 90-րդ օրը ներառյալ |
- |
|
Կետանցված դառնալու 91-րդ օրվանից մինչև 180-րդ օրը ներառյալ |
25% |
|
Կետանցված դառնալու 181-րդ օրվանից մինչև 270-րդ օրը ներառյալ |
50% |
|
Կետանցված դառնալու 271-րդ օրվանից մինչև 365-րդ օրը ներառյալ |
75% |
12. Սույն կարգի 11-րդ կետին համապատասխան՝ պահուստին (պահուստաֆոնդին) կատարված մասհանումները կազմակերպության կողմից հաշվետու տարվա հարկվող շահույթը (hարկային վնասը) որոշելիս հաշվի են առնվում որպես այլ նվազեցում՝ սույն կարգի 13-րդ կետին համապատասխան:
13. Եթե սույն կարգի 11-րդ կետով սահմանված կետանցված դեբիտորական պարտքի համապատասխան տոկոսադրույքներով հաշվարկված՝ տվյալ տարվա վերջում ձևավորված պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունը փոքր է տվյալ տարվա սկզբում ձևավորված պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունից, ապա տարբերության գումարը ճանաչվում է որպես համախառն եկամտի ավելացում, իսկ հակառակ դեպքում (եթե պահուստի (պահուստաֆոնդի) գումարը ավելացվել է)՝ տարբերության գումարը դիտվում է որպես այլ նվազեցում:
14. Սույն կարգի 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դեբիտորական պարտքը ճանաչվում է անհուսալի՝
ա/ կետանցված դառնալու 366-րդ օրվանից, եթե դեբիտորի պարտքի ընդհանուր գումարը կազմակերպությանը չի գերազանցում 100 հազար դրամը կամ դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի (վճռի, որոշման կամ կարգադրության, բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության) օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, եթե տվյալ դեբիտորի պարտքի ընդհանուր գումարը գերազանցում է 100 հազար դրամը.
բ/ պարտապանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու կամ պարտապան կազմակերպության լուծարվելու (պարտապան ֆիզիկական անձի մահվան) դեպքերում՝ անկախ պարտքի մարման ժամկետից:
(14-րդ կետը խմբ. 27.12.19 N 1172-Ն)
15. Կետանցված դառնալու 366-րդ օրը լրացած, սակայն անհուսալի չճանաչված դեբիտորական պարտքերի համար յուրաքանչյուր հաշվետու տարում կազմակերպությունը պետք է ճշգրտի (պակասեցնի) նախորդ տարվա վերջում ձևավորված պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունը՝ սույն կարգի 13-րդ կետին համապատասխան պակասեցված գումարի չափով՝ ավելացնելով այն հաշվետու տարվա համախառն եկամուտը, որում լրացել է պարտքի կետանցված դառնալու 366-րդ օրը:
16. Անվճարունակ (սնանկ) ճանաչված բանկերում՝ կազմակերպության բանկային հաշիվներում առկա կազմակերպության սառեցված միջոցների նկատմամբ կիրառվում է անհուսալի դեբիտորական պարտքերի համար սույն կարգով սահմանված դրույթները:
17. Մինչև դեբիտորական պարտքի կետանցված դառնալու օրվանից 366-րդ օրը լրանալը սույն կարգի 14-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրվում, անհուսալի դառնալու (պարտապանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչելու կամ պարտապան կազմակերպության լուծարման, կամ պարտապան ֆիզիկական անձի մահվան դեպքերում) հաշվետու տարում և չպահուստավորված դեբիտորական պարտքը որպես այլ նվազեցում հաշվի է առնվում կազմակերպության հաշվետու տարվա հարկվող շահույթը (վնասը) որոշելիս:
(17-րդ կետը լրաց. 27.12.19 N 1172-Ն)
18. Այն կազմակերպությունները, որոնք պահուստ (պահուստաֆոնդ) չեն ձևավորում, սույն կարգի 14-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրում անհուսալի դառնալու հաշվետու տարում և դուրս գրված դեբիտորական պարտքը հաշվի է առնվում, որպես այլ նվազեցում կազմակերպության հաշվետու տարվա հարկվող շահույթը (վնասը) որոշելիս:
19. Դուրս գրված և (կամ) հաշվառումից հանված անհուսալի դեբիտորական պարտքը մարվելու դեպքում՝ մարված գումարի չափով ավելացվում է կազմակերպության հաշվետու տարվա համախառն եկամուտը:
20. Դեբիտորական պարտքի ներման կամ այլ ձևով պարտքը չպահանջելու վերաբերյալ պարտատիրոջ որոշման և (կամ) համաձայնության կամ պահանջի իրավունքի զիջման (փոխանցման, այդ թվում՝ անհատույց) դեպքում կազմակերպության համար դեբիտորական պարտքը համարվում է մարված և ներված (կամ անհատույց փոխանցված կամ անհատույց զիջված), իսկ դրանց գծով դուրս գրված (մասնակի դուրս գրված) գումարների չափով ավելացվում է կազմակերպության հաշվետու տարվա համախառն եկամուտը (պահուստի ստեղծման դեպքում՝ սույն կարգի 13-րդ կետին համապատասխան):
III. Կրեդիտորական պարտքի անհուսալի ճանաչումը
21. Կրեդիտորական պարտքը կետանցված դառնալու 366-րդ օրվանից համարվում է անհուսալի` բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերի:
(21-րդ կետը խմբ. 27.12.2016 N 875-Ն)
22. Սույն կարգի 21-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված կրեդիտորական պարտքերը ենթակա են դուրսգրման անհուսալի դառնալու հաշվետու տարում: Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքի գումարը հաշվի է առնվում կազմակերպության հաշվետու տարվա հարկվող շահույթը (վնասը) որոշելիս որպես եկամուտ:
23. Դուրս գրված և (կամ) հաշվառումից հանված անհուսալի կրեդիտորական պարտքը մարվելու դեպքում՝ մարված գումարը հաշվի է առնվում կազմակերպության հաշվետու տարվա հարկվող շահույթը (վնասը) որոշելիս որպես այլ նվազեցում:
24. Կրեդիտորական պարտքի ներման (կամ) այլ ձևով պարտքը չպահանջելու վերաբերյալ պարտատիրոջ որոշման և կամ համաձայնության կամ երրորդ անձին պարտքի անհատույց փոխանցման դեպքում՝ ներված կամ չպահանջված կամ անհատույց փոխանցված գումարի չափով ավելացվում է կազմակերպության հաշվետու տարվա համախառն եկամուտը, եթե մինչ այդ այն չի դիտվել որպես անհուսալի: Սույն կետի կիրառության իմաստով՝ համարվում է, որ առկա է այլ ձևով կրեդիտորական պարտքը չպահանջելու վերաբերյալ պարտատիրոջ որոշում և (կամ) համաձայնություն, եթե կրեդիտորական պարտքի առաջացմանը հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում պարտատերը պարտքի կատարումն ապահովելու պահանջով չի դիմել դատարան:
(24-րդ կետը փոփ., լրաց. 27.12.19 N 1172-Ն)
25. Սույն կարգին համապատասխան անհուսալի չճանաչված կրեդիտորական պարտքը երրորդ անձին հատուցմամբ փոխանցման, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքում՝ չհատուցված (չվճարված) գումարի չափով ավելացվում է կազմակերպության հաշվետու տարվա համախառն եկամուտը:
IV. Եզրափակիչ դրույթներ
26. (կետն ուժը կորցրել է 27.12.19 N 1172-Ն)
V. Անցումային դրույթներ
27. Սույն կարգի 14-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում դեբիտորական պարտքն անհուսալի ճանաչելու համար դատարանի վճռի առկայության պահանջը տարածվում է նաև 2003թ. հուլիսի 1-ի դրությամբ ժամկետանց դարձած դեբիտորական պարտքերի նկատմամբ:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի և էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված անձանց կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի) կողմից հաշվետու տարվա ընթացքում անհուսալի ճանաչված պարտքերի վերաբերյալ
(տեղեկանքի ձևն ուժը կորցրել է 27.12.19 N 1172-Ն)
(Հավելված N 1-ը փոփ., լրաց., խմբ. 27.12.2016 N 875-Ն, խմբ., լրաց., փոփ. 27.12.19 N 1172-Ն)
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2003 թվականի հուլիսի 8-ի N 205 որոշման |
Կ Ա Ր Գ
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է շահութահարկ վճարող ջրօգտագործողների ընկերությունների նկատմամբ ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց հետ կնքված պայմանագրերից առաջացած պարտավորությունների վրա (այսուհետ` դեբիտորական պարտքեր):
3. Սույն կարգի կիրառման առումով դեբիտորական պարտքը ջրօգտագործողների ընկերություններին` ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց կողմից վճարման ենթակա պարտքի գումարն է:
4. Դեբիտորական պարտքը համարվում է կետանցված, եթե այն սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանագրերով սահմանված վճարման (մարման) ժամկետում չի վճարվել (մարվել): Այն դեպքում, երբ այդ պայմանագրերով սահմանված չէ դեբիտորական պարտքի վճարման (մարման) ժամկետ, դեբիտորական պարտքի վճարման (մարման) ժամկետ է համարվում ոռոգման ջրի մատակարարման յուրաքանչյուր ամսվա համար՝ այդ ամսվան հաջորդող ամսվա վերջին օրը:
5. Սույն կարգի նպատակներով դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչումը և դուրսգրումը չեն վերաբերում ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում (հաշվապահական հաշվեկշռում) ճանաչման նպատակով դեբիտորական պարտքերի չափմանը, ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունից (հաշվապահական հաշվեկշռից) դուրսգրմանը (ապաճանաչմանը) և համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում (ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում) եկամուտ կամ ծախս ներառելուն (ճանաչելուն):
6. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրումը չի համարվում դեբիտորական պարտքի ներում:
7. Այն դեպքում, երբ դեբիտորական պարտքերի գծով հաշվարկվել են տոկոսներ, տույժեր կամ տուգանքներ, ապա այդ դեբիտորական պարտքերն անհուսալի ճանաչելու և դուրս գրելու ժամանակ դրանց հետ մեկտեղ անհուսալի են ճանաչվում և դուրս են գրվում դրանց գծով դուրսգրման պահին հաշվարկված տոկոսներն, տույժերն ու տուգանքները: Անհուսալի ճանաչված և դուրս գրված դեբիտորական պարտքերի գծով դուրսգրումից հետո հաշվարկված տույժերը, տուգանքները կամ տոկոսներն անհուսալի են ճանաչվում և դուրս են գրվում դրանց առաջացման հաշվետու տարում։
(7-րդ կետը լրաց. 27.12.19 N 1172-Ն)
II. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ
8. Տվյալ հաշվետու տարվա վերջում (հաշվետու տարվա ավարտին) տվյալ հաշվետու տարում առաջացած և չմարված (չվճարված)` սույն կարգի 4-րդ կետում նշված կետանցված դեբիտորական պարտքերը ճանաչվում են անհուսալի, եթե ջրօգտագործողների ընկերությունների կողմից մինչև հաշվետու տարվա ավարտը, բայց ոչ ուշ՝ մինչև դեկտեմբերի 1-ը, կետանցված դեբիտորական պարտքեր ունեցող ֆիզիկական անձանց ցուցակը փակցվել է համապատասխան գյուղապետարանի՝ հանրության համար տեսանելի տեղում, որի վերաբերյալ այդ գյուղապետի հետ համատեղ կազմված ակտի մեկ օրինակը գտնվում է ջրօգտագործողների ընկերություններում և առնվազն երկու անգամ` նոյեմբերի առաջին տասնօրյակում և դեկտեմբերի առաջին տասնօրյակում, կետանցված դեբիտորական պարտք ունեցող ֆիզիկական անձանց հանձնվել են գրավոր ծանուցագրեր, որոնց երկրորդ կեսը (կտրոնը) ֆիզիկական անձի կողմից՝ այն ստանալու վերաբերյալ նշմամբ և ստորագրությամբ գտնվում է ջրօգտագործողների ընկերություններում:
9. Սույն կարգի 8-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրվում անհուսալի դառնալու հաշվետու տարում և դուրս գրված դեբիտորական պարտքերը հաշվի են առնվում որպես այլ նվազեցում` հաշվետու տարվա հարկվող շահույթը (վնասը) որոշելիս:
10. Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերը մարվելու դեպքում` մարված գումարների չափով ավելացվում է պարտքի մարման հաշվետու տարվա համախառն եկամուտը:
11. Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի ներման կամ պահանջի իրավունքի զիջման կամ պարտքը չպահանջելու մասին ջրօգտագործողների ընկերությունների գրավոր որոշման և (կամ) կողմերի միջև դրա մասին գրավոր համաձայնության առկայության (փոխանցման, այդ թվում` անհատույց) դեպքում այդ դեբիտորական պարտքերը համարվում են մարված, և դրանց գծով դուրս գրված գումարների չափով ավելացվում է հաշվետու տարվա համախառն եկամուտը: Պարտքի ներում չեն համարվում պարտատիրոջ կողմից պարտքը պահանջելու համար չձեռնարկված գործողությունները, մասնավորապես, դատարան չդիմելը, ծանուցագրեր չուղարկելը և պարտքի գանձման ուղղությամբ այլ գործողություններ չիրականացնելը:
12. Միևնույն ֆիզիկական անձի նկատմամբ առաջացած դեբիտորական պարտքերի մարման (մասնակի մարման) դեպքում մարվող (մասնակի մարվող) դեբիտորական պարտքի մասին տեղեկության բացակայության դեպքում մարված (մասնակի մարված) է համարվում ավելի վաղ ժամկետում առաջացած դեբիտորական պարտքը:
(Հավելված N 2-ը լրաց. 27.12.2016 N 875-Ն, 27.12.19 N 1172-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 3
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2003 թվականի հուլիսի 8-ի N 205 որոշման |
Կ Ա Ր Գ
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ԲՆԱԿԱՆ ԳԱԶ ԲԱՇԽՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՆԵՐՏՆԱՅԻՆ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ
(վերնագիրը խմբ. 27.12.19 N 1172-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնական գազի առուվաճառք իրականացնող` բնական գազ բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից բնական գազի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնակչությանը մատուցվող ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման դիմաց (այսուհետ սույն կարգի իմաստով` հանրային ծառայություններ) ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգի հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը խմբ. 27.12.19 N 1172-Ն)
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է հանրային ծառայություններ մատուցող շահութահարկ վճարողների նկատմամբ հանրային ծառայությունների դիմաց ֆիզիկական անձանց հետ կնքված պայմանագրերից առաջացած պարտավորությունների վրա (այսուհետ` դեբիտորական պարտքեր):
(2-րդ կետը փոփ. 27.12.19 N 1172-Ն)
3. Սույն կարգի կիրառման առումով դեբիտորական պարտքն հանրային ծառայություններ մատուցող շահութահարկ վճարողների հանրային ծառայությունների դիմաց ֆիզիկական անձանց կողմից վճարման ենթակա պարտքի գումարն է:
(3-րդ կետը փոփ. 27.12.19 N 1172-Ն)
4. Դեբիտորական պարտքը համարվում է կետանցված, եթե այն սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանագրերով սահմանված վճարման (մարման) ժամկետում չի վճարվել (մարվել): Այն դեպքում, երբ այդ պայմանագրերով սահմանված չէ դեբիտորական պարտքի վճարման (մարման) ժամկետ, դեբիտորական պարտքի վճարման (մարման) ժամկետ է համարվում հանրային ծառայությունների մատուցման յուրաքանչյուր ամսվա համար` այդ ամսվան հաջորդող ամսվա վերջին օրը:
(4-րդ կետը փոփ. 27.12.19 N 1172-Ն)
5. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրումը չի համարվում դեբիտորական պարտքի ներում:
6. Այն դեպքում, երբ դեբիտորական պարտքերի գծով հաշվարկվել են տոկոսներ, տույժեր կամ տուգանքներ, ապա այդ դեբիտորական պարտքերն անհուսալի ճանաչելու և դուրս գրելու ժամանակ դրանց հետ մեկտեղ անհուսալի են ճանաչվում և դուրս են գրվում դրանց գծով դուրսգրման պահին հաշվարկված տոկոսները, տույժերն ու տուգանքները: Անհուսալի ճանաչված և դուրս գրված դեբիտորական պարտքերի գծով դուրսգրումից հետո հաշվարկված տույժերը, տուգանքները կամ տոկոսներն անհուսալի են ճանաչվում և դուրս են գրվում դրանց առաջացման հաշվետու տարում։
(6-րդ կետը լրաց. 27.12.19 N 1172-Ն)
II. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ
7. Հանրային ծառայություններ մատուցող շահութահարկ վճարողը դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ (պահուստաֆոնդ) ձևավորելու դեպքում պահուստին (պահուստաֆոնդին) մասհանումներ կարող է կատարել միայն կետանցված դեբիտորական այն պարտքերի համար, որոնք առաջացել են հանրային ծառայությունների մատուցման դիմաց:
(7-րդ կետը խմբ. 27.12.19 N 1172-Ն)
8. Պահուստին (պահուստաֆոնդին) մասհանումները կատարվում են դեբիտորի կողմից չմարված դեբիտորական պարտքի գումարի նկատմամբ` հետևյալ տոկոսադրույքով՝
|
Դեբիտորական պարտքի կետանցված դառնալուց հետո անցած օրերի թիվը |
Պահուստին (պահուստաֆոնդին մասհանման
տոկոսադրույքը՝ դեբիտորական պարտքի չմարված գումարի նկատմամբ (աճողական)) |
|
Կետանցված դառնալու օրվանից
մինչև 90-րդ օրը ներառյալ |
- |
|
Կետանցված դառնալու 91-րդ օրվանից
մինչև 180-րդ օրը ներառյալ |
25 տոկոս |
|
Կետանցված դառնալու 181-րդ օրվանից
մինչև 270-րդ օրը ներառյալ |
50 տոկոս |
|
Կետանցված դառնալու 271-րդ օրվանից
մինչև 365-րդ օրը ներառյալ |
75 տոկոս |
|
(տողը հանվել է 27.12.19 N 1172-Ն) |
|
(8-կետը փոփ. 27.12.19 N 1172-Ն)
9. Սույն կարգի 8-րդ կետին համապատասխան` պահուստին (պահուստաֆոնդին) կատարված մասհանումները կազմակերպության կողմից հաշվետու տարվա հարկվող շահույթը (հարկային վնասը) որոշելիս հաշվի են առնվում որպես այլ նվազեցում` սույն կարգի 10-րդ կետին համապատասխան:
10. Եթե սույն կարգի 8-րդ կետով սահմանված կետանցված դեբիտորական պարտքի համապատասխան տոկոսադրույքներով հաշվարկված` տվյալ տարվա վերջում ձևավորված պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունը փոքր է տվյալ տարվա սկզբում ձևավորված պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունից, ապա տարբերության գումարը ճանաչվում է որպես համախառն եկամտի ավելացում, իսկ հակառակ դեպքում (եթե պահուստի (պահուստաֆոնդի) գումարը ավելացել է)` տարբերության գումարը դիտվում է որպես այլ նվազեցում:
11. Տվյալ հաշվետու տարվա վերջում (հաշվետու տարվա ավարտին) չմարված (չվճարված)` սույն կարգի 3-րդ կետում նշված դեբիտորական պարտքերը ճանաչվում են անհուսալի, եթե`
1) հաշվետու տարվա ավարտի ամսաթվից հետ հաշված վերջին 366 անընդմեջ օրերի ընթացքում դեբիտորի կողմից չի կատարվել նախորդ տարվա ընթացքում կետանցված դեբիտորական պարտքի դիմաց որևէ վճարում (մարում) և հանրային ծառայություն մատուցող շահութահարկ վճարողի կողմից դեբիտորին չի մատուցվել հանրային ծառայություն.
2) առկա է դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած՝ դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտ (վճիռ, որոշում կամ կարգադրություն, բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության).
3) պարտապանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու կամ մահվան դեպքերում՝ անկախ պարտքի մարման ժամկետից:
(11-րդ կետը խմբ., լրաց. 27.12.19 N 1172-Ն)
12. Սույն կարգի 11-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրվում անհուսալի դառնալու հաշվետու տարում և դուրս գրված դեբիտորական պարտքերը, հաշվի են առնվում որպես այլ նվազեցում` դուրսգրման տարվա հարկվող շահույթը (վնասը) որոշելիս:
13. Կետանցված դառնալու 366-րդ օրը լրացած, սակայն անհուսալի չճանաչված դեբիտորական պարտքերի համար յուրաքանչյուր հաշվետու տարում կազմակերպությունը պետք է ճշգրտի (պակասեցնի) նախորդ տարվա վերջում ձևավորված պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունը` սույն կարգի 10-րդ կետին համապատասխան` պակասեցված գումարի չափով` ավելացնելով այն հաշվետու տարվա համախառն եկամուտը, որում լրացել է պարտքի կետանցված դառնալու 366-րդ օրը:
14. Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերը մարվելու դեպքում` մարված գումարների չափով ավելացվում է պարտքի մարման հաշվետու տարվա համախառն եկամուտը:
15. Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի ներման կամ պահանջի իրավունքի զիջման (փոխանցման, այդ թվում` անհատույց) կամ պարտքը չպահանջելու մասին հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների գրավոր որոշման և (կամ) կողմերի միջև դրա մասին գրավոր համաձայնության առկայության դեպքում այդ դեբիտորական պարտքերը համարվում են մարված, և դրանց գծով դուրս գրված գումարների չափով ավելացվում է հաշվետու տարվա համախառն եկամուտը: Պարտքի ներում (վերացում) չեն համարվում պարտքը պահանջելու՝ օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետի լրանալը, շահութահարկ վճարողի լուծարման պահին հանրային ծառայությունների մատուցումից առաջացած դեբիտորական պարտքերը չպահանջելու վերաբերյալ որոշման ընդունումը, պարտատիրոջ կողմից պարտքը պահանջելու համար չձեռնարկված գործողությունները, մասնավորապես, դատարան չդիմելը, ծանուցագրեր չուղարկելը և պարտքի գանձման ուղղությամբ այլ գործողություններ չիրականացնելը:
(15-րդ կետը փոփ., լրաց. 27.12.19 N 1172-Ն)
16. Միևնույն ֆիզիկական անձի նկատմամբ առաջացած դեբիտորական պարտքերի մարման (մասնակի մարման) դեպքում մարվող (մասնակի մարվող) դեբիտորական պարտքի մասին տեղեկության բացակայության դեպքում մարված (մասնակի մարված) է համարվում ավելի վաղ ժամկետում առաջացած դեբիտորական պարտքը:
(Հավելված N 3-ը լրաց. 27.12.2016 N 875-Ն, լրաց., խմբ., փոփ. 27.12.19 N 1172-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |