ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“3” հոկտեմբերի 2000թ. |
N 207 |
ք.Ստեփանակերտ
ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ԼՂՀ օրենքի 11 հոդվածի, ԼՂՀ կառավարությունը որոշում է.
1. Հաստատել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը /կցվում է/:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2000թ. հոկտեմբերի 3-ի
թիվ 207 որոշմամբ |
ՑԱՆԿ
ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Աղիքային վարակիչ հիվանդություններ (բոլոր ձևերը)
2. Տուբերկուլյոզ (բոլոր ձևերը)
3. Ժանտախտ
4. Տուլարեմիա
5. Սիբիրյան խոց
6. Բրուցելյոզ
7. Լեպտոսպիրոզ
8. Լեպրա (Բոր)
9. Փայտացում (Պրկախտ)
10. Դիֆթերիա
11. Կապույտ հազ և հարկապույտ հազ
12. Մենինգոկոկային վարակ
13. Քութեշ
14. Լեգիոների հիվանդություն
15. Կու տենդ, Բրիլլի հիվանդություն
16. Պոլիոմիելիտ
17. Կատաղություն
18. Հեմոռագիկ տենդեր
19. Ջրծաղիկ
20. Բնական ծաղիկ
21. Կարմրուկ
22. Կարմրախտ
23. Վիրուսային հեպատիտներ
24. ՄԻԱՎ վարակ
25. Վարակային մոնոնուկլեոզ
26. Համաճարակային պարոտիտ
27. Մալարիա
28. Լեյշմանիոզ
29. Գրիպ
30. Ատիպիկ թոքաբորբ
31. Սոդուկու, ստրեպտոբացիլյոզ, ֆելինոզ
32. Խլնախտ, մելիոիդոզ
33. Նոր կորոնավիրուսային վարակ (2019n-CoV)
34. Համաճարակաբանական ներուժ ունեցող նոր առաջ եկող կամ վերադարձող այլ ախտածիններով պայմանավորված վարակներ:
(Ցանկը խմբ. 28.09.2010 N 603-Ն, խմբ. 30.05.2013 N 304-Ն, լրաց. 19.03.20 N 176-Ն)