Համարը 
N 137-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2010.11.06/15(37)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվը 
29.10.2010
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
29.10.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.11.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«04» նոյեմբերի 2010թ.

Պետական գրանցման համարը 10510101

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 «29» հոկտեմբերի 2010թ.

 N 137-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ

 ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը»` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության և գիտության վարչության պետ Ռ. Մուսայելյանին և իրավաբան Ա. Ապրեսյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ս. Ասրյանին:

 

 

Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կրթության և գիտության նախարարի

2010 թվականի հոկտեմբերի «29»-ի N 137-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի քննության անցկացման և հավաստագրման գործընթացը իրականացնող Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի` հանձնաժողովի (այսուհետ` Հավաստագրման հանձնաժողով) կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Հավաստագրման հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք), սույն կարգով և իրավական նորմատիվ այլ ակտերով:

3. Հավաստագրման հանձնաժողովի գործունեության նպատակն է հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար սահմանված կարգով վերապատրաստում անցած անձանց (այսուհետ` Հավակնորդ) քննությունների կազմակերպումը, անցկացումը և հավաստագրի տրամադրումը:

4. Հավաստագրման հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից:

5. Հավաստագրման հանձնաժողովի կազմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարը (այսուհետ` Նախարար)` յուրաքանչյուր տարին երկու անգամ` հիմք ընդունելով հավաստագրման հանձնաժողովի անդամի թեկնածուների ամբողջական անվանացանկից համակարգչային ընտրության արդյունքները:

6. Հավակնորդների քանակից ելնելով` յուրաքանչյուր խմբի (20-25 անդամ) համար, Նախարարի հրամանով ձևավորվում են հանձնաժողովներ:

(6-րդ կետը փոփ. 19.04.2011 N 70-Ն) 

 

II. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

7. Հանձնաժողովի անդամության թեկնածուներն առաջադրվում են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` Նախարարություն), պետական կառավարման տարածքային մարմինների (այսուհետ` Վարչակազմեր), Ստեփանակերտ քաղաքում ( Ստեփանակերտի քաղաքապետարանի) կրթության կառավարման ոլորտի ներկայացուցիչներից, գիտական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև ուսումնական հաստատությունների առնվազն 5 տարվա մանկավարժական (ուսուցչական) աշխատանքի փորձ ունեցող մասնագետներից: Հավաստագրման հանձնաժողովների անդամների թեկնածուների ամբողջական անվանացանկը կարող է համալրվել և փոփոխվել` առաջադրող մարմինների կամ կազմակերպությունների հիմնավորված առաջարկությամբ:

8. Հավաստագրման հանձնաժողովի անդամի թեկնածուների ամբողջական անվանացանկում ընդգրկվում են թեկնածուների վերաբերյալ հետևյալ տվյալները.

1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը,

2) զբաղեցրած պաշտոնը,

3) բնակության վայրը, հասցեն,

4) հեռախոսահամարները,

5) էլեկտրոնային փոստի հասցեն,

6) այլ տվյալներ:

(8-րդ կետը խմբ. 19.04.2011 N 70-Ն) 

9. Հավաստագրման հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 7 թեկնածուներից, քննությունն անցկացնելուց 24 ժամ առաջ, հետևյալ համամասնությամբ.

1) Նախարարության ներկայացուցիչներ` 3 անդամ,

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի և (կամ) Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչներ` ընդամենը 2 անդամ,

3) գիտական, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ` 2 անդամ:

 (9-րդ կետը խմբ.19.04.2011 N 70-Ն) 

10. Սույն կարգի 9-րդ կետով կազմավորված Հավաստագրման հանձնաժողովի կազմը հաստատում է Նախարարը:

 (10-րդ կետը խմբ. 19.04.2011 N 70-Ն) 

11. Նախարարության աշխատակազմը, Հավաստագրման հանձնաժողովի կազմավորումից հետո 12 ժամվա ընթացքում, Հավաստագրման հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է հավաստագրման քննություն անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:

 (11-րդ կետը խմբ.19.04.2011 N 70-Ն) 

12. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հավաստագրման հանձնաժողովի կազմում ընդգրկվելն անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու:

13. Քննությունների ընթացքում Հավաստագրման հանձնաժողովի կազմի համալրում կամ փոփոխություն չի կատարվում:

14. Հավաստագրման հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է համապատասխան հանձնաժողովի կազմը հաստատվելու պահից և դադարեցնում լիազորությունները սույն կարգի 26-րդ կետով սահմանված կարգով:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

15. Հավաստագրման հանձնաժողովի խնդիրն ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ստացման համար վերապատրաստված անձի համար սահմանված քննության անցկացման կազմակերպումն է:

16. Հավաստագրման հանձնաժողովի հիմնական գործունեությունը նպատակաուղղված է Հավակնորդների.

1) 17-րդ կետով սահմանված փաստաթղթերի փաթեթի կրկնակի ուսումնասիրմանը (անհրաժեշտության դեպքում ),

2) քննությունների անցկացմանը,

3) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) շնորհման ներկայացնելը,

4) բողոքների քննարկմանը և դրանց հիման վրա` արդյունքների վերանայման իրականացումը:

17. Հավաստագրման հանձնաժողովը`

1) Նախարարության աշխատակազմից ստանում է հավաստագրման ենթակա հավակնորդ անձանց ցանկը և Նախարարության 2010 թվականի հոկտեմբերի 29-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N140-Ն հրամանով հաստատված փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև Հավաստագրման հանձնաժողովի կնիքը և հավակնորդների վերաբերյալ ամփոփ տեղեկանքը.

2) փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում որոշում է կայացնում հավակնորդին քննությանը մասնակցելու կամ ներկայացրած փաստաթղթերի թերի, ակնհայտ կեղծ, խեղաթյուրված կամ Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին չհամապատասխանելու դեպքում, մերժելու մասին.

3) անցկացնում է հավաստագրման քննությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 29-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 140-Ն հրամանի պահանջներին համապատասխան,

4) ենթակետն ուժը կորցրել է 19.04.2011 N 70-Ն

5) ենթակետն ուժը կորցրել է 19.04.2011 N 70-Ն

6) ենթակետն ուժը կորցրել է 19.04.2011 N 70-Ն

7) ենթակետն ուժը կորցրել է 19.04.2011 N 70-Ն

8) ենթակետն ուժը կորցրել է 19.04.2011 N 70-Ն

9) ենթակետն ուժը կորցրել է 19.04.2011 N 70-Ն

10) իրականացնում է Օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 (17-րդ կետը խմբ., փոփ. 19.04.2011 N 70-Ն) 

 

IV. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

18. Հավաստագրման հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

19. Հավաստագրման հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հավաստագրման հանձնաժողովի անդամների առնվազն 5-ի մասնակցության դեպքում:

20. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են առնվազն 4 ձայներով:

21. Հանձնաժողովի անդամի կողմից սույն կարգի 25-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությունների կազմակերպման և անցկացման» N140-Ն հրամանով հաստատված կարգի պահանջները խախտելու, անհարգելի բացակայության դեպքում, Հավաստագրման հանձնաժողովը կազմում է արձանագրություն և դիմում է Նախարարին` միջնորդելով կասեցնել խախտումներ կատարած հանձնաժողովի անդամի լիազորությունները:

22. Նախարարը միջնորդությունը բավարարելու դեպքում իր ընդունած որոշման մասին տեղեկացնում է տվյալ անդամին ներկայացնող կազմակերպությանը կամ մարմնին` միաժամանակ տեղեկացնելով տվյալ անդամին Հավաստագրման հանձնաժողովի անդամների թեկնածուների ամբողջական անվանացանկից հանելու մասին:

 

V. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

23. Հավաստագրման հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է Հավաստագրման հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է Հավաստագրման հանձնաժողովի նիստերը.

3) կազմակերպում է քննությունների և հավաստագրման գործընթացների հսկողությունը.

4) որոշում է հավաստագրման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հավաստագրման հանձնաժողովի անդամների հետ.

5) ստորագրում և կնքում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդի հավաստագրման թերթը և հավաստագրման քննության ամփոփիչ արձանագրությունը.

6) հավաստագրման քննությունների արդյունքների դատական կարգով բողոքարկման դեպքում դատարանում Նախարարության որոշմամբ կարող է հանդես գալ որպես պատասխանող.

7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

24. Հավաստագրման հանձնաժողովի քարտուղարը (կամ հանձնաժողովի նախագահի որոշմամբ նրան փոխարինող անձը).

1) արձանագրում է Հավաստագրման հանձնաժողովի նիստերը.

2) բացատրում է քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

3) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VII. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

25. Հավաստագրման հանձնաժողովի անդամը.

1) Հանձնաժողովի որոշմամբ, Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում, վարում է նիստերը.

2) մասնակցում է քննությանը և հսկում դրա ընթացքը, կասեցնում հավակնորդների կողմից կատարված և հանձնաժողովի կողմից նկատված խախտումները.

3) մասնակցում է հավակնորդների հարցազրույցի անցկացմանը.

4) մասնակցում է քննության արդյունքում Հավաստագրման հանձնաժողովի կողմից անցկացվող քվեարկություններին.

5) ստորագրում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թերթը, իսկ հատուկ կարծիք ներկայացնելու դեպքում գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VIII. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

26. Հավաստագրման հանձնաժողովի լիազորությունները դադարում են բողոքարկման ժամկետն ավարտվելուց հետո:

(26-րդ կետը խմբ.19.04.2011 N 70-Ն) 

27.կետն ուժը կորցրել է 19.04.2011 N 70-Ն

28.կետն ուժը կորցրել է 19.04.2011 N 70-Ն

(Կարգը փոփ., խմբ.19.04.2011 N 70-Ն)