|
|
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«22» հոկտեմբերի 2009թ.
պետական գրանցման համարը 11109118 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«15» հոկտեմբերի 2009թ. |
N 93-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՉՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 9-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2010 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 173-Ն որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության հետ համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների կողմից պետական և ծառայողական գաղտնիք չպարունակող տվյալ տարվա պետական գնումների անվանացանկի կազմման ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 8-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների կողմից պետական և ծառայողական գաղտնիք չպարունակող տվյալ տարվա պետական գնումների անվանացանկի կազմման ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 118-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| |
Հավելված
ԼՂՀ ֆինանսների նախարարի
2009թ. հոկտեմբերի 15-ի N 93-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՉՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան`պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանը (այսուհետև` պլան) հաստատվում է բյուջետային ծախսերի գերատեսչական և գործառնական դասակարգմամբ: Սույն կարգը կանոնակարգում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կարիքների բավարարման համար իրականացվող պետական գնումների պլանի կազմման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման հետ կապված հարաբերությունները:
2. Պլանը բաղկացած է երեք կառուցվածքային մասերից` մաս I՝ ապրանքներ, մաս II՝ ծառայություններ և մաս III՝ աշխատանքներ:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման յուրաքանչյուր մարմին (այսուհետև` պլան կազմող մարմին) կազմում է իր և համակարգի պետական հիմնարկների կարիքների բավարարման համար տվյալ տարում գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների պլաններ ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով տվյալ մարմնի գծով նախատեսված ծախսային ծրագրերի` հիմք ընդունելով դրանց գծով տվյալ օրենքով նախատեսված հատկացումների բաշխումն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:
4. Պլանները կազմելիս պլան կազմող մարմնին անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը.
1) պլանները կազմվում են տվյալ տարում «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով սահմանված ընթացակարգերով իրականացվող գնումների ամբողջ ծավալի համար.
2) պլանները պետք է կազմվեն սույն կարգի N 1-պլան ձևով` պլան կազմող մարմնի գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված յուրաքանչյուր ծախսային ծրագրի համար առանձին: Պլան կազմող մարմինը, իր կողմից լրացված N 1-պլան ձևը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնում է թղթային և էլեկտրոնային կրիչներով.
3) Ձև N 1-պլանում ներառվող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների անվանումները, կոդերը և չափի միավորները ճիշտ ու պլան կազմող բոլոր մարմինների համար միասնական ձևով լրացնելու նպատակով, պլան կազմող մարմինը, մինչև իր (համակարգ ունեցող հայտատուները` նաև համակարգի) տվյալ տարվա պլանները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիակայի նախարարություն ներկայացնելը, պարտավոր է սույն կարգի ձև N 2-ամփոփ ձևով կազմել տվյալ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտում ներառվելիք ծախսային ծրագրերի շրջանակներում գնվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ամփոփ անվանացանկը (ներառյալ «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխանող այդ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների տեխնիկական բնութագրերը).
4) սույն կարգի 3-րդ կետին համապատասխան լրացված N 2-ամփոփ ձևը` թղթային և էլեկտրոնային կրիչներով, պլան կազմող մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության է ներկայացնում մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը հիշյալ ձևում նշված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, դրանց տեխնիկական բնութագրերի և չափի միավորների լրացման ճշտության ստուգման.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը «Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով ստուգում է պլան կազմող մարմնի կողմից տվյալ բյուջետային տարում գնվելիք (N 2-ամփոփ ձևի տեսքով ներկայացվող) ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, դրանց տեխնիկական բնութագրերի և չափի միավորների կազմման ճշտությունը և դրանց վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկությունները (ներառյալ նշված ձևում ներկայացված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած համապատասխան կոդերի վերաբերյալ առաջարկությունները) N 2 ամփոփ ձևը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում հայտնում է պլան կազմող համապատասխան մարմնին.
6) պլան կազմող մարմինը պարտավոր է.
ա. իր կողմից լրացված N 2-ամփոփ ձևում ներառված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, տեխնիկական բնութագրերի և չափի միավորների լրացման ճշտության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության դիտողություններին և առաջարկություններին համապատասխան` ճշգրտել N 2-ամփոփ ձևում լրացված տվյալները.
բ. ճշգրտված տվյալներով N 2-ամփոփ ձևի լրացված տարբերակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինասների և էկոնոմիկայի նախարարության դիտողությունները և առաջարկությունները ստանալուց հետո 2 օրվա ընթացքում` թղթային և էլեկտրոնային կրիչներով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինասների և էկոնոմիկայի նախարարություն.
7) եթե պլան կազմող մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինասների և էկոնոմիկայի նախարարության ներկայացված N 2-ամփոփ ձևի լրացման ժամանակ ամբողջապես հաշվի չի առել, սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն, նրան նախապես հայտնած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինասների և էկոնոմիկայի նախարարության դիտողությունները և առաջարկությունները, ապա հայտատուի կողմից լրացված N 2-ամփոփ ձևը ստանալուց հետո 4 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինասների և էկոնոմիկայի նախարարությունն այն հետ է վերադարձնում պլան կազմող մարմնին նշելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինասների և էկոնոմիկայի նախարարության կողմից նախկինում արված այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք հաշվի չեն առնվել պլան կազմող մարմնի կողմից.
8) «Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ամփոփում է իր կողմից ստուգված N 2-ամփոփ ձևի տվյալները և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ընդհանուր ամփոփ անվանացանկ` սույն կարգի բերված N 3-ամփոփ ձևով.
9) Պլան կազմող մարմինները սույն կարգի 4-րդ կետի 6-րդ ենթակետում նշված N 2 ամփոփ ձևը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելուց հետո հիմք ընդունելով դրանում նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ճշտված անվանումները, կոդերը և չափի միավորները, մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը կազմում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում N 1-պլան ձևը (թղթային և էլեկտրոնային կրիչներով):
10) N1-պլան ձևում ներառված համապատասխան ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գծով «Մեկ միավորի գինը» սյունակում լրացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի նախագծում արտացոլված` պլան կազմող մարմնի կողմից իր բյուջետային ֆինանսավորման հայտի կազմման հիմքում դրված հաշվարկներում կիրառված հիմնավորված գները.
11) եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի ընդունմամբ` պլան կազմող որևէ մարմնի տվյալ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի ցուցանիշները ենթարկվել են փոփոխությունների, ապա օրենքի ընդունման օրվանից մեկշաբաթյա ժամկետում սույն կարգի համապատասխան պլան կազմող մարմինը իր կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված պլանում պետք է կատարի համապատասխան փոփոխություններ:
|
|
Ձև N1 Պլան
(ներկայացվում է
ԼՂՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն) |
Պ Լ Ա Ն
20__ թվականի ընթացքում կատարվող ապրանքների, աշխատանքների
և ծառայությունների գնումների

|
Գնման ենթակա ապրանքների,
աշխատանքների և ծառայությունների ըստ
բյուջետային ծախսերի տնտեսագիտական
դասակարգման հոդվածների |
Չափի
միավորը* |
Ամբողջ
քանակը
(ծավալը) |
Մեկ
միավորի
գինը կամ
սակագինը
(դրամով) |
Ընդհանուր
գումարը (հազ.
դրամով) |
Գնման
ձևը*** |
|
NN |
Կոդը* |
անվանումները** |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
| |
|
1.- - - - - - - - - - - - - - - - - - - - |
|
|
|
|
|
| |
|
(բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածի անվանումը) |
|
|
|
|
|
| |
|
այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների |
|
|
|
|
|
| |
|
1.1 |
|
|
|
|
|
| |
|
1.2 |
|
|
|
|
|
| |
|
.................................................. |
|
|
|
|
|
| |
|
2. - - - - - - - - - - - - - - - - - - - - |
|
|
|
|
|
| |
|
(բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածի անվանումը) |
|
|
|
|
|
| |
|
այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների |
|
|
|
|
|
| |
|
2.1 |
|
|
|
|
|
| |
|
2.2 |
|
|
|
|
|
| |
|
.................................................. |
|
|
|
|
|
| |
|
3. - - - - - - - - - - - - - - - - - - - - |
|
|
|
|
|
| |
|
(բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածի անվանումը) |
|
|
|
|
|
| |
|
այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների |
|
|
|
|
|
| |
|
3.1 |
|
|
|
|
|
| |
|
3.2 |
|
|
|
|
|
| |
|
.................................................. |
|
|
|
|
|
| |
|
.................................................. |
|
|
|
|
|
| |
|
.................................................. |
|
|
|
|
|
* Սույն ձևի 2-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են համապատասխանաբար գնման առարկա հանդիսացող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած՝ ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված կոդերը և չափի միավորները:
** Սույն ձևի 3-րդ սյունակում լրացվում են գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանումները` ըստ վերջնական սպառման ենթակա առարկաների, որոնք չեն պարունակում տեխնիկական բնութագրերի տարրեր
*** Սույն ձևի 8-րդ սյունակում լրացվում են «Գնումների մասին» ԼՂՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված
գնումների ընթացակարգերի անվանումների հապավումները` հետևյալ եղանակով
բաց ընթացակարգ` ԲԸ
սահմանափակ ընթացակարգ` ՍԸ
շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգ` ՇՀ
պարզեցված ընթացակարգ` ՊԸ
բանակցային ընթացակարգ` գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով` ԲԸՀ
բանակցային ընթացակարգ՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու` ԲԸԱՀ
մրցակցային երկխոսության ընթացակարգ` ՄԵ
|
«__» _____________ 20__թ. |
|
|
|
|
Կ.Տ |
Պետական կառավարման մարմի ղեկավար |
|
__________________
(ստորագրություն) |
| |
Ֆինանսական ծառայության պետ |
|
__________________
(ստորագրություն) |
| |
|
|
|
| |
Ձև N2-ամփոփ
(ներկայացվում է ԼՂՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարություն) |
Ա Մ Փ Ո Փ Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
________________________________________________________________________
(ԼՂՀ պետական մարմնի անվանումը)
ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 20__ ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
|
Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների |
|
NN |
Կոդը * |
Անվանումները |
Տեխնիկական բնութագրերը (լրացվում է «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի պահանջներին համապատասխան) |
Չափի
միավոր
|
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
|
|
ՄԱՍ I.ԱՊՐԱՆՔՆԵՐ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ՄԱՍ II.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
* Սույն ձևի 2-րդ սյունակներում լրացվում են ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած՝ ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված կոդերը:
«__» _____________ 20__թ.
|
Պետական կառավարման մարմի ղեկավար
|
______________________
(ստորագրություն) |
| |
Ձև N3-ամփոփ
(ներկայացվում է ԼՂՀ ֆինանսների
և էկոնոմիկայի նախարարություն) |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՄՓՈՓ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 20__ ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
|
Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների |
|
NN |
Կոդը * |
անվանումները |
տեխնիկական բնութագրերը |
Չափի միավոր |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
|
|
ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
* Սույն ձևի 2-րդ սյունակներում լրացվում են ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած՝ ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված կոդերը:
«__» _____________ 20__թ.
|
Տնօրեն
|
______________________
(ստորագրություն) |
(Հավելվածը խմբ. 05.11.2012 N 100-Ն)