Համարը 
N 139-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2010.11.06/15(37)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվը 
29.10.2010
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
29.10.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.11.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ  «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ՄԱՐՄՆԻ` ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«04» նոյեմբերի 2010թ.

Պետական գրանցման համարը 10510103

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«29» հոկտեմբերի 2010թ.

 N 139-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ` ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 30.01.15 N 9-Ն)

 

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 30.01.15 N 9-Ն)

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության և գիտության վարչության պետ Ռ. Մուսայելյանին և իրավաբան Ա. Ապրեսյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ս. Ասրյանին:

 

 

                                                Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կրթության և գիտության նախարարի

2010 թվականի հոկտեմբերի 29-ի N 139-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ Հանրապետության «պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձԵՎավորման

 

Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման հետ կապված հարաբերությունները։

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` հաստատություն) հիմնվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարը (այսուհետ՝ նախարար), շրջանի վարչակազմը և Ստեփանակերտի քաղաքապետարանը (այսուհետ՝ լիազորված մարմին) հաստատության հիմնադրման կամ հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգի փոփոխման դեպքերում երեսնօրյա ժամկետում, սույն կարգի համաձայն, ըստ ենթակայության` կազմակերպում և ապահովում են կոլեգիալ կառավարման մարմնի (այսուհետ` խորհուրդ) անդամների ընտրության գործընթացը:

2. Հաստատություններում խորհուրդը կազմվում է ութ անդամից:

3. Խորհրդի անդամներին առաջադրում են՝

1) նախարարը.

2) լիազորված մարմինը.

3) մանկավարժական խորհուրդը.

4) ծնողական խորհուրդը:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանի վարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության հաստատություններում նախարարը առաջադրում է խորհրդի մեկ անդամ:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ենթակայության հաստատություններում նախարարը առաջադրում է խորհրդի երեք անդամ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում` լիազորված մարմինը մեկական անդամ:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանի վարչակազմի ենթակայության հաստատություններում լիազորված մարմինը առաջադրում է խորհրդի երեք անդամ, որոնց մեկին ներկայացնում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը:

7. Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների խորհուրդներում լիազորված մարմինը առաջադրում է երեք անդամ:

8. Հաստատության մանկավարժական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ տվյալ Հաստատությունում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ ունեցող անդամներից ընտրում է խորհրդի երկու անդամ:

9. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված ստաժի պայմանը չի գործում երեք տարուց պակաս գործող հաստատության խորհրդի անդամ ընտրելիս:

10. Հաստատության ծնողական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ ընտրում է հաստատության խորհրդի երկու անդամ:

11. Հաստատության խորհրդի կազմում չի կարող առաջադրվել այն ծնողը, ով միաժամանակ հանդիսանում է տվյալ հաստատության մանկավարժ:

12. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազորությունների դադարեցման հիմքերը, պարտավորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

13. Հաստատության ենթակայության փոփոխության դեպքում լիազորված մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամների ընդգրկվածության համամասնությունը համապատասխանեցվում է սույն կարգի 4-րդ, 5-րդ, 6-րդ կամ 7-րդ կետերի պահանջներին:

14. Օրենքով սահմանված դեպքերում` խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում նրան առաջադրող մարմինը քսանօրյա ժամկետում առաջադրում է նոր թեկնածու` համաձայն սույն կարգի:

15. Հաստատության տնօրենը չի կարող լինել տվյալ հաստատության խորհրդի կազմում:

16. Լիազորված մարմինը հիմք ընդունելով հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների որոշումները, տասնօրյա ժամկետում, ըստ ենթակայության` հաստատում է խորհրդի անվանական կազմը կամ սույն կարգի պահանջների խախտման դեպքում` մերժում է խորհրդի անվանական կազմում առաջարկված անձի կամ անձանց թեկնածությունը:

17. Խորհրդի առաջին նիստը վարում է տարիքով ավագ խորհրդի անդամը:

18. Խորհուրդը փակ քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ընտրությունը չկայանալու դեպքում եռօրյա ժամկետում անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությամբ ընտրությունը չկայանալու դեպքում` ընտրված է համարվում առավել ձայն ստացած թեկնածուն:

Այս պայմանի անհնարինության դեպքում վիճակահանությամբ որոշվում է խորհրդի նախագահը: Վիճակահանությանը մասնակցում են առավել ձայն ստացած թեկնածուները:

19. Խորհրդի նիստերը գումարվում են հաստատության կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում և դեպքերում` ըստ հաստատված ժամանակացույցի, ինչպես նաև խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, լիազորված մարմնի, հաստատության տնօրենի կամ խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:                                                                                                                                         (Հավելվածը խմբ. 30.01.15 N 9-Ն)