| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«05» մարտի 2012թ.
պետական գրանցման համարը 2051231 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
|
«06» փետրվարի 2012թ. |
N 2-Ն |
ք. Ստեփանակերտ
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 5/Ղ
ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ՝
1. Հաստատել «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետի 2004 թվականի փետրվարի 12-ի ««Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» թիվ 5/Ղ հրամանը:
|
ՊԵՏ,
Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ |
Ա. ԲԱԼԱՅԱՆ |
|
Համաձայնեցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
Ֆինանսների նախարարության հետ
«16» փետրվարի 2012թ. |
Հավելված
ԼՂՀ ԿԱ հարկային պետական
ծառայության պետի
«06» փետրվարի 2012թ. N 2-Ն հրամանի |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն հրահանգը հաստատվում է ի կատարումն «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի և կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարող անձանց կողմից ակցիզային հարկի հաշվարկման և վճարման ընդհանուր հարցերը:
I. ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Օրենքի համաձայն ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորություն կրող (այսուհետ` ակցիզային հարկ վճարող) անձանց կողմից ակցիզային հարկը հաշվարկվում և վճարվում է պետական բյուջե ինքնուրույն, անկախ` վերջիններիս գործունեության արդյունքներից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրականացված գործարքների համար ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունը ծագում է այն պահին, երբ ապրանքները առաքվել կամ տրամադրվել են գնորդներին:
II. ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2. Ակցիզային հարկ վճարվում է Օրենքով սահմանված` Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ դասակարգչի ծածկագրերին (ապրանքային դիրքին, ապրանքային խմբին կամ ենթախմբին) դասվող բոլոր ապրանքների ներմուծման կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրողների կողմից իրացման համար:
3. Դատարանի վճռով կամ առանց դատարան դիմելու օրենքով սահմանված կարգով բռնագանձված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը ենթակա է ակցիզային հարկով հարկման Օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Գրավի առարկա հանդիսացած` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարման դեպքում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը կրում է գրավատուն, եթե վերջինս օրենքի համաձայն համարվում է հարկ վճարող: Գրավատուի մոտ հարկի գծով պարտավորություն առաջանում է այն պահին, երբ գործող օրենսդրությանը համապատասխան ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները համարվում են օտարված (իրացված):
III. ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
4. Ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արժեքը (այդ թվում` մաքսային) կամ ապրանքների քանակը (ծավալը)` արտահայտված Օրենքով սահմանված չափման բնաիրային միավորներով, որոնց նկատմամբ Օրենքով սահմանված դրույքաչափերով և կարգով հաշվարկվում է ակցիզային հարկի գումարը: Ընդ որում, ակցիզային հարկի գումարը որոշվում է որպես ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների սահմանված բնաիրային միավորներով (հարկման բազայի միավորներով) արտահայտված քանակի (ծավալի) և միավորի համար օրենքով սահմանված դրույքաչափի արտադրյալ: Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ դասակարգչի (այսուհետ` ԱՏԳ ԱԱ) 2208 ծածկագրին դասվող ապրանքների համար ակցիզային հարկի դրույքաչափը ավելացվում է սույն հրահանգի 5-րդ կետով նշված դեպքերում և կարգով:
IV. ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
5. Օրենքի 5-րդ հոդվածում նշված` 2208 ծածկագրին դասվող` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների, բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի, սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար ակցիզային հարկի դրույքաչափը ավելացվում է 7,5 դրամով: ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս սպիրտայնություն պարունակող խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր լիտրի համար` 100 դրամ:
Օրինակ 1.
Կազմակերպությունը արտադրել և իրացրել է 10000 լիտր 40 տոկոս սպիրտայնությամբ օղի, որը շշալցված է 0.5 լիտր տարողությամբ 20000 շշերում: Մեկ շիշ օղու բացթողման գինը (հաշվի առած շշի արժեքը) առանց անուղղակի հարկերի (ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) կազմում է 400 դրամ: Կազմակերպությունը յուրաքանչյուր շիշ օղու համար պետք է վճարի նվազագույն դրույքաչափին (250 դրամ) համապատասխանող ակցիզային հարկ (250 դրամ x 0.5=125 դրամ), քանի որ բացթողման գնի նկատմամբ հաշվարկվող ակցիզային հարկը չի գերազանցում 125 դրամը (400 դրամ x 30% = 120 դրամ): Իրացրած օղու համար ակցիզային հարկի ընդհանուր գումարը կկազմի 2.5 մլն դրամ (125 դրամ x 20000 շիշ):
Օրինակ 2.
Կազմակերպությունը արտադրել և իրացրել է 7000 լիտր 40 տոկոս սպիրտայնությամբ կոնյակ, որը շշալցված է 0.7 լիտր տարողությամբ 10000 շշերում: Մեկ շիշ կոնյակի բացթողման գինը (հաշվի առած շշի արժեքը) առանց անուղղակի հարկերի (ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) կազմում է 1200 դրամ: Կազմակերպությունը յուրաքանչյուր շիշ կոնյակի համար պետք է վճարի բացթողման գնի 30%-ի չափով ակցիզային հարկ (1200 դրամ x 30% = 360 դրամ), քանի որ վերջինս ավելի բարձր է, քան նվազագույն դրույքաչափին (250 դրամ) համապատասխանող ակցիզային հարկը (250 դրամ x 0.7= 175 դրամ): Իրացրած կոնյակի համար ակցիզային հարկի ընդհանուր գումարը կկազմի 3,6 մլն դրամ (360 դրամ x 10000 շիշ):
Օրինակ 3.
Կազմակերպությունը արտադրել և իրացրել է 3000 լիտր 45 տոկոս սպիրտայնությամբ օղի, որը շշալցված է 0.5 լիտր տարողությամբ 6000 շշերում: Մեկ շիշ օղու բացթողման գինը (հաշվի առած շշի արժեքը) առանց անուղղակի հարկերի (ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) կազմում է 1000 դրամ: Կազմակերպության կողմից իրացված յուրաքանչյուր շշի համար հաշվարկվող ակցիզային հարկը կկազմի.
- բացթողման գնի նկատմամբ հաշվարկային 30% դրույքաչափով հաշվարկելիս` 300 դրամ (1000 դրամ x 30%)
- օրենքով սահմանված նվազագույն դրույքաչափով հաշվարկելիս` 125 դրամ (250 դրամ x 0.5):
Քանի որ օրենքով սահմանված նվազագույն դրույքաչափը չի գերազանցում բացթողման գնի նկատմամբ հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափին, ուստի վերջինս տվյալ դեպքում պետք է հիմք ընդունվի մեկ շիշ օղու համար ակցիզային հարկի վերջնական դրույքաչափի որոշման համար: Միաժամանակ` քանի որ սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափը պետք է ավելացվի 7,5 դրամով, ուստի տվյալ օրինակում մեկ շիշ օղու համար ակցիզային հարկի դրույքաչափը կկազմի 318,75 դրամ (300 դրամ + [(45 - 40) x 7.5 դրամ] x 0.5):
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ծածկագրին դասվող ապրանքների` ակցիզային հարկ վճարող համարվող անձանց, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3000 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ծածկագրին դասվող ապրանքների` ակցիզային հարկ վճարող համարվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3500 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ծածկագրին դասվող ապրանքների ակցիզային հարկ վճարող համարվող անձանց, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3500 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:
7. Բենզինի 1 տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ավելացված արժեքի հարկի հանրագումարը 112000 Հայաստանի Հանրապետության դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որպեսզի բենզինի 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը հավասարվի 112000 Հայաստանի Հանրապետության դրամի:
Օրինակ 4.
Կազմակերպության ներմուծած բենզինի մեկ տոննայի մաքսային արժեքը կազմել է 320000 դրամ: Ներմուծված բենզինի 1 տոննայի համար ակցիզային հարկի դրույքաչափը օրենքով սահմանված է 25000 դրամ: Հաշվարկվող ավելացված արժեքի հարկի գումարը կկազմի 69000 դրամ [(320000 + 25000) x 20%], իսկ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հանրագումարը` 94000 դրամ (69000 + 25000): Քանի որ Օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն ներմուծվող բենզինի համար ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը չպետք է պակաս լինի 112000 դրամից, կազմակերպության կողմից պետք է վճարվի նաև 18000 դրամ (112000 - 94000), որում ակցիզային հարկի մեծությունը կազմում է 15000 դրամ, իսկ ավելացված արժեքի հարկի մեծությունը` 3000 դրամ (վերջինս կարող է հաշվարկվել կամ ավելացված արժեքի հարկի հաշվարկային դրույքաչափի (16.67%) կիրառմամբ (18000 x 16.67%), կամ որպես լրացուցիչ վճարվող գումարի 1/6 մաս): Տվյալ դեպքում ներմուծվող բենզինի 1 տոննայի համար կազմակերպությունը պետք է վճարի ակցիզային հարկ` 40000 դրամ, իսկ ավելացված արժեքի հարկը` 72000 դրամ:
V. ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
8. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը, արտահանումը և ներմուծումը չի հարկվում ակցիզային հարկով միայն Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դեպքերում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման համար ակցիզային հարկի արտոնությունը չի կիրառվում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված կարգով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները փաստացի չարտահանվելու դեպքում:
VI. ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
9. Ակցիզային հարկ վճարողների համար ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար վճարված գումարը համարվում է հաշվարկված ակցիզային հարկի կանխավճար և չի կարող հաշվանցվել այլ հարկային պարտավորությունների հաշվին, բացառությամբ դրոշմավորման կարգով նախատեսված դեպքերի: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգը սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 11-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 138 որոշմամբ:
VII. ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով ակցիզային հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) համարվողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև դրան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, վճարում են ակցիզային հարկը և յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ` սույն հավելվածի N 1 ձևին համապատասխան (ձևը կցվում է): Ակցիզային հարկի հաշվարկը կազմվում է դրա լրացման կարգին համապատասխան և ներկայացվում է անկախ հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկով հարկման օբյեկտի առաջացումից (անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրողների կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ օտարելու գործարքների իրականացումից)` բացառությամբ ակցիզային հարկով հարկվող գործունեությունը դադարեցնելու դեպքերի:
(10-րդ կետը փոփ., լրաց. 28.03.2013 N 5-Ն)
11. Հարկ վճարողի կողմից ակցիզային հարկի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման և սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշտված հաշվարկներ: Ստուգվող կամ ստուգված ժամանակաշրջանների համար ակցիզային հարկի ճշտված հաշվարկներ չեն կարող ներկայացվել: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի ճշգրտված մեկից ավելի յուրաքանչյուր հաշվարկի ներկայացման դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք՝ 200 հազար դրամի չափով:
Ակցիզային հարկի ճշտված հաշվարկները ներկայացվում են սույն հավելվածի N 1 ձևով` լրացված դրա լրացման կարգին համապատասխան:
12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բանկային վճարմամբ ձեռք բերված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը`
1) այդ հումքից պատրաստված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման դեպքում ենթակա է վերադարձման Օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում.
2) պակասեցվում է դրանց համար սահմանված կարգով դուրս գրված հաշվարկային փաստաթղթի հիման վրա` հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա ակցիզային հարկի ընդհանուր գումարից, բացառությամբ Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասում նշված դեպքի:
Օրինակ 5.
Կազմակերպությունը հաշվետու ամսում ձեռք է բերել 3000 լիտր 96 տոկոսանոց սպիրտ, որի գծով մատակարարի կողմից սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշվում առանձնացվել է 1728.0 հազ. դրամ ակցիզային հարկ: Հաշվետու ամսում ձեռք բերված սպիրտի մի մասը` 1500 լիտր սպիրտը, օգտագործվել է օղու արտադրության մեջ և արտադրվել է 3600 լիտր 40% սպիրտայնությամբ օղի:
Կազմակերպությունը հաշվետու ամսում ձեռք բերված սպիրտի դիմաց մատակարարին վճարումը կատարել է մասնակիորեն (բանկային փոխանցմամբ վճարել է սպիրտի ընդհանուր արժեքի 50%-ը, այդ թվում` ակցիզային հարկ 864.0 հազ. դրամ): Արտադրված օղուց 3500 լիտրը իրացվել է (օտարվել է), սակայն գնորդների կողմից վճարվել է միայն 2000 լիտր օղու արժեքը:
Չնայած, որ օտարված (իրացված) արտադրանքի դիմաց գնորդների կողմից վճարվել է ընդամենը 2000լ օղու համար, սակայն, քանի որ օտարվել է 3500 լիտր օղի, ուստի կազմակերպության համար այդ ծավալը պետք է ընդունվի որպես ակցիզային հարկով հարկման բազա: Նվազագույն դրույքաչափով (1 լիտրի համար 250 դրամ) հաշվարկված` բյուջեի օգտին հաշվեգրվող ակցիզային հարկի գումարը կկազմի 875.0 հազար դրամ (3500 լիտր x 250 դրամ):
Ընթացիկ ամսվա արդյունքով կազմակերպության կողմից բյուջե վճարման ենթակա հարկի գումարը կկազմի 11.0 հազար դրամ (875.0 - 864.0):
Օրինակ 6.
Կազմակերպությունը հաշվետու ամսում ձեռք է բերել 3000 լիտր 96 տոկոսանոց սպիրտ, որի գծով մատակարարի կողմից սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշվում առանձնացվել է 1728,0 հազ. դրամ ակցիզային հարկ: Հաշվետու ամսում ձեռքբերված սպիրտը ամբողջությամբ օգտագործվել է օղու արտադրության մեջ և արտադրվել է 7200 լիտր 40% սպիրտայնությամբ օղի:
Կազմակերպությունը հաշվետու ամսում ձեռք բերված սպիրտի դիմաց մատակարարին բանկային վճարմամբ վճարել է ամբողջովին` 1728.0 հազ. դրամ: Արտադրված օղուց 5000 լիտրը իրացվել է (օտարվել է), սակայն գնորդների կողմից վճարվել է միայն 2000 լիտր օղու արժեքը:
Չնայած, որ օտարված (իրացված) արտադրանքի դիմաց գնորդների կողմից վճարվել է ընդամենը 2000լ օղու համար, սակայն քանի որ օտարվել է 5000 լիտր օղի, ուստի կազմակերպության համար այդ ծավալը պետք է ընդունվի որպես ակցիզային հարկով հարկման բազա: Նվազագույն դրույքաչափով (1 լիտրի համար 250 դրամ) հաշվարկված` բյուջեի օգտին հաշվեգրվող ակցիզային հարկի գումարը կկազմի 1250.0 հազար դրամ (5000 լիտր x 250 դրամ):
Առաջացած 478.0 հազար դրամ (1250.0 - 1728.0) բացասական գումարը հաշվանցվելու է հետագա հաշվետու ժամանակաշրջաններում վճարման ենթակա ակցիզային հարկի գումարների հաշվին:
13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բանկային վճարմամբ ձեռք բերված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց Օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարի` այդ հումքից պատրաստված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարը գերազանցող մասը հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ:
Օրինակ 7.
Կազմակերպությունը ձեռք է բերել տարբեր տեսակի գինիներ, որոնց 1 լիտրի համար մատակարարին վճարել է 100 դրամ ակցիզային հարկ, ինչպես նաև 96 տոկոսանոց սպիրտ` մատակարարին բանկային վճարմամբ վճարելով 1 լիտր սպիրտի համար 576 դրամ ակցիզային հարկ: Կուպաժավորման արդյունքում պատրաստված 1 լիտր գինու պատրաստման համար (հաշվի առած տեխնոլոգիական կորուստը) կազմակերպության կողմից օգտագործվել է 0,08 լիտր սպիրտ և 1 լիտր տարբեր գինիներ: Իրացված գինու 1 լիտրի համար կազմակերպության կողմից բյուջեի օգտին, Օրենքին համապատասխան, հաշվեգրվել (կրեդիտագրվել) է 100 դրամ ակցիզային հարկ: Հաշվանցման (դեբետագրման) ենթակա հարկի գումարը կազմել է 146 դրամ [100 + (576 x 0,08)]: Ակցիզային հարկով հարկված հումքի (գինիների և սպիրտի) դիմաց օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարի (146 դրամ) և այդ հումքից պատրաստված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի (գինու) համար հաշվարկված ակցիզային հարկի գումարի (100 դրամ) գերազանցող մասը (46 դրամը) ենթակա չէ հաշվանցման (կամ վերադարձման) և պետք է միացվի ապրանքի (հումքի) ձեռքբերման արժեքին:
14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռք բերված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի` սահմանված բնական և տեխնոլոգիական կորուստների նորմաները գերազանցող մասով հարկման բազայի նկատմամբ հաշվարկվածից ակցիզային հարկի գումարի հաշվանցում (պակասեցում) չի կատարվում:
VIII. ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
15. Պետական գրանցում (հաշվառում) ստացած անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ակցիզային հարկ վճարողներից ձեռք բերված՝ ակցիզային հարկով հարկված ապրանքների արտահանման դեպքում վճարված ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման՝ այդ անձանց` հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային, սոցիալական վճարների և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) պարտավորությունների հաշվին, կամ վերադարձման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե այդ անձինք իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնում են`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարողներից ակցիզային հարկով ձեռք բերված ապրանքների առանձին տողով առանձնացված ակցիզային հարկի գումարով` հարկային հաշիվ համարվող և վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները.
2) մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով «արտահանում` ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» ռեժիմով լրացված մաքսային հայտարարագրի պատճենը «Բացթողումը թույլատրված է» նշումով:
(15-րդ կետը լրաց. 28.03.2013 N 5-Ն)
16. Ակցիզային հարկի գումարը օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձվում է հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային, սոցիալական վճարների և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասով պարտավորություններ չունենալու դեպքում կամ հաշվանցվում է այլ պարտավորությունների հաշվին՝
1) ակցիզային հարկ վճարող անձանց համար` օրենքով սահմանված յուրաքանչյուր եռամսյակի ակցիզային հարկի հաշվարկների հիման վրա՝ հարկ վճարողի դիմումի և սույն հավելվածի 15-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 30 օրվա ընթացքում,
2) ակցիզային հարկ վճարող չհամարվող անձանց համար՝ նրանց կողմից սույն հավելվածի N 2 ձևին համապատասխան դիմումը և սույն հավելվածի 15-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 30 օրվա ընթացքում:
(16-րդ կետը փոփ. 28.03.2013 N 5-Ն)
(Հրահանգը փոփ., լրաց. 28.03.2013 N 5-Ն)
Ձև N 1
|
ՀԱՇՎԱՐԿ
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ |
1. Փաստաթղթի հերթական համարը |
__________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
2. Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
|
|
|
|
|
|
|
|
3. Հարկ վճարողի անվանումը |
|
|
4. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
|
|
5. Հաշվետու ժամանակաշրջանը |
Տարի |
|
|
|
|
Եռամսյակ |
|
|
6. Հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկով հարկման բազան և հաշվարկված ակցիզային հարկի գումարը |
|
ծածկագիրը ըստ
ԱՏԳ ԱԱ |
Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի անվանումը |
Հարկման բազայի միավորը
|
Օտարված ապրանքների քանակը
(ծավալը) |
Սպիրտայ-նության
աստիճանը, % |
Մեկ բնա-իրային միավորի արժեքը |
Ակցիզային հարկի
դրույ-քաչափը |
Ակցիզային
հարկի
գումարը,
դրամ |
|
[6.1] |
[6.2] |
[6.3] |
[6.4] |
[6.5] |
[6.6] |
[6.7] |
[6.8] |
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
7. Ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկով հարկման բազան և հարկի գումարը (նվազեցում) |
|
ծածկա-գիրը ըստ
ԱՏԳ ԱԱ
|
Ակցիզային հարկով
հարկման ենթակա ապրանքի անվանումը |
Հարկման բազայի միավորը
|
Օտարված ապրանքների քանակը
(ծավալը)
|
Սպիրտայնու-թյան
աստիճանը, %
|
Մեկ
բնաիրային միավորի արժեքը
|
Ակցիզային հարկի դրույ-քաչափը
|
Ակցիզային հարկի
գումարը, դրամ
|
|
[7.1] |
[7.2] |
[7.3] |
[7.4] |
[7.5] |
[7.6] |
[7.7] |
[7.8] |
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
8. Ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկով հարկման բազան և հարկի գումարը (ավելացում) |
|
ծածկա-գիրը ըստ ԱՏԳ ԱԱ |
Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրան-քի անվանումը |
Հարկման բազայի միավորը |
Օտարված ապրանքների քանակը (ծավալը) |
Սպիրտայնու-թյան աստի-ճանը, % |
Մեկ բնա-իրային միավորի արժեքը |
Ակցիզային հարկի դրույ-քաչափը |
Ակցիզային հարկի գու-մարը, դրամ |
|
[8.1] |
[8.2] |
[8.3] |
[8.4] |
[8.5] |
[8.6] |
[8.7] |
[8.8] |
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
հազար դրամ |
|
9. Հաշվարկված ակցիզային հարկի գումարը (ակցիզային հարկի կրեդիտ) |
ըստ ամիսների |
|
1-ին |
2-րդ |
3-րդ |
| |
|
|
|
10. Ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների մասով ակցիզային
հարկի գումարի |
x |
x |
x |
|
1) նվազեցում |
|
|
|
|
2) ավելացում |
|
|
|
|
11. Չվերադարձված կամ հետ չընդունված ակցիզային դրոշմանիշների թվին, տեսակին և տարողությանը համապատասխան պարտադիր դրոշմավորման
ենթակա ապրանքների համար վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը |
|
|
|
|
12. Ակցիզային հարկով չհարկվող՝ օտարված ապրանքների հարկման բազան |
|
|
|
|
13. Արցախի Հանրապետության տարածք ներմուծված հումքի մասով հայտարարագրում առանձնացված ակցիզային հարկի գումարը |
|
|
|
|
14. Արցախի Հանրապետության տարածքում ձեռք բերված հումքի մասով
հարկային հաշվում առանձնացված ակցիզային հարկի գումարը |
|
|
|
|
15. Հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի ճշգրտման ընդհանուր գումարը, այդ թվում` ըստ ճշգրտման հիմքերի |
[Ա]. Ավելացում`
ըստ ամիսների |
[Բ]. Պակասեցում` ըստ ամիսների |
|
1-ին |
2-րդ |
3-րդ |
1-ին |
2-րդ |
3-րդ |
| |
|
|
|
|
|
|
1) Օրենքի հոդվածի
համարը |
2) Օրենքի հոդվածի կետի համարը |
X |
X |
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
16. Ընդամենը հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկի դեբետ ([13] + [14] +[15.Ա] - [15.Բ])
Եթե գործողության արդյունքը`
1) հավասար է 0-ի` [Ա] և [Բ] վանդակներում
լրացվում է «0».
2) դրական է`լրացվում է [Ա] վանդակը.
3) բացասական է`լրացվում է [Բ] վանդակը |
Ա. Դրական` ըստ
ամիսների |
Բ. բացասական` ըստ ամիսների |
|
1-ին |
2-րդ |
3-րդ |
1-ին |
2-րդ |
3-րդ |
| |
|
|
|
|
|
|
17. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքով`
1) եթե լրացված է [16.Ա] վանդակը, ապա
([9] - [10.1] + [10.2] + [11] - [16.Ա]).
2) եթե լրացված է [16.Բ] վանդակը, ապա
([9] - [10.1] + [10.2] + [11] +[16.Բ]).
3) եթե [16.Ա] և [16.Բ] վանդակներում լրացված են «0», ապա ([9] - [10.1] + [10.2] + [11]):
Եթե գործողության արդյունքը դրական է` լրացվում է [Ա] վանդակը, եթե բացասական է` լրացվում է [Բ] վանդակը, եթե հավասար է 0-ի` [Ա] և [Բ] վանդակներում լրացնել «0»: |
[Ա]. Ենթակա է բյուջե վճարման (կրեդիտ)`
ըստ ամիսների |
[Բ]. Ենթակա է հաշվանցման (դեբետ)` ըստ ամիսների |
|
1-ին |
2-րդ |
3-րդ |
1-ին |
2-րդ |
3-րդ |
| |
|
|
|
|
|
|
Կազմակերպության տնօրեն |
|
|
|
(անհատ ձեռնարկատեր) |
____________________________
(ազգանուն, անուն) |
______________________
(ստորագրություն) |
|
Կ.Տ |
|
|
|
|
|
|
Հաշվապահ |
____________________________
(ազգանուն, անուն) |
______________________
(ստորագրություն) |
Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում հաշվարկը լրացվում է երկու օրինակից: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:
Կ Ա Ր Գ
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Ակցիզային հարկի հաշվարկի ձևը (այսուհետ` հաշվարկ) ներկայացվում է հարկային մարմին «Ակցիզային հարկի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածին համապատասխան:
2. Հաշվարկի ճշտումները կատարվում են Օրենքի 8-րդ հոդվածին և սույն կարգի 10-րդ կետին համապատասխան:
3. Հաշվարկում արժեքային մեծությունները 6-8.8-րդ կետերում լրացվում են դրամներով, իսկ 9-17-րդ կետերում լրացվում են հազար դրամներով` ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ: Հաշվարկի վանդակներում արժեքային մեծության բացակայության դեպքում հաշվարկի այդ վանդակներն ընդունվում են «0» (զրո):
4. Հաշվարկի 1-ին կետը լրացվում է հարկային մարմնի կողմից:
5. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
6. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը:
7. Հաշվարկի 4-րդ կետում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի դեպքում` բնակության վայրը:
8. Հաշվարկի 5-րդ կետում լրացվում են այն տարին ու եռամսյակը, որի համար ներկայացվում է հաշվարկը:
9. Հաշվարկի 6-րդ կետի`
1) [6.1] և [6.2] սյունակներում լրացվում են ակցիզային հարկով հարկման ենթակա հաշվետու եռամսյակում օտարված ապրանքների ծածկագրերը և անվանումները` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ` ԱՏԳ ԱԱ) դասակարգչի: Ընդ որում, ծածկագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում բերված աղյուսակում նշված ծածկագրերի նիշերի քանակին,
2) [6.3] սյունակում լրացվում են տվյալ ապրանքների համար Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափման բնաիրային միավորները,
3) [6.4] սյունակում լրացվում է օտարված ապրանքների քանակը (ծավալը),
4) [6.5] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար, իսկ [6.6] սյունակում լրացվում է ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող տվյալ ապրանքի արժեքը (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների)` հաշվարկված Օրենքով սահմանված համապատասխան բնաիրային չափման միավորի` մեկ լիտրի համար,
5) [6.7] սյունակում լրացվում է տվյալ ապրանքների համար Օրենքով սահմանված կամ Օրենքին համապատասխան հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափը, իսկ [6.8] սյունակում` ըստ առանձին ապրանքատեսակների ակցիզային հարկի գումարը,
6) [6.8] սյունակի «Ընդամենը» տողում լրացվում է [6.8] սյունակում լրացված թվերի հանրագումարը:
10. Հաշվարկի 7-րդ և 8-րդ կետերում լրացվում են գործարքի ճշգրտման արդյունքները: Ընդ որում, գործարքի ճշգրտման արդյունքները ակցիզային հարկի մասով լրացվում են`
1) ճշգրտող հարկային հաշվի դուրս գրման օրը ներառող հաշվետու եռամսյակի համար ներկայացվող հաշվարկում, եթե գործարքի ճշգրտման արդյունքում նվազում են գործարքից առաջացած հարկային պարտավորության գումարները.
2) հիմնական գործարքի կատարման օրը ներառող հաշվետու եռամսյակի համար ներկայացվող հաշվարկում, եթե գործարքի ճշգրտման արդյունքում ավելանում են գործարքից առաջացած հարկային պարտավորության գումարները:
11. Հաշվարկի [7.1] և [7.2] սյունակներում` ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով, լրացվում են ապրանքների ծածկագրերը և անվանումները` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի, [7.3] սյունակում` տվյալ ապրանքների համար Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափման բնաիրային միավորները, [7.4] սյունակում` ապրանքների քանակը (ծավալը), [7.7] սյունակում` Օրենքով սահմանված կամ Օրենքին համապատասխան հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափը, [7.8] սյունակում` ըստ առանձին ապրանքատեսակների ակցիզային հարկի գումարը, իսկ [7.8] սյունակի «Ընդամենը» տողում` [7.8] սյունակում լրացված թվերի հանրագումարը: Հաշվարկի [7.5] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար, իսկ [7.6] սյունակում լրացվում է ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող տվյալ ապրանքի արժեքը (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների)` հաշվարկված Օրենքով սահմանված համապատասխան բնաիրային չափման միավորի` մեկ լիտրի համար:
12. Հաշվարկի [8.1] և [8.2] սյունակներում` ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով, լրացվում են ապրանքների ծածկագրերը և անվանումները` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի, [8.3] սյունակում` տվյալ ապրանքների համար Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափման բնաիրային միավորները, [8.4] սյունակում` ապրանքների քանակը (ծավալը), [8.7] սյունակում` Օրենքով սահմանված կամ Օրենքին համապատասխան հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափը, [8.8] սյունակում` ըստ առանձին ապրանքատեսակների ակցիզային հարկի գումարը, իսկ [8.8] սյունակի «Ընդամենը» տողում` [8.8] սյունակում լրացված թվերի հանրագումարը: Հաշվարկի [8.5] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար, իսկ [8.6] սյունակում լրացվում է ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող տվյալ ապրանքի արժեքը (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների)` հաշվարկված Օրենքով սահմանված համապատասխան բնաիրային չափման միավորի` մեկ լիտրի համար:
13. Հաշվարկի 9-րդ կետում լրացվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) հաշվարկված ակցիզային հարկի գումարները, որոնց հանրագումարը պետք է հավասար լինի [6.8] սյունակի «Ընդամենը» տողում լրացված գումարին:
14. Հաշվարկի 10-րդ կետի`
1) 1-ին ենթակետում լրացվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով ակցիզային հարկի նվազեցվող գումարները, որոնց հանրագումարը պետք է հավասար լինի [7.8] սյունակի «Ընդամենը» տողում լրացված գումարին.
2) 2-րդ ենթակետում լրացվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով ակցիզային հարկի ավելացվող գումարները, որոնց հանրագումարը պետք է հավասար լինի [8.8] սյունակի «Ընդամենը» տողում լրացված գումարին:
15. Հաշվարկի 11-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը:
16. Հաշվարկի 12-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) Օրենքի 6-րդ հոդվածի 1-րդ մասով սահմանված ակցիզային հարկով չհարկվող գործարքների ու գործառնությունների հարկման բազան:
17. Հաշվարկի 13-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) ակցիզային հարկ վճարողի կողմից հումքի ներմուծման մասով հայտարարագրերում առանձնացված ակցիզային հարկի գումարը:
18. Հաշվարկի 14-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) ակցիզային հարկ վճարողի կողմից Արցախի Հանրապետության տարածքում որպես հումք ձեռք բերված ապրանքի մասով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ակցիզային հարկի գումարը:
19. Հաշվարկի 15-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) Օրենքի համաձայն կատարվող վերահաշվարկների (վերաձևակերպումների) արդյունքում հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի գումարների ավելացումը կամ պակասեցումը` ըստ Օրենքով սահմանված հիմքերի` լրացնելով Օրենքի հոդվածի և կետի համարները:
20. Հաշվարկի 16-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) հաշվարկի [13], [14], [15.Ա] վանդակներում լրացված թվերի հանրագումարի և [15.Բ] վանդակում լրացված թվի տարբերությունը: Եթե գործողության արդյունքը հավասար է 0-ի` [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0», եթե դրական է` լրացվում է [Ա] վանդակը, իսկ եթե բացասական է` լրացվում է [Բ] վանդակը:
21. Հաշվարկի 17-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակի (ըստ ամիսների) արդյունքներով պետական բյուջե վճարման ենթակա կամ հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը: Ընդ որում`
1) եթե լրացված է հաշվարկի 16-րդ կետի [Ա] վանդակը, ապա ([9] - [10.1] + [10.2] + [11] - [16.Ա]) հաշվարկի արդյունքը լրացվում է [Ա] վանդակում, եթե այդ արդյունքը դրական թիվ է, և [Բ] վանդակում լրացվում է «0», իսկ եթե այդ հաշվարկի արդյունքը բացասական թիվ է, ապա այն բացարձակ արժեքով լրացվում է [Բ] վանդակում` [Ա] վանդակում լրացվելով «0».
2) եթե լրացված է հաշվարկի 16-րդ կետի [Բ] վանդակը, ապա ([9] - [10.1] + [10.2] + [11] + [16.Բ]) հաշվարկի արդյունքը լրացվում է [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0».
3) եթե հաշվարկի 16-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացված են «0», ապա ([9] - [10.1] + [10.2] + [11]) հաշվարկի արդյունքը լրացվում է [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0».
4) եթե լրացված է հաշվարկի 16-րդ կետի [Ա] վանդակը, և ([9] - [10.1] + [10.2] + [11] - [16.Ա]) հաշվարկի արդյունքը հավասար է 0-ի, ապա հաշվարկի 17-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»:
(Ձև N 1-ը խմբ. 28.03.2013 N 5-Ն, 22.08.19 N 240-Ն)
Ձև N 2
Դ Ի Մ ՈՒ Մ
ԱՐՏԱՀԱՆՎԱԾ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՎԱԾ
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ
|
1. Փաստաթղթի հերթական համարը |
___________________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
2. Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
|
|
|
|
|
|
|
|
3. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը |
|
|
4. Գտնվելու վայրը |
|
|
5. Դիմումի ներկայացման օրվա դրությամբ առկա՝ հաշվանցման (վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը, դրամ |
|
|
6. Ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է ակցիզային հարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումը |
|
|
7. Խնդրում եմ հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ակցիզային հարկի գումարի հաշվին մարել հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` ստորև նշված հարկային կամ այլ պարտավորությունները (լրացվում է անհրաժեշտության դեպքում)` |
| |
|
հարկային կամ այլ պարտավորության անվանումը |
մարման ենթակա գումարը, դրամ |
| |
|
| |
|
| |
|
| |
|
| |
|
|
Ընդամենը |
|
|
8. Խնդրում եմ հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող՝ հարկային կամ այլ պարտավորությունները մարելուց հետո մնացորդային գումարը |
|
1) ուղղել հետագայում առաջանալիք՝ հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող՝ ստորև նշված հարկային կամ այլ պարտավորությունների մարմանը (լրացվում է անհրաժեշտության դեպքում)՝ |
|
հարկային կամ այլ պարտավորության անվանումը |
մարման ենթակա գումարը, դրամ |
| |
|
| |
|
| |
|
|
2) վերադարձնել հետևյալ բանկային հաշվին (հաշիվներին) |
|
|
բանկի անվանումը |
բանկային հաշվի համարը |
գումարը, դրամ |
| |
|
|
| |
|
|
| |
|
|
| |
|
|
|
Ընդամենը |
|
Կից ներկայացվում են սույն դիմումով ներկայացված` ակցիզային հարկի գումարի հաշվանցման (վերադարձման) ենթակա լինելու փաստը հիմնավորող` «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը, առդիր` ________ էջ:
Կազմակերպության տնօրեն
(անհատ ձեռնարկատեր) ___________________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
Հաշվապահ __________________________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
Դիմումի ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _________________ 20 թ.
ԱՐՏԱՀԱՆՎԱԾ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ
ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ
ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Արտահանված` ակցիզային հարկով հարկված ապրանքների դիմաց վճարված ակցիզային հարկի գումարների վերադարձման դիմումը (այսուհետ` դիմում) լրացվում և ներկայացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմին «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածին համապատասխան: Դիմումը լրացվում և ներկայացվում է ակցիզային հարկի գումարները հարկային և այլ պարտավորությունների հաշվին հաշվանցելու և (կամ) վերադարձնելու նպատակով: Դիմումը լրացվում է դրամներով (առանց լումաների):
2. Դիմումի 1-ին կետը լրացնում է հարկային մարմինը:
3. Դիմումի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):
4. Դիմումի 3-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը:
5. Դիմումի 4-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը:
6. Դիմումի 5-րդ կետում լրացվում է դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ առկա ակցիզային հարկի գծով հաշվանցման (վերադարձման) ենթակա գումարը:
7. Դիմումի 6-րդ կետում լրացվում է այն ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է ակցիզային հարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումը:
8. Դիմումի 7-րդ կետում լրացվում են հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող այն հարկային կամ այլ պարտավորությունները, դրանց մասով պարտավորության մեծությունները, որոնք պետք է մարվեն հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ակցիզային հարկի գումարների հաշվին:
9. Դիմումի 8-րդ կետում լրացվում է հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկային կամ այլ պարտավորությունների մասով պարտավորությունները մարելուց հետո մնացորդային գումարի այն մասը (գումարը), որը պետք է ուղղվի հարկ վճարողի հետագայում առաջանալիք` հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկային կամ այլ պարտավորությունների մարմանը (լրացվում է անհրաժեշտության դեպքում) և (կամ) պետք է վերադարձվի հարկ վճարողի կողմից նշված բանկային հաշվին (հաշիվներին):
10. Փոստով դիմումը ներկայացնելու դեպքում, անկախ դիմումում նշված ամսաթվից, դիմումի ներկայացման ամսաթիվ է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը: Դիմումը առձեռն ներկայացվելու դեպքում ներկայացման օր է համարվում դիմումը հարկային մարմին հանձնելու օրը:
(Ձև N 2-ը խմբ. 28.03.2013 N 5-Ն)