Համարը 
N 5-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2016.02.12/01(130)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
11.01.2016
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
11.01.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.02.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2016 թվականի հունվարի 26-ին

Պետական գրանցման համար 1111611

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

11 հունվարի 2016թ.

N 5-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» օրենքի 20.2-րդ հոդվածը`

(նախաբանը փոփ. 08.11.21 N 252-Ն)

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

1. Սահմանել հարկ վճարողների հավաստագրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Համակարգչային ծրագրերի մշակման և սպասարկման բաժնին` ապահովել հավաստագրերի տրամադրման ծրագրային մշակումն ու ամփոփումը:

3. Տրամադրված հավաստագրերի վերաբերյալ տեղեկությունների ամփոփումը վերադաս հարկային մարմնում վերապահել կազմակերպական և եկամուտների հաշվառման վարչությանը:

(3-րդ կետը փոփ. 08.11.21 N 252-Ն)

4. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը դնել հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության վրա:

(4-րդ կետը լրաց. 08.11.21 N 252-Ն)

 

 

Ս. ԹԵՎՈՍՅԱՆ

 

 

     

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

ֆինանսների նախարարի

2016 թ. հունվարի 11-ի N 5-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հարկերի մասին» օրենքի 20.2-րդ հոդվածով սահմանված` սկսնակ հարկ վճարողներին հարկային արտոնություններից օգտվելու նպատակով հավաստագրման կարգի հետ կապված հարաբերություններն ու պայմանները:

(1-ին կետը փոփ. 08.11.21 N 252-Ն)

 

II. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

2. Հարկ վճարողները հավաստագիր ստանալու համար թղթային եղանակով հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում`

1) դիմում հավաստագիր ստանալու մասին` համաձայն N 1 ձևի.

2) հայտարարություն «Հարկերի մասին» օրենքի 20.2-րդ հոդվածի պահանջները բավարարելու մասին` համաձայն N 2 ձևի:

(2-րդ կետը փոփ. 08.11.21 N 252-Ն)

3. Հարկ վճարողները հավաստագրման համար պարտավոր են դիմել մինչև գործունեություն սկսելը:

4. Հաշվառման վայրի հարկային մարմինը դիմումի ստացման օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմումն ու կից ներկայացված փաստաթղթերը և թերություններ չհայտնաբերելու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողին տրամադրում հավաստագիր` համաձայն N 3 ձևի:

Փաստաթղթերը ամբողջական չլինելու դեպքում հաշվառման վայրի հարկային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հարկ վճարողին:

5. Հարկ վճարողը կարող է վերացնել հայտնաբերված թերությունները և փաստաթղթերը գրավոր ներկայացնել հաշվառման վայրի հարկային մարմին:

6. Հավաստագիրը տրամադրվում է պատշաճ ձևով՝ առձեռն` ստացականով կամ պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ:

7. Հաշվառման վայրի հարկային մարմինը հարկ վճարողներին տրամադրված հավաստագրերի մասով վարում է էլեկտրոնային գրանցամատյան` համաձայն N 4 ձևի:

8. Հավաստագրի տրամադրման մերժումը և գործողության դադարեցումն իրականացվում է բացառապես «Հարկերի մասին» օրենքի 20.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերով:

(8-րդ կետը փոփ. 08.11.21 N 252-Ն)

9. Հավաստագրի գործողության ընթացքում «Առևտրի հարկի մասին» օրենքով սահմանված` առևտրի հարկով հարկվող գործունեությունից իրացման շրջանառությունը 30 000 000 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում հարկ վճարողը պարտավոր է հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել դիմում հավաստագրի գործողության փոփոխության կամ դադարեցման մասին` համաձայն N 5 ձևի:

Դիմումը ներկայացվում է մինչև տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար առևտրի հարկի հաշվարկի ներկայացումը, բայց առևտրի հարկի ներկայացման վերջնաժամկետից ոչ ուշ:

(9-րդ կետը փոփ. 08.11.21 N 252-Ն)

10. Դիմումը ստանալուց մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառման վայրի հարկային մարմինը տեղեկատվական բազայում կատարում է համապատասխան փոփոխություն կամ դադարեցնում հավաստագրի գործողությունը:

10.1. Հավաստագրի գործողության ընթացքում գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու դեպքում հարկ վճարողը կարող է հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել դիմում՝ հավաստագրի գործողության կասեցման համար` վերադարձնելով հավաստագրի իր օրինակը:

(10.1-ին կետը լրաց. 08.11.21 N 252-Ն)

10.2. Դիմումը ստանալուց մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառման վայրի հարկային մարմինը տեղեկատվական բազայում կասեցնում է հավաստագրի գործողությունը՝ դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից մինչև հավաստագրով ներառված ժամկետի ավարտը:

(10.2-րդ կետը լրաց. 08.11.21 N 252-Ն)

10.3. Սույն կարգի 10.1-ին կետում նշված հարկ վճարողները գործունեությունը վերսկսելիս առնվազն մեկ աշխատանքային օր առաջ դիմում են ներկայացնում հաշվառման վայրի հարկային մարմին` հավաստագրի գործողությունը կասեցումից հանելու նպատակով:

(10.3-րդ կետը լրաց. 08.11.21 N 252-Ն)

10.4. Դիմումը ստանալուց մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառման վայրի հարկային մարմինը նախորդ հավաստագրում ներառված՝ արտոնությունից չօգտված ամիսների համար հարկ վճարողին տրամադրում է նոր հավաստագիր:

(10.4-րդ կետը լրաց. 08.11.21 N 252-Ն)

11. Հաշվառման վայրի հարկային մարմինը յուրաքանչյուր օրվա ընթացքում տրամադրված հավաստագրերի վերաբերյալ գրանցամատյանում գրառված տեղեկությունները էլեկտրոնային եղանակով մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը:

(11-րդ կետը լրաց. 08.11.21 N 252-Ն)

12. Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը «Հարկերի մասին» օրենքի 20.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված հիմքերի ճշտման նպատակով հնգօրյա ժամկետում ուսումնասիրում է տրամադրված հավաստագրերի վերաբերյալ ներկայացված տեղեկությունը և խախտումներ չհայտնաբերելու դեպքում գրավոր տեղեկացնում հաշվառման վայրի հարկային մարմնին: Խախտումներ հայտնաբերելու դեպքում հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին է ներկայացնում եզրակացություն` հավաստագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:

(12-րդ կետը փոփ., լրաց. 08.11.21 N 252-Ն)

13. Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից կայացվում է որոշում` հարկ վճարողին փոխկապակցված ճանաչելու մասին, եթե ներկայացված եզրակացությամբ հիմնավորվում է, որ առկա են բավարար հիմքեր փոխկապակցված անձանց կողմից ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:

(13-րդ կետը փոփ. 08.11.21 N 252-Ն)

14. Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի որոշմամբ փոխկապակցված համարված անձանց որոշման պատճենի հանձնումն իրականացվում է հաշվառման վայրի հարկային մարմնի կողմից` որոշումն ընդունելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Որոշման պատճենը հանձնվում է պատշաճ ձևով՝ առձեռն` ստացականով կամ պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ: Հարկ վճարողը որոշման պատճենը ստանալուց մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է հետ վերադարձնել հավաստագրի իր օրինակը:

(14-րդ կետը փոփ. 08.11.21 N 252-Ն)

15. Հաշվառման վայրի հարկային մարմնի կողմից հարկ վճարողին փոխկապակցված ճանաչելու մասին որոշման հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական բազայում կատարվում է հավաստագրի գործողության դադարեցում:

(հավելվածը փոփ., լրաց. 08.11.21 N 252-Ն)

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

      

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Հ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 

 

     

 Ձև N 1

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը ______________________________________________________________

___________________________________________________________________________________________

 

2. Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) բնակության հասցեն

___________________________________________________________________________________________

 

3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը ________________________________________

___________________________________________________________________________________________

 

4. Գործունեության տեսակների մանրամասն նկարագրությունը________________________________________

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

 

Կից ներկայացվում է «Հարկերի մասին» օրենքի 20.2-րդ հոդվածի պահանջները բավարարելու մասին հայտարարություն:

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ և երաշխավորում, որ այն համապատասխանում է Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

 

_________________________________________________________________________________

տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) ստորագրությունը, անունը, ազգանունը

 

____ _______________ 20   թ.

(ձև 1-ը փոփ. 08.11.21 N 252-Ն)

 

     

Ձև N 2

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(«Հարկերի մասին» օրենքի 20.2-րդ հոդվածի պահանջները բավարարելու մասին)

Փաստաթղթի հերթական համարը` ___________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը և ազգանունը

 

Պետական գրանցման (հաշվառման) համարը

    

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 

Գտնվելու (բնակության) վայրը

  

 

Սույնով հայտարարում եմ, որ`____________________________________________________________

իրավաբանական անձի անվանումը կամ

___________________________________________________________________________________

անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը և ազգանունը

 

1) չի ստեղծվել այլ հարկ վճարողի վերակազմակերպման արդյունքում կամ այլ հարկ վճարողի դուստր ընկերություն չէ.

2) չի հաշվառվել գործունեության դադարեցումից հետո և չի գործում նախկինում տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարի ներքո.

3) կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայերի սեփականատերը չունի այլ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժին (բաժնետոմս, բաժնեմաս), որը դիմումի ներկայացման պահին իրականացնում է նույնատիպ գործունեություն.

4) Արցախի Հանրապետության տարածքից դուրս գործունեություն չի իրականացնում.

5) մինչև սույն հայտարարության ներկայացումը չի իրականացրել որևէ տեսակի ձեռնարկատիրական գործունեություն.

6) «Առևտրի հարկի մասին» օրենքով սահմանված` առևտրի հարկով հարկվող գործունեությունից իրացման շրջանառությունը հավաստագրի գործողության ժամկետում 30 000 000 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում պարտավորվում է տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար առևտրի հարկի հաշվարկի ներկայացման վերջնաժամկետից ոչ ուշ սահմանված ձևով տեղեկացնել հաշվառման վայրի հարկային մարմնին.

7) տեղյակ է, որ «Հաստատագրված վճարների մասին» օրենքի 7-րդ հոդվածի «գ.1», «ժգ», «ժդ», «ժդ1», «ժէ» և (կամ) «ժը» կետերով գործունեության իրականացման մասով «Հարկերի մասին» օրենքի 20.2-րդ հոդվածով սահմանված արտոնությունը չի գործում:

 

________________________________________________________________________________________

տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը, ստորագրությունը

(ձև 2-ը փոփ., լրաց. 08.11.21 N 252-Ն)

 

     

Ձև N 3

 

Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր N _______

 

(հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ)

 

Տրված «_____» __________________20     թ.

 

Սույն հավաստագիրը տրվում է

_________________________________________________________________________________

 իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը

_________________________________________________________________________________

պետական գրանցման (հաշվառման) համարը

_________________________________________________________________________________

հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և ամսաթիվը

_________________________________________________________________________________

գտնվելու (գործունեության) վայրը

 

և հավաստում է այն մասին, որ

«____» __________________20    թ.-ից մինչև «____»_____________20    թ.-ը ազատվում է

(հավաստագրի գործողության ժամկետը)

 

առևտրի հարկի վճարումից (30 000 000 ՀՀ դրամ իրացման շրջանառությունը չգերազանցող մասով) հետևյալ առևտրական գործունեության տեսակ(ներ)ի մասով`

_________________________________________________________________________________

________________________________________________________________________________ .

 

հաստատագրված վճարի վճարումից հետևյալ գործունեության տեսակ(ներ)ի մասով`

_________________________________________________________________________________

________________________________________________________________________________.

 

արտոնագրային վճարի վճարումից հետևյալ գործունեության տեսակ(ներ)ի մասով`

_________________________________________________________________________________

________________________________________________________________________________:

 

Սույն հավաստագիրը տրված է «Հարկերի մասին» օրենքի 20.2-րդ հոդվածի հիման վրա:

 

Դիմում` «___» ____________ 20     թ. N ___________

 

Հաշվառման վայրի հարկային

մարմնի ղեկավար                      _______________                  _______________________ Կ.Տ.

                                                                    (ստորագրությունը)                                       (անուն, ազգանուն)

(ձև 3-ը փոփ. 08.11.21 N 252-Ն)

 

     

Ձև N 4

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հ/Հ

Իրավաբանական

անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը

Պետական գրանցման (հաշվառման) համարը

Հարկ վճարողի

Գտնվելու (գործունեու-թյան) վայրը

Հավաստագրի

Տրամադրված արտոնությունները ըստ

հաշվառ-ման համարը (ՀՎՀՀ)

ամսա-թիվը

հա-մարը

տրման ամսա-թիվը

գործո-ղության ժամկետը

հարկա-տեսակների

գործունեության տեսակների

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

Ձև N 5

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՄ

 ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Տեղեկացնում եմ, որ ______________________________________________________________________

                                   իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը

 

«___» ____________ 20     թ. տրված N _____ հավաստագրի գործողության ընթացքում առևտրի հարկով հարկվող շրջանառությունը գերազանցել է 30 000 000 ՀՀ դրամը:

 

Հաշվի առնելով վերոնշյալը` խնդրում եմ «____» _______________ 20    թ. փոփոխել կամ դադարեցնել հավաստագրի գործողությունը:

 

____________________________________________________________________________________________

տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) ստորագրությունը, անունը, ազգանունը

 

___ _________________ 20   թ.