| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2016 թվականի հունվարի 26-ին
Պետական գրանցման համար 1111611 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
ք.Ստեփանակերտ
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20.2-րդ հոդվածը`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
1. Սահմանել հարկ վճարողների հավաստագրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Համակարգչային ծրագրերի մշակման և սպասարկման բաժնին` ապահովել հավաստագրերի տրամադրման ծրագրային մշակումն ու ամփոփումը:
3. Տրամադրված հավաստագրերի վերաբերյալ տեղեկությունների ամփոփումը վերադաս հարկային մարմնում վերապահել կազմակերպական, հսկողական և եկամուտների հաշվառման վարչությանը:
4. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը դնել օպերատիվ հետախուզության վարչության վրա:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ֆինանսների նախարարի
2016 թ. հունվարի 11-ի N 5-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20.2-րդ հոդվածով սահմանված` սկսնակ հարկ վճարողներին հարկային արտոնություններից օգտվելու նպատակով հավաստագրման կարգի հետ կապված հարաբերություններն ու պայմանները:
II. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
2. Հարկ վճարողները հավաստագիր ստանալու համար թղթային եղանակով հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում`
1) դիմում հավաստագիր ստանալու մասին` համաձայն N 1 ձևի.
2) հայտարարություն «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20.2-րդ հոդվածի պահանջները բավարարելու մասին` համաձայն N 2 ձևի:
3. Հարկ վճարողները հավաստագրման համար պարտավոր են դիմել մինչև գործունեություն սկսելը:
4. Հաշվառման վայրի հարկային մարմինը դիմումի ստացման օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմումն ու կից ներկայացված փաստաթղթերը և թերություններ չհայտնաբերելու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողին տրամադրում հավաստագիր` համաձայն N 3 ձևի:
Փաստաթղթերը ամբողջական չլինելու դեպքում հաշվառման վայրի հարկային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հարկ վճարողին:
5. Հարկ վճարողը կարող է վերացնել հայտնաբերված թերությունները և փաստաթղթերը գրավոր ներկայացնել հաշվառման վայրի հարկային մարմին:
6. Հավաստագիրը տրամադրվում է պատշաճ ձևով՝ առձեռն` ստացականով կամ պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ:
7. Հաշվառման վայրի հարկային մարմինը հարկ վճարողներին տրամադրված հավաստագրերի մասով վարում է էլեկտրոնային գրանցամատյան` համաձայն N 4 ձևի:
8. Հավաստագրի տրամադրման մերժումը և գործողության դադարեցումն իրականացվում է բացառապես «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերով:
9. Հավաստագրի գործողության ընթացքում «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` առևտրի հարկով հարկվող գործունեությունից իրացման շրջանառությունը 30 000 000 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում հարկ վճարողը պարտավոր է հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել դիմում հավաստագրի գործողության փոփոխության կամ դադարեցման մասին` համաձայն N 5 ձևի:
Դիմումը ներկայացվում է մինչև տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար առևտրի հարկի հաշվարկի ներկայացումը, բայց առևտրի հարկի ներկայացման վերջնաժամկետից ոչ ուշ:
10. Դիմումը ստանալուց մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառման վայրի հարկային մարմինը տեղեկատվական բազայում կատարում է համապատասխան փոփոխություն կամ դադարեցնում հավաստագրի գործողությունը:
11. Հաշվառման վայրի հարկային մարմինը յուրաքանչյուր օրվա ընթացքում տրամադրված հավաստագրերի վերաբերյալ գրանցամատյանում գրառված տեղեկությունները էլեկտրոնային եղանակով մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է օպերատիվ հետախուզության վարչությանը:
12. Օպերատիվ հետախուզության վարչությունը «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված հիմքերի ճշտման նպատակով հնգօրյա ժամկետում ուսումնասիրում է տրամադրված հավաստագրերի վերաբերյալ ներկայացված տեղեկությունը և խախտումներ չհայտնաբերելու դեպքում գրավոր տեղեկացնում հաշվառման վայրի հարկային մարմնին: Խախտումներ հայտնաբերելու դեպքում օպերատիվ հետախուզության վարչությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարին է ներկայացնում եզրակացություն` հավաստագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:
13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ֆինանսների նախարարի կողմից կայացվում է որոշում` հարկ վճարողին փոխկապակցված ճանաչելու մասին, եթե ներկայացված եզրակացությամբ հիմնավորվում է, որ առկա են բավարար հիմքեր փոխկապակցված անձանց կողմից ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:
14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի որոշմամբ փոխկապակցված համարված անձանց որոշման պատճենի հանձնումն իրականացվում է հաշվառման վայրի հարկային մարմնի կողմից` որոշումն ընդունելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Որոշման պատճենը հանձնվում է պատշաճ ձևով՝ առձեռն` ստացականով կամ պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ: Հարկ վճարողը որոշման պատճենը ստանալուց մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է հետ վերադարձնել հավաստագրի իր օրինակը:
15. Հաշվառման վայրի հարկային մարմնի կողմից հարկ վճարողին փոխկապակցված ճանաչելու մասին որոշման հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական բազայում կատարվում է հավաստագրի գործողության դադարեցում:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Հ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ |
Դ Ի Մ Ո Ւ Մ
ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը ______________________________________________________________
___________________________________________________________________________________________
2. Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) բնակության հասցեն
___________________________________________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը ________________________________________
___________________________________________________________________________________________
4. Գործունեության տեսակների մանրամասն նկարագրությունը________________________________________
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
Կից ներկայացվում է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20.2-րդ հոդվածի պահանջները բավարարելու մասին հայտարարություն:
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ և երաշխավորում, որ այն համապատասխանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
_________________________________________________________________________________
տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) ստորագրությունը, անունը, ազգանունը
____ _______________ 20 թ.
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20.2-րդ հոդվածի պահանջները բավարարելու մասին) |
Փաստաթղթի հերթական համարը` ___________________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը և ազգանունը |
|
|
Պետական գրանցման (հաշվառման) համարը |
|
|
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
|
|
Գտնվելու (բնակության) վայրը |
|
Սույնով հայտարարում եմ, որ`____________________________________________________________
իրավաբանական անձի անվանումը կամ
___________________________________________________________________________________
անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը և ազգանունը
1) չի ստեղծվել այլ հարկ վճարողի վերակազմակերպման արդյունքում կամ այլ հարկ վճարողի դուստր ընկերություն չէ.
2) չի հաշվառվել գործունեության դադարեցումից հետո և չի գործում նախկինում տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարի ներքո.
3) կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայերի սեփականատերը չունի այլ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժին (բաժնետոմս, բաժնեմաս), որը դիմումի ներկայացման պահին իրականացնում է նույնատիպ գործունեություն.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գործունեություն չի իրականացնում.
5) մինչև սույն հայտարարության ներկայացումը չի իրականացրել որևէ տեսակի ձեռնարկատիրական գործունեություն.
6) «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` առևտրի հարկով հարկվող գործունեությունից իրացման շրջանառությունը հավաստագրի գործողության ժամկետում 30 000 000 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում պարտավորվում է տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար առևտրի հարկի հաշվարկի ներկայացման վերջնաժամկետից ոչ ուշ սահմանված ձևով տեղեկացնել հաշվառման վայրի հարկային մարմնին.
7) տեղյակ է, որ «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ժգ», «ժդ», «ժդ1», «ժէ» և (կամ) «ժը» կետերով գործունեության իրականացման մասով «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20.2-րդ հոդվածով սահմանված արտոնությունը չի գործում:
________________________________________________________________________________________
տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը, ստորագրությունը
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր N _______
(հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ)
Տրված «_____» __________________20 թ.
Սույն հավաստագիրը տրվում է
_________________________________________________________________________________
իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը
_________________________________________________________________________________
պետական գրանցման (հաշվառման) համարը
_________________________________________________________________________________
հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և ամսաթիվը
_________________________________________________________________________________
գտնվելու (գործունեության) վայրը
և հավաստում է այն մասին, որ
«____» __________________20 թ.-ից մինչև «____»_____________20 թ.-ը ազատվում է
(հավաստագրի գործողության ժամկետը)
առևտրի հարկի վճարումից (30 000 000 ՀՀ դրամ իրացման շրջանառությունը չգերազանցող մասով) հետևյալ առևտրական գործունեության տեսակ(ներ)ի մասով`
_________________________________________________________________________________
________________________________________________________________________________ .
հաստատագրված վճարի վճարումից հետևյալ գործունեության տեսակ(ներ)ի մասով`
_________________________________________________________________________________
________________________________________________________________________________.
արտոնագրային վճարի վճարումից հետևյալ գործունեության տեսակ(ներ)ի մասով`
_________________________________________________________________________________
________________________________________________________________________________:
Սույն հավաստագիրը տրված է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20.2-րդ հոդվածի հիման վրա:
Դիմում` «___» ____________ 20 թ. N ___________
Հաշվառման վայրի հարկային
մարմնի ղեկավար _______________ _______________________ Կ.Տ.
(ստորագրությունը) (անուն, ազգանուն) |
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Հ/Հ |
Իրավաբանական
անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը |
Պետական գրանցման (հաշվառման) համարը |
Հարկ վճարողի |
Գտնվելու (գործունեու-թյան) վայրը |
Հավաստագրի |
Տրամադրված արտոնությունները ըստ |
|
հաշվառ-ման համարը (ՀՎՀՀ) |
ամսա-թիվը |
հա-մարը |
տրման ամսա-թիվը |
գործո-ղության ժամկետը |
հարկա-տեսակների |
գործունեության տեսակների |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Դ Ի Մ Ո Ւ Մ
ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՄ
ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Տեղեկացնում եմ, որ ______________________________________________________________________
իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը
«___» ____________ 20 թ. տրված N _____ հավաստագրի գործողության ընթացքում առևտրի հարկով հարկվող շրջանառությունը գերազանցել է 30 000 000 ՀՀ դրամը:
Հաշվի առնելով վերոնշյալը` խնդրում եմ «____» _______________ 20 թ. փոփոխել կամ դադարեցնել հավաստագրի գործողությունը:
____________________________________________________________________________________________
տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) ստորագրությունը, անունը, ազգանունը
___ _________________ 20 թ.