ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ
ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
2021 թվականի նոյեմբերի 8-ի
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 252-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 11-ի «Հարկ վճարողների հավաստագրման կարգը սահմանելու մասին» N 5-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հրամանի նախաբանից, հրամանով սահմանված հավելվածի 1-ին կետից, 2-րդ կետի 2-րդ ենթակետից, 8-րդ, 12-րդ կետերից, N 1 ձևից, N 2 ձևի աղյուսակից ու 7-րդ կետից և N 3 ձևից «օրենքի» բառերից առաջ հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը,
2) հրամանի 3-րդ կետից հանել «, հսկողական» բառը,
3) հրամանի 4-րդ, հրամանով սահմանված հավելվածի 11-րդ և 12-րդ կետերում «օպերատիվ» բառերից առաջ լրացնել «հետաքննության և» բառերը,
4) հրամանով սահմանված հավելվածում`
ա. 9-րդ կետից և N 2 ձևի 6-րդ կետից «օրենքով» բառերից առաջ հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-10.4-րդ կետեր.
«10.1. Հավաստագրի գործողության ընթացքում գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու դեպքում հարկ վճարողը կարող է հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել դիմում՝ հավաստագրի գործողության կասեցման համար` վերադարձնելով հավաստագրի իր օրինակը:
10.2. Դիմումը ստանալուց մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառման վայրի հարկային մարմինը տեղեկատվական բազայում կասեցնում է հավաստագրի գործողությունը՝ դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից մինչև հավաստագրով ներառված ժամկետի ավարտը:
10.3. Սույն կարգի 10.1-ին կետում նշված հարկ վճարողները գործունեությունը վերսկսելիս առնվազն մեկ աշխատանքային օր առաջ դիմում են ներկայացնում հաշվառման վայրի հարկային մարմին` հավաստագրի գործողությունը կասեցումից հանելու նպատակով:
10.4. Դիմումը ստանալուց մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառման վայրի հարկային մարմինը նախորդ հավաստագրում ներառված՝ արտոնությունից չօգտված ամիսների համար հարկ վճարողին տրամադրում է նոր հավաստագիր:»,
գ. 12-րդ կետում «Օպերատիվ» բառը փոխարինել «Հետաքննության և օպերատիվ» բառերով,
դ. 12-14-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարար» բառերի հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ» բառերի համապատասխան հոլովաձևերով,
ե. N 1 ձևում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության օրենսդրության» բառերով,
զ. N 2 ձևի 4-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով,
է. N 2 ձևի 7-րդ կետում ««ժգ»» բառից առաջ լրացնել ««գ.1»,» բառը,
ը. N 3 ձևում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե» բառերով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ |
Դ. ՊՈՂՈՍՅԱՆ |
| |
|
|
2021 թվականի նոյեմբերի 8
ք. Ստեփանակերտ |
|