| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2016 թվականի հունվարի 26-ին
Պետական գրանցման համար 1111611 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
ք.Ստեփանակերտ
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» օրենքի 20.2-րդ հոդվածը`
(նախաբանը փոփ. 08.11.21 N 252-Ն)
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
1. Սահմանել հարկ վճարողների հավաստագրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Համակարգչային ծրագրերի մշակման և սպասարկման բաժնին` ապահովել հավաստագրերի տրամադրման ծրագրային մշակումն ու ամփոփումը:
3. Տրամադրված հավաստագրերի վերաբերյալ տեղեկությունների ամփոփումը վերադաս հարկային մարմնում վերապահել կազմակերպական և եկամուտների հաշվառման վարչությանը:
(3-րդ կետը փոփ. 08.11.21 N 252-Ն)
4. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը դնել հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության վրա:
(4-րդ կետը լրաց. 08.11.21 N 252-Ն)
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ֆինանսների նախարարի
2016 թ. հունվարի 11-ի N 5-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Հարկերի մասին» օրենքի 20.2-րդ հոդվածով սահմանված` սկսնակ հարկ վճարողներին հարկային արտոնություններից օգտվելու նպատակով հավաստագրման կարգի հետ կապված հարաբերություններն ու պայմանները:
(1-ին կետը փոփ. 08.11.21 N 252-Ն)
II. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
2. Հարկ վճարողները հավաստագիր ստանալու համար թղթային եղանակով հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում`
1) դիմում հավաստագիր ստանալու մասին` համաձայն N 1 ձևի.
2) հայտարարություն «Հարկերի մասին» օրենքի 20.2-րդ հոդվածի պահանջները բավարարելու մասին` համաձայն N 2 ձևի:
(2-րդ կետը փոփ. 08.11.21 N 252-Ն)
3. Հարկ վճարողները հավաստագրման համար պարտավոր են դիմել մինչև գործունեություն սկսելը:
4. Հաշվառման վայրի հարկային մարմինը դիմումի ստացման օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմումն ու կից ներկայացված փաստաթղթերը և թերություններ չհայտնաբերելու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողին տրամադրում հավաստագիր` համաձայն N 3 ձևի:
Փաստաթղթերը ամբողջական չլինելու դեպքում հաշվառման վայրի հարկային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հարկ վճարողին:
5. Հարկ վճարողը կարող է վերացնել հայտնաբերված թերությունները և փաստաթղթերը գրավոր ներկայացնել հաշվառման վայրի հարկային մարմին:
6. Հավաստագիրը տրամադրվում է պատշաճ ձևով՝ առձեռն` ստացականով կամ պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ:
7. Հաշվառման վայրի հարկային մարմինը հարկ վճարողներին տրամադրված հավաստագրերի մասով վարում է էլեկտրոնային գրանցամատյան` համաձայն N 4 ձևի:
8. Հավաստագրի տրամադրման մերժումը և գործողության դադարեցումն իրականացվում է բացառապես «Հարկերի մասին» օրենքի 20.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերով:
(8-րդ կետը փոփ. 08.11.21 N 252-Ն)
9. Հավաստագրի գործողության ընթացքում «Առևտրի հարկի մասին» օրենքով սահմանված` առևտրի հարկով հարկվող գործունեությունից իրացման շրջանառությունը 30 000 000 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում հարկ վճարողը պարտավոր է հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել դիմում հավաստագրի գործողության փոփոխության կամ դադարեցման մասին` համաձայն N 5 ձևի:
Դիմումը ներկայացվում է մինչև տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար առևտրի հարկի հաշվարկի ներկայացումը, բայց առևտրի հարկի ներկայացման վերջնաժամկետից ոչ ուշ:
(9-րդ կետը փոփ. 08.11.21 N 252-Ն)
10. Դիմումը ստանալուց մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառման վայրի հարկային մարմինը տեղեկատվական բազայում կատարում է համապատասխան փոփոխություն կամ դադարեցնում հավաստագրի գործողությունը:
10.1. Հավաստագրի գործողության ընթացքում գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու դեպքում հարկ վճարողը կարող է հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել դիմում՝ հավաստագրի գործողության կասեցման համար` վերադարձնելով հավաստագրի իր օրինակը:
(10.1-ին կետը լրաց. 08.11.21 N 252-Ն)
10.2. Դիմումը ստանալուց մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառման վայրի հարկային մարմինը տեղեկատվական բազայում կասեցնում է հավաստագրի գործողությունը՝ դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից մինչև հավաստագրով ներառված ժամկետի ավարտը:
(10.2-րդ կետը լրաց. 08.11.21 N 252-Ն)
10.3. Սույն կարգի 10.1-ին կետում նշված հարկ վճարողները գործունեությունը վերսկսելիս առնվազն մեկ աշխատանքային օր առաջ դիմում են ներկայացնում հաշվառման վայրի հարկային մարմին` հավաստագրի գործողությունը կասեցումից հանելու նպատակով:
(10.3-րդ կետը լրաց. 08.11.21 N 252-Ն)
10.4. Դիմումը ստանալուց մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառման վայրի հարկային մարմինը նախորդ հավաստագրում ներառված՝ արտոնությունից չօգտված ամիսների համար հարկ վճարողին տրամադրում է նոր հավաստագիր:
(10.4-րդ կետը լրաց. 08.11.21 N 252-Ն)
11. Հաշվառման վայրի հարկային մարմինը յուրաքանչյուր օրվա ընթացքում տրամադրված հավաստագրերի վերաբերյալ գրանցամատյանում գրառված տեղեկությունները էլեկտրոնային եղանակով մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը:
(11-րդ կետը լրաց. 08.11.21 N 252-Ն)
12. Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը «Հարկերի մասին» օրենքի 20.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված հիմքերի ճշտման նպատակով հնգօրյա ժամկետում ուսումնասիրում է տրամադրված հավաստագրերի վերաբերյալ ներկայացված տեղեկությունը և խախտումներ չհայտնաբերելու դեպքում գրավոր տեղեկացնում հաշվառման վայրի հարկային մարմնին: Խախտումներ հայտնաբերելու դեպքում հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին է ներկայացնում եզրակացություն` հավաստագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:
(12-րդ կետը փոփ., լրաց. 08.11.21 N 252-Ն)
13. Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից կայացվում է որոշում` հարկ վճարողին փոխկապակցված ճանաչելու մասին, եթե ներկայացված եզրակացությամբ հիմնավորվում է, որ առկա են բավարար հիմքեր փոխկապակցված անձանց կողմից ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:
(13-րդ կետը փոփ. 08.11.21 N 252-Ն)
14. Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի որոշմամբ փոխկապակցված համարված անձանց որոշման պատճենի հանձնումն իրականացվում է հաշվառման վայրի հարկային մարմնի կողմից` որոշումն ընդունելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Որոշման պատճենը հանձնվում է պատշաճ ձևով՝ առձեռն` ստացականով կամ պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ: Հարկ վճարողը որոշման պատճենը ստանալուց մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է հետ վերադարձնել հավաստագրի իր օրինակը:
(14-րդ կետը փոփ. 08.11.21 N 252-Ն)
15. Հաշվառման վայրի հարկային մարմնի կողմից հարկ վճարողին փոխկապակցված ճանաչելու մասին որոշման հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական բազայում կատարվում է հավաստագրի գործողության դադարեցում:
(հավելվածը փոփ., լրաց. 08.11.21 N 252-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Հ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ |
Դ Ի Մ Ո Ւ Մ
ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը ______________________________________________________________
___________________________________________________________________________________________
2. Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) բնակության հասցեն
___________________________________________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը ________________________________________
___________________________________________________________________________________________
4. Գործունեության տեսակների մանրամասն նկարագրությունը________________________________________
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
Կից ներկայացվում է «Հարկերի մասին» օրենքի 20.2-րդ հոդվածի պահանջները բավարարելու մասին հայտարարություն:
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ և երաշխավորում, որ այն համապատասխանում է Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
_________________________________________________________________________________
տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) ստորագրությունը, անունը, ազգանունը
____ _______________ 20 թ.
(ձև 1-ը փոփ. 08.11.21 N 252-Ն)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(«Հարկերի մասին» օրենքի 20.2-րդ հոդվածի պահանջները բավարարելու մասին) |
Փաստաթղթի հերթական համարը` ___________________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը և ազգանունը |
|
|
Պետական գրանցման (հաշվառման) համարը |
|
|
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
|
|
Գտնվելու (բնակության) վայրը |
|
Սույնով հայտարարում եմ, որ`____________________________________________________________
իրավաբանական անձի անվանումը կամ
___________________________________________________________________________________
անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը և ազգանունը
1) չի ստեղծվել այլ հարկ վճարողի վերակազմակերպման արդյունքում կամ այլ հարկ վճարողի դուստր ընկերություն չէ.
2) չի հաշվառվել գործունեության դադարեցումից հետո և չի գործում նախկինում տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարի ներքո.
3) կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայերի սեփականատերը չունի այլ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժին (բաժնետոմս, բաժնեմաս), որը դիմումի ներկայացման պահին իրականացնում է նույնատիպ գործունեություն.
4) Արցախի Հանրապետության տարածքից դուրս գործունեություն չի իրականացնում.
5) մինչև սույն հայտարարության ներկայացումը չի իրականացրել որևէ տեսակի ձեռնարկատիրական գործունեություն.
6) «Առևտրի հարկի մասին» օրենքով սահմանված` առևտրի հարկով հարկվող գործունեությունից իրացման շրջանառությունը հավաստագրի գործողության ժամկետում 30 000 000 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում պարտավորվում է տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար առևտրի հարկի հաշվարկի ներկայացման վերջնաժամկետից ոչ ուշ սահմանված ձևով տեղեկացնել հաշվառման վայրի հարկային մարմնին.
7) տեղյակ է, որ «Հաստատագրված վճարների մասին» օրենքի 7-րդ հոդվածի «գ.1», «ժգ», «ժդ», «ժդ1», «ժէ» և (կամ) «ժը» կետերով գործունեության իրականացման մասով «Հարկերի մասին» օրենքի 20.2-րդ հոդվածով սահմանված արտոնությունը չի գործում:
________________________________________________________________________________________
տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը, ստորագրությունը
(ձև 2-ը փոփ., լրաց. 08.11.21 N 252-Ն)
|
Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր N _______
(հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ)
Տրված «_____» __________________20 թ.
Սույն հավաստագիրը տրվում է
_________________________________________________________________________________
իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը
_________________________________________________________________________________
պետական գրանցման (հաշվառման) համարը
_________________________________________________________________________________
հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և ամսաթիվը
_________________________________________________________________________________
գտնվելու (գործունեության) վայրը
և հավաստում է այն մասին, որ
«____» __________________20 թ.-ից մինչև «____»_____________20 թ.-ը ազատվում է
(հավաստագրի գործողության ժամկետը)
առևտրի հարկի վճարումից (30 000 000 ՀՀ դրամ իրացման շրջանառությունը չգերազանցող մասով) հետևյալ առևտրական գործունեության տեսակ(ներ)ի մասով`
_________________________________________________________________________________
________________________________________________________________________________ .
հաստատագրված վճարի վճարումից հետևյալ գործունեության տեսակ(ներ)ի մասով`
_________________________________________________________________________________
________________________________________________________________________________.
արտոնագրային վճարի վճարումից հետևյալ գործունեության տեսակ(ներ)ի մասով`
_________________________________________________________________________________
________________________________________________________________________________:
Սույն հավաստագիրը տրված է «Հարկերի մասին» օրենքի 20.2-րդ հոդվածի հիման վրա:
Դիմում` «___» ____________ 20 թ. N ___________
Հաշվառման վայրի հարկային
մարմնի ղեկավար _______________ _______________________ Կ.Տ.
(ստորագրությունը) (անուն, ազգանուն) |
(ձև 3-ը փոփ. 08.11.21 N 252-Ն)
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Հ/Հ |
Իրավաբանական
անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը |
Պետական գրանցման (հաշվառման) համարը |
Հարկ վճարողի |
Գտնվելու (գործունեու-թյան) վայրը |
Հավաստագրի |
Տրամադրված արտոնությունները ըստ |
|
հաշվառ-ման համարը (ՀՎՀՀ) |
ամսա-թիվը |
հա-մարը |
տրման ամսա-թիվը |
գործո-ղության ժամկետը |
հարկա-տեսակների |
գործունեության տեսակների |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Դ Ի Մ Ո Ւ Մ
ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՄ
ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Տեղեկացնում եմ, որ ______________________________________________________________________
իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը
«___» ____________ 20 թ. տրված N _____ հավաստագրի գործողության ընթացքում առևտրի հարկով հարկվող շրջանառությունը գերազանցել է 30 000 000 ՀՀ դրամը:
Հաշվի առնելով վերոնշյալը` խնդրում եմ «____» _______________ 20 թ. փոփոխել կամ դադարեցնել հավաստագրի գործողությունը:
____________________________________________________________________________________________
տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) ստորագրությունը, անունը, ազգանունը
___ _________________ 20 թ.