| Համարը |
N 346-Ն |
Տեսակը |
Ինկորպորացիա |
| Տիպը |
Որոշում |
Կարգավիճակը |
Գործում է |
| Սկզբնաղբյուրը |
ԼՂՀՊՏ 2018.05.14/08(348) |
Ընդունման վայրը |
Ստեփանակերտ |
| Ընդունող մարմինը |
ԱՀ կառավարություն |
Ընդունման ամսաթիվը |
11.05.2018 |
| Ստորագրող մարմինը |
ԱՀ Նախագահ |
Ստորագրման ամսաթիվը |
11.05.2018 |
| Վավերացնող մարմինը |
|
Վավերացման ամսաթիվը |
|
| Ուժի մեջ մտնելու ամսաթիվը |
24.05.2018 |
Ուժը կորցնելու ամսաթիվը |
|
|
Ծանուցում
|
Սույն որոշման 4-րդ կետը, 5-րդ կետը, 6-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերը և 7-րդ կետը ուժը կորցրել են պետական ռեգիստրում գրանցման պահից՝ 25.04.2022թ.
Սույն որոշման 10-րդ կետով նախատեսված ինկորպորացիան հնարավոր չէ կատարել մայր փաստաթղթի բացակայության պատճառով: |
|
Կապեր այլ փաստաթղթերի հետ
|
Փոփոխողներ և ինկորպորացիաներ
|
|
ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ««ԿԱՆԱՉ ԱՐՑԱԽ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ««ԿԱՆԱՉ ԱՐՑԱԽ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, «ԿՈՎՍԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ, «ՍՈՍԻՆԵՐԻ ՊՈՒՐԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ԵՎ «ԿԱՉԱՂԱԿԱԲԵՐԴ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԿՈՎՍԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ, «ՍՈՍԻՆԵՐԻ ՊՈՒՐԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԵՎ «ԿԱՉԱՂԱԿԱԲԵՐԴ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԸ ԵՎ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 237 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1053-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
|
| |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
««ԿԱՆԱՉ ԱՐՑԱԽ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ««ԿԱՆԱՉ ԱՐՑԱԽ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, «ԿՈՎՍԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ, «ՍՈՍԻՆԵՐԻ ՊՈՒՐԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ԵՎ «ԿԱՉԱՂԱԿԱԲԵՐԴ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԿՈՎՍԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ, «ՍՈՍԻՆԵՐԻ ՊՈՒՐԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԵՎ «ԿԱՉԱՂԱԿԱԲԵՐԴ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԸ ԵՎ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 237 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1053-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը, 5-րդ հոդվածի 1-ին մասը, 8-րդ հոդվածի «ե» և «զ» կետերը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ և 13-րդ հոդվածները և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ և 73-րդ հոդվածները` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել ««Կանաչ Արցախ» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ պետական գրանցումից հետո դրանում ներառելով «Կովսական» պետական արգելոցը, «Սոսիների պուրակ» պետական արգելավայրը և «Կաչաղակաբերդ» ազգային պարկը։
2. Մեղրիի լեռնաշղթայի հարավ-արևելյան ճյուղավորության՝ Հայաստանի Հանրապետության «Շիկահող» պետական արգելոցին կից, անտառային գոտու վերին հատվածի, մարգագետնատափաստանային և մարգագետնային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության բնականոն զարգացումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը, ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն ապահովելու նպատակով Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող` 8961,836 հեկտար տարածքում ստեղծել «Կովսական» պետական արգելոցը և հաստատել դրա տարածքի չափը՝ 8961,836 հեկտար:
3. Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի վարչական սահմանում` Հայաստանի Հանրապետության «Սոսիների պուրակ» պետական արգելավայրին կից՝ Ծավ գետի ողողադաշտում հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վտանգված բույսերի և կենդանիների տեսակների բնականոն զարգացումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումն ու վերարտադրությունը, ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն ապահովելու նպատակով Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող` 164,4877 հեկտար տարածքում ստեղծել «Սոսիների պուրակ» պետական արգելավայրը և հաստատել դրա տարածքի չափը՝ 164,4877 հեկտար:
4. (կետն ուժը կորցրել է 27.10.21 N 1161-Ն որոշման 5-րդ կետի համաձայն, 25.04.22թ-ին` պետական ռեգիստրում գրանցման պահից)
5. (կետն ուժը կորցրել է 27.10.21 N 1161-Ն որոշման 5-րդ կետի համաձայն, 25.04.22թ-ին` պետական ռեգիստրում գրանցման պահից)
6. Հաստատել՝
1) (ենթակետն ուժը կորցրել է 27.10.21 N 1161-Ն որոշման 5-րդ կետի համաձայն, 25.04.22թ-ին` պետական ռեգիստրում գրանցման պահից)
2) «Կովսական» պետական արգելոցի՝
ա. կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի,
բ. սահմանների հատակագիծը և կոորդինատները՝ համաձայն N 3 հավելվածի.
3) «Սոսիների պուրակ» պետական արգելավայրի՝
ա. կանոնադրությունը՝ համաձայն N 4 հավելվածի,
բ. սահմանների հատակագիծը և կոորդինատները՝ համաձայն N 5 հավելվածի.
4) (ենթակետն ուժը կորցրել է 27.10.21 N 1161-Ն որոշման 5-րդ կետի համաձայն, 25.04.22թ-ին` պետական ռեգիստրում գրանցման պահից)
(6-րդ կետը փոփ. 27.10.21 N 1161-Ն)
7. (կետն ուժը կորցրել է 27.10.21 N 1161-Ն որոշման 5-րդ կետի համաձայն, 25.04.22թ-ին` պետական ռեգիստրում գրանցման պահից)
8. ««Կանաչ Արցախ» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեին:
(8-րդ կետը փոփ. 20.07.20 N 222-Ն)
9. Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
ա. մեկամսյա ժամկետում ապահովել ««Կանաչ Արցախ» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը,
բ. եռամսյա ժամկետում, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցնելով, Արցախի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ««Կանաչ Արցախե կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ,
գ. երեք տարվա ընթացքում ապահովել «Կովսական» պետական արգելոցի, «Սոսիների պուրակ» պետական արգելավայրի և ««Կաչաղակաբերդ» ազգային պարկի տարածքների քարտեզագրումը` հողամասերի ու ամրացված այլ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը,
դ. սույն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված հողերի պետական գրանցումն իրականացնելուց հետո` մեկ տարվա ընթացքում` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել փոխադրումը հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա:
10. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 19-ի «Բալուջա գետի ավազանին պետական արգելավայրի կարգավիճակ տալու մասին» N 237 որոշումը:
11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» N 1053-Ն որոշմամբ հաստատված հավելվածի աղյուսակի 5-րդ բաժնի 90-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերը, 6-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում ««Կանաչ Արցախ» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման պահից:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2018 թվականի մայիսի 11-ի N 346-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
««ԿԱՆԱՉ ԱՐՑԱԽ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
(հավելված 1-ը ուժը կորցրել է 27.10.21 N 1161-Ն որոշման 5-րդ կետի համաձայն, 25.04.22թ-ին` պետական ռեգիստրում գրանցման պահից)
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2018 թվականի մայիսի 11-ի N 346-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԿՈՎՍԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Կովսական» պետական արգելոցը (այսուհետ՝ արգելոց) գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ Մեղրու լեռնաշղթայի հարավ-արևելյան ճյուղավորությունում, 450-2300 մետր բարձրություններում: Տարածքը կազմում է 8961,836 հեկտար: Պահպանության հիմնական օբյեկտներն են հանդիսանում լայնատերև (կաղնու, բոխու) անտառները, յուրահատուկ բուսական համակեցությունները (կենու, արևելյան սոսու և արևելյան հաճարենու պուրակները), դրանց բուսական և կենդանական աշխարհը: Արգելոցի տարածքը մասնատված ռելիեֆ ունի:
2. Արգելոցի ստեղծման նպատակներն են՝
1) բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի ապահովումը, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանությունը.
2) հարավային Արցախին բնորոշ հազվագյուտ և անհետացող վայրի բույսերի ու կենդանիների տեսակների, գենոֆոնդի և դրանց ապրելու միջավայրի պահպանությունը.
3) բնական լանդշաֆտների, դրանց առանձին տարրերի, բնական գործընթացների ու երևույթների գիտական ուսումնասիրությունը՝ ուղղված արգելոցի տարածքի բնական էկոհամակարգերում ընթացող գործընթացների կանխատեսմանն ու գնահատմանը, բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանը, բնության պահպանության գիտական հիմունքների մշակմանը, արգելոցի հարակից տարածքների համար բնության պահպանության և օգտագործման արդյունավետ ձևերի մշակման համար բազայի ապահովմանը.
4) էկոլոգիական դիտանցի կազմակերպման, բնության տարեգրության վարման և տարածաշրջանի բնության թանգարանի կազմակերպման համար բազայի ապահովումը.
5) ճանաչողական զբոսաշրջության զարգացման նախադրյալների ապահովումը.
6) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար համապատասխան նախադրյալների ապահովումը:
3. Արգելոցի տարածքում ընդգրկվում են Արցախի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողերը՝ ներառյալ ջրերը, ընդերքը, կենդանական և բուսական աշխարհը:
4. Արգելոցի անվանումն է՝
հայերեն լրիվ՝ «Կովսական» պետական արգելոց,
հայերեն կրճատ՝ «Կովսական» ՊԱ,
ռուսերեն լրիվ՝ Государственный заповедник "Ковсакан",
ռուսերեն կրճատ՝ ГЗ "Ковсакан",
անգլերեն լրիվ՝ "Kovsakan" State Reserve,
անգլերեն կրճատ՝ "Kovsakan" SR։
II. ԱՐԳԵԼՈՑԻ ՌԵԺԻՄԸ
5. Արգելոցի տարածքում արգելվում են՝
1) ջրային պաշարների շահագործումը և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
2) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելոցի բնականոն գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների և ճանապարհների շինարարության).
3) որսորդությունը, ձկնորսությունը, կենդանիների ապրելու միջավայրի բնական պայմանների խախտումը.
4) կենդանիների և բույսերի առանձին տեսակների թվի ավելացման նպատակով իրականացվող ցանկացած աշխատանք, ինչպես նաև դրանց նոր տեսակների ներմուծումը.
5) հավաքածուների ստեղծման նպատակով նյութերի հավաքումը (բացառությամբ արգելոցի տարածքի գիտական հետազոտությունների համար նախատեսված նյութերի).
6) վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարի և հողերի պարարտացման նպատակով թունաքիմիկատների ու պարարտանյութերի օգտագործումը.
7) երկրաբանահետախուզական աշխատանքներ, որոնք ուղեկցվում են փորձնական հանույթներով, մակաբացումներով, պայթեցումներով և բնական միջավայրը խախտող այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ.
8) օգտակար հանածոների մշակումը, հողային ծածկույթի խախտումը, հանքաշերտերի, հանքելուստների և լեռնատեսակների ելքերի շահագործումը.
9) ծառահատումները, բույսերի, ծաղիկների ու սերմերի մթերումը, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ.
10) մեքենայացված տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը՝ թույլատրված ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.
11) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է արգելոցի բնական էկոհամակարգերն ու օբյեկտները կամ վտանգ է ստեղծում գիտական և (կամ) մշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանության համար:
6. Արգելոցի տարածք մուտքը թույլատրվում է՝
1) գիտահետազոտական աշխատանքների կատարման, ինչպես նաև արգելոցի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունների համար.
2) զբոսաշրջության համար:
7. Արգելոցի տարածք մուտքը թույլատրվում է ««Կանաչ Արցախ» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի կամ լիազորված պետական մարմնի կողմից տրված անցագրերով:
III. ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
8. Արգելոցի պահպանությունն իրականացնում է ««Կանաչ Արցախ» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
IV. ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ
9. Արգելոցի պահպանական գոտին ընդգրկում է արգելոցին հատկացված տարածքում լեռների ջրբաժանային գծերով սահմանափակված տարածքը: Պահպանական գոտու տարածքում կարող են ընդգրկվել տարբեր սեփականատերերի պատկանող հողամասեր, այդ թվում՝ համայնքների վարչական տարածքներում ներառվածը: Դրանց օգտագործումը կարգավորվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ:
10. Արգելոցի պահպանական գոտու տարածքում թույլատրվում է արգելոցի էկոհամակարգին և դրա բնականոն զարգացմանը չվնասող՝ լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցված ցանկացած տնտեսական գործունեություն:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 3
Արցախի Հանրապետության
կառավարության 2018 թվականի
մայիսի 11-ի N 346-Ն որոշման |
Հատակագիծը և կոորդինատները
«ԿՈՎՍԱԿԱՆ» պետական արգելոցի սահմանների (8961,836հա)

|
Շրջադար-
ձային
(բեկման)
կետեր |
Կոորդինատները |
Շրջադար-
ձային
(բեկման)
կետեր |
Կոորդինատները |
|
X |
Y |
X |
Y |
|
1 |
4326087,6690 |
8634554,9450 |
52 |
4322377,4530 |
8641556,8880 |
|
2 |
4325906,0570 |
8634792,3770 |
53 |
4322205,4720 |
8641533,6260 |
|
3 |
4326134,1840 |
8635231,4930 |
54 |
4321950,3590 |
8641404,1250 |
|
4 |
4326437,9260 |
8635187,8740 |
55 |
4321711,7890 |
8641303,8700 |
|
5 |
4326731,8840 |
8635527,6690 |
56 |
4320918,2910 |
8641237,2080 |
|
6 |
4326877,6460 |
8635756,5770 |
57 |
4321408,4900 |
8640926,2360 |
|
7 |
4326700,8390 |
8635976,7270 |
58 |
4321627,7900 |
8640447,9680 |
|
8 |
4326453,8930 |
8635820,5690 |
59 |
4321448,1470 |
8640117,4990 |
|
9 |
4326239,6300 |
8635925,8850 |
60 |
4321232,2430 |
8640021,2820 |
|
10 |
4325887,3690 |
8635867,7800 |
61 |
4320957,1320 |
8639971,7690 |
|
11 |
4325647,6850 |
8636045,7260 |
62 |
4320564,0570 |
8639877,5980 |
|
12 |
4325251,8450 |
8636100,2000 |
63 |
4320313,4630 |
8640153,3230 |
|
13 |
4324837,8460 |
8636187,3580 |
64 |
4320097,3720 |
8640353,4250 |
|
14 |
4324220,4800 |
8636510,5670 |
65 |
4319636,6330 |
8640137,9030 |
|
15 |
4324028,0070 |
8637080,7220 |
66 |
4319362,7620 |
8640678,9620 |
|
16 |
4323879,1130 |
8637810,6670 |
67 |
4318907,9620 |
8640879,6280 |
|
17 |
4323595,8510 |
8638133,8760 |
68 |
4318582,0010 |
8641016,4620 |
|
18 |
4323621,2720 |
8639240,5560 |
69 |
4318375,4090 |
8641137,9300 |
|
19 |
4323748,3770 |
8639648,2390 |
70 |
4318140,0460 |
8641286,8110 |
|
20 |
4324322,7080 |
8640413,7960 |
71 |
4317909,6130 |
8641416,7670 |
|
21 |
4324137,5860 |
8640484,5850 |
72 |
4317432,0090 |
8641380,2650 |
|
22 |
4324036,8830 |
8640548,5410 |
73 |
4317063,2740 |
8640957,6790 |
|
23 |
4323968,3490 |
8640686,2700 |
74 |
4316839,8880 |
8640516,1500 |
|
24 |
4323928,3390 |
8640807,7440 |
75 |
4315411,8080 |
8640709,5210 |
|
25 |
4323947,0900 |
8641068,4840 |
76 |
4314587,1830 |
8640586,7050 |
|
26 |
4323983,1370 |
8641240,8710 |
77 |
4314099,2650 |
8640329,6650 |
|
27 |
4323993,1190 |
8641439,7230 |
78 |
4314003,2670 |
8640144,9030 |
|
28 |
4323953,1820 |
8641575,6270 |
79 |
4314457,5540 |
8639689,9530 |
|
29 |
4323961,1330 |
8641640,1220 |
80 |
4314857,2770 |
8639209,7730 |
|
30 |
4323888,5470 |
8641751,0360 |
81 |
4314854,3820 |
8639128,0690 |
|
31 |
4323828,8680 |
8641838,8560 |
82 |
4314342,4410 |
8639497,3200 |
|
32 |
4323692,1450 |
8641820,8510 |
83 |
4314493,0490 |
8639137,0440 |
|
33 |
4323630,0970 |
8641649,5560 |
84 |
4314436,0140 |
8638856,6380 |
|
34 |
4323523,8050 |
8641373,4750 |
85 |
4314406,5930 |
8638481,9450 |
|
35 |
4323449,2760 |
8641138,2470 |
86 |
4314321,1730 |
8638337,6410 |
|
36 |
4323428,0350 |
8640914,6760 |
87 |
4313948,2510 |
8638528,7490 |
|
37 |
4323418,4050 |
8640684,3780 |
88 |
4313379,5710 |
8638647,7360 |
|
38 |
4323385,5350 |
8640491,2750 |
89 |
4313401,2910 |
8638265,9310 |
|
39 |
4323439,1480 |
8640233,5250 |
90 |
4313617,4360 |
8637832,1350 |
|
40 |
4323454,6260 |
8639861,3490 |
91 |
4313682,3880 |
8637417,0200 |
|
41 |
4323058,6730 |
8639945,9450 |
92 |
4313505,3180 |
8637343,2170 |
|
42 |
4322951,1090 |
8640169,1680 |
93 |
4313511,0070 |
8637069,4850 |
|
43 |
4322892,4480 |
8640301,6780 |
94 |
4313666,6570 |
8636921,9780 |
|
44 |
4322943,3960 |
8640452,7590 |
95 |
4313819,2930 |
8636925,1310 |
|
45 |
4322952,4650 |
8640661,9580 |
96 |
4313706,1510 |
8636717,7300 |
|
46 |
4322970,7300 |
8640899,9130 |
97 |
4313726,7550 |
8636175,7170 |
|
47 |
4323000,6080 |
8641168,4790 |
98 |
4314101,4100 |
8635715,2100 |
|
48 |
4323019,7370 |
8641363,0650 |
99 |
4313998,5330 |
8635566,6780 |
|
49 |
4322958,3120 |
8641471,6340 |
100 |
4313883,0140 |
8635599,3290 |
|
50 |
4322852,2570 |
8641629,9890 |
101 |
4314136,0760 |
8635318,5130 |
|
51 |
4322654,2050 |
8641631,6620 |
102 |
4314249,4580 |
8635270,1290 |
|
103 |
4314147,5940 |
8635180,3610 |
135 |
4317006,9610 |
8631931,4380 |
|
104 |
4314527,8900 |
8634988,7450 |
136 |
4317336,2300 |
8631824,2480 |
|
105 |
4314114,5690 |
8634740,8420 |
137 |
4317587,1500 |
8631747,7220 |
|
106 |
4313932,9520 |
8634473,3350 |
138 |
4317907,0340 |
8631650,0870 |
|
107 |
4313679,5740 |
8634228,9310 |
139 |
4318138,7560 |
8631591,2990 |
|
108 |
4313485,0970 |
8634073,1570 |
140 |
4318393,3780 |
8631535,4820 |
|
109 |
4313307,6410 |
8633873,3260 |
141 |
4318800,2930 |
8631570,8270 |
|
110 |
4313176,5230 |
8633708,7400 |
142 |
4319137,9820 |
8631515,0450 |
|
111 |
4313104,4150 |
8633517,3150 |
143 |
4319214,6310 |
8631909,4460 |
|
112 |
4313046,9100 |
8633331,2020 |
144 |
4319177,6700 |
8632221,4450 |
|
113 |
4312999,1020 |
8633165,2150 |
145 |
4319208,5030 |
8632534,5650 |
|
114 |
4312925,2910 |
8632971,5990 |
146 |
4319196,0730 |
8632784,0800 |
|
115 |
4312922,5840 |
8632898,7440 |
147 |
4319210,4730 |
8633062,5700 |
|
116 |
4313075,2100 |
8632741,0100 |
148 |
4319257,1240 |
8633283,0460 |
|
117 |
4313935,8900 |
8632203,5300 |
149 |
4319409,5960 |
8633414,8300 |
|
118 |
4314186,4700 |
8632007,4300 |
150 |
4319620,7530 |
8633574,1430 |
|
119 |
4314473,3610 |
8631698,0610 |
151 |
4319899,7580 |
8633967,4220 |
|
120 |
4314640,4110 |
8631299,2710 |
152 |
4320214,1980 |
8633961,8800 |
|
121 |
4314742,1000 |
8631197,5900 |
153 |
4320385,9100 |
8633861,3030 |
|
122 |
4314760,2500 |
8631103,1700 |
154 |
4320647,4640 |
8633768,6120 |
|
123 |
4314887,3600 |
8630939,7500 |
155 |
4320947,9940 |
8633676,5960 |
|
124 |
4315029,8400 |
8630786,2320 |
156 |
4321189,1480 |
8633527,8870 |
|
125 |
4315332,2430 |
8630718,3560 |
157 |
4321318,1120 |
8633380,0200 |
|
126 |
4315458,7040 |
8630931,2470 |
158 |
4321712,0940 |
8633299,1290 |
|
127 |
4315525,3520 |
8631127,5220 |
159 |
4321830,1990 |
8633356,4600 |
|
128 |
4315636,3060 |
8631366,4260 |
160 |
4322274,1780 |
8633164,3880 |
|
129 |
4315783,9200 |
8631479,7240 |
161 |
4322403,1670 |
8633150,1170 |
|
130 |
4316031,7110 |
8631666,5280 |
162 |
4322595,3530 |
8633073,4590 |
|
131 |
4316171,7920 |
8631743,2060 |
163 |
4323082,3810 |
8633243,6050 |
|
132 |
4316261,2240 |
8631953,2990 |
164 |
4323935,5350 |
8633007,3620 |
|
133 |
4316322,8070 |
8632059,8280 |
165 |
4324730,7470 |
8633281,2610 |
|
134 |
4316718,9830 |
8632053,7920 |
166 |
4324979,6200 |
8634030,3830 |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 4
Արցախի Հանրապետության կառավարության
2018 թվականի մայիսի 11-ի N 346-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՍՈՍԻՆԵՐԻ ՊՈՒՐԱԿե ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Սոսիների պուրակ» պետական արգելավայրը (այսուհետ` արգելավայր) զբաղեցնում է 164,4877 հեկտար տարածք, գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի վարչական սահմանում` Հայաստանի Հանրապետության «Շիկահող» պետական արգելոցին կից՝ Ծավ գետի ողողադաշտում` ծովի մակարդակից 450-700 մետր բարձրության վրա: Գետի ողողադաշտի երկայնքով Հայաստանի Հանրապետության հետ Արցախի Հանրապետության սահմանից սկսած արևելյան ուղղությամբ` արգելավայրն ունի ձգված տեսք՝ Ծավ գետի երկայնքով 50-200 մետր լայնությամբ և 10 կիլոմետր երկարությամբ։ Արգելավայրի հիմքում ընկած են երկու հարյուր - երկու հարյուր հիսունամյա հազարից ավել ծառեր, որոնք հասնում են 30-35 մետր բարձրության և պահպանվել են մինչ այժմ։ Արգելավայրը բնական ծագում ունի։
2. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը արևելյան սոսու պուրակի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի ամբողջականության պահպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումն է: Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտ է հնագույն ժամանակներից պահպանվող ռելիկտային ծառատեսակ արևելյան սոսին:
II. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`
1) արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումը և պահպանությունը.
2) վայրի բուսատեսակների և կենդանիների բնական միջավայրի պահպանությունը.
3) հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող` վտանգված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.
4) ճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը.
5) էկոլոգիական մոնիթորինգի կազմակերպման, բնության տարեգրության վարման և տարածաշրջանի բնության թանգարանի կազմակերպման համար բազայի ապահովումը.
6) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար համապատասխան նախադրյալների ապահովումը:
4. Արգելավայրի տարածքում իրականացվող հիմնական գործառույթներն են`
1) սոսու, հունական ընկուզենու, դաշտային թխկենու, ինչպես նաև այլ բուսական և կենդանական օբյեկտների էկոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրությունը, մոնիթորինգը և վերարտադրությունը.
2) արգելավայրի ռեժիմին համապատասխան` զբոսաշրջության տարբեր ձևերի կազմակերպումը:
III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ
5. Արգելավայրի տարածքում արգելվում են`
1) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.
2) որսորդությունը.
3) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.
4) էկոլոգիապես վնասակար, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.
5) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.
6) հողային ծածկույթի խախտմամբ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները, օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.
7) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).
8) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառը` ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.
9) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների` գրասենյակ, տնակ և այլն).
10) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
6. Օրենքով սահմանված կարգով թույլատրվում է արգելավայրի տարածքում իրականացնել`
1) հերթափոխային արածեցում.
2) խոտհունձ.
3) պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի և դեղաբույսերի հավաք (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցվածների).
4) էկոհամակարգին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի և կենդանիների վերարտադրություն.
5) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ.
6) էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպում.
7) էկոզբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպում.
8) օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործում.
9) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացում.
10) գիտահետազոտական ուսումնասիրություններ.
11) ռեկրեացիայի նպատակով հողերի` օրենքով սահմանված կարգով վարձակալության տրամադրում:
7. Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
8. Բնապահպանական ռեժիմները և բնօգտագործման թույլատրելի ձևերը խախտող կազմակերպություններն ու քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
IV. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆ
9. Արգելավայրի վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով 100 մետր լայնությամբ շրջագծով տարածքը սահմանվում է որպես պահպանման գոտի:
V. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏՈՒ ՌԵԺԻՄԸ
10. Արգելավայրի պահպանման գոտու տարածքում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
11. Արգելավայրի պահպանման գոտու տարածքում ընդգրկված` սեփականաշնորհված հողամասերի օգտագործումը կարգավորվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ:
VI. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
12. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է ««Կանաչ Արցախ» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 5
Արցախի Հանրապետության
կառավարության 2018 թվականի
մայիսի 11-ի N 346-Ն որոշման |
Հատակագիծը և կոորդինատները
«Սոսիների պուրակ» պետական արգելավայրի սահմանների (164,4877հա)

|
Շրջադար-
ձային
(բեկման)
կետեր |
Կոորդինատները |
Շրջադար-
ձային
(բեկման)
կետեր |
Կոորդինատները |
|
X |
Y |
X |
Y |
|
1 |
4327504,3010 |
8632135,9760 |
53 |
4327344,0410 |
8638762,4980 |
|
2 |
4327488,3450 |
8632287,5350 |
54 |
4327343,4070 |
8638868,9650 |
|
3 |
4327368,1410 |
8632401,6110 |
55 |
4327342,7930 |
8638946,7140 |
|
4 |
4327274,4330 |
8632487,5200 |
56 |
4327292,1040 |
8639086,6780 |
|
5 |
4327213,0960 |
8632590,2490 |
57 |
4327235,7910 |
8639205,1810 |
|
6 |
4327097,4700 |
8632707,5490 |
58 |
4327188,4690 |
8639344,0780 |
|
7 |
4327010,8310 |
8632770,2130 |
59 |
4327146,2460 |
8639508,4590 |
|
8 |
4326893,1110 |
8632866,4890 |
60 |
4327096,4900 |
8639613,6270 |
|
9 |
4326815,3230 |
8632941,3620 |
61 |
4327032,7990 |
8639704,2420 |
|
10 |
4326783,7170 |
8632995,3920 |
62 |
4326917,4500 |
8639810,3530 |
|
11 |
4326799,4280 |
8633099,5580 |
63 |
4326861,1580 |
8639954,4650 |
|
12 |
4326813,3740 |
8633267,9910 |
64 |
4326796,0990 |
8640138,4910 |
|
13 |
4326849,6320 |
8633381,5020 |
65 |
4326714,3350 |
8640299,3090 |
|
14 |
4326855,2720 |
8633531,8170 |
66 |
4326661,3250 |
8640427,7900 |
|
15 |
4326880,6410 |
8633704,8950 |
67 |
4326596,3150 |
8640580,3880 |
|
16 |
4326896,4980 |
8633818,2790 |
68 |
4326526,9990 |
8640759,9260 |
|
17 |
4326918,0130 |
8633944,0520 |
69 |
4326468,6740 |
8640829,5290 |
|
18 |
4326954,1200 |
8634094,7910 |
70 |
4326383,2190 |
8640864,5550 |
|
19 |
4327025,2150 |
8634211,7660 |
71 |
4326296,8370 |
8640943,5800 |
|
20 |
4327077,3610 |
8634331,6090 |
72 |
4326182,7490 |
8641048,1340 |
|
21 |
4327178,5870 |
8634563,6350 |
73 |
4326125,9600 |
8641101,3090 |
|
22 |
4327257,5790 |
8634683,9320 |
74 |
4326078,7830 |
8641118,5620 |
|
23 |
4327312,3270 |
8634805,8200 |
75 |
4325982,0210 |
8641140,5000 |
|
24 |
4327368,7110 |
8635012,9210 |
76 |
4325939,4090 |
8641157,2350 |
|
25 |
4327455,0700 |
8635176,0010 |
77 |
4325890,3920 |
8641243,9040 |
|
26 |
4327465,4360 |
8635340,4130 |
78 |
4325854,4950 |
8641295,8810 |
|
27 |
4327498,2760 |
8635404,3370 |
79 |
4325785,1920 |
8641313,0800 |
|
28 |
4327483,8540 |
8635611,1420 |
80 |
4325767,6470 |
8641287,9720 |
|
29 |
4327492,7150 |
8635739,2520 |
81 |
4325822,7960 |
8641238,0650 |
|
30 |
4327506,0300 |
8635921,4910 |
82 |
4325856,3300 |
8641150,6660 |
|
31 |
4327458,6870 |
8636052,1150 |
83 |
4325932,0690 |
8641081,7310 |
|
32 |
4327431,4210 |
8636217,2200 |
84 |
4326011,9610 |
8640998,9560 |
|
33 |
4327383,5790 |
8636421,2320 |
85 |
4326125,9860 |
8640892,4630 |
|
34 |
4327346,2770 |
8636562,0420 |
86 |
4326207,9870 |
8640794,7980 |
|
35 |
4327336,1410 |
8636632,4470 |
87 |
4326256,3360 |
8640727,1050 |
|
36 |
4327296,7760 |
8636754,0350 |
88 |
4326328,0740 |
8640650,5120 |
|
38 |
4327306,9800 |
8637045,6450 |
89 |
4326364,0210 |
8640572,8690 |
|
39 |
4327308,1080 |
8637174,0680 |
90 |
4326447,9820 |
8640440,2340 |
|
40 |
4327242,9330 |
8637331,3270 |
91 |
4326516,3920 |
8640322,6780 |
|
41 |
4327232,4760 |
8637431,2950 |
92 |
4326576,9000 |
8640191,3060 |
|
42 |
4327269,4450 |
8637532,9830 |
93 |
4326611,5420 |
8640027,0170 |
|
43 |
4327290,6510 |
8637650,9370 |
94 |
4326718,8170 |
8639859,2450 |
|
44 |
4327313,1160 |
8637765,6230 |
95 |
4326735,8070 |
8639799,2590 |
|
45 |
4327334,9530 |
8637840,4650 |
96 |
4326772,3450 |
8639656,0220 |
|
46 |
4327370,9190 |
8637935,1830 |
97 |
4326798,8400 |
8639494,1820 |
|
47 |
4327400,0710 |
8638010,7310 |
98 |
4326858,9010 |
8639304,7660 |
|
48 |
4327396,4140 |
8638179,8400 |
99 |
4326898,7840 |
8639093,4140 |
|
49 |
4327429,9540 |
8638322,0440 |
100 |
4326918,2270 |
8638909,1180 |
|
50 |
4327417,8660 |
8638448,6810 |
101 |
4326988,2570 |
8638769,0030 |
|
51 |
4327385,3420 |
8638548,9160 |
102 |
4327057,8220 |
8638579,9180 |
|
52 |
4327367,3200 |
8638621,3380 |
103 |
4327119,7430 |
8638399,4280 |
|
104 |
4327155,8190 |
8638267,9460 |
130 |
4327156,6230 |
8634743,7800 |
|
105 |
4327162,7230 |
8638105,4760 |
131 |
4327084,2800 |
8634625,0970 |
|
106 |
4327190,4630 |
8637963,5390 |
132 |
4327003,5380 |
8634526,1750 |
|
107 |
4327171,2950 |
8637763,9380 |
133 |
4326966,3960 |
8634466,8520 |
|
108 |
4327120,2440 |
8637613,2710 |
134 |
4326904,9650 |
8634356,4680 |
|
109 |
4327114,1770 |
8637339,3080 |
135 |
4326840,1050 |
8634155,8530 |
|
110 |
4327126,9280 |
8637232,3810 |
136 |
4326771,2920 |
8633909,1940 |
|
111 |
4327144,9330 |
8637078,0100 |
137 |
4326726,3200 |
8633722,8580 |
|
112 |
4327179,2500 |
8636930,5470 |
138 |
4326739,8710 |
8633541,7980 |
|
113 |
4327232,4590 |
8636765,5760 |
139 |
4326749,1800 |
8633430,4260 |
|
114 |
4327237,2310 |
8636561,4690 |
140 |
4326754,2010 |
8633372,4990 |
|
115 |
4327247,9240 |
8636444,4650 |
141 |
4326758,5890 |
8633322,9910 |
|
116 |
4327277,1060 |
8636309,3660 |
142 |
4326706,8400 |
8633202,2960 |
|
117 |
4327309,6350 |
8636177,4680 |
143 |
4326658,0930 |
8633051,3900 |
|
118 |
4327346,3700 |
8636060,5380 |
144 |
4326614,8870 |
8632793,3430 |
|
119 |
4327364,5410 |
8635989,7680 |
145 |
4326609,8370 |
8632742,3930 |
|
120 |
4327349,7640 |
8635887,2120 |
146 |
4326703,7010 |
8632846,7520 |
|
121 |
4327325,9060 |
8635806,6170 |
147 |
4326737,5230 |
8632873,3960 |
|
122 |
4327356,4680 |
8635683,6630 |
148 |
4326791,6920 |
8632841,5400 |
|
123 |
4327366,3420 |
8635568,6410 |
149 |
4326861,5680 |
8632751,1860 |
|
124 |
4327375,5650 |
8635436,5410 |
150 |
4326970,2150 |
8632678,2070 |
|
125 |
4327349,6830 |
8635305,9410 |
151 |
4327105,0580 |
8632593,4970 |
|
126 |
4327349,9130 |
8635204,1850 |
152 |
4327199,1830 |
8632484,2420 |
|
127 |
4327304,8760 |
8635059,2880 |
153 |
4327314,2740 |
8632380,5230 |
|
128 |
4327235,6860 |
8634959,9340 |
154 |
4327371,4890 |
8632322,1420 |
|
129 |
4327218,6880 |
8634837,0680 |
155 |
4327441,1100 |
8632299,5330 |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 6
Արցախի Հանրապետության կառավարության
2018 թվականի մայիսի 11-ի N 346-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԿԱՉԱՂԱԿԱԲԵՐԴ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ
(հավելված 6-ը ուժը կորցրել է 27.10.21 N 1161-Ն որոշման 5-րդ կետի համաձայն, 25.04.22թ-ին` պետական ռեգիստրում գրանցման պահից)
| |
Հավելված N 7
Արցախի Հանրապետության
կառավարության 2018 թվականի
մայիսի 11-ի N 346-Ն |
Հատակագիծը և կոորդինատները
«Կաչաղակաբերդ» ազգային պարկի սահմանների (67728,2168 հա)
(հավելված 7-ը ուժը կորցրել է 27.10.21 N 1161-Ն որոշման 5-րդ կետի համաձայն, 25.04.22թ-ին` պետական ռեգիստրում գրանցման պահից) | | |