Համարը 
N 92-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.07.01-2022.07.31 Պաշտոնական հրապարակման օրը 20.07.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
18.07.2022
Ստորագրող մարմինը 
Նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
18.07.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.07.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ, ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ 30/Ղ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

2022 թվականի հուլիսի 18-ի

 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ, ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ

ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ 30/Ղ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 92-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Հիմք ընդունելով «Առևտրի հարկի մասին» օրենքի 5-րդ, 10-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել՝

1) առևտրի հարկ վճարող համարվելու համար հայտարարագրի ձևն ու դրա լրացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) առևտրի հարկի հաշվարկների ձևերն ու դրանց լրացման կարգերը` համաձայն N 2 և N 3 հավելվածների:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության 2002 թվականի հուլիսի 15-ի ««Առևտրի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» թիվ 30/Ղ հրամանը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ա. ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

              

2022 թվականի հուլիսի 18

ք. Ստեփանակերտ

   

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության պետական

եկամուտների կոմիտեի նախագահի 2022

թվականի հուլիսի 18-ի N 92-Ն հրամանի

 

 

Ձև

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ

ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Փաստաթղթի հերթական համարը ________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

3. Գտնվելու (բնակության) վայրը

 

4. Հեռախոսահամարը

 

5. Ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

 

 

6. Օբյեկտների

տեսակները (խանութ, կրպակ (տաղավար), պահեստ, դեղատուն, դեղատնային կրպակ)

հասցեն

   
   
   

 

Տեղյակ եմ սույն հայտարարագրի մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությանը:

 

Հարկ վճարողի

(պատասխանատու անձի)

ստորագրությունը

Հարկ վճարողի կնիքը

Սպասարկող ստորաբաժանման պետ`

 

Տեսուչ`

 

Հայտարարագիրը լրացվում է երկու օրինակից, որոնք ներկայացվում են հարկային մարմին: Հայտարարագիրը առձեռն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:

 

Կ Ա Ր Գ

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Առևտրի հարկ վճարող համարվելու համար հայտարարագրի ձևի (այսուհետ` հայտարարագիր) 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):

2. Հայտարարագրի 2-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը:

3. Հայտարարագրի 3-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը:

4. Հայտարարագրի 4-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի աշխատանքային հեռախոսահամարը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի հեռախոսահամարը:

5. Հայտարարագրի 5-րդ կետում լրացվում են հայտարարագրի ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Փոստով հայտարարագիրը ներկայացնելու դեպքում, անկախ հայտարարագրում նշված ամսաթվից, հայտարարագրի ներկայացման ամսաթիվ է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը: Հայտարարագիրն առձեռն ներկայացնելու դեպքում ներկայացման օր է համարվում հայտարարագիրը հարկային մարմին հանձնելու օրը:

6. Հայտարարագրի 6-րդ կետում լրացվում են առևտրական գործունեության իրականացման օբյեկտների տեսակները և հասցեները:

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության պետական

եկամուտների կոմիտեի նախագահի 2022

թվականի հուլիսի 18-ի N 92-Ն հրամանի

 

 

Ձև

 

ՀԱՇՎԱՐԿ

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ

Փաստաթղթի հերթական համարը ________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

                   

2. Իրավաբանական անձի անվանումը կամ

անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

3. Գտնվելու (բնակության) վայրը

 

4. Հեռախոսահամարը

 

5. Ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

 
 

Չափի միավորը

Հազար ՀՀ դրամ

 

Հաշվետու ժամանակաշրջանը` 20___ թ. ______________ ամիս

 

6. Օբյեկտների

տեսակները (խանութ, կրպակ (տաղավար), պահեստ, դեղատուն, դեղատնային կրպակ)

հասցեն

   
   
   
   
   

 

7. Խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների մասով առևտրի հարկի հաշվարկ

7.1. Մատակարարներից ստացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը

 X 

7.1.1. հաշվետու ամսվա սկզբում

 

7.1.2. հաշվետու ամսում ստացված

 

7.2. Հաշվետու ամսում իրացման ընդհանուր շրջանառությունը

 

7.3. Առևտրի հարկ վճարողի կողմից հաշվետու ամսում դուրս գրված հարկային հաշվում նշված

ԱԱՀ-ի գումարը

 X

7.3.1. մատակարարներից ստացված հարկային հաշվի (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրի) հիման վրա

 

7.3.2. առանց մատակարարներից ստացված հարկային հաշվի (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրի)

 

7.4. Հաշվետու ամսում առևտրի հարկով հարկվող շրջանառությունը (7.2–7.3.2), այդ թվում`

 

7.4.1. ազատված շրջանառություն

 

7.5. Առևտրի հարկի դրույքաչափը

 

7.6. Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվետու ամսում հաշվարկված առևտրի հարկի գումարը

 

7.7. Հաշվետու ամսում ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի գումարը

 

7.8. Առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարի հաշվարկման համար ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի գումարի նկատմամբ դրույքաչափը

 

7.9. Հաշվետու ամսում առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարը

 

7.10. Նախորդ ամիսներում ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի մասով առևտրի հարկի գումարից չնվազեցված և հաշվետու ամիս փոխանցված գումարը

 

7.11. Ընդամենը հաշվետու ամսում առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարը

 

7.12. Հաշվետու ամսում առևտրի հարկի նվազագույն գումարը (1%)

 

7.13. Հաշվետու ամսում հաշվարկված առևտրի հարկի գումարը

 

7.14. Ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի մասով առևտրի հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ ամիսներ փոխանցվող գումարը

 

7.15. Հաշվետու ամսում նվազեցման ենթակա առևտրի հարկի գումարը

 

7.16. Հաշվետու ամսում վճարման ենթակա առևտրի հարկի գումարը

 

7.17. Հաշվետու ամսում վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը (7.3.2-րդ կետի գումարը)

 

 

8. Դեղատների, դեղատնային կրպակների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների մասով առևտրի հարկի հաշվարկ

8.1. Մատակարարներից ստացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը

 X 

8.1.1. հաշվետու ամսվա սկզբում

 

8.1.2. հաշվետու ամսում ստացված

 

8.2. Հաշվետու ամսում իրացման ընդհանուր շրջանառությունը

 

8.3. Առևտրի հարկ վճարողի կողմից հաշվետու ամսում դուրս գրված հարկային հաշվում նշված

ԱԱՀ-ի գումարը

X

8.3.1. մատակարարներից ստացված հարկային հաշվի (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրի) հիման վրա

 

8.3.2. առանց մատակարարներից ստացված հարկային հաշվի (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրի)

 

8.4. Հաշվետու ամսում առևտրի հարկով հարկվող շրջանառությունը (8.2–8.3.2), այդ թվում`

 

8.4.1. ազատված շրջանառություն

 

8.5. Առևտրի հարկի դրույքաչափը

 

8.6. Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվետու ամսում հաշվարկված առևտրի հարկի գումարը

 

8.7. Հաշվետու ամսում ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի գումարը

 

8.8. Առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարի հաշվարկման համար ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի գումարի նկատմամբ դրույքաչափը

 

8.9. Հաշվետու ամսում առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարը

 

8.10. Նախորդ ամիսներում ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի մասով առևտրի հարկի գումարից չնվազեցված և հաշվետու ամիս փոխանցված գումարը

 

8.11. Ընդամենը հաշվետու ամսում առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարը

 

8.12. Հաշվետու ամսում առևտրի հարկի նվազագույն գումարը (2%)

 

8.13. Հաշվետու ամսում հաշվարկված առևտրի հարկի գումարը

 

8.14. Ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի մասով առևտրի հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ ամիսներ փոխանցվող գումարը

 

8.15. Հաշվետու ամսում նվազեցման ենթակա առևտրի հարկի գումարը

 

8.16. Հաշվետու ամսում վճարման ենթակա առևտրի հարկի գումարը

 

8.17. Հաշվետու ամսում վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը (8.3.2-րդ կետի գումարը)

 

 

9. Ընդամենը հաշվետու ամսում առևտրի հարկով հարկվող շրջանառությունը (7.4+8.4), այդ թվում՝

 

9.1. ընդամենը ազատված շրջանառություն (7.4.1+8.4.1)

 

10. Ընդամենը հաշվետու ամսում վճարման ենթակա առևտրի հարկի գումարը (7.16+8.16)

 

11. Ընդամենը հաշվետու ամսում վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը (7.17+8.17)

 

12. Ընդամենը հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի գործողության ժամկետում ներառված ամիսներին առևտրի հարկով հարկվող շրջանառությունը` աճողական

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ)

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ

ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Աղյուսակ

 

Հ/հ

Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

Հարկ վճարողի հաշվառման համարը

(ՀՎՀՀ)

Հաշվարկային փաստաթղթի

Գումարը` առանց ԱԱՀ-ի

ԱԱՀ-ի գումարը

Նշումներ

համարը

ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               

Ընդամենը

     

 

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)

     

_____________________

(ստորագրություն)

    

___________________

(անուն,ազգանուն)

Կ.Տ.        
Հաշվապահ  

 _____________________

(ստորագրություն)

 

___________________

(անուն,ազգանուն)

Հաշվարկը լրացվում է երկու օրինակից, որոնք ներկայացվում են հարկային մարմին: Հաշվարկը առձեռն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:

 

Կ Ա Ր Գ

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Առևտրի հարկի հաշվարկի ձևը (այսուհետ` հաշվարկ) լրացվում է հազար դրամներով՝ ստորակետից հետո երկու նիշի ճշտությամբ:

2. Հաշվարկի 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):

3. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը:

4. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը:

5. Հաշվարկի 4-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի աշխատանքային հեռախոսահամարը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի հեռախոսահամարը:

6. Հաշվարկի 5-րդ կետում լրացվում են հաշվարկի ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Փոստով հաշվարկը ներկայացնելու դեպքում, անկախ հաշվարկում նշված ամսաթվից, հաշվարկի ներկայացման ամսաթիվ է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը: Հաշվարկը առձեռն ներկայացնելու դեպքում ներկայացման օր է համարվում հաշվարկը հարկային մարմին հանձնելու օրը:

7. Հաշվարկի 6-րդ կետում լրացվում են առևտրական գործունեության իրականացման օբյեկտների տեսակները և հասցեները:

8. Հաշվարկի «7. Խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների մասով առևտրի հարկի հաշվարկ» աղյուսակում «Առևտրի հարկի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան լրացվում է հաշվետու ամսվա համար խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով առևտրի հարկի հաշվարկը: Մասնավորապես.

1) հաշվարկի 7.1.1-ին կետում լրացվում է հաշվետու ամսվա սկզբին ապրանքային մնացորդի մասով մատակարարներից ստացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը.

2) հաշվարկի 7.1.2-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում ձեռք բերված ապրանքների մասով մատակարարներից ստացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը.

3) հաշվարկի 7.2-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում առևտրի հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման ընդհանուր շրջանառությունը` ներառյալ 7.3.1-ին և 7.3.2-րդ կետերի հանրագումարը.

4) հաշվարկի 7.3.1-ին կետում լրացվում են հաշվետու ամսում «Առևտրի հարկի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանմամբ առևտրի հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարները.

5) հաշվարկի 7.3.2-րդ կետում լրացվում են հաշվետու ամսում «Առևտրի հարկի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների խախտմամբ առևտրի հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարները.

6) հաշվարկի 7.4-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում առևտրի հարկով հարկվող շրջանառությունը՝ 7.2-րդ և 7.3.2-րդ կետերի տարբերությունը.

7) հաշվարկի 7.4.1-ին կետում լրացվում է հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի հիման վրա հաշվետու ամսում ազատված շրջանառությունը.

8) հաշվարկի 7.5-րդ կետում լրացվում է առևտրի հարկի դրույքաչափը՝ 3 տոկոս.

9) հաշվարկի 7.6-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված առևտրի հարկի գումարը (7.6=7.4x7.5).

10) հաշվարկի 7.7-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի գումարը.

11) հաշվարկի 7.8-րդ կետում լրացվում է առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարի հաշվարկման համար ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի գումարի նկատմամբ դրույքաչափը` 2 տոկոս.

12) հաշվարկի 7.9-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի մասով առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարը (7.9=7.7x7.8).

13) հաշվարկի 7.10-րդ կետում լրացվում է նախորդ ամիսներում ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի մասով առևտրի հարկի գումարից չնվազեցված և հաշվետու ամիս փոխանցված գումարը.

14) հաշվարկի 7.11-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարը (7.11=7.9+7.10).

15) հաշվարկի 7.12-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում առևտրի հարկի նվազագույն գումարը (7.12=7.4 x1%).

16) հաշվարկի 7.13-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում հաշվարկված առևտրի հարկի գումարը (եթե (7.6-7.11)<7.12, ապա 7.13=7.12, եթե (7.6-7.11)≥ 7.12, ապա 7.13=7.6-7.11).

17) հաշվարկի 7.14-րդ կետում լրացվում է ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի մասով առևտրի հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ ամիսներ փոխանցվող գումարը (եթե (7.6-7.11)<7.12, ապա 7.14=[7.11-(7.6-7.12)], եթե (7.6-7.11)≥7.12, ապա 7.14=0).

18) հաշվարկի 7.15-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում նվազեցման ենթակա առևտրի հարկի գումարը (7.15=7.4.1/7.4 x100 x7.13/100).

19) հաշվարկի 7.16-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում վճարման ենթակա առևտրի հարկի գումարը (7.16=7.13-7.15).

20) հաշվարկի 7.17-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը (7.3.2-րդ կետի գումարը):

9. Հաշվարկի «8. Դեղատների, դեղատնային կրպակների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների մասով առևտրի հարկի հաշվարկ» աղյուսակում «Առևտրի հարկի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան լրացվում է հաշվետու ամսվա համար դեղատների, դեղատնային կրպակների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով առևտրի հարկի հաշվարկը: Մասնավորապես.

1) հաշվարկի 8.1.1-ին կետում լրացվում է հաշվետու ամսվա սկզբին ապրանքային մնացորդի մասով մատակարարներից ստացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը.

2) հաշվարկի 8.1.2-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում ձեռք բերված ապրանքների մասով մատակարարներից ստացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը.

3) հաշվարկի 8.2-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում առևտրի հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման ընդհանուր շրջանառությունը` ներառյալ 8.3.1-ին և 8.3.2-րդ կետերի հանրագումարը.

4) հաշվարկի 8.3.1-ին կետում լրացվում են հաշվետու ամսում «Առևտրի հարկի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանմամբ առևտրի հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարները.

5) հաշվարկի 8.3.2-րդ կետում լրացվում են հաշվետու ամսում «Առևտրի հարկի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների խախտմամբ առևտրի հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարները.

6) հաշվարկի 8.4-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում առևտրի հարկով հարկվող շրջանառությունը՝ 8.2-րդ և 8.3.2-րդ կետերի տարբերությունը.

7) հաշվարկի 8.4.1-ին կետում լրացվում է հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի հիման վրա հաշվետու ամսում ազատված շրջանառությունը.

8) հաշվարկի 8.5-րդ կետում լրացվում է առևտրի հարկի դրույքաչափը՝ 3 տոկոս.

9) հաշվարկի 8.6-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված առևտրի հարկի գումարը (8.6=8.4x8.5).

10) հաշվարկի 8.7-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի գումարը.

11) հաշվարկի 8.8-րդ կետում լրացվում է առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարի հաշվարկման համար ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի գումարի նկատմամբ դրույքաչափը` 1 տոկոս.

12) հաշվարկի 8.9-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի մասով առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարը (8.9=8.7x8.8).

13) հաշվարկի 8.10-րդ կետում լրացվում է նախորդ ամիսներում ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի մասով առևտրի հարկի գումարից չնվազեցված և հաշվետու ամիս փոխանցված գումարը.

14) հաշվարկի 8.11-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարը (8.11=8.9+8.10).

15) հաշվարկի 8.12-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում առևտրի հարկի նվազագույն գումարը (8.12=8.4x2%).

16) հաշվարկի 8.13-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում հաշվարկված առևտրի հարկի գումարը (եթե (8.6-8.11)<8.12, ապա 8.13=8.12, եթե (8.6-8.11)≥ 8.12, ապա 8.13=8.6-8.11).

17) հաշվարկի 8.14-րդ կետում լրացվում է ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի մասով առևտրի հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ ամիսներ փոխանցվող գումարը (եթե (8.6-8.11)<8.12, ապա 8.14=[8.11-(8.6-8.12)], եթե (8.6-8.11)≥8.12, ապա 8.14=0).

18) հաշվարկի 8.15-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում նվազեցման ենթակա առևտրի հարկի գումարը (8.15=8.4.1/8.4x100x8.13/100).

19) հաշվարկի 8.16-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում վճարման ենթակա առևտրի հարկի գումարը (8.16=8.13-8.15).

20) հաշվարկի 8.17-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը (8.3.2-րդ կետի գումարը):

10. Հաշվարկի 9-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում առևտրի հարկով հարկվող ընդհանուր շրջանառությունը (9=7.4+8.4):

11. Հաշվարկի 9.1-ին կետում լրացվում է հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի հիման վրա հաշվետու ամսում ազատված ընդհանուր շրջանառությունը (9.1=7.4.1+8.4.1):

12. Հաշվարկի 10-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում վճարման ենթակա առևտրի հարկի ընդհանուր գումարը (10=7.16+8.16):

13. Հաշվարկի 11-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում վճարման ենթակա ԱԱՀ-ի ընդհանուր գումարը (11=7.17+8.17):

14. Հաշվարկի 12-րդ կետում լրացվում է հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի գործողության ժամկետում ներառված ամիսներին առևտրի հարկով հարկվող ընդհանուր շրջանառությունը` աճողական:

15. «Առևտրի հարկ վճարողների կողմից առևտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակներով ձեռք բերված ապրանքների դիմաց մատակարարներից ստացված հաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ» տեղեկությունների աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է ներկայացվող տեղեկության հերթական համարը, 2-րդ և 3-րդ սյունակներում՝ մատակարար իրավաբանական անձի անվանումը կամ մատակարար անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն), 4-7-րդ սյունակներում՝ ստացված հաշվարկային փաստաթղթերի համապատասխանաբար համարը, ամսաթիվը, գումարը՝ առանց ԱԱՀ-ի և ԱԱՀ-ի գումարը: Հաշվարկային փաստաթղթի դուրսգրման հաշվետու ժամանակաշրջանը գործարքի իրականացման ամսաթիվը ներառող հաշվետու ժամանակաշրջանից տարբերվելու դեպքում 8-րդ սյունակում լրացվում է գործարքի իրականացման ամսաթիվը ներառող հաշվետու ժամանակաշրջանը:

 

 

Հավելված N 3

Արցախի Հանրապետության պետական

եկամուտների կոմիտեի նախագահի 2022

թվականի հուլիսի 18-ի N 92-Ն հրամանի

 

 

Ձև

 

ՀԱՇՎԱՐԿ

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ

(ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՀԱՄԱՐ)

Փաստաթղթի հերթական համարը ________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

                     

2. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

3. Բնակության վայրը

 

4. Ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

 
 

Չափի միավորը

Հազար ՀՀ դրամ

 

Հաշվետու ժամանակաշրջանը` 20___ թ. ________________ կիսամյակ

 

5. Օբյեկտների

տեսակները (խանութ, կրպակ (տաղավար), պահեստ)

հասցեն

   
   
   
   
   

 

6. Հաշվետու կիսամյակի ամիսները

           

7. Մատակարարներից ստացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը

X

X

X

X

X

X

7.1. ամսվա սկզբում

           

7.2. ամսում ստացված

           

8. Հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) իրացման ընդհանուր շրջանառությունը

           

9. Առևտրի հարկ վճարողի կողմից հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) դուրս գրված հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարը

X

X

X

X

X

X

9.1. մատակարարներից ստացված հարկային հաշվի (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրի) հիման վրա

           

9.2. առանց մատակարարներից ստացված հարկային հաշվի (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրի)

           

10. Հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) առևտրի հարկով հարկվող շրջանառությունը (8–9.2), այդ թվում`

           

10.1. ազատված շրջանառություն

           

11. Առևտրի հարկի դրույքաչափը

 

12. Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) հաշվարկված առևտրի հարկի գումարը

           

13. Հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի գումարը

           

14. Առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարի հաշվարկման համար ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի գումարի նկատմամբ դրույքաչափը

 

15. Հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարը

           

16. Նախորդ ամիսներում ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի մասով առևտրի հարկի գումարից չնվազեցված և հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) փոխանցված գումարը

           

17. Ընդամենը հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարը

           

18. Հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) առևտրի հարկի նվազագույն գումարը (1%)

           

19. Հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) հաշվարկված առևտրի հարկի գումարը

           

20. Ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի մասով առևտրի հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ ամիսներ փոխանցվող գումարը

           

21. Հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) նվազեցման ենթակա առևտրի հարկի գումարը

           

22. Հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) վճարման ենթակա առևտրի հարկի գումարը

           

23. Հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը (9.2-րդ կետի գումարը)

           

24. Հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի գործողության ժամկետում ներառված ամիսներին առևտրի հարկով հարկվող շրջանառությունը` աճողական

           

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ)

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ

ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Աղյուսակ

 

հ/հ

Իրավաբանական անձի անվանումը

կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

Հարկ վճարողի հաշվառման համարը

(ՀՎՀՀ)

Հաշվարկային փաստաթղթի

Գումարը` առանց ԱԱՀ-ի

ԱԱՀ-ի գումարը

Նշումներ

համարը

ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               

Ընդամենը

     

 

Անհատ ձեռնարկատեր

____________________

(ստորագրությունը)

___________________

(անունը, ազգանունը)

 

Հաշվարկը լրացվում է երկու օրինակից, որոնք ներկայացվում են հարկային մարմին: Հաշվարկը առձեռն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է անհատ ձեռնարկատիրոջը:

 

Կ Ա Ր Գ

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ (ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ

ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՀԱՏ

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՀԱՄԱՐ)

 

1. Առևտրի հարկի հաշվարկի (կիսամյակային հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող անհատ ձեռնարկատիրոջ համար) ձևը (այսուհետ` հաշվարկ) լրացվում է հազար դրամներով՝ ստորակետից հետո երկու նիշի ճշտությամբ:

2. Հաշվարկի 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):

3. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում են անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը:

4. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի հասցեն:

5. Հաշվարկի 4-րդ կետում լրացվում է հաշվարկի ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Փոստով հաշվարկը ներկայացնելու դեպքում, անկախ հաշվարկում նշված ամսաթվից, հաշվարկի ներկայացման ամսաթիվ է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը: Հաշվարկը առձեռն ներկայացնելու դեպքում ներկայացման օր է համարվում հաշվարկը հարկային մարմին հանձնելու օրը:

6. Հաշվարկի 5-րդ կետում լրացվում են առևտրական գործունեության իրականացման օբյեկտների տեսակները և հասցեները:

7. Հաշվարկի 6-րդ կետում լրացվում են հաշվետու կիսամյակի ամիսները՝ ըստ հաջորդականության:

8. Հաշվարկի 7.1-ին կետում լրացվում է հաշվետու կիսամյակի յուրաքանչյուր ամսվա սկզբին ապրանքային մնացորդի մասով մատակարարներից ստացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը:

9. Հաշվարկի 7.2-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) ձեռք բերված ապրանքների մասով մատակարարներից ստացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը:

10. Հաշվարկի 8-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) առևտրի հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման ընդհանուր շրջանառությունը` ներառյալ 9.1-ին և 9.2-րդ կետերի հանրագումարը:

11. Հաշվարկի 9.1-ին կետում լրացվում են հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) «Առևտրի հարկի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանմամբ առևտրի հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարները:

12. Հաշվարկի 9.2-րդ կետում լրացվում են հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) «Առևտրի հարկի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների խախտմամբ առևտրի հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարները:

13. Հաշվարկի 10-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) առևտրի հարկով հարկվող շրջանառությունը՝ 8-րդ և 9.2-րդ կետերի տարբերությունը:

14. Հաշվարկի 10.1-ին կետում լրացվում է հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի հիման վրա հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) ազատված շրջանառությունը:

15. Հաշվարկի 11-րդ կետում լրացվում է առևտրի հարկի դրույքաչափը՝ 3 տոկոս:

16. Հաշվարկի 12-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված առևտրի հարկի գումարը (12=10x11):

17. Հաշվարկի 13-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի գումարը:

18. Հաշվարկի 14-րդ կետում լրացվում է առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարի հաշվարկման համար ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի գումարի նկատմամբ դրույքաչափը՝ 2 տոկոս:

19. Հաշվարկի 15-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի մասով առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարը (15=13x14):

20. Հաշվարկի 16-րդ կետում լրացվում է նախորդ ամիսներում ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի մասով առևտրի հարկի գումարից չնվազեցված և հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) փոխանցված գումարը:

21. Հաշվարկի 17-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարը (17=15+16):

22. Հաշվարկի 18-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) առևտրի հարկի նվազագույն գումարը (18=10x1%):

23. Հաշվարկի 19-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) հաշվարկված առևտրի հարկի գումարը (եթե (12-17)< 8, ապա 19=18, եթե (12-17)≥18, ապա 19=12-17):

24. Հաշվարկի 20-րդ կետում լրացվում է ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերի մասով առևտրի հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ ամիսներ փոխանցվող գումարը (եթե (12-17)<18, ապա 20=[17-(12-18)], եթե (12-17)≥18, ապա 20=0):

25. Հաշվարկի 21-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) նվազեցման ենթակա առևտրի հարկի գումարը (21=10.1/10x100x19/100):

26. Հաշվարկի 22-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) վճարման ենթակա առևտրի հարկի գումարը (22=19-21):

27. Հաշվարկի 23-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը (9.2-րդ կետի գումարը):

28. Հաշվարկի 24-րդ կետում լրացվում է հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի գործողության ժամկետում ներառված ամիսներին առևտրի հարկով հարկվող շրջանառությունը` աճողական:

29. «Առևտրի հարկ վճարողների կողմից առևտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակներով ձեռք բերված ապրանքների դիմաց մատակարարներից ստացված հաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ» տեղեկությունների աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է ներկայացվող տեղեկության հերթական համարը, 2-րդ և 3-րդ սյունակներում՝ մատակարար իրավաբանական անձի անվանումը կամ մատակարար անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն), 4-7-րդ սյունակներում՝ ստացված հաշվարկային փաստաթղթերի համապատասխանաբար համարը, ամսաթիվը, գումարը՝ առանց ԱԱՀ-ի և ԱԱՀ-ի գումարը: Հաշվարկային փաստաթղթի դուրսգրման հաշվետու ժամանակաշրջանը գործարքի իրականացման ամսաթիվը ներառող հաշվետու ժամանակաշրջանից տարբերվելու դեպքում 8-րդ սյունակում լրացվում է գործարքի իրականացման ամսաթիվը ներառող հաշվետու ժամանակաշրջանը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2022 թվական: