Համարը 
N 256-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2017.09.11/08(149)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
04.08.2017
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
04.08.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.09.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«14» օգոստոսի 2017 թվականին

Պետական գրանցման համարը 1111762

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«04» օգոստոսի 2017թ.

N 256-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ

 ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 18.07.22 N94-Ն)

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» օրենքի 19-րդ հոդվածը՝

(նախաբանը փոփ. 18.07.22 N94-Ն)

 

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել, որ`

1) «Հարկերի մասին» օրենքի 19-րդ հոդվածին և «Սնանկության մասին» օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետին համապատասխան` սնանկության վարույթի ընթացքում հարկային և այլ պարտադիր վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը պարտապանի անունից հարկային մարմին է ներկայացվում սնանկության գործով կառավարչի կողմից` Արցախի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների, հաշվարկների, այլ փաստաթղթերի և տեղեկությունների ձևով,

2) սնանկության գործով կառավարչի կողմից պարտապանի անունից տեղեկատվությունը ներկայացվում է բացառապես պարտապանի գործունեության կասեցման ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր հարկի և (կամ) վճարի մասով լրացուցիչ հարկային պարտավորության առաջացման հաշվետու ժամանակաշրջանի համար` տվյալ հաշվետու ժամանակաշրջանի Արցախի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների, հաշվարկների, այլ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում, ընդ որում՝ պարտապանի գործունեության կասեցման ժամանակահատվածում սնանկության գործով կառավարիչը ներկայացնում է նաև կասեցման ժամանակահատվածին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջացման մասով ներկայացման ենթակա, սակայն չներկայացված Արցախի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները,

3) սնանկության վարույթի ընթացքում հարկային և այլ պարտադիր վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը սնանկության գործով կառավարիչը էլեկտրոնային եղանակով ներկայացնում է պարտապանի կողմից սնանկության գործով կառավարչին հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում Արցախի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, այլ փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելու լիազորություն շնորհելու միջոցով:

(1-ին կետը խմբ. 18.07.22 N94-Ն)

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ս. ԹԵՎՈՍՅԱՆ

 

 

     

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

ֆինանսների նախարարի 2017 թվականի

օգոստոսի 4-ի N 256-Ն հրամանի

 

     

Ձև

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ

ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(հավելվածն ուժը կորցրել է 18.07.22 N94-Ն)