| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության նախարարության
կողմից «21» հոկտեմբերի 2008թ.
Պետական գրանցման համարը 961 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«13» հոկտեմբերի 2008թ. |
թիվ 128-Ա-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ
ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 101-րդ հոդվածի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 3-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերը ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտներ չհամարելու մասին» թիվ 91 որոշման համաձայն
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերով վերակառուցման, վերանորոգման աշխատանքներ և կապիտալ շինարարություն իրականացնող կազմակերպությունների նախահաշվային արժեքի հաշվարկման նպատակով ավելացված արժեքի հարկով միայն հաշվարկել`
1) նյութերի արժեքը, այդ թվում` այլ նյութեր, փաթեթավորում-պահեստավորում, տրանսպորտային ծախսեր,
2) մեքենա-մեխանիզմների շահագործումը,
3) վերադիր ծախսերի 65 տոկոսը:
(1-ին կետը խմբ. 21.07.22 N 225-Ն)
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարման վերահսկողությունն իրականացնում եմ անձամբ:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: