Համարը 
N 24-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.02.04/02(459)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.01.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.01.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.02.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԾԱՂԿԱՇԱՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2022թ.

N 24-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԾԱՂԿԱՇԱՏ

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ

ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ

ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 104-րդ հոդվածը և «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ և 7-րդ հոդվածները` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետությունում ֆրանսիական խաղողագործության զարգացման նպատակով սույն որոշման հավելվածում նշված` Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով.

1) սույն որոշման 1-ին կետում նշված Արցախի Հանրապետությունում ֆրանսիական խաղողագործության զարգացման անհրաժեշտությունը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի (օգտատերերի) շահերից, քանի որ այն նպատակ է հետապնդում հաղթահարել Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած սոցիալական և տնտեսական աղետը, ստեղծել հնարավորինս բարենպաստ պայմաններ տնտեսության զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար, ինչն իր հերթին հնարավորություն կստեղծի կանխել Արցախի Հանրապետությունից բնակչության արտագաղթը.

2) սույն որոշման 1-ին կետում նշված նպատակի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության կրած տարածքային կորուստների պատճառով Արցախի Հանրապետությունում առաջացել է խոշոր տնտեսավարողների գործունեությունը ծավալելու համար նախատեսված հողատարածքների դեֆիցիտ, իսկ սույն որոշման հավելվածում ներառված հողատարածքները համապատասխանում են ֆրանսիական տեսակի խաղողի մշակման համար անհրաժեշտ պայմաններին և կարող են ավելի արդյունավետ օգտագործվել հենց այդ նպատակով.

3) սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքների սեփականատերերին (օգտատերերին):

2. Սահմանել, որ`

1) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ձեռք բերող է հանդիսանում Արցախի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը.

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը.

3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքների համակարգող և պատասխանատու պետական լիազորված մարմինը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է:

(2-րդ կետը փոփ. 07.09.22 N1007-Ն)

3. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`

1) uույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում այն պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին (օգտատերերին).

2) ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված օբյեկտների նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը` օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2022 թվականի

հունվարի 19-ի N 24-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

Հ/հ

Սեփականատիրոջ (օգտատիրոջ) անուն, ազգանունը

Հողատեսքը

Հողամասի հասցեն

Մակե-

րեսը

(հա)

Վկայականի համարը

Ծածկագիրը (հին քարտեզ)

Ծածկագիրը (նոր քարտեզ)

1

Ռուզաննա Վալերիկի Միրզոյան

վարելահող

Ծաղկաշատ համայնք

0,5

29112021-02-0010

 

 02-018-0102-0033

2

Էլդար Սավադի Սարուխանյան

վարելահող

Ծաղկաշատ համայնք

1,67

13122021-02-0009

 

 02-018-0102-0032

Զոյա Արսենի Սարուխանյան

Արմեն Էլդարի Սարուխանյան

Մարինե Էլդարի Պողոսյան

Արմինե Բորիսի Սարուխանյան

3

Դորա Սուրենի Ավանեսյան

վարելահող

Ծաղկաշատ համայնք

2,139

26012022-02-0001

02-018-194-023

02-018-0102-0031

Էդիկ Նիկոլայի Ավանեսյան

Ռուզաննա Ռաֆիկի Ավանեսյան

Արթուր Իգորի Ավանեսյան

Ալիկ Իգորի Ավանեսյան

Դորա Իգորի Իսրայելյան

4

Մանյա Ներսեսի Նարիմանյան

վարելահող

Ծաղկաշատ համայնք

0,5

020068

02-018-194-024

02-018-0102-029

5

Սևակ Ռաֆիկի Բեգլարյան

վարելահող

Ծաղկաշատ համայնք

2,31

02052022-02-0003

02-018-194-021

02-018-0102-0030

Մարինե Էդուարդի Սուլեյմանյան

Նարինե Սևակի Բեգլարյան

Զարինե Սևակի Բեգլարյան

Նարեկ Սևակի Բեգլարյան

6

Արամայիս Մուրադի Մուսայելյան

վարելահող

Ծաղկաշատ համայնք

0,3

13122021-02-0006

 

02-018-0102-0027

7

Մանվել Սուրենի Բեգլարյան

վարելահող

Ծաղկաշատ համայնք

1,08

020067

02-018-194-022

02-018-194-022

Անուշ Վանիի Բեգլարյան

Սուրեն Մանվելի Բեգլարյան

Սվետլանա Մանվելի Աղաջանյան

8

Մաքսիմ Սուրենի Բեգլարյան

վարելահող

Ծաղկաշատ համայնք

1,12

019810

 

02-016-114-002

Կարինա Վլադիմիրի Բեգլարյան

Արմեն Մաքսիմի Բեգլարյան

Զոյա Մաքսիմի Բեգլարյան

9

Յուրի Սերգեյի Բադալյան

վարելահող

Ծաղկաշատ համայնք

2,01

23032022-02-0004

 

02-018-0102-0023

Մարինե Ալեքսանդրի Բադալյան

Սերգեյ Յուրիի Բադալյան

Ռոբերտ Յուրիի Բադալյան

Սուրեն Յուրիի Բադալյան

Ստելլա Յուրիի Բադալյան

10

Դավիթ Ալեքսանդրի Ավանեսյան

վարելահող

Ծաղկաշատ համայնք

1,42

31052022-02-0005

 

02-018-0102-0022

Ժասմեն Մանթաշի Ավանեսյան

Սուսաննա Վլադիմիրի Ավանեսյան

Անատոլի Դավիթի Ավանեսյան

11

Վաչագան Ծատուրի Աղաջանյան

վարելահող

Ծաղկաշատ համայնք

1,52

01092020-

02-0005

 

02-018-

0102-0021

Կարինե Ալեքսանդրի Աղաջանյան

Կարեն Վաչագանի Աղաջանյան

Ծատուր Վաչագանի Աղաջանյան

Վալերի Վաչագանի Աղաջանյան

12

Բորիս Երվանդի Սարուխանյան

վարելահող

Ծաղկաշատ համայնք

1,5

11082022-02-0002

 

02-018-0102-0026

Մանյա Բենիկի Սարուխանյան

Նելսոն Բորիսի Սարուխանյան

13

Ալեքսանդր Արամայիսի Մուսայելյան

վարելահող

Ծաղկաշատ համայնք

2,41

10032021-02-0003

 

02-018-0102-0025

Ռոզա Ռազմիկի Մուսայելյան

Անահիտ Ալեքսանդրի Մուսայելյան

Արա Ալեքսանդրի Մուսայելյան

Արինա Ալեքսանդրի Մուսայելյան

Ռինա Ալեքսանդրի Մուսայելյան

14

Գրիգորի Ալեքսանդրի Ավանեսյան

վարելահող

Ծաղկաշատ համայնք

1,08

20052022-02-0005

 

02-018-0102-0024

Իրա Էլդարի Ավանեսյան

Նարինե Գրիգորիի Ավանեսյան

Նարեկ Գրիգորիի Ավանեսյան

15

Արթուր Ալեքսանդրի Ավանեսյան

վարելահող

Ծաղկաշատ համայնք

2,16

020044

 

02-018-194-009

Գալինա Բագրատի Սարգսյան

Ալեքսանդր Արթուրի Ավանեսյան

Նորվարդ Արթուրի Ավանեսյան

Արտակ Արթուրի Ավանեսյան

(հավելվածը խմբ.  07.09.22 N1007-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ