ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
8 սեպտեմբերի 2022թ. |
N 1013-Ն |
ք. Ստեփանակերտ
«ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՄԲԻՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի
N 125 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստեղծել ռազմական ամբիոն (այսուհետ՝ ռազմական ամբիոն)։
2․ Հաստատել ռազմական ամբիոնի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
3․ Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 4-ի «Արցախի պետական համալսարանում ռազմական ամբիոն ստեղծելու մասին» N 125 որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2022 թվականի
սեպտեմբերի 8-ի N1013-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՄԲԻՈՆԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ համալսարան) ռազմական ամբիոնը (այսուհետ՝ ռազմական ամբիոն) ստեղծվում է բարձրագույն ուսումնական հաստատությունում առկա կարգով ուսուցմամբ սովորող Արցախի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ՝ քաղաքացիներ) թվից զինված ուժերի համար սպաների պատրաստության նպատակով:
2. Իր գործունեության ընթացքում ռազմական ամբիոնը ղեկավարվում է Արցախի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, զինված ուժերի համազորային կանոնադրություններով, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (այսուհետ՝ ԱՀ ԿԳՄՍ) նախարարի հրամաններով և իրավական այլ ակտերով:
3. Ռազմական ամբիոնի հիմնական խնդիրներն են՝
1) ռազմական պատրաստության ծրագրերով-սպաների պատրաստում.
2) երիտասարդների ռազմահայրենասիրական և ռազմամասնագիտական կողմնորոշման իրագործում:
4. Քաղաքացիների ռազմական պատրաստությունը կազմակերպվում է կամավոր, քաղաքացու և Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրով, սպաների ռազմական պատրաստության ծրագրերով, զինված ուժերի համազորային կանոնադրությամբ, և ուղղված է ուսումնական ծրագրերով նախատեսված տեսական դրույթների արմատական յուրացմանը, զենքի և ռազմական տեխնիկայի օգտագործման գործնական ունակությունների մշակմանը, ստորաբաժանումների ղեկավարմանը, ստացած զինվորական հաշվառման մասնագիտությունների գծով իրենց պաշտոնեական պարտականությունների կատարմանը, հայրենիքի պաշտպանության համար քաղաքացիների բարոյական և հոգեբանական պատրաստվածությանը, սահմանադրական և զինվորական պարտքին հավատարիմ լինելուն, զինվորական կարգապահության և պատասխանատվության զգացումի դաստիարակմանը:
5. Ռազմական ամբիոնի հաստիքացուցակը, համաձայնեցնելով ԱՀ ԿԳՄՍ նախարարության և Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ, մշակվում է համալսարանում, և հաստատում է ռեկտորը: Ռազմական ամբիոնում նախատեսված են պրոֆեսորադասախոսական կազմ, ուսումնաօժանդակ և այլ անձնակազմ: Պրոֆեսորադասախոսական կազմն է՝ ռազմական ամբիոնի պետը, իր տեղակալները, ցիկլի պետերը, ավագ դասախոսները և դասախոսները:
6. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը՝
1) որոշում է ռազմական պատրաստության մասնագիտությունների ցանկը.
2) ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ մշակում և հաստատում է ըստ ռազմական մասնագիտությունների ռազմական պատրաստության ծրագրերը.
3) կազմակերպում է ռազմական ամբիոնում սովորելու ցանկություն հայտնած քաղաքացիների բժշկական հետազոտությունը.
4) մասնակցում է զինվորական պատրաստություն անցնել ցանկացող քաղաքացիների մրցույթին և մրցույթն անցած քաղաքացիների հետ կնքում համապատասխան պայմանագիր.
5) համալսարանի հետ համատեղ պլանավորում և անց է կացնում ուսումնական հավաքներ, ինչպես նաև քաղաքացիների ռազմական պատրաստության ամփոփ ատեստավորում.
6) ռազմական ամբիոնը ապահովում է ուսումնական զենքով, ուսումնամարզական միջոցներով, գործիքներով, սարքավորումներով, ուսումնական նյութերով, համազգեստով.
7) անհրաժեշտության դեպքում տրամադրում է դաշտային ուսումնական բազա.
8) ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացնում է ռազմական ամբիոնի գործունեության վերահսկողությունը:
7. ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը՝
1) ռազմական պատրաստության համար ստեղծում է անհրաժեշտ պայմաններ.
2) մասնակցում է ըստ զինվորական մասնագիտությունների ռազմական պատրաստության ծրագրերի մշակմանը.
3) մասնակցում է ռազմական ամբիոնի անհրաժեշտ ուսումնատեխնիկական բազայի ստեղծմանը.
4) Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ վերահսկում է ուսանողների ռազմական պատրաստության գործընթացը:
8. Համալսարանի ռեկտորը՝
1) Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համաձայնեցնում է ռազմական ամբիոնի պետի, նրա տեղակալների, ցիկլերի պետերի և դասախոսների պաշտոններում թեկնածուների նշանակման հարցերը.
2) իրականացնում է ռազմական պատրաստության կազմակերպումը, ուսումնանյութական բազայի ստեղծումը և կատարելագործումը, ռազմական միջոցների պահպանումը.
3) ռազմական ամբիոնը անհրաժեշտ ռազմական միջոցներով և տեխնիկայով ապահովելու նպատակով պաշտպանության նախարարությանը ներկայացնում է համապատասխան հայտ.
4) ռազմական ամբիոնը ապահովում է առանձին սենյակներով, էլեկտրոնային սարքերով, անհրաժեշտ տեղեկատվական նյութերով.
5) մասնակցում է ռազմական ամբիոնի ուսումնական, մեթոդական աշխատանքների իրականացմանը, ռեկտորատի և գիտխորհուրդների նիստերում պարբերաբար կազմակերպում է ռազմական ամբիոնի գործունեության ընթացքի վիճակի քննարկում:
9. Ռազմական ամբիոն չունեցող բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորը՝
1) բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող և սպաների ռազմական պատրաստության ծրագրով ուսուցում ստանալու ցանկացող ուսանողի հետ համաձայնեցնում է համապատասխան պայմանագիր.
2) ըստ պայմանագրի ուսանողի համար ապահովում է ռազմական ամբիոնում սովորելու անհրաժեշտ պայմաններ:
2. ՌԱԶՄԱԿԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
10. Ռազմական ամբիոնում սովորել ցանկացող մինչև 22 տարեկան քաղաքացիների ընդունելությունը իրականացվում է մրցութային կարգով:
11. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ սահմանում է քաղաքացիների մրցութային կարգը և մրցութային հանձնաժողովի կազմը:
12. Մրցույթը իրականացվում է 2 փուլով՝ նախնական և հիմնական: Նախնական մրցույթի ժամանակ հաշվի են առնվում քաղաքացիների համապատասխանությունը ռազմական մասնագիտություններին, ըստ բժշկական հետազոտությունների քաղաքացու՝ ռազմական ծառայությանը պիտանիությունը (տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության համար սահմանված ընդունելության քննությունների առավելագույն դրական միավորների հանրագումարի առնվազն 60%): Նախնական ընտրություն անցկացած քաղաքացիների հիմնական ընտրությունը իրականացնում է մրցութային հանձնաժողովը:
13. Մրցութային հանձնաժողովի որոշմամբ հիմնական մրցույթ անցած քաղաքացու հետ կնքվում է պայմանագիր (համաձայն Ձև 1-ի), և համալսարանի ռեկտորի հրամանով թույլատրվում է նրան անցնել ռազմական պատրաստություն:
3. ՌԱԶՄԱԿԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ ՈՒՍՈՒՄ ՍՏԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ
14. Ռազմական պատրաստություն անցնող քաղաքացիների իրավունքները և պարտականությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ, համալսարանի կանոնադրությամբ և կնքված պայմանագրով:
15. Բոլոր պարապմունքների ժամանակ քաղաքացիներն անմիջականորեն ենթարկվում են ուսումնական դասակների (բաժանմունքների) հրամանատարներին:
16. Ռազմական ամբիոնում սովորող քաղաքացիները իրավունք ունեն՝
1) մասնակցելու ռազմական թեմատիկայով գրվող գիտական աշխատանքներին.
2) ստանալու ուսումնառությանը և զինվորական ծառայությանը վերաբերող խորհրդատվություն:
17. Ռազմական ամբիոնում սովորող քաղաքացիները պարտավոր են՝
1) ուսումնասիրել ռազմական գործն ու տիրապետել հրամանատարական, մեթոդական և գործնական ունակություններին` սահմանված զինվորական հաշվառման ուղղությամբ.
2) պարապմունքների ժամանակ պահպանել զինված ուժերի համազորային կանոնադրությունների պահանջները և ռազմական ամբիոնի օրվա կարգացուցակը, պարապմունքներին հաճախել մաքուր հագնված և կանոնավոր սանրված.
3) սիստեմատիկորեն հաճախել ուսման ծրագրով նախատեսված պարապմունքներին, մասնակցել ռազմական ամբիոնի կազմակերպած միջոցառումներին.
4) պահպանել համալսարանի գույքը, հոգատար վերաբերվել զենքին, ռազմական տեխնիկային և ռազմաուսումնական գույքին, պահպանել անվտանգության կանոնները զենքն օգտագործելիս, մարտական տեխնիկայի վրա աշխատելիս և այլ դեպքերում.
5) պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները և գաղտնիության կարգը:
18. Ուսման մեջ ունեցած հաջողությունների և գիտական աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար քաղաքացիները խրախուսվում են համալսարանի կանոնադրության համաձայն: Սույն կանոնադրությամբ կամ պայմանագրի հիմունքներով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում քաղաքացիների նկատմամբ կարող են կիրառվել տույժեր` համալսարանի կանոնադրության համաձայն, ընդհուպ մինչև ռազմական ուսումնառությունից հեռացնելը` լուծելով պայմանագիրը: Ուսումնառությունից հեռացնելը կատարվում է համալսարանի ռեկտորի հրամանով` ռազմական ամբիոնի ներկայացմամբ: Ռազմական ամբիոնում ուսանող քաղաքացիներին Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրվում է ուսման վարձավճարի փոխհատուցում՝ 100 տոկոսի չափով: Եթե ուսանողը ռազմական ուսումնառությունից հեռացվում է անկարգապահության, անառաջադիմության պատճառով կամ ազատվում է իր դիմումի համաձայն, ապա նա պարտավոր է փոխհատուցված գումարները ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում վերադարձնել Արցախի Հանրապետության կառավարությանն ու հերթական զորակոչի ժամանակ զորակոչվել պաշտպանության բանակի շարքերը: Սահմանված ժամկետում փոխհատուցված գումարները չվերադարձնելու դեպքում հարցը լուծվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
19. Բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած և ռազմական պատրաստության ամփոփիչ ատեստավորում անցած քաղաքացուն սահմանված կարգով շնորհվում է առաջին սպայական զինվորական կոչում:
20. Ռազմական ամբիոնից քաղաքացու հեռացնելու (կամ ազատելու) հիմքերն են՝
1) բարձրագույն ուսումնական հաստատությունից հեռացնելը.
2) պայմանագրի պահանջները չկատարելը.
3) բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրության պահանջները խախտելը.
4) տվյալ զինվորական հաշվառման մասնագիտությունների պահանջների չհամապատասխանեցումը.
5) առողջական վիճակի պատճառով՝ զինկոմիսարիատի ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա:
4. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
21. Սպաների ռազմական պատրաստության ծրագրերը հանդիսանում են հիմնական փաստաթղթեր, որոնք որոշում են ուսուցման նպատակը, հիմնական բովանդակությունը, ինչպես նաև սահմանված զինվորական հաշվառման մասնագիտությունների ուղղությամբ սպաների որակավորման պահանջներն ու պատրաստման մակարդակը: Սպաների ռազմական պատրաստության ծրագրերը մշակվում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանած կարգով` ԱՀ ԿԳՄՍ նախարարության համաձայնությամբ:
22. Պատրաստման ծավալը և զինվորական հաշվառման մասնագիտությունների ցանկը, որով իրականացվում է սպաների պատրաստումը ռազմական ամբիոնում, հաստատվում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից` ԱՀ ԿԳՄՍ նախարարության համաձայնությամբ:
23. Ուսումնական աշխատանքը ռազմական ամբիոնի ուսումնական գործընթացի մի մասն է և գործունեության հիմնական տեսակը: Այն ընդգրկում է ուսումնական պարապմունքների բոլոր տեսակների կազմակերպումն ու անցկացումը, քաղաքացիների ուսումնական պատրաստման առաջադիմության ու որակի ընթացիկ և ընդհանրացնող վերահսկողությունը:
24. Քաղաքացու վիճակը սահմանված պահանջներին համապատասխան լինելը որոշելու նպատակով անց է կացվում մասնագիտական ընտրության և ֆիզիկական պատրաստվածության մակարդակի ստուգում: Մասնագիտական ընտրությունը կատարվում է ռազմական ամբիոնի մշակած և համալսարանի ռեկտորի հաստատած մեթոդիկայով: Ֆիզիկական պատրաստության մակարդակի ստուգումը կատարվում է ռազմական ամբիոնի մշակած և համալսարանի ռեկտորի հաստատած նորմացույցներով:
25. Պարապմունքները ռազմական ամբիոնում, որպես կանոն, անց են կացվում «Ռազմական օրվա» մեթոդով՝ 9 ակադեմիական ժամերի տևողությամբ, որից 6-ը՝ ուսումնական պարապմունքներ, 2 ժամ՝ ինքնուրույն աշխատանք, և 1 ժամ՝ մարզումներ: Ռազմական պատրաստության ծրագիրը ներառում է՝
1) զինվորական հաշվառման մասնագիտությունների որակավորման պահանջները.
2) ուսուցման ծրագրի ընդհանուր ժամերի հաշվարկ և ըստ ուսումնական առարկաների ժամկետների բաշխում.
3) ուսումնական աշխատանքային պլաններ, ուսումնական առարկաների, գործնական աշխատանքների, հավաքների պլանների և դրանց ռազմական պատրաստության ամփոփիչ ատեստավորման կարգեր, ռազմական ուսուցմանը հատկացվում է 744 ժամ, որից 144-ը՝ ուսումնական հավաքներին:
26. Սպաների ռազմական պատրաստության ծրագրերով գրանցված քաղաքացիները բաժանվում են ուսումնական դասակների` 30 մարդուց ոչ ավելի թվով.
1) ուսումնական դասակների անձնակազմը և նրանց հրամանատարները նշանակվում են քաղաքացիների թվից, ուսումնական ամբիոնի պետի հրամանով.
2) զենքը և ռազմական տեխնիկան ուսումնասիրելու խմբային, լաբորատոր և գործնական պարապմունքները տեղագրական քարտեզների վրա` տեղագրական, քարտեզագրական և քարտեզահրատարակման աշխատանքներ կատարելիս, ինչպես նաև իմիտացիոն միջոցների օգտագործմամբ պարապմունքները կազմակերպելիս ուսումնական դասակները բաժանվում են ուսումնական խմբերի, յուրաքանչյուրում՝ 5-ից 7 մարդ:
27. Քաղաքացիների կողմից հատուկ մասնագիտությունների ուսումնառությունն անց է կացվում քաղաքացիական մասնագիտությունների ուսումնական ծրագրերով ստացված գիտելիքների հիման վրա՝
1) քաղաքացիների ռազմական ուսուցման հիմքը հանդիսանում է ռազմամասնագիտական վարժվածությունը.
2) քաղաքացիների զինվորական հաշվառման մասնագիտությունների ուսուցումը` կապված օտար լեզվի ուսումնասիրության հետ, որպես կանոն, կազմակերպվում է համալսարանում ուսումնասիրվող (առաջին) օտար լեզվի հիման վրա:
28. Մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մյուսը կամ հեռակա բաժնից տեղափոխված ուսանողների ընդունելությունը ռազմական ամբիոնում յուրաքանչյուր դեպքում դիտարկվում է ամբիոնի պետի կողմից, և նրա ներկայացմամբ հաստատվում է ռեկտորի հրամանով, համաձայնեցնելով ԱՀ ԿԳՄՍ նախարարի հետ:
29. Առողջական վիճակի պատճառով ռազմական ուսումնառությունից քաղաքացիներին ազատելը ուսման ընթացքում կատարվում է զինկոմիսարիատի ռազմաբժշկական հանձնաժողովի փաստաթղթերի հիման վրա: Առողջական վիճակի պատճառով ռազմական ուսումնառությունից քաղաքացիների ազատումը ռազմական ամբիոնի պետի ներկայացմամբ հայտարարվում է համալսարանի ռեկտորի հրամանով` լուծելով պայմանագիրը:
5. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
30. Ըստ սպաների ռազմական պատրաստության ծրագրի՝ ուսումնական կուրսի ավարտման փուլը ուսումնական հավաքներն են կամ ստաժավորումը: Ուսումնական հավաքի տևողությունը 30 օր է՝
1) ուսումնական հավաքները կամ ստաժավորումը անցնում են համալսարանում տեսական դասընթացներն անցած բոլոր քաղաքացիները, որոնք հանձնել են սահմանված ստուգարքներն ու քննությունները` սպաների ռազմական պատրաստության ծրագրերի համաձայն.
2) ուսումնական հավաքներ կամ ստաժավորում անցնելու ժամանակ քաղաքացիների վրա տարածվում են պահեստազորում գտնվող քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները.
3) քաղաքացիներին ուսումնական հավաքների կամ ստաժավորման կանչելու և արձակելու ժամանակը հավաքների և ստաժավորումների անցկացման ժամկետի վրա չի գումարվում:
31. Զորամասերում անցկացվող ուսումնական հավաքների կամ ստաժավորումների ընդհանուր պլանը մշակվում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից: Քաղաքացիների ուսումնական հավաքները զինվորական մասերում անցկացնելու համար ռազմական ամբիոնի պետը հայտ է ներկայացնում Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն (համաձայն Ձև 2-ի): Ուսումնական հավաքների անցկացման պլանը կազմվում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից (համաձայն Ձև 3-ի):
32. Ուսումնական հավաքների ժամանակ զորամասի հրամանատարի հրամանով ստեղծվում է ուսումնական հավաքների հանձնաժողով:
33. Զորամասերում ուսումնական հավաքները կամ ստաժավորումներն անցկացնելու ժամանակ քաղաքացիներն ապահովվում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրամադրվող զինվորական ուղեկցող փաստաթղթերով և մթերքներով, ճանապարհածախսով՝ ուսումնական հավաքների կամ ստաժավորումների վայր հասնելու և վերադարձի ժամանակ, ինչպես նաև ապահովվում են այլ տեսակի պահանջարկներով (բացի ուսումնական թոշակից)՝ ըստ այն նորմերի ու կարգերի, որ սահմանված են ռազմական հավաքներ կանչված քաղաքացիների համար: Ուսումնական հավաքների կամ ստաժավորումների վայր ուղեկցելու կամ վերադարձի համար քաղաքացիներին տրվում են զինվորական փոխադրամիջոցների փաստաթղթեր, ապահովում ավտոմոբիլային տրանսպորտով, կոշտ ավտոբուսով, իսկ դա չլինելու դեպքում՝ փափուկ ավտոբուսով:
34. Զորամասերի հրամանատարների պարտականություններն են՝
1) կազմակերպել և անցկացնել ուսումնական հավաքներն ու ստաժավորումները, ղեկավարել դաստիարակության, զինվորական կարգապահության և ներքին կարգուկանոնի պահպանման գործընթացը.
2) քաղաքացիների տեղափոխումը և ապահովումը անհրաժեշտ պահանջներով՝ ըստ սահմանված նորմերի (բացի կրթաթոշակ տալուց).
3) զենքի, ռազմական տեխնիկայի և ավտոտրանսպորտի (վարորդների հետ), ռազմաուսումնական գույքի, ռազմամթերքների, մոտոռեսուրսների, վառելիքաքսայուղային և օգտագործվող այլ նյութերի մատակարարումը, որոնք անհրաժեշտ են պարապմունքների ապահովման և ուսումնական հավաքների կամ ստաժավորումների անցկացման համար.
4) ուսումնական հավաքների պետի, դաստիարակության, սպառազինության և թիկունքի գծով տեղակալների, վաշտերի (մարտկոցների) հրամանատարների և ավագների` ըստ ձևավորվող ստորաբաժանումների քանակի, անհրաժեշտ թվով բժշկական անձնակազմի և խոհարարների նշանակումը:
35. Քաղաքացիների ներառումը ուսումնական գործընթացի հետ կապ չունեցող և նրանց կենցաղային պայմանների հետ չառնչվող աշխատանքներին ուսումնական հավաքների կամ ստաժավորումների ժամանակ արգելվում է:
36. Ռազմական ամբիոնի պետի պարտականություններն են՝
1) զորամասի քաղաքացիների ժամանակին և կազմակերպված տեղափոխման ապահովումը.
2) ուսումնական մասի պետի-ուսումնական հավաքի կամ ստաժավորման պետի տեղակալի նշանակումը.
3) քաղաքացիների ուսումնական հավաքների կամ ստաժավորումների անցկացման պլանի մշակումը և նրանց հետ պարապմունքների որակական անցկացման ապահովումը.
4) քաղաքացիներից վաշտերի հրամանատարների, նրանց տեղակալների, բաժինների (հաշվառման անձնակազմի) հրամանատարների նշանակումը և նրանց նախապատրաստումը իրենց պաշտոնեական պարտականությունների կատարմանը.
5) տեսամեթոդական պարապմունքների կազմակերպումն ու անցկացումը.
6) ուսումնական հավաքների և ստաժավորման ժամանակ դասախոսների՝ պարապմունքներին նախապատրաստվելու և նրանց որակյալ անցկացման վերահսկողության ապահովումը.
7) պետական ավարտական քննությունների կազմակերպումն ու անցկացումը:
37. Ուսումնական հավաքների կամ ստաժավորումների համար զորամասեր ժամանած քաղաքացիները տեղավորվում են ուսումնական մասի պետի բաժինների (հաշվառման, անձնակազմի) գծով նրա տեղակալների կողմից, նրանցից ձևավորվում են ուսումնական դասակներ և վաշտեր (մարտկոցներ)՝ 3 կամ 4 դասակների կազմով: Ստեղծված ստորաբաժանումները կազմում են ուսումնական հավաք՝
1) ուսումնական հավաքների կամ ստաժավորումների պետ նշանակվում է այն զորամասի հրամանատարի տեղակալներից մեկը, որի բազայի վրա կազմակերպվում և անց են կացվում ուսումնական հավաքները կամ ստաժավորումները.
2) ուսումնական հավաքների կամ ստաժավորումների պետը հանդիսանում է ուսումնական հավաքների կամ ստաժավորումների ամբողջ անձնակազմի պետը.
3) ուսումնական մասի պետ-ուսումնական հավաքների կամ ստաժավորումների պետի տեղակալ է նշանակվում ռազմական ամբիոնի սպան. ուսումնական հավաքների կամ ստաժավորումների պետի տեղակալներ դաստիարակչական աշխատանքների, սպառազինության և թիկունքի գծով, կուրսանտների վաշտի (մարտկոցի) հրամանատար նշանակվում են սպաներ, իսկ վաշտերի (մարտկոցների) ավագներ նշանակվում են զորամասերի ենթասպաներ.
4) դասակների հրամանատարներ, դասակների հրամանատարների տեղակալներ և բաժանմունքների (հաշվառքային անձնակազմի) հրամանատարներ նշանակվում են այն քաղաքացիների թվից, ովքեր նախապես պատրաստվել են ռազմական ամբիոնում այդ պաշտոնեական պարտավորությունները կատարելու համար.
5) ուսումնական հավաքները կամ ստաժավորումներն անցկացնելու համար ընտրված սպաները, ենթասպաները և սերժանտները հայտարարվում են զորամասերի հրամանով և հավաքի ամբողջ ժամանակաշրջանում ազատվում են զինվորական ծառայության հաստիքային պաշտոնի ծառայողական պարտականությունների կատարումից.
6) ուսումնական հավաքները կամ ստաժավորումները կազմակերպելու համար ընտրված պաշտոնատար անձանց փոփոխումը կատարվում է միայն բացառիկ դեպքերում.
7) ռազմական ամբիոնի ռազմական տեխնիկան և ավտոտրանսպորտը կարող են օգտագործվել ուսումնական հավաքների կամ ստաժավորումների անցկացումն ապահովելու համար.
8) քաղաքացիների ուսումնական հավաքները կամ ստաժավորումներն անցկացնելու առանձնահատկությունները այս կամ այն զինվորական հաշվառման մասնագիտությունների գծով որոշում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորատեսակների պետերը:
38. Ուսումնական հավաքների կամ ստաժավորումների ուղարկված քաղաքացիները զորամասերում ապահովվում են ռազմական հավաքի կանչված քաղաքացիներին հասանելիք նորմերին համապատասխան գույքով՝ իրային, պարենային, բուժական:
39. Ուսումնական հավաքներն ավարտելուց հետո քաղաքացիները ծրագրի կատարման վերաբերյալ ներկայացնում են հաշվետվություն և տվյալ զորամասում հանձնում են ստուգարք: Ստուգարք չհանձնած կամ գրավոր հաշվետվությունը չներկայացրած քաղաքացիներին չի թույլատրվում հանձնել ռազմական պատրաստության ամփոփ ատեստավորումը:
6. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ
40. Քննաշրջանի ստուգարքները և քննությունները քաղաքացիները հանձնում են սպաների ռազմական պատրաստության ծրագրերով, որոնց թիվը որոշվում է ուսումնական ծրագրերով և ամբողջ ուսումնական շրջանում չպետք է գերազանցի 8 (4 ստուգարք և 4 քննություն), ներառյալ պետական ավարտական քննությունը:
41. Ռազմական ամբիոնում ուսումնառությունն ավարտելով՝ քաղաքացիները հանձնում են պետական ավարտական քննություն՝
1) համաձայն զինվորական հաշվառման մասնագիտությունների՝ այն անց է կացվում զորամասերում կամ համալսարանի ռազմական ամբիոնում.
2) պետական ավարտական քննությունը անցկացնելու համար տրամադրվում է 2 օր` նախապատրաստվելու և 1 օր՝ քննությունը հանձնելու (ընդունելու) համար:
42. Պետական ավարտական քննությանը մասնակցելուն թույլատրվում են ռազմական հավաքներում կամ ստաժավորումներում ուսումնառության լրիվ կուրսը անցած քաղաքացիները: Քննական տոմսերը մշակվում և պատրաստվում են ռազմական ամբիոնում` ուսումնական ծրագրի ծավալով, և հաստատվում են քննական հանձնաժողովի նախագահի կողմից:
43. Սպաների ռազմական պատրաստության ծրագրերի հիման վրա պետական ավարտական քննությունը ընդունելու համար նշանակվում է քննական հանձնաժողով, որոնց թիվը համապատասխանում է զինվորական հաշվառման մասնագիտությունների թվին: Զորքերում անցկացվող պետական ավարտական քննության հանձնաժողովի նախագահ է նշանակվում այն զորամասի հրամանատարը, որտեղ անց են կացվել ուսումնական հավաքները կամ ստաժավորումները: Քննական հանձնաժողովի կազմում ներառվում են զորամասի և ռազմական ամբիոնի սպաներ, որոնք ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն և մասնագիտություն, որը համապատասխանում է քաղաքացիների ապագա մասնագիտությանը, ինչպես նաև կրթական հիմնարկների ներկայացուցիչներ: Զինված ուժերի և զորատեսակների զինվորական հաշվառման ռազմական մասնագիտությունների գծով պետական հանձնաժողովի նախագահը նշանակվում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: Քննությունը զորամասում անցկացնելու ժամանակ քննական հանձնաժողովի կազմը հայտարարվում է տվյալ զորամասի հրամանատարի հրամանով, իսկ ռազմական ամբիոնում անցկացնելու ժամանակ՝ համալսարանի ռեկտորի հրամանով:
44. Պետական ավարտական քննության ավարտից հետո քննական հանձնաժողովի նախագահը կազմում է հաշվետվություն, որտեղ նշվում են քննական հանձնաժողովի կազմը, քննության թույլատրված և փաստորեն քննությունը հանձնած քաղաքացիների թիվը, քննության արդյունքները, դրական կողմերն ու թերությունները քաղաքացիների կողմից ծրագրերի յուրացման գործում, առաջարկություններ են մտցվում քաղաքացիների մասնագիտական որակավորման բարձրացման մասին: Հաշվետվությունները ներկայացվում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
45. Քաղաքացիների որակավորման և հաշվառման փաստաթղթերը, որոնք ներկայացվում են առաջին սպայական զինվորական կոչում շնորհելու և միաժամանակ զինված ուժեր ծառայության ընդունելու համար, ռազմական ամբիոնի պետի կողմից ընդունված կարգով ուղարկվում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային մարմին:
46. Սպաների ռազմական պատրաստության ծրագրով ավարտական քննությունը չհանձնած քաղաքացիները չեն ներկայացվում առաջին սպայական կոչման շնորհմանը և հերթական զորակոչի ժամանակ զորակոչվում են պաշտպանության բանակի շարքերը։
7. ՌԱԶՄԱԿԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
47. Ռազմական ամբիոնում քաղաքացիների ուսուցման ընդհանուր ղեկավարումն իրականացնում է համալսարանի ռեկտորը: Բացի համալսարանի կանոնադրությամբ որոշված լիազորություններից` նրա վրա են դրվում՝
1) քաղաքացիների հետ պայմանագրերի կնքումը` սպաների ռազմական պատրաստության ծրագրերով նրանց ուսուցանելու համար.
2) սպաների ռազմական պատրաստության ծրագրերին համապատասխան ուսուցումն անցկացնելու համար քաղաքացիների ընդունման հրամանների հրապարակումը.
3) ռազմական ամբիոնի հաստիքացուցակի նախագծի մշակումը և հաստատման համար ԱՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնելը.
4) ռազմական ամբիոնի մյուս աշխատակիցների ընդունումը և ազատումը.
5) Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն ռազմական ամբիոնի աշխատակիցների դրամական դրույքաչափի սահմանումը և փոփոխումը.
6) աշխատանքային նվաճումների հասնելու համար ռազմական ամբիոնի աշխատակիցների խրախուսումը և կարգապահական պատասխանատվության ենթարկումը աշխատանքում բացթողումների և զանցանքների համար.
7) ռազմական ամբիոնի ուսումնանյութական բազայի ստեղծումը և զարգացումը.
8) ռազմական ամբիոնի՝ առանձին շինություններով, կապի միջոցներով էլեկտրական սարքերով, տեղեկատվական նյութերով ապահովումը:
48. Ռազմական ամբիոնի գործունեության անմիջական ղեկավարությունն իրականացնում է նրա պետը: Ռազմական ամբիոնի պետը ենթարկվում է համալսարանի ռեկտորին:
8. ՌԱԶՄԱԿԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ
49. Մեթոդական աշխատանքը ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մասն է և պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության հիմնական տեսակներից մեկը: Այդ աշխատանքի գլխավոր խնդիրներն են` կրթության և դաստիարակության մեթոդների կատարելագործումը, ուսումնական պարապմունքների բոլոր տեսակների անցկացման արդյունավետության և որակի բարձրացումը, պրոֆեսորադասախոսական կազմի մանկավարժական վարպետության բարձրացումը, ուսումնական գործընթացի կազմակերպման և ապահովման կատարելագործումը:
50. Ռազմական ամբիոնում մեթոդական աշխատանքի հիմնական ձևերն ու տեսակներն են՝
1) ուսումնամեթոդական հավաքներն ու խորհրդակցությունները, գիտամեթոդական գիտաժողովներն ու սեմինարները.
2) ամբիոնի և առարկայական-մեթոդական հանձնաժողովների նիստերը` նվիրված ուսուցման և դաստիարակության մեթոդիկայի հարցերին.
3) ուսումնական պարապմունքները (հրահանգչական-մեթոդական, մեթոդական, ցուցադրական, բաց և փորձնական), ինչպես նաև դասախոսությունները, զեկուցումները, խորհրդակցությունները ուսուցման և դաստիարակության, ընդհանուր և ռազմական մանկավարժության և հոգեբանության հարցերի շուրջ.
4) ուսումնամեթոդական նյութերի մշակումը և կատարելագործումը, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովության կատարելագործումը.
5) մանկավարժական (մեթոդական) փորձերի անցկացումը և նրանց արդյունքների ներդնումը ուսումնական գործընթացի մեջ, ղեկավարող փաստաթղթերի պահանջների, մանկավարժական փորձի և զորքերի ռազմական պատրաստվածության փորձի ուսումնասիրումը և կիրառումը ուսումնական գործընթացում.
6) ուսումնական պարապմունքների վերահսկումը:
51. Ուսումնամեթոդական (մեթոդական) հավաքները անց են կացվում մինչև ուսումնական տարվա (կիսամյակի) սկիզբը կամ սկզբում: Հավաքներում ընդհանրացվում են ուսուցման ընթացիկ աշխատանքները, ուսումնական և մեթոդական աշխատանքի, այդ թվում և առավել բարդ ամբողջական և դաշտային պարապմունքներ անցկացնելու մեթոդիկայի նկատմամբ մշակվում են միասնական մոտեցումներ, անց են կացվում հրահանգչական-մեթոդական, ցուցադրական պարապմունքներ, կազմակերպվում են ընթերցումներ ռազմամանկավարժական և հատուկ թեմատիկայով, տրվում են ցուցումներ ուսումնական գործընթացում կիրառվող փաստաթղթերի պահանջների և զորքերի ռազմական պատրաստվածության փորձի իրականացման կարգի վերաբերյալ:
52. Մեթոդական խորհրդակցություններն անց են կացվում ուսումնական աշխատանքի, այդ թվում՝ ուսումնական հավաքների կամ ստաժավորումների անցկացման կոնկրետ հարցեր լուծելու և ուսումնական հարակից առարկաների փոխադարձ կապը ապահովելու նպատակով:
53. Ուսումնամեթոդական գիտաժողովներում և սեմինարներում քննարկվում են սպաների ռազմական պատրաստության հետագա բարելավման խնդիրներին նվիրված գիտական հետազոտությունների արդյունքները, պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի գիտական կազմակերպման, ուսուցման գործընթացում նոր մեթոդների և ուսուցման միջոցների ներդրման հարցերը: Գիտամեթոդական կոնֆերանսների (գիտաժողովների) երաշխավորությունները հաստատվում են պետի կողմից, որի որոշմամբ էլ անց են կացվում:
54. Ռազմական ամբիոնի նիստերում քննարկվում են ուսումնական առարկաների կառուցվածքի և բովանդակության կատարելագործման, ուսումնական պարապմունքների անցկացման մեթոդիկայի և նյութատեխնիկական ապահովության, գիտամանկավարժական կադրերի պատրաստման, ամբիոնի անձնակազմի որակավորման բարձրացման, գիտական աշխատանքների կատարման, մանկավարժական փորձերի անցկացման և այլ հարցեր: Նիստերում որոշումները ընդունվում են ձայների մեծամասնությամբ, նիստերի արձանագրությունները ստորագրվում են ռազմական ամբիոնի պետի կողմից:
55. Ռազմական ամբիոնում անհրաժեշտության դեպքում կարող են ստեղծվել առարկայական մեթոդական հանձնաժողովներ: Նրանց կազմում ընդգրկվում են դասախոսներ, որոնք վարում են համատեղ ուսումնական աշխատանք որոշակի կրթական ծրագրերի կամ առանձին բաժինների գծով: Առարկայական-մեթոդական հանձնաժողովի նախագահը ընտրվում է հանձնաժողովի անդամների կողմից և հաստատվում է ամբիոնի պետի կողմից: Հանձնաժողովների նիստերում քննարկվում են մեթոդական բնույթի նյութեր, ընդունվում առաջարկություններ պարապմունքների անցկացման մեթոդիկայի վերաբերյալ, որոնք արտացոլվում են հանձնաժողովի աշխատանքների արձանագրություններում և ստորագրվում են նախագահի կողմից:
56. Ուսումնական պարապմունքների վերահսկողությունն իրականացվում է ռազմական ամբիոնի պետի, պետի տեղակալների, ցիկլերի պետերի, ավագ դասախոսների կողմից՝ որոշելու անցկացվող պարապմունքների մեթոդական մակարդակը, ուսուցման նպատակներին հասնելու աստիճանը, դասախոսի և սովորողների պատրաստվածության աստիճանը: Ուսումնական պարապմունքների վերահսկողությունը կարող է լինել ինչպես պլանային, այնպես էլ ոչ պլանային: Պարապմունքների մանրամասն վերլուծությունը և գնահատականը արտացոլվում են ուսումնական պարապմունքների վերահսկողության մատյանում և հասցվում ամբիոնի դասախոսական կազմին՝ ի գիտություն:
9. ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ
57. Գիտամանկավարժական կադրերի պատրաստումը կատարվում է դոկտորանտուրայում, ասպիրանտուրայում առկա, հեռակա և հայցման ձևերով:
58. Պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացումը կատարվում է ուսումնական, մեթոդական և գիտական աշխատանքների տարբեր ձևերի կազմակերպմամբ, ռազմական և մասնագիտական հատուկ գիտելիքների կատարելագործման ուղղությամբ տարվող ինքնուրույն աշխատանքի գործընթացում: Զինվորական ծառայության մեջ գտնվող սպա դասախոսների որակավորման բարձրացումը կատարվում է վերապատրաստման և որակավորման բարձրացման կուրսերում՝ զինվորական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում, զորքերում, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի փորձարկումների, զորավարժությունների ժամանակ՝ հրամանատարական և մասնագիտական պատրաստման հավաքներում:
59. Պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման ուղղությամբ տարվող աշխատանքը կազմակերպվում է ուսումնական մասի կողմից որակավորման բարձրացման պլանների հիման վրա, որոնց մեջ ընդգրկվում են վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացները կուրսերում և ստաժավորման ժամանակ: Բացի դրանից՝ յուրաքանչյուր նոր նշանակված դասախոսի համար մշակվում է մասնագիտական կայացման հեռանկարային պլան` 2 տարվա կտրվածքով:
60. Սպա դասախոսների` 1-ից 3 ամիս տևող ստաժավորումը անց է կացվում Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում՝
1) ստաժավորումը անց է կացվում սպա դասախոսների ռազմամասնագիտական գիտելիքների և ունակությունների կատարելագործման նպատակով` համապատասխան հրամանատարական, շտաբային, ինժեներական և այլ զինվորական պաշտոններում, զորքերի ռազմական պատրաստվածության փորձի ուսումնասիրման և ամբիոնի ուսումնական և գիտական աշխատանքում այն օգտագործելու համար.
2) 1 ամսից ոչ պակաս ժամանակով դասախոսի՝ զորամասում մնալը մասնագիտության հետ կապված ծառայողական առաջադրանք կատարելու համար ռազմական ամբիոնի պետի հրամանով կարող է ընդունվել որպես ստաժավորում.
3) զորամասերը, որտեղ պետք է անցկացվեն ստաժավորումները, որոշվում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից` ըստ ռազմական ամբիոնի ներկայացրած հայտի.
4) ստաժավորման ուղարկվող դասախոսին տրվում է անհատական առաջադրանք, որը հաստատվում է ամբիոնի պետի կողմից. անհատական առաջադրանքի հիման վրա դասախոսը մշակում է ստաժավորման պլան, որը հաստատվում է համապատասխան զորամասի հրամանատարի կողմից.
5) ստաժավորումն ավարտելուց հետո զորամասի հրամանատարը աշխատանքի մասին կարծիք է ուղարկում ռազմական ամբիոն.
6) դասախոսի գրավոր հաշվետվությունը ստաժավորումն անցկացնելու մասին (անհատական առաջադրանքները կատարելու մասին) քննարկվում է ռազմական ամբիոնի նիստերում:
61. Ռազմական ամբիոնի սպաները, որոնք ուղարկվում են ստաժավորման կամ ակադեմիական, բարձրագույն և կենտրոնական սպայական կուրսեր, ինչպես նաև ուսումնական հավաքներ, ռազմական ամբիոնի հաստիքներից չեն հանվում՝
1) տարվա ընթացքում հրամանատարական-շտաբային, զորային և հատուկ ուսման մասնակցելու համար թույլատրվում են (ուսումնական հաստատության ռեկտորի համաձայնությամբ) ոչ ավելի, քան ըստ հաստիքացուցակի ամբիոնի զինծառայողների 10%-ը և միաժամանակ 10 օրից ոչ ավելի ժամանակով: Մնացած դեպքերում զինծառայողների կողմից ծառայողական պարտականությունները չկատարելը արգելվում է.
2) ռազմական ամբիոնի սպաների հրամանատարաշտաբային, զորավարժական և ստաժավորման, հատուկ պարապմունքների գործուղման ծախսերը կատարում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
62. Ռազմական ամբիոնում զինծառայողների հրամանատարական պատրաստվածությունը անց է կացվում նրանց ռազմամասնագիտական գիտելիքների և մեթոդական ունակությունների կատարելագործման նպատակով հավաքների և պլանային պարապմունքների ձևով` համապատասխան փաստաթղթերով որոշվող ժամկետներում: Հրամանատարական պատրաստության անցկացման համար ուսումնական հաստատության ռեկտորի կողմից շաբաթվա մեջ առանձնացվում է պարապմունքներից ազատ 1 օր:
63. Ռազմական ամբիոնում զինծառայողների հրամանատարական պատրաստության ծրագրերը և կազմակերպական հրահանգները մշակվում են զորքերի տեսակների՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության բաժինների ղեկավարող անձանց կողմից։
64. Ռազմական ամբիոնի դասախոսների գիտական կոչումների շնորհումը կատարվում է կառավարության սահմանած կարգով:
10. ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
65. Հայրենասիրական դաստիարակությունը ռազմական ամբիոնի` քաղաքացիներին կյանքի տարբեր բնագավառներում կարևոր սոցիալական դերի և հայրենիքի պաշտպանության սահմանադրական պարտքի կատարման համար նախապատրաստելու գործունեության անբաժանելի բաղկացուցիչ մասն է: Հայրենասիրական դաստիարակության խնդիրներն են՝
1) քաղաքացու կարևոր հատկանիշներով օժտված անհատի ձևավորում և զարգացում, որն ընդունակ է ակտիվորեն մասնակցելու հասարակական կյանքի ստեղծարար գործընթացին, նրա հիմքերի ամրապնդմանն ու կատարելագործմանը, այդ թվում և նրա պաշտպանությանը.
2) հայրենիքի պաշտպանության համար պատրաստվածության անհրաժեշտ մակարդակ ունեցող հուսալի պաշտպանների նպատակաուղղված պատրաստում:
66. Ռազմական ամբիոնը մշտական կապ է պահում զորամասերի հետ, օգնում հասարակական կազմակերպություններին կրթական հիմնարկներում ռազմահայրենասիրական աշխատանքների անցկացման գործում:
11. ՌԱԶՄԱԿԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՈՒՍՈՒՄՆԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԲԱԶԱՆ
67. Ռազմական ամբիոնի ուսումնանյութական բազան կազմում է նյութական և տեխնիկական միջոցների, շենքերի և կառույցների ամբողջություն և նախատեսված է քաղաքացիներին ուսումնական ծրագրերին համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություններով պատրաստելու համար: Ուսումնանյութական բազան հանդիսանում է քաղաքացիների հետ ուսումնական գործընթացի կազմակերպման և անցկացման նյութական հիմքը և պետք է համապատասխանի գիտության և տեխնիկայի զարգացման ժամանակակից մակարդակին:
68. Ռազմական ամբիոնի ուսումնանյութական բազայի մեջ են մտնում ուսումնական զենքերը, զինամթերքը և ռազմական տեխնիկան, լաբորատոր սարքավորումները, ուսումնափորձնական և ուսուցման այլ տեխնիկական միջոցներ, սարքեր, դիտողական պարագաներ, լսարաններ, դասասենյակներ, կաբինետ-լաբորատորիաներ, գրադարաններ, դասախոսական սենյակներ, ուսումնական և ուսումնաօժանդակ շենքեր, ուսումնական դաշտեր, հատուկ ուսումնավարժական համակարգեր, ուսումնական տեղամասեր, շարային հրապարակներ, հրաձգարաններ, ուսումնական կենտրոններ (պոլիգոններ) և օբյեկտներ, որոնք նախատեսված են ընդհանուր ռազմական և հատուկ պատրաստության խնդիրների մշակման համար, ուսումնական արհեստանոցներ, ավտոմոբիլային տնակներ, թրթուրավոր մեքենաների պարկեր, տեխնիկական սպասարկման կետեր, ռազմական տեխնիկայի պահպանման պահեստներ, սարքավորումներ, ռազմաուսումնական գույքը, դասագրքեր և ուսումնական պիտույքներ: Ռազմական ամբիոնի զինծառայողների հրամանատարական պատրաստվածության և քաղաքացիների` ծրագրով նախատեսված պարապմունքների անցկացման համար ռազմական ամբիոնը օգտագործում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության դաշտային ուսումնական բազան:
69. Ռազմական ամբիոնի տեղակայման վայրը պետք է ապահովի նրա մեկուսացված վիճակը ուսումնական հաստատության մյուս ամբիոններից ու ստորաբաժանումներից և պայմաններ ստեղծի զինված ուժերի համազորային կանոնադրություններին համապատասխան` ներքին կարգի կազմակերպման և պահպանման համար: Ռազմական ամբիոնին հատկացված ուսումնական զենքերի պահպանման սենյակները կահավորվում են ուսումնական ծրագրի առարկաներին (բաժիններին) համապատասխան և պետք է գործածվեն միայն պարապմունքների և ինքնուրույն աշխատանքի ժամանակ: Պարապմունքների համար նախատեսված լսարանները, լաբորատորիաները և այլ ուսումնական շենքերը կահավորվում են ուսուցման տեխնիկական միջոցներով, ուսումնական սպառազինության և ռազմական տեխնիկայի հաշվետախտակային օրինակներով, սարքավորումներով, ագրեգատներով և մակետներով: Ռազմական ամբիոնի համար առանձնացված ուսումնական և ուսումնաօժանդակ շենքերի թիվը պետք է ապահովի ուսումնական ծրագրի լրիվ կատարումը: Արգելվում է փոխանցել, վաճառել, փոխել, վարձակալության տալ, անվճար կամ այլ ձևով ժամանակավոր օգտագործման հանձնել ռազմական ամբիոնի համար առանձնացված շենքերը, տարածքը, սպառազինությունը, տրանսպորտային միջոցները, գույքը, հումքը և այլ նյութական արժեքներ ու ռեսուրսներ:
70. Ռազմական ամբիոնը ապահովվում է հրահանգներով, ուղեցույցներով, տեղագրական քարտեզներով, դասագրքերով և արտասահմանյան գրականությամբ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության ապահովող մարմինների հայտի համաձայն` առանց վճարի գանձման: Զինծառայողների գիտամեթոդական որակավորումը բարձրացնելու, դաստիարակչական միջոցառումներ անցկացնելու համար Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվին ամեն տարի կազմակերպվում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից հաստատված չափով անհրաժեշտ ռազմական պարբերական գրականության բաժանորդագրություն:
71. Ռազմական ամբիոնի նյութական միջոցների հաշվարկը, օգտագործումը և դուրսգրումը կատարվում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից սահմանված կարգով:
72. Ռազմական ամբիոնը սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով, ռազմաուսումնական գույքով ապահովելու հաշվետախտակները մշակվում և հաստատվում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից սահմանված կարգով` ԱՀ ԿԳՄՍ նախարարության համաձայնությամբ:
12. ՌԱԶՄԱԿԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
73. Ռազմական ամբիոնի պետը պատասխանատու է՝
1) քաղաքացիների ռազմական ուսուցման կազմակերպման և որակի համար.
2) անձնակազմի հրամանատարական և մեթոդական պատրաստվածության կազմակերպման և անցկացման, դաստիարակության, ռազմական և աշխատանքային կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի համար.
3) ներքին կարգապահության համար.
4) սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական գույքի վիճակի և պահպանության համար:
74. Ռազմական ամբիոնի պետը համարվում է անմիջական պետ ամբիոնի ողջ անձնակազմի համար: Նա անմիջականորեն ենթարկվում է ուսումնական հաստատության ռեկտորին (բուհերում, որտեղ ստեղծված են ռազմական կրթության ֆակուլտետներ, ռազմական ամբիոնների պետերը անմիջականորեն ենթարկվում են ֆակուլտետների պետերին, որոնք սահմանում են նրանց պարտականությունները), իսկ ռազմական ամբիոնի զինծառայողների զինվորական ծառայության անցկացման և քաղաքացիների ռազմական պատրաստության պահպանման հարցերով` զինված ուժերի պաշտոնատար անձանց` համաձայն զինվորական հաշվառման մասնագիտությունների, և մտնում է բուհի գիտխորհրդի կազմի մեջ:
75. Բոլոր կարգադրություններն ու հրահանգները ռազմական ամբիոնի պետին տրվում են միայն ուսումնական հաստատության ռեկտորի միջոցով: Ռազմական ամբիոնի պետը պարտավոր է՝
1) իմանալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության և ԱՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական փաստաթղթերի պահանջները սպաների ռազմական պատրաստության, քաղաքացիների ռազմական տեսական գիտելիքների և պրակտիկ կարողությունների ու հմտությունների ծավալի նկատմամբ (քաղաքացիների, որոնք ուսումը ստանում են՝ համաձայն սպաների ռազմական պատրաստության ծրագրերի), ուսումնադաստիարակչական գործընթացի անցկացման և կազմակերպման նկատմամբ.
2) իմանալ ռազմական ամբիոնի սպաների հրամանատարական պատրաստության ու սպաների ռազմական պատրաստության ուսումնական պլանների և ծրագրերի կառուցվածքն ու բովանդակությունը.
3) մշակել առանձնահատուկ ժամանակաշրջանի համար փաստաթղթեր.
4) ղեկավարել ամբիոնի ուսումնական, դաստիարակչական, մեթոդական, գիտական, գիտահետազոտական աշխատանքները, սպաների և ենթասպաների հրամանատարական պատրաստությունը, դասախոսների որակավորման բարձրացումը.
5) ղեկավարել դասախոսների միջև ուսումնական ծանրաբեռնվածության բաշխումը` նկատի առնելով նրանց կողմից կատարվող գիտական և մեթոդական աշխատանքը.
6) կազմակերպել և իրականացնել ուսումնամեթոդական կապը բուհի ֆակուլտետների և ամբիոնների միջև հատուկ առարկաների ուսումնասիրման, ուսումնական ծրագրերի համաձայնության նպատակով.
7) կազմակերպել ու անցկացնել քաղաքացիների հետ ուսումնական պարապմունքները, իսկ ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի հետ` հրամանատարական, հրահանգամեթոդական ու ցուցադրական պարապմունքները, վերահսկել դասախոսների կողմից անցկացվող պարապմունքների որակը.
8) մշտապես կատարելագործել ուսումնական գործընթացը և ներդնել քաղաքացիների և ամբիոնի անձնակազմի ուսուցման և դաստիարակության արդյունավետ մեթոդներ.
9) իմանալ յուրաքանչյուր սպայի ու ենթասպայի գործնական բարոյահոգեբանական որակները, մշտապես անցկացնել զինծառայողների հետ աշխատանք` զինվորական դաստիարակության և պրոֆեսիոնալ պատրաստության կատարելագործման համար.
10) ամբիոնի կոլեկտիվում սահմանել հրապարակայնություն, սոցիալական արդարություն, փոխվստահություն զինծառայողների միջև, ցուցաբերել անհաշտվողականություն թերությունների, անտարբերության և պասիվության հանդեպ.
11) զինվորական ծառայություն անցնող պահեստազորային սպաներից ընտրել թեկնածուներ պրոֆեսորադասախոսական կազմի պաշտոնների, ինչպես նաև օժանդակ անձնակազմի համար.
12) կազմակերպել աշխատանք ամբիոնի սպաների և ենթասպաների ատեստավորման համար.
13) համալսարանի ռեկտորի հաստատմանը ներկայացնել զինծառայողների և ամբիոնի օժանդակ անձնակազմի արձակուրդների գրաֆիկը.
14) ղեկավարել քաղաքացիների ընտրությունը և Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության անունից կնքել պայմանագրեր ռազմական կրթության համար.
15) մշակել ու համալսարանի ռեկտորի հաստատմանը ներկայացնել օրվա կարգացուցակ և ռազմական ամբիոնի ծառայողական ժամանակի աշխատակարգը, պահանջել նրանց կատարումը, սահմանել անձնակազմի հագուստի ձևը` նկատի առնելով կատարվող խնդիրներն ու դասացուցակը.
16) վերահսկել սպառազինության, զինվորական տեխնիկայի, ավտոմոբիլային փոխադրամիջոցների, ռազմաուսումնական պիտույքների, ուսումնական ձեռնարկների ու գրականության ճիշտ պահպանումը, հաշվառումը, տնտեսումները, սպասարկումը.
17) անցկացնել նպատակաուղղված աշխատանք ռազմական ամբիոնի ուսումնանյութական բազայի ստեղծման, զարգացման և կատարելագործման համար.
18) ուսումնագիտական, գիտահետազոտական, նախաձեռնողական աշխատանքը ուղղել ուսումնական գործընթացի կատարելագործման խնդիրների լուծմանը, ուսումնական ձեռնարկներ ստեղծելուն, ուսումնավարժական և տեխնիկական միջոցներին և ռազմական ամբիոնի ուսումնանյութական բազայի այլ տարրերին.
19) ղեկավարել ռազմական ամբիոնում պլանավորվող մեթոդական, հաշվառքային և այլ պաշտոնական փաստաթղթերի վերամշակումը և ներկայացնել բուհի ռեկտորի հաստատմանը.
20) վերահսկել անվտանգության պահանջների կատարումը սպառազինության, տեխնիկայի և զինամթերքների հետ աշխատանքի ժամանակ, ինչպես նաև դասընթացի, հրաձգության և արտադրության աշխատանքների անցկացման ժամանակ.
21) հետևել ռազմական ամբիոնի շենքերի ու կառույցների պահպանմանն ու ճիշտ շահագործմանը, ինչպես նաև հակահրդեհային պաշտպանության վիճակին.
22) ձեռնարկել միջոցներ շրջակա միջավայրի պահպանման համար.
23) զբաղվել ռազմական ամբիոնի տեխնիկական, նյութական, բժշկական, կենցաղային և ֆինանսական ապահովմամբ.
24) անհատապես և ռազմական ամբիոնի պաշտոնական անձանց ու ստուգող հանձնաժողովի հետ անցկացնել ռազմաուսումնական պիտույքների և այլ նյութական արժեքների պլանային և արտապլանային ստուգումներ. պետությանը հասցված նյութական վնաս հայտնաբերելու դեպքում նշանակել վարչական ստուգում և ժամանակին ընդունել որոշում մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
25) ռազմական ամբիոնում ապահովել պետական և ռազմական գաղտնիքի պահպանումը.
26) հրամաններ հրատարակել քաղաքացիների ռազմական կրթության արդյունքների վերաբերյալ, ամբիոնի անձնակազմի միջև պարտականությունների բաշխման վերաբերյալ, պատրաստել և համալսարանի ռեկտորին ներկայացնել հրամանների նախագծեր ընդունման, ազատման և ռազմական ուսումնառությունից քաղաքացիների հեռացման մասին:
76. Ուսումնական, մեթոդական, գիտական աշխատանքի և ռազմական ամբիոնի այլ գործնական ուղղությունների անմիջական ղեկավարումը իրականացնում են ռազմական ամբիոնի պետի տեղակալները՝ գործառութային պարտականություններին համապատասխան՝ մշակված ռազմական ամբիոնի պետի և հաստատված բուհի ռեկտորի կողմից:
77. Ռազմական ամբիոնի ցիկլի պետը` ավագ դասախոսը, պատասխանատու է՝
1) բարոյահոգեբանական վիճակի և անձնակազմի կարգապահության համար.
2) քաղաքացիների ռազմական ուսման որակի և ցիկլում նրանց հետ դաստիարակչական աշխատանքի անցկացման համար.
3) ուսումնամեթոդական աշխատանքների կազմակերպման և անցկացման համար.
4) ցիկլում ուսումնանյութական բազայի կատարելագործման համար.
5) ցիկլին կցված սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմաուսումնական գույքի վիճակի, պահպանման ու հաշվառման համար: Նա ենթարկվում է ռազմական ամբիոնի պետին և նրա տեղակալներին, համարվում է անմիջական պետ դասախոսների և ցիկլի օժանդակ անձնակազմի համար ու անմիջական պետ ցիկլում սովորող քաղաքացիների համար:
78. Ցիկլի պետը` ավագ դասախոսը, պարտավոր է՝
1) ղեկավարել ուսումնական, մեթոդական, գիտական, նախաձեռնողական և գյուտարարական աշխատանքը, քաղաքացիների և դասախոսների հետ անցկացնել հրամանատարական, հրահանգամեթոդական և ցուցադրական դասեր, քննարկել և հաստատել ցիկլում մշակված ուսումնամեթոդական փաստաթղթերը.
2) կազմակերպել ստուգարքների ու քննությունների ընդունում քաղաքացիներից և անձնապես մասնակցել այդ աշխատանքին.
3) իմանալ դասախոսական ու օժանդակ անձնակազմի գործնական և բարոյահոգեբանական որակները, մշտապես անցկացնել աշխատանք զինվորական և աշխատանքային դաստիարակության, մասնագիտական պատրաստության մակարդակի կատարելագործման նպատակով.
4) մասնակցել քաղաքացիների ռազմական կրթության պլանավորմանը և ապահովել նրանց հետ բարձր գիտական ու մեթոդական մակարդակով դասերի անցկացումը, վերահսկել դասախոսների կողմից անցկացվող ուսումնական աշխատանքը.
5) ղեկավարել ցիկլի աշխատանքը ուսումնական լսարանների սարքավորման համար և ուսումնական ու դիտողական ձեռնարկների կատարելագործման համար, ամփոփել և ուսումնական գործընթացում ներդնել քաղաքացիների ուսման ու դաստիարակության առաջավոր փորձը.
6) կազմակերպել սպառազինության, ռազմական տեխնիկայի և ուսումնառազմական գույքի հաշվառումը, պահպանումը, խնամքը, սպասարկումն ու ճիշտ օգտագործումը.
7) վերահսկել գաղտնիության ռեժիմն ու անվտանգության պահանջների կատարումը սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքների հետ աշխատանքի ժամանակ, ինչպես նաև դասընթացի, հրաձգության և արտադրական աշխատանքների անցկացման ժամանակ:
79. Ավագ դասախոսը պատասխանատու է քաղաքացիների հետ ռազմական ուսումնական դասերի անցկացման որակի, ռազմական դաստիարակության ու ուսումնական խմբերի կարգապահության վիճակի համար: Նա ենթարկվում է ռազմական ամբիոնի պետին, նրա տեղակալներին, ցիկլի պետ՝ ավագ դասախոսին: Ավագ դասախոսը պարտավոր է՝
1) բարձր գիտական և մեթոդական մակարդակով քաղաքացիների հետ անցկացնել պարապմունքներ, հասնել նրանց կողմից ուսումնական ծրագրերի ընկալմանը, հաստատուն պրակտիկ ու հրամանատարական հմտություններով քաղաքացիների պատրաստմանը.
2) պարբերաբար բարձրացնել սեփական մասնագիտական գիտելիքների մակարդակը, կատարելագործել վարպետությունը.
3) մասնակցել ուսումնական գործընթացի պլանավորմանը, մշակել ուսումնամեթոդական փաստաթղթեր, ուսումնական և դիտողական ձեռնարկներ, ժամանակին կատարել ուսումնամեթոդական աշխատանքի խնդիրները.
4) մասնակցել ուսումնագիտական, գիտահետազոտական, նախաձեռնողական ու գյուտարարական աշխատանքին և այլ միջոցառումներին, որոնք անց են կացվում ռազմական ամբիոնի և համալսարանի կողմից.
5) իմանալ ուսումնական խմբերին կցված յուրաքանչյուր քաղաքացու անհատական որակներն ու ընդունակությունները, նրանց նկատմամբ ներկայացնել բարձր խստապահանջություն, նրանց մեջ ձևավորել անհրաժեշտ ռազմամասնագիտական որակներ.
6) ստուգել քաղաքացիների կողմից ուսումնական պարապմունքների անցկացումը, գործնական ու հաշվագրաֆիկային աշխատանքների կատարումը, հասնել նրանց ժամանակին ու որակով կատարմանը.
7) ապահովել պարապմունքներն անհրաժեշտ ուսումնական գրականությամբ և ձեռնարկներով, սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով ու սարքերով, մշտապես անցկացնել աշխատանք ռազմական ամբիոնի ուսումնանյութական բազայի կատարելագործման համար.
8) կազմել պարապմունքների հաշվառման մատյան, ինչպես նաև քաղաքացիների անձնական քարտեր, դրանց հիման վրա կազմել ատեստավորման թերթիկներ (բնութագրություն).
9) ուսումնասիրել և ուսումնադաստիարակչական աշխատանքում օգտագործել զորքերի մարտական պատրաստության և համալսարանի ռազմական ամբիոնի առաջավոր փորձը.
10) վերահսկել անվտանգության պահանջների կատարումը քաղաքացիների հետ պարապմունքների անցկացման և սպառազինության ու ռազմագիտական տեխնիկայի հետ աշխատելու ժամանակ.
11) կազմակերպել ու անցկացնել քաղաքացիների ստուգարքներն ու քննությունները.
12) ղեկավարել դասախոսների պատրաստությունը պարապմունքներին և ցույց տալ նրանց մեթոդական օգնություն, վերահսկել դասախոսների կողմից քաղաքացիների հետ անցկացվող պարապմունքների որակը.
13) անձամբ մշակել պրակտիկ աշխատանքներն ու խնդիրները ստուգողական աշխատանքների համար, որոնք կատարվում են քաղաքացիների կողմից ուսումնական ծրագրերին համապատասխան:
80. Ռազմական ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը իրավունք ունի ընտրել և ընտրվել համալսարանի (ֆակուլտետի) գիտխորհրդի կազմի մեջ, մասնակցել ուսումնական, գիտական ու դաստիարակչական աշխատանքի կարևորագույն խնդիրների քննարկմանը համալսարանի (ֆակուլտետի) գիտխորհուրդներում, սահմանել քաղաքացիների ռազմական կրթության մեթոդներն ու միջոցները, որոնք բուհի առանձնահատկություններին համապատասխան ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակը, օգտվել համալսարանի լաբորատորիաներից, լսարաններից, առանձնասենյակներից, ընթերցասրահից, գրադարանից, ինչպես նաև հաշվողական կենտրոնի, ուսումնական ու գիտական հիմնարկների ծառայություններից, խրախուսել քաղաքացիներին և տալ կարգապահական տույժեր:
81. Ուսումնական ծանրաբեռնվածությունը պրոֆեսորադասախոսական կազմի համար սահմանվում է ռազմական ամբիոնի պետի կողմից` կախված որակավորման պահանջից, և չի կարող գերազանցել տարեկան 900 ժամը:
82. Ինժեներական, տեխնիկական ու օժանդակ անձնակազմի գործառութային պարտականությունների, ինչպես և ուսումնական տեխնիկայի ու վարժողական սարքավորումների բաժանմունքի անձնակազմի պարտականությունների սահմանումը իրականացվում է ուսումնական մասի պետի, ռազմական ամբիոնի պետի տեղակալի կողմից և հաստատվում ռազմական ամբիոնի պետի կողմից:
13. ՌԱԶՄԱԿԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ԵՎ ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆԸ
83. Ներքին ծառայությունը և ներքին կարգ ու կանոնը կազմակերպվում են ըստ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի պահանջների` նկատի առնելով ռազմական ամբիոնի տեղաբաշխման առանձնահատկություններն ու ուսումնական գործընթացի կազմակերպումը: Օրվա կարգացուցակը, ռազմական ամբիոնի ծառայողական ժամանակի աշխատակարգը մշակում է ռազմական ամբիոնի պետը, և հաստատում է համալսարանի ռեկտորը:
84. Ռազմական ամբիոնում ներքին կարգ ու կանոնը պահպանելու համար նշանակվում է ռազմական ամբիոնի հերթապահ (սպաների թվից), ամբիոնի օրապահ և ուսումնական դասակի հերթապահ (քաղաքացիների թվից), հավաքակայանի հերթապահ (ամբիոնի ուսումնաօժանդակ անձնակազմի թվից): Ներքին հերթապահը իր պարտականությունները կատարելիս ղեկավարվում է զինված ուժերի ներքին ծառայության կանոնադրությամբ և ամբիոնի պետի կողմից հաստատված հրահանգով: Ռազմական ամբիոնի և հավաքակայանի հերթապահները, կախված տեղաբաշխման պայմաններից, պահպանման կազմակերպումից ու ամբիոնի անձնակազմի քանակից, կարող են նշանակվել 1 օրով կամ ռազմական ամբիոնի հրամանով նշված ժամկետով:
14. ՌԱԶՄԱԿԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՀՍԿՈՒՄՆ ՈՒ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
85. Սպաների ռազմական պատրաստության ծրագրերով քաղաքացիների ուսուցման ղեկավարումը իրականացվում է ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից:
86. Ուսուցման գործընթացի կազմակերպումն ու վերահսկումը ռազմական ամբիոնում իրականացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հանձնաժողովները` ըստ համապատասխան պլանի, որը հաստատված է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից և համաձայնեցված ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետ: Հանձնաժողովների կազմի մեջ կարող են մտնել ԱՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ:
15. ՍՊԱՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
ՈՒՍՈՒՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
87. Հատկացումների ֆինանսական պլանավորումը` սպաների ռազմական պատրաստության ծրագրերով քաղաքացիներին կրթություն տալու համար, իրականացվում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից: Ռազմական ամբիոնի զինծառայողների դրամական վարձատրությունների վճարումը իրականացվում է ուսումնական հաստատության կողմից, այդ նպատակով պետական բյուջեով նախատեսված՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից սահմանված չափերով ու կարգով, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:
88. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը իրականացնում է սպաների ռազմական պատրաստության ծրագրերով քաղաքացիների ուսման ծախսերի հաշվառումն ու վերահսկումը Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
16. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
89. Իր լիազորության շրջանակներում ռազմական ամբիոնի պետին տրվում է իրավունք ծառայողական փաստաթղթերի ստորագրության համար, այդ դեպքում ծառայողական փաստաթղթերը ձևակերպվում են համալսարանի ձևաթղթերի վրա:
90. Ռազմական ամբիոնի պետը իրականացնում է նամակագրություն Արցախի Հանրապետության պաշտպանության և ԱՀ ԿԳՄՍ նախարարությունների հետ` քաղաքացիների ուսման և ռազմական ամբիոնի ծառայողների ծառայության անցկացման հարցերի վերաբերյալ:
91. Ռազմական ամբիոնի գործունեության հաշվետվությունը իրականացվում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից սահմանված կարգով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
Ռազմական ամբիոնում սպաների ռազմական պատրաստության ծրագրով
ռազմական ուսուցման պայմանագրի ձևը
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
|
Սպաների պատրաստման ծրագրով ռազմական ուսուցման մասին |
|
_________________________________________________________________________
(զինվորական հաշվառման մասնագիտության անվանումը)
|
|
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը՝ ի դեմս ռազմական ամբիոնի (ռազմական ուսուցման ֆակուլտետի) պետի |
|
_________________________________________________________________________
(բուհի անվանումը) |
|
_________________________________________________________________________
(զինվորական կոչումը, ազգանունը, անունը, հայրանունը)
|
|
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ի |
|
դեմս ռեկտորի
|
_________________________________________________________________
(բուհի անվանումը) |
|
_________________________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը) |
|
Առկա բաժնի ուսանողը |
|
_________________________________________________________________________
(բուհի անվանումը) |
|
_________________________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը) |
կնքել են սույն պայմանագիրը ներքոհիշյալի մասին.
1. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարտավորվում է՝
1) Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին համաձայն՝ անցկացնել ռազմական ուսուցում, կազմակերպել և իրականացնել ուսումնական հավաքներ՝ (ստաժավորումներ) զինվորական մասում՝ ռազմական ուսուցման ծրագրով.
2) ուսումնական ընթացքն ապահովել անհրաժեշտ զենքով, ռազմական տեխնիկայով և ռազմաուսումնական գույքով.
3) միջոցներ ձեռնարկել ռազմական ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման համար.
4) ռազմական ամբիոնում սպաների ռազմական պատրաստության ծրագրով ուսուցումը եզրափակելուց, ռազմական ուսուցման առարկաների գծով քննությունները հաջող հանձնելուց, բուհն ավարտելուց հետո սահմանված կարգով զորակոչել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շարքերը, շնորհելով առաջին սպայական կոչում:
2. Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարտավորվում է՝
1) քաղաքացիների կրթության և ռազմական ուսուցման հարցերին համապատասխան ռազմական ուսուցումը կազմակերպել Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն, ինչպես նաև հաստատված ծրագրերով և զինվորական հաշվառման մասնագիտությունների ցուցակով.
2) որոշել ռազմական ուսուցման անցկացման կարգը կրթական-մասնագիտական ծրագրերի ուսումնական պլաններում.
3) կատարելագործել բուհի ուսումնանյութական բազան քաղաքացիների ռազմական ուսուցման համար:
3. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին, Արցախի պետական համալսարանի ռազմական ամբիոնի կանոնադրությանը ծանոթացած և առողջական վիճակով զինվորական ծառայության համար պիտանի ուսանողը պարտավորվում է՝
1) սպաների ընդունված ծրագրով ռազմական ամբիոնում ստանալ ռազմական կրթություն
|
___________________________________________________________________________
(բուհի անվանումը) |
2) ռազմական ուսուցման ժամանակաշրջանում բարեխղճորեն կատարել պարտականությունները
|
3) |
_________________________________________________________________________
(բուհի անվանումը) |
ավարտելուց և սպայի զինվորական կոչում ստանալուց հետո պարտավորվում է զինվորական ծառայության անցնել սպայի պաշտոնով՝ 24 ամիս տևողությամբ:
4. Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
5. Սույն պայմանագիրը կարող է լուծվել, եթե ուսանողը ռազմական ուսումնառությունից հեռացվի անկարգապահության, անառաջադիմության կամ առողջական վիճակի պատճառով՝ համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա:
6. Ռազմական ամբիոնում ուսանող քաղաքացիներին Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրվում է ուսման վարձավճարի փոխհատուցում՝ 100 տոկոսի չափով: Եթե ուսանողը ռազմական ուսումնառությունից հեռացվում է անկարգապահության, անառաջադիմության կամ իր դիմումի համաձայն, ապա նա պարտավոր է փոխհատուցված գումարները ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում վերադարձնել Արցախի Հանրապետության կառավարությանը և հերթական զորակոչի ժամանակ զորակոչվել պաշտպանության բանակի շարքերը: Սահմանված ժամկետում փոխհատուցված գումարները չվերադարձնելու դեպքում հարցը կլուծվի Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա առողջական վիճակի պատճառով ռազմական ուսումնառությունից քաղաքացիներին ազատման դեպքում փոխհատուցված գումարները հետ չեն վերադարձվում:
7. Պայմանագրի լրացուցիչ պայմանները
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
8. Սույն պայմանագիրը կազմված է 2 օրինակից, դրանից 1-ը պահպանվում է ռազմական ամբիոնի ուսումնական մասում և կցվում է ուսանողի անձնական գործին` այն ձևակերպելիս, իսկ երկրորդ օրինակը տրվում է պայմանագիր կնքած ուսանողին:
|
Քաղաքացի |
____________________________ |
Ռազմական ամբիոնի պետ |
___________________ |
|
______________________________________
Ա.Ա.Հ. |
______________________________________
Ա.Ա.Հ. |
|
______________________________________
Ստորագրություն |
______________________________________
Ստորագրություն |
|
Համաձայնեցված է |
Համաձայնեցված է |
|
______________________________________
Ուս․հաստատության անվանումը,
որտեղ բացակայում է ռազմ. ամբիոնը |
______________________________________
Ուս․հաստատության անվանումը,
որտեղ առկա է ռազմ. ամբիոնը |
|
Ռեկտոր |
______________________________ |
Ռեկտոր |
______________________________ |
|
_____________________________________
Ա.Ա.Հ. |
______________________________________
Ա.Ա.Հ. |
|
_____________________________________
Ստորագրություն |
______________________________________
Ստորագրություն |
|
Կ.Տ. |
Կ.Տ. |
9. Պայմանագրի լուծման պատճառները
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
|
____________________________________
Ռազմական ամբիոնի պետ
Ստորագրություն |
|
Կ.Տ. |
Ծանուցում: Ստորագրությունը հաստատվում է ԱրՊՀ կնիքով:
Հ Ա Յ Տ
20…..թ. զորամասերում ուսանողների ուսումնական հավաքների
(ստաժավորումների) անցկացման
|
Մասնագիտության անվանումը |
ՌՀՄ N___ |
Ուսանողների թիվը |
Հավաքների (ստաժավորումների անցկացման ժամկետները) |
Ուսանողների հետ հավաքների (ստաժավորումների) ուղարկված դասախոսների թիվը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
Ընդամենը`
|
|
|
Ռեկտոր |
___________________
Ստորագրություն |
|
Ռազմական ամբիոնի պետ |
____________________
Ստորագրություն |
«Հաստատում եմ»
|
_________________________
(պաշտոնը, ռազմական կոչումը) |
|
_________________________
(Ստորագրությունը, Ա.Ա.Հ.) |
«_____»______________20___ թ.
Պլան
20____ թ. զորամասերում ուսանողների հավաքների
(ստաժավորումների) անցկացման
|
_________________________________________________________________________
(զորամասի անվանումը) |
20____ թ.____________________________
|
ԶՈՒ տեսակների ծածկագրերը |
Զորատեսակների, ծածկագրային անվանումը |
Ուսումնական հիմնարկությունը, որից զորակոչվում են |
Հավաքների անցկացման տեղը (զորամասը) |
Հավաքների տեսակը |
ՌՀՄ անվանումը և անվանման ծածկագիրը |
Ուսա-
նողների թիվը |
Հավաքների (ստաժավորումների) անցկացման ժամկետները |
Ուսանողների հետ ուղարկված դասախոսների թիվը |
Կուրսի N___ |
| |
|
|
|
|
|
|
Սկիզբը |
Վերջը |
Տևողությունը |
|
|
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 սեպտեմբերի 2022 թվական: