Համարը 
թիվ 15
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
18.02.2005
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
18.02.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՈՐՊԵՍ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«22» փետրվարի 2005թ.

Պետական գրանցման թիվ 336

նախարար                      Ռ.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարար

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«18» փետրվարի 2005թ.

թիվ 15

ք.Ստեփանակերտ

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

ՈՐՊԵՍ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՐԴՄԱՆ

ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 23.09.22 N138-Ն)

 

Համաձայն «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի

(նախաբանը փոփ. 23.09.22 N138-Ն)

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ`

 

Սահմանել հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ որպես հարկադիր կատարողի պաշտոնի նշանակվող անձանց երդման կարգը` համաձայն հավելվածի:

(փոփ. 23.09.22 N138-Ն)

 

 

 

Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

«18» փետրվարի 2005թ.

թիվ 15 հրամանի

 

ԿԱՐԳ

 

հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ որպես հարկադիր

կատարողի պաշտոնի նշանակվող անձանց երդման

 

1. Սույն կարգը սահմանում է հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում առաջին անգամ որպես հարկադիր կատարող պաշտոնի նշանակվող անձանց երդման ընթացակարգը:

(1-ին կետը փոփ. 23.09.22 N138-Ն)

2. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ երդում է տալիս անհատապես և այն հաստատում անձնական ստորագրությամբ:

(2-րդ կետը փոփ. 23.09.22 N138-Ն)

3. Հարկադիր կատարման ծառայությունում երդում տալիս են`

ա/ Հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվողը` ծառայության վայր ներկայանալուց 1 ամսվա ընթացքում,

բ/ երդումը տրվում է մեկ անգամ, այն չի կրկնվում հետագայում /ծառայության վայրը փոխելից, աշխատանքում վերականգնվելիս, կրկին անգամ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի նշանակվելիս/:

(3-րդ կետը փոփ. 23.09.22 N138-Ն)

4. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում երդում տվողների հետ, մինչև երդման արարողության օրը, տարվում է բացատրական աշխատանք, որի ընթացքում պարզաբանվում են երդման նշանակությունը, հարկադիր կատարման ծառայության առանձնահատկություններն ու «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքով սահմանված երդման տեքստի բովանդակությունը և հայտարարվում է երդման արարողության ժամը:

(4-րդ կետը խմբ. 23.09.22 N138-Ն)

5. Նշված ժամին Արցախի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը (այսուհետ՝ գլխավոր հարկադիր կատարող) կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը, հարկադիր կատարման ծառայության նշանակության, խնդիրների և պարտականությունների մասին ներածական խոսքից հետո հայտարարում է երդման արարողությունը սկսելու մասին:

(5-րդ կետը փոփ. 23.09.22 N138-Ն)

6. Երդման արարողությունը սկսվում է հանդիսավոր պայմաններում:

7. Եդում տվողները հերթականությամբ հրավիրվում են, նրանցից յուրաքանչյուրը բարձրաձայն ընթերցում է օրենքով սահմանված երդման տեքստը և ստորագրում իր ազգանվան դիմաց: Այնուհետև գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորում է հարկադիր կատարողներին երդում տալու համար, որից հետո հնչեցվում է Արցախի Հանրապետության օրհներգը:

(7-րդ կետը փոփ. 23.09.22 N138-Ն)

8. Հարկադիր կատարողի կողմից ստորագրված երդման ձևաթուղթը /ձևը կցվում է/ հետագայում կցվում է նրա անձնական գործին:

9. Երդման արարողությունն անցկացվում է գլխավոր հարկադիր կատարողի կողմից սահմանված վայրում:

(9-րդ կետը փոփ. 23.09.22 N138-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 23.09.22 N138-Ն)

 

Ձև

Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության

հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

____________________________________________________________________________

ԵՐԴՈՒՄ

Ես______________________

անուն

__________________________________

հայրանուն

__________________

ազգանուն

Արցախի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոն ստանձնելով` երդվում եմ.

հավատարմորեն ծառայել Արցախի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Արցախի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները:

 

_____________

ստորագրություն

______________________

________________________

«_____»________________20___ թ.

(Ձևը խմբ. 23.09.22 N138-Ն)