Համարը 
N 101
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.04.1996
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.04.1996
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.04.1996
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

''30'' ԱՊՐԻԼԻ 1996թ.

N 101

ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ագրարային պետական տեսչությունների հիմնադրույթների մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ագրարային բարեփոխումների արդյունքում ձևավորված նոր արտադրահարաբերությունների պայմաններում ագրարային ոլորտում օրենսդրական պահանջների իրականացման վերահսկողության ապահովման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել ԼՂՀ ազգային պետական տեսչությունների հիմնադրույթները (կցվում են):

2. Ընդունել ի գիտություն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ագրարային պետական տեսչությունները ուղղահայաց ենթակայությամբ համակարգվում են.

ա) կենտրոնական պետական տեսչության` հանձինս ԼՂՀ գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարության.

բ) շրջանային ագրարային պետական տեսչության` հանձինս շրջանային գյուղատնտեսական վարչությունների:

Պետական տեսչական ֆունկցիաները ի պաշտոնե իրականացնում են ԼՂՀ գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարության և շրջանային գյուղատնտեսական վարչությունների պատասխանատու աշխատողները:

3. ԼՂՀ գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարությանը` մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել ագրարային ճյուղային տեսչությունների կանոնադրությունները և տեսչական գործունեության վարման կարգը:

4. ԼՂՀ գյուղատնտեսության և պարենամթերքների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններին` մինչև սույն թվականի հունիսի 1-ը առաջարկություն ներակայացնել ԼՂՀ կառավարության` ագրարային օրենսդրությունը խախտող սուբյեկտներից տուգանքների, կորուստների և վնասների հատուցման վճարումնրի գանձման և օգտագործման կարգի մասին:

 

 

ԼՂՀ վարչապետ

Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

 

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության 1996թ.

ապրիլի 30-ի թիվ 101 որոշմամբ

 

Ագրարային պետական տեսչությունների հիմնադրույթները

 

Սույն հիմնադրույթները սահմանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ագրարային պետական տեսչությունների գործունեության իրավական, տնտեսական և կազմակերպական ապահովման հիմունքների, կարգավորում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող ձեռներեցների, ինչպես նաև քաղաքացիների (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտներ) ու ագրարային պետական տեսչությունների փոխհարաբերությունները:

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1 Ագրարային կանոնները

 

Գյուղատնտեսական արտադրությունում պարտադիր հաշվառման ու կատարման ենթակա կանոնները, պահանջներն ու հրահանգները (այսուհետև` ագրարային կանոններ) սահմանում են տնտեսավարման ընթացքում հողի, բնական ու նյութական տարբեր ռեսուրսների օգտագործման թույլատրելի չափանիշերը, ապահովում դրանց վիճակի անցանկալի փոփոխությունների և մարդու առողջության վրա գյուղատնտեսական հումքի ու մթերքի բացասական ազդեցությունների կանխարգելման պայմանները:

Ագրարային կանոնների կատարումը պարտադիր է բոլոր պետական մարմիններին և տնտեսավարող սուբյեկտների համար:

Ագրարային կանոնների մշակման, հաստատման, փոփոխման և կիրարկման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարությունը:

Ագրարային կանոնները ենթակա են հրապարակման մամուլով ու զանգվածային լրատվության այլ միջոցներով:

 

1.2 Ագրարային պետական տեսչությունների հիմնական խնդիրները

 

Ագրարային պետական տեսչություններն ապահովում են ագրարային օրենսդրության պահանջները (ագրարային կանոնների կատարումը)` իրենց իրավասության սահմաններում վերահսկողություն իրականացնելով`

- հողաշինարարական աշխատանքների կատարման, հողօգտագործողների կողմից գյուղատնտեսական հողատեսքերի նպատակային օգտագործման, հողատարումից, աղտոտումից և հողերի պահպանության միջոցների ապահովման, հողերի բերրիության պահպանման, պիտանելիությունը կորցրած ու էրոզացված հողերի բարելավման վերականգնման, նոր հողերի իրացման աշխատանքների կատարման նկատմամբ.

- մշակաբույսերի, ցանքերի, տնկարկների խնամքի ու պաշտպանության, սերմնանյութերի, ցանքանյութերի, տնկանյութերի որակական հատկանիշների ապահովման, բույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի տարածման, բնակչության կոմից օգտագործվող բուսաբուծական մթերքներում առողջության համար վնասակար նյութերի անթույլատրելի քանակը կանխարգելող միջոցառումների նկատմամբ.

- անասնապահության ոլորտում հիվանդությունների տարածումն արգելող, անասնաբուծության և հակահամաճարակային գործունեության պահանջներն ապահովող միջոցառումների, կենդանական ծագման սննդամթերքում և պարենային հումքում մարդկանց առողջության համար վնասակար անթույլատրելի միացությունների և հիվանդությունների հարուցիչների առկայությունը կանխարգելող պահանջների կատարման նկատմամբ.

- գյուղատնտեսական մեքենաների, տրակտորների ու գործիքների անվտանգ շահագործումը երաշխավորող միջոցառումների իրականացման նկատմամբ:

 

1.3 Ագրարային պետական տեսչությունների համակարգը

 

Ագրարային պետական տեսչությունները պետական լիազորված մարմիններ են, որոնք կազմակերպվում են վարչատարածքային սկզբունքով և գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարության համակարգում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարության կողմից սահմանված կարգով ստեղծվում են հետևյալ ագրարային պետական տեսչությունները.

ա) հողային պետական տեսչություն,

բ) երկրագործության պետական տեսչություն,

գ) անասնապահության պետական տեսչություն,

դ) գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն:

Ագրարային պետական տեսչությունների կազմում կարող են գործել ահազանգային կետեր, հենակետեր, լաբորատորիաներ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ:

Ագրարային պետական տեսչությունների մասին կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարությունը:

 

2. Ագրարային պետական տեսչությունների գործունեության հիմնական ուղղությունները

 

2.1 Հողային պետական տեսչությունների գործունեության հիմնական ուղղությունները

 

Հողային պետական տեսչությունն իր իրավասության սահմաններում վերահսկում է`

ա) հողերի նպատակային օգտագործումը.

բ) պետական հողային կադաստրի վարումը.

գ) բնական պաշարների արդյունահանումից և այլ գործունեություններից ազատվող հողատեսքերը տնտեսական շրջանառության մեջ ընդգրկելու համար սահմանված պահանջների կատարումը.

դ) հողերի բերիության պահպանման, օգտակար հատկությունների վերականգնման, էրոզիայի կանխարգելման և դրա հետևանքների վերացման միջոցառումների իրականացումը.

ե) հողերի վիճակի համակարգված դիտարկման (մոնիտորինգ) իրականացումը.

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների կատարումը:

 

2.2 Երկրագործության պետական տեսչության գործունեության հիմնական ուղղությունները

 

Երկրագործության պետական տեսչությունն իր իրավասության սահմաններում վերահսկում է`

ա) հողերի մշակման, պարարտանյութերի օգտագործման, մոլախոտային բուսականության դեմ պայքարի միջոցառումներով սահմանված պահանջների կատարումը.

բ) սերմնանյութերի, ցանքանյութերի և տնկանյութի արտադրության, ներմուծման և իրացման, դրանց ցանքային պիտանիության և որակի նկատմամբ սահմանված պահանջների կատարումը.

գ) բույսերի տարածված և կարանտին հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ տարվող պայքարի միջոցառումների իրականացումը.

դ) թունանյութերի, հանքային պարարտանյութերի արտադրման, պահպանման, իրացման և ոչնչացման, շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովող կարգի իրականացումը.

ե) հողում, բուսաբուծական մթերքներում և հումքում թունանյութերի, վտանգավոր միացությունների պարունակությունը և դրանց անթույլատրելի քանակը կանխարգելող միջոցառումները.

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների կատարումը:

 

2.3. Անասնապահության պետական գործունեության հիմնական ուղղությունները

 

Անասնապահության պետական տեսչությունն իր իրավասության սահմաններում վերահսկում է`

ա) անասնաբուծական ծառայության վարման և անասնապահության ու տոհմային գործի սահմանված պահանջները.

բ) մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների բնակչության պահպանության նպատակով իրականացվող միջոցառումներով սահմանված պահանջների կատարումը.

գ) կենդանիների (թռչունների, ձկների, մեղուների և այլն) վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների տարածման, կանխման ու վերացման համար սահմանված պահանջների կատարումը.

դ) անասնապահական մթերքների և հումքի արտադրության, փոխադրման, պահպանության, իրացման նկատմամբ անասնաբուժասանիտարական պահանջների կատարումը.

ե) անասնաբուժական դեղամիջոցների, ախտահանիչ նյութերի փոխադրման, պահպանության և օգտագործման սահմանված պահանջների կատարումը.

զ) հիվանդությունների կարանտինային և ԼՂՀ տարածքի պաշտպանությունը այլ երկրներից վարակիչ հիվանդությունների մուտք գործելու միջոցառումների իրականացում.

է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների կատարումը:

 

2.4. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության գործունեության հիմնական ուղղություները

 

Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունն իր իրավասության սահմաններում վերահսկում է`

ա) գյուղատնտեսական մեքենաների, տրակտորների ու գործիքների տեխնիկական վիճակը, ինչպես նաև դրանց շահագործման կանոնների կատարումը.

բ) տրակտորների, ինքնագնաց շասսիների և տրակտորային կցասայլերի պետական հաշվառումն ու միասնական համարանիշներով ապահովումը.

գ) տրակտորների, ինքնագնաց գյուղատնտեսական այլ մեքենաների վարման իրավունքի փաստաթղթերով ապահովումը.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների կատարումը:

 

3. Ագրարային պետական տեսուչների իրավասությունը

 

3.1. Ագրարային պետական տեսուչների իրավունքները

 

Ագրարային պետական տեսուչներն իրենց իրավասության սահմաններում իրավունք ունեն`

ա) անարգել մուտք գործել վերահսկող օբեկտ և դրա ցանկացած արտադրական (այգի, ցանքատարածք, դաշտ և այլն), պահեստային և այլ շինություններ,

բ) պահանջել փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց գործունեության նպատակներին.

գ) կատարման համար պարտադիր ցուցումներ տալ տնտեսավարող սուբյեկնտներին և հետևել դրանց իրականացմանը.

դ) պահանջել սահմանված ժամկետում վերացնել բացահայտված թերություններն ու խախտումները,

ե) կանխարգել կամ կասեցնել տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող ագրարային օրենսդրությամբ արգելված գործունեությունը,

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ագրարային օրենսդրությունը խախտող սուբյեկտների նկատմամբ կիրառել ներգործության համապատասխան միջոցներ.

է) պահանջել փաստաթղթեր, վերցնել փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց գործունեության նպատակներին.

ը) հարուցել տեսչական գործունեությանն անմիջականորեն առնչվող միջնորդություններ:

 

3.2. Ագրարային պետական տեսուչների պարտականությունները

 

Ագրարային պետական տեսուչներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են`

ա) պահպանել ԼՂ Հանրապետության օրենսդրությունը.

բ) ներկայացնել պետական տեսուչի ինքնությունը հաստատող վկայական.

գ) չհրապարակել տնտեսավարող սուբյեկտների մասին ցանկացած, այդ թվում` առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ.

դ) պահպանել տնտեսավարող սուբյեկտի օրենքով սահմանված իրավունքներն ու օրինական շահերը.

ե) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին,

զ) իրավասու պետական մարմինների պահանջով ներկայացնել ագրարային օրենդրությունը խախտելու հետևանքով պատճառված վնասի չափը:

 

3.3. Տեսչական գործունեության արդյունքում կազմվող արձանագրությունը

 

Տեսչական գործունեության արդյունքում ագրարային պետական տեսուչը կազմում է արձանագրություն, որտեղ նշվում է արձանագրությունը կազմելու ամսաթիվն ու տեղը, ագրարային պետական տեսչության համապատասխան մարմնի և տնտեսավարող սուբյեկտի անվանումները, ագրարային պետական տեսուչի ազգանունը, տեսչական աշխատանքի նպատակը, արդյունքները, տնտեսավարող սուբյեկտի բացառությունը (կարծիքը), փաստաթղթի համարը:

Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և տնտեսավարող սուբյեկտը: Այն դեպքում, երբ վերջինս հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, այդ մասին դրանում կատարվում է համապատասխան գրառում:

Արձանագրության պատճենի մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին: Եթե վերջինս պետական կամ պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկություն է, ապա փաստաթղթի պատճենի մեկ օրիանկն ուղարկվում է պետական կառավարման վերադաս մարմին:

 

4. Տնտեսավարող սուբյեկտների իրավասությունը

 

4.1. Տնտեսավարող սուբյեկտների իրավունքները

 

Տնտեսավարող սուբյեկտներն իրավունք ունեն`

ա) սույն օրենքով սահմանված կարգով գանգատարկել ագրարային պետական տեսուչի գործողությունները.

բ) օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջել ագրարային պետական տեսուչի ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում:

 

4.2. Տնտեսավարող սուբյեկտների պարտականությունները

 

Տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են`

ա) չխոչընդոտել տեսչական աշխատանքների ընթացքին, կատարել ագրարային պետական տեսուչների օրինական պահանջներն ու ցուցումները.

բ) հատուցել իրենց ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասները` ԼՂ Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել ագրարային պետական տեսուչի գործունեության համար` ներկայացնելով պահանջվող փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ.

դ) սահմանված ժամկետներում վերացնել տեսչական գործունեության ընթացքում բացահայտված թերություններն ու խախտումները:

 

5. Ագրարային պետական տեսուչների գործողությունների գանգատարկումը

 

5.1. Ագրարային պետական տեսուչների գործողությունների գանգատարկումը

 

Ագրարային պետական տեսուչների գործողությունները կարող են գանգատարկվել այն պետական մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում են նրանք:

Ագրարային պետական տեսուչի գործողությունների գանգատարկումը չի կասեցնում նրա պահանջների կատարումը:

Գանգատները քննության են առնվում և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան գանգատը ստացվելու օրվանից 20-օրյա ժամկետում. գանգատի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում գանգատում բերված պատճառաբանությունները համարվում են ընդունված, իսկ տնտեսավարող սուբյեկտի խախտված իրավունքները և օրինական շահերը ենթակա են վերականգնման օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ընդունված որոշումները կարող են գանգատարկվել վերադաս ագրարային պետական տեսչության կամ դատարանին` գանգատարկողին որոշման կրկնօրինակը հանձնելու օրվանից մեկամսյա ժամկետում:

Տեսչական գործունեության հետևանքով տնտեսավարող սուբյեկտին պատճառած վնասները, այդ թվում և բաց թողված օգուտները ենթակա են հատուցման` ԼՂ Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

5.2. Տեսչական գործունեության արդյունքներով բացահայտված իրավախախտումների քննության կարգը

 

Ագրարային պետական տեսչությունների գործունեության արդյունքներով բացահայտված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է ԼՂ Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

6. Ագրարային օրենսդրությունը խախտելու համար կրվող պատասխանատվությունը

 

Տնտեսավարող սուբյեկտների, ագրարային պետական տեսուչների կողմից ագրարային հիմնադրույթների խախտումը առաջացնում է պատասխանատվություն` ԼՂ Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: