Համարը 
N 44
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
04.04.1995
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
04.04.1995
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.04.1995
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
 Սույն որոշումն ընդունելու օրվանից դադարեցնել այն ձեռնարկությունների (այդ թվում` փոքր ձեռնարկությունների և կից /առընթեր/ կոոպերատիվների) պետական գրանցումը, որոնց կազմակերպական-իրավական տեսակը սահմանված չէ «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

”4” ԱՊՐԻԼԻ 1995թ.

N 44

ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

«Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ԼՂՀ օրենքի կիրարկման մասին

 

Ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի փետրվարի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի լիազորությունների շրջանակներում գտնվող առանձին հարցեր ժամանակավորապես ԼՂՀ կառավարության որոշումներով կարգավորելու մասին» Թ.Ն-0118-1 որոշումից և «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ԼՂՀ օրենքի ընդունման կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված բոլոր կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկությունները և անհատ ձեռներեցները իրավունք ունեն հաշիվներ բացելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող բանկային հիմնարկներում` սահմանված կարգով ներկայացնելով պետական ռեգիստրում գրանցված վկայականի պատճենը:

2. Պարտադիր վերակազմավորման ենթակա չեն մինչև սույն որոշման ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված հետևյալ կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկությունները`

ա/ պետական (տեղական իշխանության մարմինների) ձեռնարկությունները.

բ/ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները.

գ/ բաժնետիրական ընկերությունները.

դ/ տնտեսական ընկերակցությունները.

ե/ ձեռնարկությունների տնտեսական միավորումները, որոնց հիմնադիրների կազմում կա առնվազն երկու ձեռնարկություն.

զ/ կոոպերատիվները (բացի կից /առընթեր/ կոոպերատիվներից).

է/ համատեղ և օտարերկրյա անձանց պատկանող ձեռնարկությունները:

Մյուս բոլոր ձեռնարկությունները պարտավոր են վերակազմավորվել և գրանցվել սույն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում, այլապես նրանք ենթակա են պարտադիր լուծարման:

Ձեռնարկության վերակազմավորման ընթացքում պետական սեփականության իրավունքի փոխանցում տեղի չի ունենում:

3. Պետական ձեռնարկություններին և կազմակերպություններին, ինչպես նաև հասարակական և կոոպերատիվ կազմակերպություններին կից /առընթեր/ կոոպերատիվների վերակազմավորումը «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» օրենքով սահմանված կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկությունների իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

4. Պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական և կոոպերատիվ կազմակերպությունների կողմից հիմնադրված փոքր ձեռնարկությունները, որոնց գույքը սեփականության իրավունքով պատկանում է հիմնադրին, կարող են հիմնադրի որոշմամբ վերակազմավորվել միայն այդ ձեռնարկությունների և կազմակերպությունների դուստր ձեռնարկության:

5. Մասնավոր կամ մյուս փոքր ձեռնարկությունները, ինչպես նաև պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների, հասարակական և կոոպերատիվ կազմակերպությունների կողմից հիմնադրված այն փոքր ձեռնարկությունները, որոնց գույքը սեփականության իրավունքով հիմնադրին չի պատկանում, իրավունք ունեն ձեռնարկության կառավարման բարձրագույն մարմնի որոշմամբ վերակազմավորվել անհատական (ընտանեկան) ձեռնարկության, տնտեսական ընկերակցության, բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության:

6. Պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների, հասարակական և կոոպերատիվ կազմակերպությունների կողմից ստեղծված փոքր ձեռնարկությունները, որոնցում գույքը սեփականության իրավունքով պատկանում է ինչպես հիմնադիր ձեռնարկություններին, այնպես էլ ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց, հիմնադրի և ձեռնարկության կառավարման բարձրագույն մարմնի համատեղ որոշմամբ իրավունք ունեն վերակազմավորվել տնտեսական ընկերակցության, բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության:

7. Եթե դադարել է փոքր ձեռնարկության հիմնադիր ձեռնարկության կամ կազմակերպության գոյությունը, և վերջինս չունի իրավահաջորդ, ապա փոքր ձեռնարկությունը իր կառավարման բարձրագույն մարմնի որոշմամբ կարող է վերակազմավորվել սույն որոշման 5-րդ կետում նշված ցանկացած կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկության:

8. Պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների, հասարակական և կոոպերատիվ կազմակերպությունների կողմից հիմնադրված ձեռնարկությունները, որոնք չեն հանդիսանում կից (առընթեր) կոոպերատիվներ կամ փոքր ձեռնարկություններ և որոնց կազմակերպական-իրավական տեսակները սահմանված չեն «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այդ թվում որպես խանութ, վարսավիրանոց, հրատարակչություն, բաղնիք, թերթ և այլն գրանցվածները), վերակազմավորվում են սույն որոշման 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված կարգով:

9. Առանձին քաղաքացիների կամ քաղաքացիների խմբերի կողմից հիմնադրված ձեռնարկությունները, որոնք չեն հանդիսանում կից (առընթեր) կոոպերատիվներ կամ փոքր ձեռնարկություններ և որոնց կազմակերպական-իրավական տեսակները սահմանված չեն «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այդ թվում որպես խանութ, վարսավիրանոց, հրատարակչություն, բաղնիք, թերթ և այլն գրանցվածները), վերակազմավորվում են սույն որոշման 5-րդ կետով սահմանված կարգով:

10. Սույն որոշման 3-րդ, 4-րդ, 6-րդ և 8-րդ, 9-րդ կետերում նշված ձեռնարկությունները պարտավոր են վերակազմավորվել և գրանցվել մինչև 1995 թվականի դեկտեմբերի 1-ը: Նշված ժամկետում չվերակազմավորված ձեռնարկությունները ենթակա են լուծարման:

11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող վարձակալական ձեռնարկությունները և ձեռնարկությունների այն տնտեսական միավորումները, որոնց հիմնադիր փաստաթղթերը չեն համապատասխանում «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներին, պարտավոր են վերագրանցվել մինչև 1995 թվականի դեկտեմբերի 31-ը: Նշված ժամկետում չվերագրանցված ձեռնարկությունները ենթակա են լուծարման:

12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող մասնաճյուղերը, բաժանմունքները և ներկայացուցչությունները մինչև 1995 թվականի դեկտեմբերի 31-ը պարտավոր են վերակազմավորվել դուստր ձեռնարկությունների կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող մասնաճյուղերի, բաժանմունքների և ներկայացուցչությունների: Նշված ժամկետում չվերագրանցված ձեռնարկությունները ենթակա են լուծարման:

13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը` մինչև 1995 թվականի հուլիսի 1-ը պատրաստել և ԼՂՀ կառավարության քննարկմանը ներկայացնել`

պետական ձեռնարկություններին և կազմակերպություններին, ինչպես նաև հասարակական և կոոպերատիվ կազմակերպություններին կից (առընթեր) կոոպերատիվների վերակազմավորման կարգը.

մասնավոր և մյուս փոքր ձեռնարկությունների, ինչպես նաև պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների, հասարակական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից հիմնադրված փոքր ձեռնարկությունների վերակազմավորման կարգը.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգը.

հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկը.

սպառողական (սպասարկման) կոոպերատիվների և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար արգելված գործունեության տեսակների ցանկը.

հասարակական ծառայությունների ձեռնարկությունների համար թույլատրված գործունեության տեսակները.

երաշխավորության պայմանագրի օրինակելի ձևը.

բաժնետիրական ընկերությունների օրինակելի կանոնադրությունը.

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների օրինակելի կանոնադրությունը:

14. Սույն որոշումն ընդունելու օրվանից դադարեցնել այն ձեռնարկությունների (այդ թվում` փոքր ձեռնարկությունների և կից /առընթեր/ կոոպերատիվների) պետական գրանցումը, որոնց կազմակերպական-իրավական տեսակը սահմանված չէ «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

 

 

ԼՂՀ վարչապետ

Լ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ