Համարը 
N 584
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.01.11/01(10)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.12.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.12.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
14.03.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 "26" դեկտեմբերի 2005թ.

N 584 

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից հատկացված դրամական միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգը հաստատելու մասին

 

Ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հասարակական կազմակերպությունների դերի բարձրացման, նրանց գործունեության արդյունավետության ապահովման, հասարակական կազմակերպություններին պետական աջակցության ցուցաբերման անհրաժեշտությունից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2005թ. դեկտեմբերի 20-ի

թիվ 584 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊՏԵՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացրած դրամական միջոցները որպես դրամաշնորհներ հասարակական կազմակերպություններին հատկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով` դրամաշնորհը հասարակական կազմակերպության գործունեության խթանման և կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով պետական բյուջեից անհատույց և անվերադարձ տրամադրվող դրամական հատուցումն է:

3. Հասարակական կազմակերպություններին պետական բյուջեի միջոցների հաշվին դրամաշնորհներ հատկացվում են մրցութային կարգով:

4. Հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ հատկացվում են`

- քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացման, ժողովրդավարության խորացման,

- հասարակական կազմակերպությունների ներուժի դրսևորման և օգտագործման,

- մարդկային ռեսուրսների զարգացման,

- դրամաշնորհային մրցույթի անվանակարգին համապատասխան` գործունեության ծավալման, հետազոտությունների կատարման և եզրահանգումների ներկայացման,

- հասարակական կարծիքի ուսումնասիրման և վերլուծության,

- հասարակության իրազեկման, հրատապ հիմնահարցերին ուշադրություն հրավիրելու,

- քաղաքացիների իրավագիտակցության և իրավական կուլտուրայի աստիճանի բարձրացման,

- որոշակի խնդիրների լուծման տարբերակների մշակման և հիմնավորված առաջարկությունների կատարման,

- պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների իրականացմանն աջակցելու,

- կարևոր հիմնահարցերին հասարակական հնչեղություն հաղորդելու նպատակով:

5. Հասարակական կազմակերպությունների միջև դրամաշնորհային մրցույթի կազմակերպման իրավասությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը վերապահում է հասարակական կազմակերպությունների միջև մրցույթը կազմակերպող խորհրդին, որի կազմը հասատատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշմամբ: Խորհուրդը բաղկացած է առնվազն յոթ անդամից:

6. Դրամաշնորհային մրցույթ հայտարարվում է ըստ համապատասխան անվանակարգի` սահմանելով դրամաշնորհային ծրագրի իրականացման նպատակները, ծրագրի նկարագիրը, գնահատման չափանիշները:

7. Դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ հատկացվում են առաջին և երրորդ եռամսյակներում:

8. Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպության որպես դրամաշնորհ ստացած գումարի մինչև տասը տոկոսը կարող է տրամադրվել մրցույթ անցկացնելու համար առաջացած կազմակերպական ծախսերը փոխհատուցելու նպատակով:

9. Դրամաշնորհային մրցույթն անցկացվում է հրապարակայնության, հավասար հնարավորությունների ապահովման, հասարակության տարբեր շերտերի ներգրավման սկզբունքներով:

10. Դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթած հասարակական կազմակերպությունը, պետական բյուջեից որպես դրամաշնորհ ստացած միջոցների հաշվին, իրականացնում է`

- կարճաժամկետ (մինչև վեց ամիս տևողությամբ),

- միջնաժամկետ (վեց ամսից մինչև մեկ տարի տևողությամբ),

- երկարաժամկետ (մեկ տարուց մինչև երկու տարի տևողությամբ) դրամաշնորհային ծրագրեր:

11. Դրամաշնորհային մրցույթներն անցկացվում են որոշակի անվանակարգերով` կապված հետևյալ հիմնախնդիրների լուծման հետ.

- Քաղաքացիական հասարակության կայացում.

- Մարդու իրավունքների և ազատությունների իրականացմանն աջակցություն.

- Կանանց, երեխաների, երիտասարդների իրավունքների պաշտպանություն.

- Հասարակությանը տեղեկատվությամբ ապահովում.

- Ընտրական օրենսդրության և ընտրական գործընթացի կատարելագործում.

- Տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխում.

- Կրթական, գիտական, մշակութային ծրագրերի իրականացում.

- Սոցիալական աջակցության, առողջ ապրելակերպի ապահովում.

- Բնապահպանական ծրագրերի իրականացում.

- Խաղաղության և համերաշխության հաստատման, քաղաքակրթությունների երկխոսության ապահովման ուղիների մշակում.

- Տարածաշրջանային բախումների, ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավոր ուղիների առաջարկում.

- Արցախ-Հայաստան-Սփյուռք համագործակցության նոր հեռանկարների ապահովում.

- Ղարաբաղի զբոսաշրջային ռեսուրսների քարոզչություն.

- Արցախի երիտասարդության դերը երկրի բարգավաճմանն ու հզորացմանն ուղղված ծրագրային հիմնադրույթների իրականացման գործում.

- այլ անվանակարգեր:

 

I.I. ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Դրամաշնորհային մրցույթի կազմակերպման և անցկացման, մրցույթի արդյունքում հաղթող հասարակական կազմակերպության որոշման և դրամաշնորհի հատկացման նպատակով հասարակական կազմակերպությունների միջև մրցույթը կազմակերպող խորհուրդը`

1/ իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ և քարտուղար.

2/ սահմանում է դրամաշնորհային մրցույթի անցկացման ընթացակարգը (ներքին կարգը).

3/ ընտրում է փորձագետներ և այլ մասնագետներ` դրամաշնորհային մրցույթի անցկացման ընթացքում փորձագիտական և տեխնիկական օժանդակության ցուցաբերման նպատակով` նախատեսելով կազմակերպական ծախսերի համար դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպության որպես դրամաշնորհ ստացած գումարի մինչև տասը տոկոսից փորձագետների և այլ մասնագետների կատարած ծախսերի փոխհատուցան պայմանները.

4/ սույն կարգին համապատասխան` դրամաշնորհային մրցույթի անցկացման և հաղթող հասարակական կազմակերպության որոշման նպատակով կազմավորում է մրցութային հանձնաժողով, սահմանում է մրցութային հանձնաժողովի աշխատակարգը.

5/ սահմանում է դրամաշնորհային մրցույթին մասնակցելու հայտի, ինչպես նաև հայտի ֆինանսական նախահաշվի, գնահատման թերթիկի կազմման ձևերը, հայտը ներկայացնելու պայմանները, ներառյալ` տեղը, ժամկետը, հայտի լեզուն, հայտերի բացման օրը և ժամը.

6/ նախապատրաստում է մրցույթում հաղթող հասարակական կազմակերպության հետ կնքվելիք պայմանագրի նախագիծը.

7/ հրապարակում է մրցույթի մասին հայտարարություն` առնվազն 500 տպաքանակ ունեցող մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով` մրցույթի հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ:

Մրցույթի մասին հայտարարությունը պարունակում է համառոտ տեղեկություններ մրցույթի անցկացման նպատակի ու կարգի, դրամաշնորհի չափի և դրամաշնորհային ծրագրի իրականացման ժամկետի, մրցույթին մասնակցելու հիմնական պայմանների, այդ թվում` մրցութային հայտ կազմելու և ներկայացնելու պահանջների մասին:

13. Մրցութային հայտի ներկայացման իրավունք ունեն այն հասարակական կազմակերպությունները, որոնք`

- պետական գրանցում են ստացել մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ տարի առաջ,

- իրենց կանոնադրական խնդիրներով և գործունեության բնույթով համապատասխանում են մրցույթի անվանակարգին,

- ներկայացրել են տեղեկանքներ` դրամաշնորհային ծրագրի իրականացման հնարավորությունների մասին (տեղեկություններ հասարակական կազմակերպության մասին, մրցութային

հայտ ներկայացնելու մասին հասարակական կազմակերպության ղեկավար մարմնի որոշումը, տեղեկանքներ հարկային ծառայությունից, բանկից),

- ներկայացրել են երաշխավորություններ անձանցից և կազմակերպություններից,

- համապատասխանում են տվյալ անվանակարգի համար նախատեսված բոլոր մյուս պահանջներին:

14. Մրցութային հայտի ներկայացման իրավունք չունեն այն հասարակական կազմակերպությունները, որոնք`

- նույն տարվա ընթացքում արդեն մեկ անգամ հաղթել են հասարակական կազմակերպությունների միջև մրցույթը կազմակերպող խորհրդի հայտարարած դրամաշնորհային մրցույթում կամ դրամաշնորհ են ստացել մեկ այլ անվանակարգում,

- նախկինում ստացել են դրամաշնորհներ, սակայն դրամաշնորհային ծրագրերն իրականացնելիս թույլ են տվել էական խախտումներ,

- ունեն հարկային և ֆինանսական բնույթի այլ չկատարված պարտավորություններ, սահմանված ժամկետում չեն ներկայացրել ֆինանսական հաշվետվություններ,

- ներկայացրել են կեղծ փաստաթղթեր:

15. Մրցութային հայտը` սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով, ներկայացվում է հասարակական կազմակերպությունների միջև մրցույթը կազմակերպող խորհրդին: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և պահանջված թվով կրկնօրինակներից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «Բնօրինակ» և «Կրկնօրինակ» բառերը:

16. Հասարակական կազմակերպությունները մրցութային հայտեր ներկայացնում են մինչև մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետի ավարտը: Մասնակիցը չի կարող նույն մրցույթին ներկայացնել մեկից ավելի հայտ:

17. Մրցութային հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը: Հայտատուին տրվում է համապատասխան ստացական:

18. Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտն իրավունք ունի փոխելու կամ հետ վերցնելու իր հայտը:

Հայտը փոփոխվում է հայտ ներկայացնելու համար սահմանված կարգով` ծրարի վրա ավելացնելով «Փոփոխում» բառը:

19. Հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված հայտերն առանց ծրարը բացելու, ինչպես նաև սահմանված կարգի մյուս պահանջների խախտումով ներկայացված հայտերը, մերժվում են և վերադարձվում ներկայացնող հասարակական կազմակերպություններին:

20. Մրցութային հանձնաժողովը բաղկացած է առնվազն հինգ անդամից:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են`

- ԼՂՀ կառավարության աշխատակազմի մեկ ներկայացուցիչ,

- անվանակարգին համապատասխանող ոլորտի պետական կառավարման մարմնի (մարմինների) մեկ (մեկական) ներկայացուցիչ,

- հասարակական կազմակերպությունների միջև մրցույթը կազմակերպող խորհրդի մեկ ներկայացուցիչ,

- տվյալ ոլորտի ճանաչված մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտնի հասարակական, քաղաքական, գիտական, մշակութային և այլ գործիչներ:

21. Դրամաշնորհային մրցույթ հայտարարելուց հետո հասարակական կազմակերպությունների միջև մրցույթը կազմակերպող խորհուրդը դիմում է համապատասխան պետական մարմին (մարմիններ), այլ կազմակերպություններ` առաջարկելով ներկայացնել թեկնածություններ` մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար:

Պետական կառավարման մարմինները պարտավոր են իրենց ներկայացուցիչների մասին հայտնել եռօրյա ժամկետում:

22. Մրցութային հանձնաժողովի կազմավորման մասին ամփոփ տեղեկությունները զետեղվում են մրցույթի մասին հայտարարություն հրապարակած առնվազն 500 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներում:

23. Մրցութային հանձնաժողովը`

1/ իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, կոլեգիալության սկզբունքով.

2/ առաջին նիստում ընտրում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար.

3/ իրավազոր է որոշում ընդունել, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը:

Հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է նիստին ներկա անդամների կեսից ավելին:

24. Մրցութային հանձնաժողովի նախագահը ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքը:

25. Մրցութային հանձնաժողովի քարտուղարն իրականացնում է հանձնաժողովի աշխատանքների կազմակերպական ապահովումը:

26. Մրցութային հանձնաժողովը հայտերը բացում է մրցույթի մասին հայտարարության մեջ նշված ժամկետը լրանալու օրը` հայտերի բացման նիստում: Նիստին հրավիրվում են մրցույթի մասնակիցները, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

Մրցութային ողջ գործընթացը լուսաբանվում է:

27. Դրամաշնորհային հայտերը մրցութային հանձնաժողովի կողմից բացվելուց հետո ուսումնասիրվում են հասարակական կազմակերպությունների միջև մրցույթը կազմակերպող խորհրդի կողմից ներգրաված փորձագետների կողմից, և փորձագիտական եզրակացությունը` համապատասխան եզրակացություններով և առարկություններով, ներկայացվում է մրցութային հանձնաժողով:

28. Մրցութային հանձնաժողովի անդամները`

- ուսումնասիրում են մրցութային հայտերը և դրանց վերաբերյալ տրված փորձագիտական եզրակացությունները,

- տասը միավոր համակարգով գնահատում են մրցութային հայտերը` գնահատման թերթիկում համապատասխան նշումներ կատարելու միջոցով,

- գնահատման թերթիկները փոխանցում են հանձնաժողովի քարտուղարին և հաշվարկում յուրաքանչյուր մրցութային հայտին տրված ամփոփիչ գնահատականը,

- սահմանված հերթականությամբ հայտարարում են մրցութային հայտերին տրված ամփոփիչ գնահատականները:

Մրցույթում հաղթող է (են) ճանաչվում այն կազմակերպությունը (ները), որը (որոնք) հավաքել է (են) սահմանված ընդանուր միավորների կեսից ավելին:

(28-րդ հոդվածը խմբ. 13.12.2006 N 614)

29. Հանձնաժողովը եզրափակիչ նիստում ընդունում է որոշում առավել շատ միավորներ հավաքած և մրցույթում հաղթած հասարակական կազմակերպության դրամաշնորհ ստանալու իրավունքը հաստատելու մասին:

Հավասար միավորներ հավաքելու դեպքում հաղթող հասարակական կազմակերպությունը որոշվում է վիճակահանությամբ:

Նիստին ներկա անդամները պարտադիր կարգով ստորագրում են հանձնաժողովի որոշումը:

30. Մրցութային հանձնաժողովի որոշումը հրապարակվում է այն զանգվածային լրատվամիջոցով, որում հրապարակվել էր մրցույթի մասին հայտարարությունը:

31. Հաղթած հասարակական կազմակերպության ներկայացրած դրամաշնորհային ծրագրի դրույթները դրվում են ծրագրի գնահատման հիմքում:

32. Դրամաշնորհային մրցույթը համարվում է չկայացած, եթե`

1/ հայտ չի ներկայացվել,

2/ ներկայացված ոչ մի հայտ չի համապատասխանում մրցույթի պահանջներին,

3/ տեղի են ունեցել մրցույթի սահմանված կարգի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են մրցույթի արդյունքների վրա:

33. Մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա հասարակական կազմակերպությունների միջև մրցույթը կազմակերպող խորհուրդը մրցույթում հաղթած հասարակական կազմակերպության հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում երեք օրինակով կնքում է համապատասխան երկկողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր), որով ամրագրվում են կողմերի իրավունքները և պարտականությունները: Ստորագրված պայմանագիրը հաստատում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը:

34. Մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը կարող է հրաժարվել դրամաշնորհի հատկացման պայմանագրի կնքումից` իր որոշման մասին 10 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցելով հասարակական կազմակերպությունների միջև մրցույթը կազմակերպող խորհրդին: Այս դեպքում պայմանագիր կնքվում է հաջորդ առավել շատ միավորներ հավաքած հասարակական կազմակերպության հետ, որը բավարարել է մրցույթի պայմանները:

35. Պայմանագրում, բացի ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներից, ներառվում են`

1/ դրամաշնորհային ծրագրի անվանումը, համառոտ նկարագրությունը,

2/ դրամաշնորհային ծրագրի իրականացման վայրը,

3/ ծրագրով նախատեսված բյուջեն,

4/ ծրագրի իրականացման փուլերը և ժամկետները,

5/ հասարակական կազմակերպության կողմից կատարման ենթակա գործառույթների նկարագիրը,

6/ հասարակական կազմակերպության հետ համագործակցող կառույցների անվանումները,

7/ ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվության կարգը,

8/ ծրագրի մշտադիտարկման (մոնիտորինգի) կարգը և գնահատման չափանիշները,

9/ պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կողմերի պատասխանատվությունը,

10/ քաղաքացիական օրենսդրությանը չհակասող այլ պայմաններ:

36. Պայմանագրին համապատասխան` դրամաշնորհի ձևով հատկացվող գումարը տրամադրվում է երկու փուլով: Գումարի մի մասը հաղթող հասարակական կազմակերպությանն է տրամադրվում պայմանագիրը կնքելուց հետո, իսկ մյուս մասը փոխանցվում է կազմակերպության կողմից համապատասխան ֆինանսական և բովանդակային հաշվետվություն ներկայացվելուց հետո:

37. Դրամաշնորհ ստացած հասարակական կազմակերպությունը`

1/ դրամաշնորհային ծրագրի առաջին փուլի արդյունքներն ամփոփող ֆինանսական և բովանդակային հաշվետվությունները ներկայացնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմ և հասարակական կազմակերպությունների միջև մրցույթը կազմակերպող խորհուրդ` պահպանելով հաշվետվությունների պատճենները,

2/ կարճաժամկետ հաշվետվություն ներկայացնում է մեկ անգամ` ծրագրի ավարտին, միջնաժամկետ դրամաշնորհի դեպքում` երկու անգամ, երկարաժամկետ դրամաշնորհի դեպքում` չորս անգամ` կիսամյակը մեկ,

3/ դրամաշնորհային ծրագրի կատարման վերջնական հաշվետվությունը ներկայացնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմ և հասարակական կազմակերպությունների միջև մրցույթը կազմակերպող խորհուրդ` ծրագրի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում:

38. Դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթած հասարակական կազմակերպության կողմից դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքին հետևում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի և հասարակական կազմակերպությունների միջև մրցույթը կազմակերպող խորհրդի համատեղ ձևավորած մոնիտորինգի հանձնաժողովը:

39. Մոնիտորինգի հանձնաժողովը`

1/ պարբերաբար այցելում է ծրագիրն իրականացնող հասարակական կազմակերպություն,

2/ ծանոթանում է ծրագրի իրականացման ընթացիկ արդյունքներին,

3/ ԼՂՀ կառավարության աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների միջև մրցույթը կազմակերպող խորհրդի և ծրագիրն իրականացնող հասարակական կազմակերպության ուշադրությունը հրավիրում է առկա թերություններին, հայտնաբերված սխալներին,

4/ ցուցաբերում է խորհրդատվական աջակցություն,

5/ ուսումնասիրման արդյունքների հիման վրա կազմում է համապատասխան եզրակացություն:

40. Մոնիտորինգի հանձնաժողովի բացասական եզրակացության հիման վրա ԼՂՀ կառավարության աշխատակազմը դիմում է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` դրամաշնորհային ծրագրի պատշաճ իրականացումը չապահովող հասարակական կազմակերպությունից օրենքով սահմանված կարգով դրամական միջոցները գանձելու նպատակով:

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Ց Ո Ւ Ց Ա Կ

 

ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 2005 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում տրված լիցենզիաների

 

ՀՀ

 

Լիցենզավորված կամ թույլտվություն, արտոնագիր ունեցող անձի

Լիցենզիայի, թույլտվության, արտոնագրի

անվանումը

ՀՎՀՀ

գրանցման համարը

սե-րիան

հա-մարը

գործունեության տեսակը

տրամա- դրման ամսաթիվը

1

«Ավանգարդ» ՍՊԸ

90213015

354.110.10070

ՊԼ

0262

Կաթնամթերքի

արտադրություն

09.11.2005

2

«ՄԻԿԱ-ՀԱԴՐՈՒԹ» ՓԲԸ

90281869

353.120.10002

ՊԼ

0263

Թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող, մինչև 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների) և խմորման նյութերից էթի

26.12.2005

 

 

Ց Ո Ւ Ց Ա Կ

 

ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ուժը կորցրած ճանաչված լիցենզիաների

 

ՀՀ

 

Լիցենզավորված, թույլտվություն, արտոնագիր ունեցող անձի

Լիցենզիայի, թույլտվության,

արտոնագրի

անվանումը

ՀՎՀՀ

սե-րիան

հա-մարը

գործունեության տեսակը

տրամա- դրման

ամսա-

թիվը

դադարեց-

ման հրա-

մանի N և ամսաթիվը

1

Սամվել Գասպարյան անհատ ձեռնարկատեր

90412733

ՊԼ

0066

Հացի արտադրություն

26.06.2003

N 231, 09.12.05

2

Յուրիկ Ասցատրյան անհատ ձեռնարկատեր

90401032

ՊԼ

0104

Դեղերի (պատրաստի) առևտուր

18.10.2003

N 239, 22.12.05

3

«Արարատ» ՍՊԸ

90005869

ՊԼ

0125

Հացի և թարմ հրուշա-կեղենի արտադրություն

30.01.2004

N 243, 29.12.05

4

Լևոն Հարությունյան անհատ ձեռնարկատեր

91425182

ՊԼ

0180

Ալյուրի արտադրություն

07.10.2004

N 230, 09.12.05

5

«Դոկա-Ագրո» ՍՊԸ

10002392

ՊԼ

0189

Ալյուրի արտադրություն

12.11.2004

N 212, 14.11.05

 

 

Ց Ա Ն Կ

 

ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված լիցենզիաների

 

Իրավաբանական անձի անվանումը

Լիցենզիայի

ՀՎՀՀ

Գրանցման համարը

Գործունե-ության տեսակը

Գործողու-թյան ժամկետը

Գտնվելու

վայրը

Այլ տե-ղեկու-թյուններ

սերիան

համարը

տրամա-դրման ամսաթիվը

«ՀՈՒՍՏԻ» ՓԲԸ

ԱՊՈ

0001

13.12.2005

90022083

443.120.11035

ոչ կյանքի ապահովա-գրության իրականացում

անժամկետ

ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկ-ների փող. թիվ 18