ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“25” հունիսի 2002թ. |
N 150 |
ք.Ստեփանակերտ
Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին
«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել
ա) հարկ վճարողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների, ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում միջին) վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) այն ապրանքների ցանկը, որոնց արտադրության շրջանառության ֆիզիկական ծավալների և գների (այդ թվում միջին) վերաբերյալ հարկ վճարողները հաշվետվություններ են ներկայացնում հարկային մարմիններ` համաձայն N 2 հավելվածի.
գ) այն օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների ցանկը, որոնց արդյունահանման, շրջանառության ֆիզիկական ծավալների և գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկ վճարողները հաշվետվություններ են ներկայացնում հարկային մարմիններ` համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը լրաց., փոփ. 25.12.2007 N 710)
2. Սահմանել, որ`
ա) սույն որոշման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.
բ) հարկ վճարողները 2002 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների համար սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված հաշվետվությունները ներկայացնում են մինչև 2002 թվականի հուլիսի 20-ը ներառյալ:
(2-րդ կետը փոփ. 25.12.2007 N 710)
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված N 1
ԼՂՀ կառավարության
25 հունիսի 2002թ.
թիվ 150 որոշմամբ
(փոփ. 25.12.2007 N 710) |
ԿԱՐԳ
Հարկ վճարողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում միջին) վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու
1. Սույն կարգով սահմանվում է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան սույն որոշմամբ հաստատված ցանկերում նշված օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների, ապրանքներ արտադրողների և ներմուծող-իրացնողների կողմից նշված ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում միջին) վերաբերյալ հարկային մարմիններ հաշվետվություններ ներկայացնելու կարգը:
(1-ին կետը փոփ. 25.12.2007 N 710)
2. Սույն կարգի դրույթները տարածվում են սույն որոշմամբ հաստատված ցանկերում նշված օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների, ապրանքներ արտադրողների և ներմուծող-իրացնողների վրա:
(2-րդ կետը փոփ. 25.12.2007 N 710)
3. Սույն կարգի իմաստով օգտակար հանածոներ և դրանց արտադրատեսակներ, ապրանք արտադրող և ներմուծող-իրացնող են համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) հարկ վճարողները, որոնք արտադրում կամ ներմուծում-իրացնում են սույն որոշմամբ հաստատված ցանկերում ընդգրկված ապրանքները:
(3-րդ կետը լրաց., փոփ. 25.12.2007 N 710)
4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ սույն որոշմամբ հաստատված ցանկերում ընդգրկված ապրանքների վերաբերյալ հաշվետվություն են ներկայացնում իրենց հաշվառման վայրի հարկային մարմին (հաշվետվության ձևը կցվում է):
(4-րդ կետը փոփ. 25.12.2007 N 710)
5. Հարկ վճարողները սույն կարգին կից ձևով հաշվետվություն ներկայացնելիս յուրաքանչյուր ապրանքատեսակի համար լրացնում են առանձին տող:
6. Հարկ վճարողները նշված հաշվետվությունները ներկայացնելուց հետո հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող երկրորդ ամսվա 20-ը ներառյալ կարող են ներկայացնել ճշտված հաշվարկները:
7. Սույն կարգի իմաստով հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը կամ եռամսյակը:
| |
Հավելված N 2
ԼՂՀ կառավարության
25 հունիսի 2002թ.
թիվ 150 որոշմամբ
(փոփ. 25.12.2007 N 710) |
Ց Ա Ն Կ
այն ապրանքների, որոնց արտադրության, շրջանառության ֆիզիկական ծավալների և գների (այդ թվում միջին) վերաբերյալ հարկ վճարողները հաշվետվություններ են ներկայացնում հարկային մարմիններ
|
ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը |
Ապրանքատեսակի անվանումը |
Չափման միավորը |
Ներկայացվող հաշվետվության պարբերականությունը (հաշվետու ժամանակաշրջանը) |
|
1601 |
երշիկեղեն |
կգ |
եռամսյակային |
|
1601 0099 |
նրբերշիկ և սարդելկա |
կգ |
եռամսյակային |
|
0207 |
ընտանի թռչնի միս և մսամթերք |
կգ |
եռամսյակային |
|
0401 |
կաթ |
կգ |
եռամսյակային |
|
0405 |
կարագ և այլ կաթնային
յուղեր |
կգ |
եռամսյակային |
|
0406 |
պանիր |
կգ |
եռամսյակային |
|
210500 |
պաղպաղակ |
կգ |
եռամսյակային |
|
0407 |
թռչնի ձու` կճեպով |
հատ |
եռամսյակային |
|
0901 |
սուրճ |
կգ |
եռամսյակային |
|
1001 |
ցորեն |
կգ |
եռամսյակային |
|
110100 |
ալյուր |
կգ |
եռամսյակային |
|
1902 |
մակարոնեղեն |
կգ |
եռամսյակային |
|
1905 |
հաց և հացաբուլկեղեն |
կգ |
եռամսյակային |
|
2009 |
բնական հյութեր |
լ |
եռամսյակային |
|
2201 |
հանքային ջրեր |
լ |
եռամսյակային |
|
2202 |
զովացուցիչ ըմպելիք |
լ |
եռամսյակային |
|
220300 |
գարեջուր |
լ |
ամսական |
|
2204 |
գինի |
լ |
ամսական |
|
2204101100 |
շամպայն-գինիներ |
լ |
ամսական |
|
2207-2208 |
սպիրտ |
լ |
ամսական |
|
2208 |
օղի և օղու-լիկյորի արտադրանք |
լ |
ամսական |
|
2208 06 |
օղի |
լ |
ամսական |
|
2208201200 |
կոնյակ |
լ |
ամսական |
|
240220 |
ծխախոտ |
հատ |
ամսական |
|
2402 2090 |
ծխախոտ ֆիլտրով |
հատ |
ամսական |
|
|
(տողը հանվել է 25.12.2007 N 710) |
|
|
|
250100 |
կերակրի աղ |
կգ |
եռամսյակային |
|
|
(տողը հանվել է 25.12.2007 N 710) |
|
|
|
|
(տողը հանվել է 25.12.2007 N 710) |
|
|
|
|
(տողը հանվել է 25.12.2007 N 710) |
|
|
|
|
(տողը հանվել է 25.12.2007 N 710) |
|
|
|
2710002500 |
բենզին |
տոննա |
ամսական |
|
2710005900 |
դիզելային վառելիք |
տոննա |
ամսական |
|
271112 |
հեղուկ գազ (պրոպան) |
կգ |
ամսական |
|
271113 |
բնական գազ (բութան) |
մ3 |
ամսական |
(Ցանկը փոփ., լրաց. 29.11.2005 N 486, փոփ. 25.12.2007 N 710)
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների և գների վերաբերյալ
1. Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը
(անունը)_____________________________________________
2. ՀՎՀՀ-ն_____________________________________________
3. Հաշվետու ժամանակաշրջանը__________________________
| |
|
Արտադրանքի |
|
տեսակը |
ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը |
չափման միավորը |
մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում |
արտադրված քանակը |
ներմուծված քանակը |
իրացված քանակը |
Կորուստ |
Օգտագործված է սեփական արտադրության համար |
մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում |
իրացումից ստացված հասույթը (դրամ) |
միավորի միջին գինը |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
*Արտադրվող և (կամ իրացվող) արտադրանքի յուրաքանչյուր
չափման միավորի համար լրացվում է առանձին տող
____________________________________________________________________________________________
(հաշվետվությունը ներկայացրած (կազմված) պաշտոնատար անձի պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
_________________________________________ 200 թ. Կ. Տ.
(Հաշվետվությունը լրաց. 25.12.2007 N 710)
| |
Հավելված N 3
ԼՂՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 25-ի թիվ 150 որոշման |
Ց Ա Ն Կ
Այն օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների, որոնց արդյունահանման շրջանառության ֆիզիկական ծավալների և գների վերաբերյալ հարկ վճարողները հաշվետվություններ են ներկայացնում հարկային մարմիններ
|
ԱՏԳԱԱ-ի
ծածկագիրը |
Հանքանյութերի անվանումը |
Չափման միավորը |
Ներկայացվող
հաշվետվության պարբերականությունը
(հաշվետու
ժամանակաշրջանը) |
|
2505 90 000 |
ավազ |
մ3 |
եռամսյակային |
|
2517 10 100 |
խճաքար |
մ3 |
եռամսյակային |
|
2515 20 000 |
գաջ |
տոննա |
եռամսյակային |
|
2523 10 000, 2523 21 000, 2523 29 000, 2523 30 000, 2523 90 100, 2523 90 800 |
ցեմենտ |
տոննա |
եռամսյակային |
|
2516 11 000, 2516 12, 2516 90 000 |
բազալտ |
մ3 |
եռամսյակային |
|
2513 10 100 |
պեմզա |
մ3 |
եռամսյակային |
|
2516 90 000, 2517 10 200 |
ֆելզիտ |
մ3 |
եռամսյակային |
|
2507 00, 2508 30 000, 2508 40 000 |
կավ |
մ3 |
եռամսյակային |
|
2515 11 000, 2515 12, 2515 12 900 |
տրավերտին |
մ3 |
եռամսյակային |
|
2515 11 000, 2515 12, 2517 41 000 |
մարմար |
մ3 |
եռամսյակային |
|
2616 90 000, 7108 11 000, 7108 12 000, 7108 13 100, 7108 13 800, 7108 20 000 |
ոսկի |
տոննա |
եռամսյակային |
|
2516 90 000 |
կվարցային դիորիտ |
մ3 |
եռամսյակային |
|
2603 00 000 |
պղինձ |
տոննա |
եռամսյակային |
|
2516 11 000, 2516 12 |
գրանիտ |
մ3 |
եռամսյակային |
|
2516 90 000 |
պորֆիրիտ |
մ3 |
եռամսյակային |
|
2517 20 000 |
հրաբխային խարամ |
մ3 |
եռամսյակային |
|
2521 00 000, 2522 10 000, 2522 20 000, 2522 30 000 |
կրաքար |
մ3 |
եռամսյակային |
|
2530 10 100 |
պեռլիտ |
մ3 |
եռամսյակային |
|
2610 00 000 |
քրոմ |
տոննա |
եռամսյակային |
(Հավելված N 3 լրաց. 25.12.2007 N 710)