Համարը 
N 710
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.01.14/02(74)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.12.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.12.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ 150 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» դեկտեմբերի 2007թ.

N 710

 ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 25-ի թիվ 150 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 25-ի «Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 150 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետում.

-«ընդգրկված» բառից հետո լրացնել «օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների,» բառերը.

-«(կցվում է)» բառը փոխարինել «համաձայն N1 հավելվածի» բառերով.

2) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «(կցվում է):» բառը փոխարինել «համաձայն N 2 հավելվածի.» բառերով.

3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «գ» ենթակետով.

«գ) այն օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների ցանկը, որոնց արդյունահանման, շրջանառության ֆիզիկական ծավալների և գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկ վճարողները հաշվետվություններ են ներկայացնում հարկային մարմիններ` համաձայն N3 հավելվածի:»` համաձայն հավելվածի.

4) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը`» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը`» բառերով.

5) որոշմամբ հաստատված կարգում և ցանկում «Հաստատված է» բառը համապատասխանաբար փոխարինել «Հավելված N1» և «Հավելված N2» բառերով.

6) որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 2-րդ կետերում «ցանկում նշված» բառերը փոխարինել «ցանկերում նշված օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների,» բառերով.

7) որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը «իմաստով» բառից հետո լրացնել «օգտակար հանածոներ և դրանց արտադրատեսակներ,» բառերով, իսկ «ցանկում» բառը փոխարինել «ցանկերում» բառով.

8) որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետում «ցանկում» բառը փոխարինել «ցանկերում» բառով.

9) որոշմամբ հաստատված ցանկից հանել «ավազ, մարմար, տրավետին, էկաուսին, գրանիտ, ծիրանաքար, բազալտ, ավազաքար և այլ քարեր, խճաքար, գաջ և ցեմենտ» ապրանքատեսակներին վերաբերող տողերը.

10) որոշմամբ հաստատված կարգի հաշվետվության ձևում «Իրացված քանակը» սյունակից հետո լրացնել 2 նոր սյունակ` «Կորուստ» և «Օգտագործված է սեփական արտադրության համար» անվանումներով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2007թ. դեկտեմբերի 25-ի

թիվ 710 որոշման

 

 

 

«Հավելված 3

ԼՂՀ կառավարության 2002 թվականի

հունիսի 25-ի թիվ 150 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Այն օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների, որոնց արդյունահանման շրջանառության ֆիզիկական ծավալների և գների վերաբերյալ հարկ վճարողները հաշվետվություններ են ներկայացնում հարկային մարմիններ

 

ԱՏԳԱԱ-ի 

ծածկագիրը

Հանքանյութերի անվանումը

Չափման միավորը

Ներկայացվող

հաշվետվության պարբերականությունը

(հաշվետու

ժամանակաշրջանը)

2505 90 000

ավազ

մ3

եռամսյակային

2517 10 100

խճաքար

մ3

եռամսյակային

2515 20 000

գաջ

տոննա

եռամսյակային

2523 10 000, 2523 21 000, 2523 29 000, 2523 30 000, 2523 90 100, 2523 90 800

ցեմենտ

տոննա

եռամսյակային

2516 11 000, 2516 12, 2516 90 000

բազալտ

մ3

եռամսյակային

2513 10 100

պեմզա

մ3

եռամսյակային

2516 90 000, 2517 10 200

ֆելզիտ

մ3

եռամսյակային

2507 00, 2508 30 000, 2508 40 000

կավ

մ3

եռամսյակային

2515 11 000, 2515 12, 2515 12 900

տրավերտին

մ3

եռամսյակային

2515 11 000, 2515 12, 2517 41 000

մարմար

մ3

եռամսյակային

2616 90 000, 7108 11 000, 7108 12 000, 7108 13 100, 7108 13 800, 7108 20 000

ոսկի

տոննա

եռամսյակային

2516 90 000

կվարցային դիորիտ

մ3

եռամսյակային

2603 00 000

պղինձ

տոննա

եռամսյակային

2516 11 000, 2516 12

գրանիտ

մ3

եռամսյակային

2516 90 000

պորֆիրիտ

մ3

եռամսյակային

2517 20 000

հրաբխային խարամ

մ3

եռամսյակային

2521 00 000, 2522 10 000, 2522 20 000, 2522 30 000

կրաքար

մ3

եռամսյակային

2530 10 100

պեռլիտ

մ3

եռամսյակային

2610 00 000

քրոմ

տոննա

եռամսյակային

»:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան