Համարը 
N 150
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.06.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.06.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՈՒ ԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“25” հունիսի 2002թ.

 N 150

ք.Ստեփանակերտ

 

Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին

 

«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել

ա) հարկ վճարողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում միջին) վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը (կցվում է).

բ) այն ապրանքների ցանկը, որոնց արտադրության շրջանառության ֆիզիկական ծավալների և գների (այդ թվում միջին) վերաբերյալ հարկ վճարողները հաշվետվություններ են ներկայացնում հարկային մարմիններ (կցվում է):

2. Սահմանել, որ`

ա) սույն որոշման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.

բ) հարկ վճարողները 2002 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների համար սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված հաշվետվությունները ներկայացնում են մինչև 2002 թվականի հուլիսի 20-ը ներառյալ:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

25 հունիսի 2002թ.

թիվ 150 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Հարկ վճարողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում միջին) վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու

 

1. Սույն կարգով սահմանվում է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան սույն որոշմամբ հաստատված ցանկում նշված ապրանքներ արտադրողների և ներմուծող-իրացնողների կողմից նշված ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում միջին) վերաբերյալ հարկային մարմիններ հաշվետվություններ ներկայացնելու կարգը:

2. Սույն կարգի դրույթները տարածվում են սույն որոշմամբ հաստատված ցանկում նշված ապրանքներ արտադրողների և ներմուծող-իրացնողների վրա:

3. Սույն կարգի իմաստով ապրանք արտադրող և ներմուծող-իրացնող են համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) հարկ վճարողները, որոնք արտադրում կամ ներմուծում-իրացնում են սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված ապրանքները:

4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված ապրանքների վերաբերյալ հաշվետվություն են ներկայացնում իրենց հաշվառման վայրի հարկային մարմին (հաշվետվության ձևը կցվում է):

5. Հարկ վճարողները սույն կարգին կից ձևով հաշվետվություն ներկայացնելիս յուրաքանչյուր ապրանքատեսակի համար լրացնում են առանձին տող:

6. Հարկ վճարողները նշված հաշվետվությունները ներկայացնելուց հետո հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող երկրորդ ամսվա 20-ը ներառյալ կարող են ներկայացնել ճշտված հաշվարկները:

7. Սույն կարգի իմաստով հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը կամ եռամսյակը:

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

25 հունիսի 2002թ.

թիվ 150 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

այն ապրանքների, որոնց արտադրության, շրջանառության ֆիզիկական ծավալների և գների (այդ թվում միջին) վերաբերյալ հարկ վճարողները հաշվետվություններ են ներկայացնում հարկային մարմիններ

 

ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը

Ապրանքատեսակի անվանումը

Չափման միավորը

Ներկայացվող հաշվետվության պարբերականությունը (հաշվետու ժամանակաշրջանը)

0201-0204

միս և մսամթերք

կգ

եռամսյակային

0207

ընտանի թռչնի միս և մսամթերք

կգ

եռամսյակային

0401-0406

կաթ և կաթնամթերք (այդ թվում պաղպաղակ)

կգ

եռամսյակային

0407

թռչնի ձու` կճեպով

հատ

եռամսյակային

0901

սուրճ

կգ

եռամսյակային

1001

ցորեն

կգ

եռամսյակային

110100

ալյուր

կգ

եռամսյակային

1902

մակարոնեղեն

կգ

եռամսյակային

1905

հաց և հացաբուլկեղեն

կգ

եռամսյակային

2009

բնական հյութեր

լ

եռամսյակային

2201-2202

զովացուցիչ ըմպելիք

լ

եռամսյակային

220300

գարեջուր

լ

ամսական

2204

գինի

լ

ամսական

2204101100

շամպայն-գինիներ

լ

ամսական

2207-2208

սպիրտ

լ

ամսական

2208

օղի և օղու-լիկյորի արտադրանք

լ

ամսական

2208201200

կոնյակ

լ

ամսական

240220

ծխախոտ

հատ

ամսական

2505

ավազ

տոննա

եռամսյակային

250100

կերակրի աղ

կգ

եռամսյակային

2515-1516

մարմար, տրավետին, էկաուսին, գրանիտ, ծիրանաքար, բազալտ, ավազաքար և այլ քարեր

մ3

եռամսյակային

2523

ցեմենտ

տոննա

եռամսյակային

2710002500

բենզին

տոննա

ամսական

2710005900

դիզելային վառելիք

տոննա

ամսական

271112

հեղուկ գազ (պրոպան)

կգ

ամսական

271113

բնական գազ (բութան)

մ3

ամսական

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների և գների վերաբերյալ

 

1. Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

   (անունը)_____________________________________________

 

    2. ՀՎՀՀ-ն_____________________________________________

 

    3. Հաշվետու ժամանակաշրջանը__________________________

 

 

Արտադրանքի

տեսակը

ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը

չափման միավորը

մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում

արտադրված քանակը

ներմուծված քանակը

իրացված քանակը

մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում

իրացումից ստացված հասույթը (դրամ)

միավորի միջին գինը

                   
                   
                   
                   

*Արտադրվող և (կամ իրացվող) արտադրանքի յուրաքանչյուր

չափման միավորի համար լրացվում է առանձին տող

____________________________________________________________________________________________

(հաշվետվությունը ներկայացրած (կազմված) պաշտոնատար անձի պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_________________________________________ 200 թ. Կ. Տ.