ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«23» դեկտեմբերի 2008թ. |
N 923 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 316 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 17-ի «ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովության լրացուցիչ միջոցառումների մասին» թիվ 316 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 3-րդ կետից հանել «,ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության» բառերը.
2) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական կոմիսարիատին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանը՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող երկրորդ ամսվա 25-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն ներկայացնել դրամական փոխհատուցումների (օգնության) տարբերության չափերի և շահառուների մասին տեղեկություններ՝ կիսամյակի վերջին ամսվա դրությամբ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |