Համարը 
N 316
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
17.09.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
17.09.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
26.01.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"17" սեպտեմբերի 2004թ.

N 316

 ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովության լրացուցիչ միջոցառումների մասին

 

ԼՂՀ պաշտպանության կամ զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքներին (այսուհետ՝ զոհվածի ընտանիք) արտոնությունների համար մինչև 2004թ. հուլիսի 1-ը տրվող փոխհատուցման չափերը չնվազեցնելու նպատակով, և հաշվի առնելով այն, որ զոհվածի ընտանիքի բոլոր անդամներին ԼՂՀ կառավարության 2004թ. հուլիսի 30-ի թիվ 281 որոշման համաձայն 2004թ. հուլիսի 1-ից նշանակվում և վճարվում է մեկ ընդհանուր դրամական փոխհատուցում (օգնություն)՝ ԼՂՀ կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ ԼՂՀ կառավարության 2004թ. հուլիսի 30-ի թիվ 281 որոշմամբ սահմանված դրամական փոխհատուցման (օգնության) գումարը զոհվածի ընտանիքի անդամի (անդամների) պահանջով համապատասխանաբար առանձնացվում է:

2. Սահմանել, որ եթե ԼՂՀ կառավարության 2004թ. հուլիսի 30-ի թիվ 281 որոշմամբ սահմանված դրամական փոխհատուցման (օգնության) 2004թ. հուլիսի 1-ի դրությամբ առանձնացված բաժինը ցածր է մինչև այդ նշանակված փոխհատուցման չափից, ապա տվյալ ընտանիքներին յուրաքանչյուր ամիս վճարվում է նաև նշված փոխհատուցումների (օգնության) տարբերությունը:

3. Փոխհատուցումների (օգնության) տարբերությունը նշանակում և վճարում են ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության, ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային ավտանգության ծառայության, ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության կենսաթոշակներ նշանակող ստորաբաժանումները:

4. Հաստատել փոխհատուցումների (օգնության) տարբերությունը նշանակելու և վճարելու կարգը՝ համաձայն հավելվածի:

5. ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամին՝

ա) իրականացնել վերահսկողություն փոխհատուցումների (օգնության) տարբերությունը նշանակելու և ամենամսյա վճարումները կատարելու նկատմամբ,

բ) յուրաքանչյուր կիսամյակի համար, մինչև օգոստոսի 25-ը և փետրվարի 25-ը (նաև նախորդ տարվա համար), ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարություն ներկայացնել տեղեկանք՝ փոխհատուցումների (օգնության) տարբերությունը ստացած ընտանիքների (անձանց) և վճարված գումարների մասին:

6. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2004թ. հուլիսի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2004թ. սեպտեմբերի 17-ի

թիվ 316 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

փոխհատուցումների (օգնության) տարբերությունը նշանակելու և վճարելու

 

1. Սույն կարգով սահմանվում են ԼՂՀ պաշտպանության կամ զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքներին (այսուհետ՝ զոհվածի ընտանիք) մինչև 2004թ. հուլիսի 1-ը նշանակված փոխհատուցման չափի և ԼՂՀ կառավարության 2004թ. սեպտեմբերի 17-ի թիվ 316 որոշմամբ (այսուհետ՝ որոշում) 2004թ. հուլիսի 1-ից տրվող դրամական փոխհատուցման (օգնության) առանձնացված բաժնի միջև տարբերությունը նշանակելու և վճարելու առանձնահատկությունները:

2. Փոխհատուցումների (օգնության) տարբերությունը նշանակվում է միայն 2004թ. հուլիսի 1-ից, եթե առկա է որոշման 2-րդ կետով սահմանված պայմանը:

3. Փոխհատուցումների (օգնության) տարբերություն չի վճարվում, եթե՝

ա) 2004թ. հուլիսի 1-ի դրությամբ դրամական փոխհատուցման (օգնության) առանձնացված բաժինը ցածր չէ մինչև 2004թ. հուլիսի 1-ը նշանակված փոխհատուցման չափից,

բ) զոհվածի ընտանիքին դրամական փոխհատուցում (օգնություն) է նշանակվել 2004թ. հուլիսի 1-ից հետո,

գ) դրամական փոխհատուցման (օգնության) գումարը առանձնացվել է 2004թ. հուլիսի 1-ից հետո:

4. ԼՂՀ օրենսդրության փոփոխությունների, զոհվածի ընտանիքի անդամների թվի կամ մշտական բնակության վայրի փոփոխման հետևանքով դրամական փոխհատուցման (օգնության) առանձնացված բաժնի մեծացման դեպքում՝

ա) փոխհատուցումների (օգնության) տարբերությունը համապատասխանաբար նվազեցվում է, եթե դրամական փոխհատուցման (օգնության) առանձնացված բաժինը չի գերազանցում մինչև 2004թ. հուլիսի 1-ը նշանակված փոխհատուցման չափից,

բ) փոխհատուցումների (օգնության) տարբերության վճարումը դադարեցվում է, եթե դրամական փոխհատուցման (օգնության) առանձնացված բաժինը հավասարվում կամ գերազանցում է մինչև 2004թ. հուլիսի 1-ը նշանակված փոխհատուցման չափին:

Զոհվածի ընտանիքի անդամների թվի կամ մշտական բնակության վայրի փոփոխման դեպքերում փոխհատուցումների (օգնության) տարբերությունը նվազեցվում կամ վճարումը դադարեցվում է այդ հանգամանքների առաջացման ամսվան հաջորդող ամսի 1-ից:

5. Զոհվածի ընտանիքի անդամների թվի կամ մշտական բնակության վայրի փոփոխման հետևանքով դրամական փոխհատուցումների (օգնության) առանձնացված բաժնի փոքրացման դեպքում փոխհատուցումների (օգնության) տարբերությունը փոփոխության չի ենթարկվում:

6. Զոհվածի ընտանիքի միակ անդամի մահվան կամ պետության լրիվ խնամքի տակ անցնելու դեպքերում փոխհատուցումների (օգնության) տարբերության վճարումը դադարեցվում է՝ այդ հանգամանքների առաջացման ամսվան հաջորդող ամսի 1-ից:

7. Փոխհատուցումների (օգնության) տարբերության չստացված գումարները վճարվում են միանվագ, սակայն մեկ տարուց ոչ ավելի ժամանակաշրջանի համար: Վճարումներ իրականացնող մարմնի մեղքով փոխհատուցումների (օգնության) տարբերության չվճարված գումարները վճարվում են առանց ժամկետի սահմանափակման:

8. Փոխհատուցումների (օգնության) տարբերությունը կարող է վճարվել լիազորագրով՝ երեք ամսից ոչ ավելի: Փոխհատուցումների (օգնության) տարբերության չստացված գումարները լիազորագրով չեն վճարվում:

9. Քաղաքացու մահվան դեպքում չստացված գումարները վճարվում են ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Կեղծ կամ սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, ինչպես նաև փոխհատուցումների (օգնության) տարբերության վճարումը դադարեցնելու կամ դրա չափը նվազեցնելու հիմքերը թաքցնելու հետևանքով ավելի վճարված գումարները հետ են գանձվում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Վճարումների կապակցությամբ առաջացած վեճերը լուծվում են վերադասության կամ դատական կարգով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ