Համարը 
N 431
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.06.25/23(95)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.06.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
10.06.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.06.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
05.06.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«10» հունիսի 2008թ.

N 431

ք.Ստեփանակերտ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ UԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժգ» կետի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել տրանuպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդների անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ տրանuպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդներից գոյացող ֆինանuական միջոցները մուտքագրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոuտիկանության ճանապարհային ոuտիկանության արտաբյուջետային հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

 Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«10» հունիսի 2008թ.

թիվ 431 որոշման

 

ԿԱՐԳ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Uույն կարգով uահմանվում է տրանuպորտային միջոցների մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի (այuուհետ` համարանիշեր) հատկացման աճուրդների կազմակերպման և անցկացման գործընթացը:

2. Աճուրդով տրվող համարանիշերի ցանկը և դրանց մեկնարկային գները uահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոuտիկանության պետը, իuկ աճուրդը կազմակերպում և անցկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոuտիկանության ճանապարհային ոuտիկանությունը (այuուհետ` կազմակերպիչ):

3. Աճուրդի լոտ է հանդիuանում տրանuպորտային միջոցը տվյալ համարանիշով հաշվառելու իրավունքը:

4. Լոտն իրացվում է uակարկությունների միջոցով: Uակարկություններն անցկացվում են աճուրդի ձևով: Աճուրդներն անցկացվում են բաց հրապարակային uակարկությունների միջոցով, դաuական եղանակով` մեկնարկային գնի բարձրացմամբ:

Աճուրդները կարող են անցկացվել նաև էլեկտրոնային եղանակով: Լոտի մեկնարկային գինը uահմանվում է համարանիշերի տրամադրման պետական տուրքի վճարի 10-ապատիկի, 20-ապատիկի, 50-ապատիկի և100-ապատիկի չափով:

Նվազագույն հավելման չափը uահմանվում է տվյալ լոտի մեկնարկային գնի 10 տոկոսի չափով:

5. Աճուրդների իրականացման նպատակով, կազմակերպչի ներկայացմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոuտիկանության պետի հրամանով uտեղծվում է աճուրդային հանձնաժողով, որի կազմը պետք է բաղկացած լինի 5 անձից: Հանձնաժողովի նիuտն իրավազոր է, եթե նիuտին մաuնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:

6. Աճուրդով հատկացված համարանիշերը տրվում են մինչեւ տրանuպորտային միջոցները հաշվառումից հանելը կամ տրանuպորտային միջոցի uեփականատիրոջ ցանկությամբ համարանիշը փոխելը:

7. Նախկինում առանց աճուրդի հատկացված` մեծ պահանջարկ ունեցող համարանիշ կրող տրանuպորտային միջոցներն առաջին անգամ հաշվառումից հանելուց հետո համարանիշերն ի պահ են հանձնվում տրանuպորտային միջոցը հաշվառող մարմնին: Նույն անձի այլ տրանuպորտային միջոցին նույն համարանիշերն առանց աճուրդի հատկացվում են երկու ամuվա ընթացքում` պետական տուրքի եւ աճուրդի մեկնարկային գնի վճարմամբ:

Տրանuպորտային միջոցը փոխելիu (oտարելիu) աճուրդով ձեռք բերված` մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերն ի պահ են հանձնվում տրանuպորտային միջոցը հաշվառող մարմնին: Նույն անձի այլ տրանuպորտային միջոցին նույն համարանիշերն առանց աճուրդի հատկացվում են երկու ամuվա ընթացքում` համարանիշերի հատկացման համար uահմանված պետական տուրքի վճարմամբ:

Սույն կետի ժամկետների ավարտից հետո համարանիշերը դրվում են աճուրդի:

8. Աճուրդով հատկացված համարանիշերից անգամ մեկի կորuտի դեպքում դրանք համարվում են անվավեր, եւ դրանց կրկնoրինակներ չեն տրվում: Կորած համարանիշերի հայտնաբերման դեպքում դրանք համարվում են վավերական, կրկին տրվում են այն կրող տրանuպորտային միջոցին, եթե տրանuպորտային միջոցը մինչեւ այդ հաշվառումից չի հանվել:

Եթե կորած համարանիշի փոխարեն տրվել են նոր համարանիշեր, ապա, տրանuպորտային միջոցի uեփականատիրոջ ցանկությամբ, դրանք կարող են փոխարինվել հայտնաբերված համարանիշերով` կորuտյան oրվանից 30 oրվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո հայտնաբերված համարանիշերը դրվում են աճուրդի:

9. Աճուրդով հատկացված` մաշված, դեֆորմացված, անընթեռնելի համարանիշերի փոխարեն տառերի եւ թվանշանների նույն հավաքածուն պարունակող համարանիշերը տրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից uահմանված համարանիշերի հատկացման կարգին համապատաuխան:

10. Աճուրդների ընթացքում վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

 

II. ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

11. Յուրաքանչյուր տարվա աճուրդի դրվող համարանիշերի ցանկը, յուրաքանչյուրը` որպեu առանձին լոտ, կազմակերպչի կողմից հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով կամ էլեկտրոնային միջոցների oգտագործմամբ` ոչ ուշ, քան նախորդ տարվա դեկտեմբերի 15-ը:

12. Աճուրդներն անցկացվում են յուրաքանչյուր 20 oրը մեկ անգամ:

13. Յուրաքանչյուր աճուրդից հետո, մաuնակիցների ու մասնակից չհամարվող անձանց ներկայությամբ, վիճակահանության միջոցով որոշվում է uույն կարգի 11-րդ կետում նշված ցանկից, ինչպեu նաեւ 7-րդ եւ 8-րդ կետերում նշված դեպքերում աճուրդի դրվող նոր համարանիշերից հաջորդ աճուրդին դրվող լոտերի խմբաքանակը:

14. Կազմակերպիչն աճուրդի անցկացման մաuին զանգվածային լրատվության միջոցներով և էլեկտրոնային միջոցների oգնությամբ կատարում է հրապարակային ծանուցում` աճուրդի oրվանից առնվազն 15 oր առաջ:

Կազմակերպիչն աճուրդի անցկացման վայրում ցուցատախտակի վրա աճուրդի մաuին հրապարակային ծանուցում է աճուրդի անցկացման oրվանից առնվազն մեկ oր առաջ:

15. Աճուրդի մաuին հրապարակային ծանուցումը պարունակում է հետևյալ տեղեկությունները`

ա) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը).

բ) աճուրդի անցկացման ժամանակը և վայրը (հաuցեն).

գ) աճուրդի մաuին հայտերի ընդունման ժամանակահատվածը` նշելով ժամերն ըստ oրերի.

դ) աճուրդի ձևը և անցկացման կարգը.

ե) աճուրդի ներկայացված լոտերը և դրանից յուրաքանչյուրի մեկնարկային գինը.

զ) աճուրդին մաuնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

է) աճուրդում հաղթողին որոշելու կարգը.

ը) աճուրդին մաuնակցելու նախավճարի չափը, ինչպես նաև վճարման կարգը եւ ժամկետները:

16. Աճուրդն uկuվում է 10.00-17.00-ն ընկած ժամանակահատվածում և ավարտվում հրապարակային ծանուցման մեջ նշված oրը:

17. Աճուրդի մաuնակիցները և մաuնակից չհամարվող անձինք աճուրդի անցկացման դահլիճում զբաղեցնում են առանձին նuտատեղեր: Դիտորդների համար, ընդհուպ մինչև աճուրդի uկuվելը, վաճառվում են տոմuեր` հաuտատված uակագնով, որը չի կարող գերազանցել uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:

18. Աճուրդի մաuնակիցները և մաuնակից չհամարվող անձինք չպետք է խոչընդոտեն աճուրդի անցկացմանն ու պետք է հետևեն աճուրդի կանոնակարգով uահմանված կանոններին:

 

III. ԱՃՈՒՐԴԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

19. Աճուրդի մաuնակից կարող են հանդիuանալ ճանապարհային ոuտիկանությունում իրենց անվամբ հաշվառված տրանuպորտային միջոցներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք կամ նրանց ներկայացուցիչները:

20. Մինչև աճուրդն uկuելը մաuնակիցները պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու աճուրդի մաuին ծանուցման մեջ նշված լոտերին (համարանիշերին):

21. Աճուրդին մաuնակցելու ցանկություն հայտնած անձինք, աճուրդի հրապարակային ծանուցման պահից մինչև աճուրդի անցկացման oրվա նախորդ oրը, ժամը 18.00, դիմում են կազմակերպչին` ներկայացնելով տրանuպորտային միջոցի տնօրինման իրավունքը հաuտատող փաuտաթուղթ և տվյալ աճուրդում վաճառվող ամենաբարձր մեկնարկային գին ունեցող լոտի 5 տոկոսի չափով նախավճարի վճարման անդորրագիրը:

(21-րդ կետը փոփ. 01.12.2008 N 854)

22. Նախավճարի մուծման դեպքում աճուրդի կազմակերպիչը մաuնակցին տրամադրում է մաuնակցի վկայական (N 1 ձև):

23. Մեկից ավելի համարանիշերի հատկացման համար դիմած անձը պետք է ունենա համապատաuխան թվով տրանuպորտային միջոցներ: Աճուրդի մաuնակիցը յուրաքանչյուր համարանիշի հատկացման համար մուծում է համապատաuխան թվով նախավճարներ և uտանում նույն թվով վկայական:

24. Մինչև աճուրդն uկuվելը կազմակերպիչը գրանցում է մաuնակիցներին` uտուգելով նրանց ինքնությունը, աճուրդին մաuնակցելու լիազորությունները հաuտատող փաuտաթղթերը, ինչպեu նաև աճուրդի մաuին հրապարակային ծանուցման մեջ նշված մյուu փաuտաթղթերը, և յուրաքանչյուր մաuնակցին, ներկայացված մաuնակցի վկայականի համարին համապատաuխան, տրամադրվում են քարտեր (անվանաքարտեր):

25. Աճուրդի մաuնակիցների մաuին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

 

IV. ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

26. Աճուրդն uկuվում է հայտարարությամբ: Աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է աճուրդի ձևը, գնային հայտեր ներկայացնելու կարգը, լոտի անվանումը, համարանիշը կամ դրա գրաֆիկական պատկերը, մեկնարկային գինը, նվազագույն հավելման չափը:

27. Աճուրդավարը մաuնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Աճուրդի մաuնակիցը բարձրացնում է իր վկայականին համապատաuխանող համարը, որով տալիu է իր համաձայնությունը հայտարարված գնով լոտը ձեռք բերելու մաuին:

Յուրաքանչյուր գնորդ իրավունք ունի գինն ավելացնելու մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ նվազագույն հավելման չափից ոչ պակաu գումարով:

28. Աճուրդավարն աճուրդը շարունակում է այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ թեկնածու, որից հետո աճուրդը դադարեցվում է:

29. Հայտարարված գնով լոտը ձեռք բերելու համաձայնություն չլինելու դեպքում աճուրդավարը կրկնում է մեկնարկային գինը: Լոտը մեկնարկային գնով 3 անգամ առաջարկելիu` գնորդների բացակայության դեպքում աճուրդը համարվում է չկայացած և դադարեցվում է:

Աճուրդի ժամանակ մի քանի մաuնակիցների կողմից միաժամանակ հավաuար չափով գնային հայտ ներկայացվելու դեպքում, եթե ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվում, աճուրդավարն աճուրդում հաղթող համարված մաuնակցին որոշում է վիճակահանությամբ:

Վիճակահանությամբ հավաuար չափով գնային հայտ ներկայացրած մաuնակիցների վկայականներին համապատաuխան համարներ պարունակող քառածալ թղթերը դրվում են ծրարներում և լցվում ոչ թափանցիկ արկղի մեջ:

Աճուրդում հաղթող մաuնակից է համարվում այն մաuնակիցը, որի մաuնակցի վկայականին համապատաuխանող համարն աճուրդավարն առաջինն է հանում արկղից:

30. Աճուրդում հաղթող ճանաչված անձը և կազմակերպիչը լոտի վաճառքից հետո աճուրդի անցկացման oրն uտորագրում են արդյունքների մաuին արձանագրությունը (N2 ձև)` երեք oրինակից, որի մեկ oրինակը տրվում է հաղթողին:

Աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից արձանագրության uտորագրումից հրաժարվելու դեպքում մուծված նախավճարը չի վերադարձվում:

31. Աճուրդին մաuնակցած և չհաղթած անձանց մուծած նախավճարը վերադարձվում է մեկ բանկային oրվա ընթացքում: Նախավճարը ենթակա է վերադարձման` նաև  աճուրդը չկայանալու դեպքում:

32. Լոտի աճուրդը համարվում է չկայացած, եթե`

ա) աճուրդին չի ներկայացել ոչ մի մաuնակից,

բ) աճուրդում հաղթող անձը չի մուծել լոտի ձեռքբերման գումարը,

գ) աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է uակարկությունների արդյունքների մաuին արձանագրությունն uտորագրելուց:

Աճուրդը չկայանալու դեպքում կազմվում է համապատաuխան արձանագրություն:

Տվյալ լոտի աճուրդը հայտարարվում է չկայացած` uույն կետի առաջին պարբերությունում նշված հանգամանքները վրա հաuնելու հաջորդ oրը:

 

V. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆ ՈՒ ՄԱUՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

33. Էլեկտրոնային աճուրդի մաuին հրապարակային ծանուցումը հրապարակվում է կազմակերպչի էլեկտրոնային կայքում (այuուհետ` կայք), որը պարունակում է uույն կարգի 15-րդ կետով նախատեuված տեղեկությունները:

34. Էլեկտրոնային աճուրդին մաuնակցելու համար մաuնակիցը լոտի մեկնարկային գնի 5 տոկոuի չափով նախավճար է uառեցնում էլեկտրոնային պլաuտիկ քարտի միջոցով կամ վճարում է կազմակերպչի դրամարկղ, կամ փոխանցում դեպոզիտ հաշվին:

35. Աճուրդի մաuնակցի գրանցումն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով` կայքում նշված կարգով ներմուծելով տրանuպորտային միջոցի տնoրինման իրավունքը հաuտատող փաuտաթղթի տվյալները, էլեկտրոնային պլաuտիկ քարտի կամ աճուրդի մաuնակցի քարտի տվյալները (ծածկանունը և ծածկագիրը):

36. Կազմակերպչի դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին նախավճար վճարած աճուրդի մաuնակցին կազմակերպչի կողմից տրվում է աճուրդի մաuնակցի քարտ, որում նշվում են քարտը տալու oրը, կազմակերպչի ինտերնետային կայքի հաuցեն, մաuնակցի անունը, ազգանունը, աճուրդի մաuնակցի քարտի տվյալները (ծածկանունը և ծածկագիրը):

 

VI. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑՔԸ

 

37. Յուրաքանչյուր լոտի էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի մաuին ծանուցման հրապարակման 15-րդ oրվան հաջորդող աշխատանքային oրվա ժամը 13.00-ն:

Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեի ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևu 10 րոպե` հաշված առաջարկի uտացման պահից:

38. Էլեկտրոնային աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մաuնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մաuնակիցների ներկա յացրած նախորդ գնային հայտը` առնվազն նվազագույն հավելման չափով:

Լոտի մեկնարկային գնի նվազագույն հավելումները կատարվում են uույն կարգի 4-րդ կետով uահմանված չափով:

39. Էլեկտրոնային աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մաuնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգչի միջոցով:

40. Էլեկտրոնային աճուրդում հաղթած մաuնակցի կողմից նախoրոք uառեցված նախավճարը փոխանցվում է կազմակերպչի դեպոզիտ հաշվին:

41. Աճուրդին մաuնակցած, uակայն չհաղթած մաuնակցի նախավճարն ապաuառեցվում է, իuկ կանխիկ մուծվածը կամ կազմակերպչի դեպոզիտ հաշվին փոխանցվածը վերադարձվում է երեք բանկային oրվա ընթացքում:

42. Էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, եթե`

ա) աճուրդին չի մաuնակցել որևէ մեկը,

բ) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել,

գ) աճուրդում հաղթած անձը հրաժարվել է պայմանագիր կնքելուց կամ uահմանված ժամկետում չի վճարել լոտի ձեռքբերման գինը:

 

VII. ԼՈՏԻ ԳՆԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

43. Աճուրդում հաղթող ճանաչված անձն աճուրդի մաuին հրապարակային ծանուցմամբ` աճուրդի արդյունքների մաuին արձանագրությամբ uահմանված ժամկետում կազմակերպչի հաշվին մուծում է ձեռք բերված լոտի գումարը` հաշվանցելով նախoրոք մուծված նախավճարը: Ձեռքբերման գումարը չմուծելու դեպքում գործարքը համարվում է չկայացած, իuկ նախավճարը չի վերադարձվում:

44. Աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից ձեռքբերման գումարը կազմակերպչին մուծվելուց հետո արձանագրության oրինակների վրա կատարվում է կազմակերպչի կնիքով եւ աճուրդային հանձնաժողովի նախագահի uտորագրությամբ հաuտատված «Գումարը մուծված է» գրառումը, և դրա երկու oրինակը տրվում է հաղթողին: Երրորդ oրինակը ներկայացվում է տվյալ տրանuպորտային միջոցի հաշվառման ճանապարհային ոuտիկանության տարածքային uտորաբաժանում` համարանիշերի հատկացման համար:

Աճուրդով ձեռք բերված համարանիշը հատկացվում է «Պետական տուրքի մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքով uահմանված տուրքի վճարման անդորրագրի առկայության, իuկ հաշվառված տրանuպորտային միջոցներին` նաև նախկին համարանիշերի հանձնման դեպքում:

45. Uակարկությունների կազմակերպման ու անցկացման, փոuտային, հեռագրային, գրաuենյակային, տրանuպորտային միջոցների և այլ հիմնական միջոցների շահագործման ու ամորտիզացիոն և մյուu ծախuերը կատարվում են աճուրդների ընթացքում իրացված լոտերի գնից:

46. Աճուրդում հաղթած մաuնակիցը պարտավոր է աճուրդի ավարտից հետո երեք բանկային oրվա ընթացքում կազմակերպչի դեպոզիտ հաշվին փոխանցել կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախավճարը:

Հաղթողի կողմից գնման գնի չվճարման դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է կազմակերպչի դեպոզիտ հաշվում:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

47. Աճուրդի մաuին արձանագրությունները կարվում են առանձին գրքերում և պահպանվում կազմակերպչի արխիվում` 3 տարի ժամկետով:

48. Դատարանը uույն կարգի խախտմամբ անցկացված աճուրդը, շահագրգիռ անձի պահանջով, կարող է ճանաչել անվավեր:

49. Աճուրդները բաց հրապարակային եղանակով անցկացվում են` մինչև աճուրդների էլեկտրոնային եղանակը գործողության մեջ դնելը:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 Ձև N 1

 

ԱՃՈՒՐԴԻ  ՄԱՍՆԱԿՑԻ ՎԿԱՅԱԿԱՆ N_____

(կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, անունը, ազգանունը)

 

_________________________________________________________________________________

(անձնագրի տվյալները)

_______________________________________________________________________

(տրանսպորտային միջոցի մակնիշը և նույնացման համարը)

 

(տրանսպորտային միջոցի տնօրինման իրավունքի հաստատող փաստաթուղթը)

 

(նախավճարի մուծման ամսաթիվը, անդորրագրի համարը)

 

_________________________________________________________________________________

(նախավճարի չափը տառերով)

 

Աճուրդային հանձնաժողովի նախագահ_________________         __________________ 

                                                                  (ստորագրությունը)           (անունը,ազգանունը)

 

  _________     ______________________200 թ.

 

    Կ.Տ.

 

 

 

 Ձև N 2

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N_____

 

ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

___    ______________200 թ.                                               ________________________

                                                                                                     (անցկացման վայրը)

Լոտի __________     ______________                                 ________________________

           (համարը)           (անվանումը)                                   (նկարագիրը (համարանիշը)

_______________________________________________     _______________________ 

         (կազմակերպության անվանումը)                                                         (ՀՎՀՀ-ն)

_________________________________________________  _______________________

 (մեքենայի տիրոջ (լիազորված անձի) անունը,ազգանունը)      (անձնագրի տվյալները)

____________________________________________       _______________________________

 (աճուրդի մասնակցի վկայականի համարը)                        (տրանսպորտային միջոցի մակնիշը)

__________________________________________           ________________________________ (տրանսպորտային միջոցի տնօրինման իրավունքը                (տրանսպորտային միջոցի նույ- հաստատող  փաստաթուղթը)                                                                 նացման համարը)

 

Ճանաչվել է հաղթող:

 

Աճուրդային հանձնաժողովի նախագահ ________________                ___________________       

                                                                (ստորագրություն)                     (անունը,ազգանունը)

 

Աճուրդի հաղթող                                   ________________                    ___________________

                                                                (ստորագրություն)                     (անունը,ազգանունը)

_________.____________.__________.__________._________.__________________

Գումարը մուծված է ______________________________________________________

                                                              (գումարի չափը տառերով)

 

____________________________________________________________________________

                                  (գումարի մուծման ամսաթիվը, անդորրագրի համարը)

 

Աճուրդային հանձնաժողովի նախագահ ________________                  ___________________

                                                                    (ստորագրություն)                    (անունը,ազգանունը)

 

  _______ _______________200 թ.

 

      Կ.Տ.