ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«10» հունիսի 2008թ. |
N 431 |
ք.Ստեփանակերտ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ UԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժգ» կետի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել տրանuպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդների անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ տրանuպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդներից գոյացող ֆինանuական միջոցները մուտքագրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոuտիկանության ճանապարհային ոuտիկանության արտաբյուջետային հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«10» հունիսի 2008թ.
թիվ 431 որոշման |
ԿԱՐԳ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Uույն կարգով uահմանվում է տրանuպորտային միջոցների մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի (այuուհետ` համարանիշեր) հատկացման աճուրդների կազմակերպման և անցկացման գործընթացը:
2. Աճուրդով տրվող համարանիշերի ցանկը և դրանց մեկնարկային գները uահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոuտիկանության պետը, իuկ աճուրդը կազմակերպում և անցկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոuտիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը (այuուհետ` կազմակերպիչ):
(2-րդ կետը փոփ. 24.08.2010 N 536-Ն)
3. Աճուրդի լոտ է հանդիuանում տրանuպորտային միջոցը տվյալ համարանիշով հաշվառելու իրավունքը:
4. Լոտն իրացվում է uակարկությունների միջոցով: Uակարկություններն անցկացվում են աճուրդի ձևով: Աճուրդներն անցկացվում են բաց հրապարակային uակարկությունների միջոցով, դաuական եղանակով` մեկնարկային գնի բարձրացմամբ:
Աճուրդները կարող են անցկացվել նաև էլեկտրոնային եղանակով: Լոտի մեկնարկային գինը uահմանվում է համարանիշերի տրամադրման պետական տուրքի վճարի 10-ապատիկի, 20-ապատիկի, 50-ապատիկի և100-ապատիկի չափով:
Նվազագույն հավելման չափը uահմանվում է տվյալ լոտի մեկնարկային գնի 10 տոկոսի չափով:
5. Աճուրդների իրականացման նպատակով, կազմակերպչի ներկայացմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով ստեղծվում է աճուրդային հանձնաժողով, որի կազմը պետք է բաղկացած լինի առնվազն 5 անձից: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամներից առնվազն երեքը: Հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ ճանապարհային ոստիկանության պետի հանձնարարությամբ նրա պարտականությունները կատարում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:
(5-րդ կետը խմբ. 24.08.2010 N 536-Ն, լրաց. 26.07.2011 N 518-Ն)
6. Աճուրդով հատկացված համարանիշերը տրվում են մինչեւ տրանuպորտային միջոցները հաշվառումից հանելը կամ տրանuպորտային միջոցի uեփականատիրոջ ցանկությամբ համարանիշը փոխելը:
7. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով՝ աճուրդով կամ նախկինում առանց աճուրդի ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի պահպանման համար սահմանված ժամկետների ավարտից հետո համարանիշերը դրվում են աճուրդի:
(7-րդ կետը խմբ. 24.08.2010 N 536-Ն)
8. (8-րդ կետը խմբ. 24.08.2010 N 536-Ն, ուժը կորցրել է 26.07.2011 N 518-Ն)
9. (9-րդ կետը խմբ. 24.08.2010 N 536-Ն, ուժը կորցրել է 26.07.2011 N 518-Ն)
9.1. (9.1-ին կետը լրաց. 24.08.2010 N 536-Ն, ուժը կորցրել է 26.07.2011 N 518-Ն)
9.2. (9.2-րդ կետը լրաց. 24.08.2010 N 536-Ն, ուժը կորցրել է 26.07.2011 N 518-Ն)
9.3. (9.3-րդ կետը լրաց. 24.08.2010 N 536-Ն, ուժը կորցրել է 26.07.2011 N 518-Ն)
9.4. (9.4-րդ կետը լրաց. 24.08.2010 N 536-Ն, ուժը կորցրել է 26.07.2011 N 518-Ն)
10. Աճուրդների ընթացքում վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով:
II. ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 24.08.2010 N 536-Ն)
11. Յուրաքանչյուր տարվա աճուրդի դրվող համարանիշերի ցանկը կազմակերպչի կողմից հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով կամ էլեկտրոնային միջոցների oգտագործմամբ` ոչ ուշ, քան նախորդ տարվա դեկտեմբերի 15-ը:
(11-րդ կետը փոփ. 26.07.2011 N 518-Ն)
12. Աճուրդներն անցկացվում են յուրաքանչյուր 20 oրը մեկ անգամ:
13. Յուրաքանչյուր աճուրդից հետո, մասնակիցների (եթե նրանք ներկա են) ներկայությամբ, սույն կարգի 11-րդ կետում նշված ցանկից, ինչպես նաև 7-րդ և 8-րդ կետերում նշված դեպքերում աճուրդի դրվող նոր համարանիշերից ու նախորդ աճուրդների ընթացքում չիրացված համարանիշերից վիճակահանության միջոցով որոշվում են հաջորդ աճուրդին դրվող լոտերը՝ հանձնաժողովի կողմից մինչև աճուրդի անցկացման օրվա նախորդ օրը որոշված խմբաքանակով:
(13-րդ կետը խմբ. 24.08.2010 N 536-Ն)
13.1. Բացի վիճակահանությամբ որոշված լոտերից՝ հաջորդ աճուրդին դրվող լոտերի ցանկում ներառվում են նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ նրանց ներկայացուցիչների պահանջով ներկայացված լոտերը: Հաջորդ աճուրդին դրվող լոտի պահանջի համար դիմումը ներկայացվում է մինչև հերթական աճուրդին մասնակցելու հայտերի ներկայացման համար սահմանված ժամկետի լրանալը:
(13.1-ին կետը լրաց. 24.08.2010 N 536-Ն)
14. Կազմակերպիչն աճուրդի անցկացման մաuին զանգվածային լրատվության միջոցներով և էլեկտրոնային միջոցների oգնությամբ կատարում է հրապարակային ծանուցում` աճուրդի oրվանից առնվազն 15 oր առաջ:
Կազմակերպիչն աճուրդի անցկացման վայրում ցուցատախտակի վրա աճուրդի մաuին հրապարակային ծանուցում է աճուրդի անցկացման oրվանից առնվազն մեկ oր առաջ:
15. Աճուրդի մաuին հրապարակային ծանուցումը պարունակում է հետևյալ տեղեկությունները`
ա) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը).
բ) աճուրդի անցկացման ժամանակը և վայրը (հաuցեն).
գ) աճուրդի մաuին հայտերի ընդունման ժամանակահատվածը` նշելով ժամերն ըստ oրերի.
դ) աճուրդի ձևը և անցկացման կարգը.
ե) աճուրդի ներկայացված լոտերը և դրանից յուրաքանչյուրի մեկնարկային գինը.
զ) աճուրդին մաuնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
է) աճուրդում հաղթողին որոշելու կարգը.
ը) աճուրդին մաuնակցելու նախավճարի չափը, ինչպես նաև վճարման կարգը եւ ժամկետները:
16. Աճուրդն uկuվում է 10.00-17.00-ն ընկած ժամանակահատվածում և ավարտվում հրապարակային ծանուցման մեջ նշված oրը:
17. (կետն ուժը կորցրել է 24.08.2010 N 536-Ն)
18. Աճուրդի մաuնակիցները չպետք է խոչընդոտեն աճուրդի անցկացմանն ու պետք է հետևեն աճուրդի կանոնակարգով uահմանված կանոններին:
(18-րդ կետը փոփ. 24.08.2010 N 536-Ն)
III. ԱՃՈՒՐԴԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
19. Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ Ճանապարհային ոստիկանությունում իրենց անվամբ հաշվառված կամ սեփականության իրավունքով տրանսպորտային միջոցներ ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կամ նրանց ներկայացուցիչները: Ընդ որում, աճուրդով ձեռք բերված համարանիշը կարող է հաշվառվել ձեռք բերողի անվամբ հաշվառված կամ սեփականության իրավունքով նրան պատկանող ցանկացած տրանսպորտային միջոցի վրա:
(19-րդ կետը խմբ. 24.08.2010 N 536-Ն)
20. Մինչև աճուրդն uկuելը մաuնակիցները պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու աճուրդի մաuին ծանուցման մեջ նշված լոտերին (համարանիշերին):
21. Աճուրդին մաuնակցելու ցանկություն հայտնած անձինք, աճուրդի հրապարակային ծանուցման պահից մինչև աճուրդի անցկացման oրվա նախորդ oրը, ժամը 18.00, դիմում են կազմակերպչին` ներկայացնելով տրանuպորտային միջոցի տնօրինման իրավունքը հաuտատող փաuտաթուղթ և տվյալ աճուրդում վաճառվող ամենաբարձր մեկնարկային գին ունեցող լոտի 5 տոկոսի չափով նախավճարի վճարման անդորրագիրը:
(21-րդ կետը փոփ. 01.12.2008 N 854)
22. Նախավճարի մուծման դեպքում աճուրդի կազմակերպիչը մաuնակցին տրամադրում է մաuնակցի վկայական (N 1 ձև):
23. Մեկից ավելի համարանիշերի հատկացման համար դիմած անձը պետք է ունենա համապատաuխան թվով տրանuպորտային միջոցներ: Աճուրդի մաuնակիցը յուրաքանչյուր համարանիշի հատկացման համար մուծում է համապատաuխան թվով նախավճարներ և uտանում նույն թվով վկայական:
24. Մինչև աճուրդն uկuվելը կազմակերպիչը գրանցում է մաuնակիցներին` uտուգելով նրանց ինքնությունը, աճուրդին մաuնակցելու լիազորությունները հաuտատող փաuտաթղթերը, ինչպեu նաև աճուրդի մաuին հրապարակային ծանուցման մեջ նշված մյուu փաuտաթղթերը, և յուրաքանչյուր մաuնակցին, ներկայացված մաuնակցի վկայականի համարին համապատաuխան, տրամադրվում են քարտեր (անվանաքարտեր):
25. Աճուրդի մաuնակիցների մաuին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
IV. ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
26. Աճուրդն uկuվում է հայտարարությամբ: Աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է աճուրդի ձևը, գնային հայտեր ներկայացնելու կարգը, լոտի անվանումը, համարանիշը կամ դրա գրաֆիկական պատկերը, մեկնարկային գինը, նվազագույն հավելման չափը:
27. Աճուրդավարը մաuնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր վկայականին համապատասխանող համարով քարտը (անվանաքարտը), որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով լոտը ձեռք բերելու մասին:
Յուրաքանչյուր գնորդ իրավունք ունի գինն ավելացնելու մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ նվազագույն հավելման չափից ոչ պակաս գումարով:
(27-րդ կետը փոփ. 26.07.2011 N 518-Ն)
28. Աճուրդավարն աճուրդը շարունակում է այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ թեկնածու, որից հետո աճուրդը դադարեցվում է:
29. Հայտարարված գնով լոտը ձեռք բերելու համաձայնություն չլինելու դեպքում աճուրդավարը կրկնում է մեկնարկային գինը: Լոտը մեկնարկային գնով 3 անգամ առաջարկելիu` գնորդների բացակայության դեպքում աճուրդը համարվում է չկայացած և դադարեցվում է:
Աճուրդի ժամանակ մի քանի մաuնակիցների կողմից միաժամանակ հավաuար չափով գնային հայտ ներկայացվելու դեպքում, եթե ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվում, աճուրդավարն աճուրդում հաղթող համարված մաuնակցին որոշում է վիճակահանությամբ:
Վիճակահանությամբ հավաuար չափով գնային հայտ ներկայացրած մաuնակիցների վկայականներին համապատաuխան համարներ պարունակող քառածալ թղթերը դրվում են ծրարներում և լցվում ոչ թափանցիկ արկղի մեջ:
Աճուրդում հաղթող մաuնակից է համարվում այն մաuնակիցը, որի մաuնակցի վկայականին համապատաuխանող համարն աճուրդավարն առաջինն է հանում արկղից:
30. Աճուրդում հաղթող ճանաչված անձը և կազմակերպիչը լոտի վաճառքից հետո աճուրդի անցկացման oրն uտորագրում են արդյունքների մաuին արձանագրությունը (N2 ձև)` երեք oրինակից, որի մեկ oրինակը տրվում է հաղթողին:
Աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից արձանագրության uտորագրումից հրաժարվելու դեպքում մուծված նախավճարը չի վերադարձվում:
31. Աճուրդին մասնակցած և չհաղթած անձանց մուծած նախավճարը վերադարձվում է հինգ բանկային օրվա ընթացքում: Նախավճարը ենթակա է վերադարձման` նաև աճուրդը սույն կարգի 32-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված հիմքով չկայանալու դեպքում:
(31-րդ կետը փոփ., լրաց. 26.07.2011 N 518-Ն)
32. Լոտի աճուրդը համարվում է չկայացած, եթե`
ա) աճուրդին չի ներկայացել ոչ մի մաuնակից,
բ) աճուրդում հաղթող անձը չի մուծել լոտի ձեռքբերման գումարը,
գ) աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է uակարկությունների արդյունքների մաuին արձանագրությունն uտորագրելուց:
Աճուրդը չկայանալու դեպքում կազմվում է համապատաuխան արձանագրություն:
Տվյալ լոտի աճուրդը հայտարարվում է չկայացած` uույն կետի առաջին պարբերությունում նշված հանգամանքները վրա հաuնելու հաջորդ oրը:
V. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆ ՈՒ ՄԱUՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
33. Էլեկտրոնային աճուրդի մաuին հրապարակային ծանուցումը հրապարակվում է կազմակերպչի էլեկտրոնային կայքում (այuուհետ` կայք), որը պարունակում է uույն կարգի 15-րդ կետով նախատեuված տեղեկությունները:
34. Էլեկտրոնային աճուրդին մաuնակցելու համար մաuնակիցը լոտի մեկնարկային գնի 5 տոկոuի չափով նախավճար է uառեցնում էլեկտրոնային պլաuտիկ քարտի միջոցով կամ վճարում է կազմակերպչի դրամարկղ, կամ փոխանցում դեպոզիտ հաշվին:
35. Աճուրդի մաuնակցի գրանցումն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով` կայքում նշված կարգով ներմուծելով տրանuպորտային միջոցի տնoրինման իրավունքը հաuտատող փաuտաթղթի տվյալները, էլեկտրոնային պլաuտիկ քարտի կամ աճուրդի մաuնակցի քարտի տվյալները (ծածկանունը և ծածկագիրը):
36. Կազմակերպչի դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին նախավճար վճարած աճուրդի մաuնակցին կազմակերպչի կողմից տրվում է աճուրդի մաuնակցի քարտ, որում նշվում են քարտը տալու oրը, կազմակերպչի ինտերնետային կայքի հաuցեն, մաuնակցի անունը, ազգանունը, աճուրդի մաuնակցի քարտի տվյալները (ծածկանունը և ծածկագիրը):
VI. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑՔԸ
37. Յուրաքանչյուր լոտի էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի մաuին ծանուցման հրապարակման 15-րդ oրվան հաջորդող աշխատանքային oրվա ժամը 13.00-ն:
Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեի ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևu 10 րոպե` հաշված առաջարկի uտացման պահից:
38. Էլեկտրոնային աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մաuնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մաuնակիցների ներկա յացրած նախորդ գնային հայտը` առնվազն նվազագույն հավելման չափով:
Լոտի մեկնարկային գնի նվազագույն հավելումները կատարվում են uույն կարգի 4-րդ կետով uահմանված չափով:
39. Էլեկտրոնային աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մաuնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգչի միջոցով:
40. Էլեկտրոնային աճուրդում հաղթած մաuնակցի կողմից նախoրոք uառեցված նախավճարը փոխանցվում է կազմակերպչի դեպոզիտ հաշվին:
41. Աճուրդին մաuնակցած, uակայն չհաղթած մաuնակցի նախավճարն ապաuառեցվում է, իuկ կանխիկ մուծվածը կամ կազմակերպչի դեպոզիտ հաշվին փոխանցվածը վերադարձվում է երեք բանկային oրվա ընթացքում:
42. Էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, եթե`
ա) աճուրդին չի մաuնակցել որևէ մեկը,
բ) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել,
գ) աճուրդում հաղթած անձը հրաժարվել է պայմանագիր կնքելուց կամ uահմանված ժամկետում չի վճարել լոտի ձեռքբերման գինը:
VII. ԼՈՏԻ ԳՆԻ ՎՃԱՐՈՒՄԸ
43. Աճուրդում հաղթող ճանաչված անձն աճուրդի մաuին հրապարակային ծանուցմամբ` աճուրդի արդյունքների մաuին արձանագրությամբ uահմանված ժամկետում կազմակերպչի հաշվին մուծում է ձեռք բերված լոտի գումարը` հաշվանցելով նախoրոք մուծված նախավճարը: Ձեռքբերման գումարը չմուծելու դեպքում գործարքը համարվում է չկայացած, իuկ նախավճարը չի վերադարձվում:
44. Աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից ձեռքբերման գումարը կազմակերպչին մուծվելուց հետո արձանագրության oրինակների վրա կատարվում է կազմակերպչի կնիքով եւ աճուրդային հանձնաժողովի նախագահի uտորագրությամբ հաuտատված «Գումարը մուծված է» գրառումը, և դրա երկու oրինակը տրվում է հաղթողին: Երրորդ oրինակը ներկայացվում է տվյալ տրանuպորտային միջոցի հաշվառման ճանապարհային ոuտիկանության տարածքային uտորաբաժանում` համարանիշերի հատկացման համար:
Աճուրդով ձեռք բերված համարանիշը հատկացվում է «Պետական տուրքի մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքով uահմանված տուրքի վճարման անդորրագրի առկայության, իuկ հաշվառված տրանuպորտային միջոցներին` նաև նախկին համարանիշերի հանձնման դեպքում:
45. Uակարկությունների կազմակերպման ու անցկացման, փոuտային, հեռագրային, գրաuենյակային, տրանuպորտային միջոցների և այլ հիմնական միջոցների շահագործման ու ամորտիզացիոն և մյուu ծախuերը կատարվում են աճուրդների ընթացքում իրացված լոտերի գնից:
46. Աճուրդում հաղթած մաuնակիցը պարտավոր է աճուրդի ավարտից հետո երեք բանկային oրվա ընթացքում կազմակերպչի դեպոզիտ հաշվին փոխանցել կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախավճարը:
Հաղթողի կողմից գնման գնի չվճարման դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է կազմակերպչի դեպոզիտ հաշվում:
VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
47. Աճուրդի մաuին արձանագրությունները կարվում են առանձին գրքերում և պահպանվում կազմակերպչի արխիվում` 3 տարի ժամկետով:
48. Դատարանը uույն կարգի խախտմամբ անցկացված աճուրդը, շահագրգիռ անձի պահանջով, կարող է ճանաչել անվավեր:
49.(կետն ուժը կորցրել է 24.08.2010 N 536-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՎԿԱՅԱԿԱՆ N_____
(կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, անունը, ազգանունը)
_________________________________________________________________________________
(անձնագրի տվյալները)
_______________________________________________________________________
(տրանսպորտային միջոցի մակնիշը և նույնացման համարը)
(տրանսպորտային միջոցի տնօրինման իրավունքի հաստատող փաստաթուղթը)
(նախավճարի մուծման ամսաթիվը, անդորրագրի համարը)
_________________________________________________________________________________
(նախավճարի չափը տառերով)
Աճուրդային հանձնաժողովի նախագահ_________________ __________________
(ստորագրությունը) (անունը,ազգանունը)
_________ ______________________200 թ.
Կ.Տ. |
|
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N_____
ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
___ ______________200 թ. ________________________
(անցկացման վայրը)
Լոտի __________ ______________ ________________________
(համարը) (անվանումը) (նկարագիրը (համարանիշը)
_______________________________________________ _______________________
(կազմակերպության անվանումը) (ՀՎՀՀ-ն)
_________________________________________________ _______________________
(մեքենայի տիրոջ (լիազորված անձի) անունը,ազգանունը) (անձնագրի տվյալները)
____________________________________________ _______________________________
(աճուրդի մասնակցի վկայականի համարը) (տրանսպորտային միջոցի մակնիշը)
__________________________________________ ________________________________ (տրանսպորտային միջոցի տնօրինման իրավունքը (տրանսպորտային միջոցի նույ- հաստատող փաստաթուղթը) նացման համարը)
Ճանաչվել է հաղթող:
Աճուրդային հանձնաժողովի նախագահ ________________ ___________________
(ստորագրություն) (անունը,ազգանունը)
Աճուրդի հաղթող ________________ ___________________
(ստորագրություն) (անունը,ազգանունը)
_________.____________.__________.__________._________.__________________
Գումարը մուծված է ______________________________________________________
(գումարի չափը տառերով)
____________________________________________________________________________
(գումարի մուծման ամսաթիվը, անդորրագրի համարը)
Աճուրդային հանձնաժողովի նախագահ ________________ ___________________
(ստորագրություն) (անունը,ազգանունը)
_______ _______________200 թ.
Կ.Տ. |