Համարը 
N 52
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
06.03.2001
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
06.03.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.03.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 
07.12.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“6” մարտի 2001թ.

N 52

 ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կրթական գործունեության լիցենզավորման, ինչպես նաև միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգերը հաստատելու մասին

 

«Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 41, 42 և 43 հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել

ա/ (ենթակետն ուժը կորցրել է 21.06.2011 N 410-Ն)

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը (կցվում է),

գ/ (ենթակետն ուժը կորցրել է 21.06.2011 N 410-Ն)

(1-ին կետը փոփ. 21.06.2011 N 410-Ն)

2. ԼՂՀ կրթության և գիտության նախարարությանը` համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կրթական գործունեության լիցենզավորման կարգի»` մինչև ս.թ. մայիսի 30-ը վերանայել ԼՂՀ տարածքում գործող ոչ պետական ուսումնական հաստատությունների գործունեության լիցենզիաները: Նշված ժամկետում վերալիցենզավորումն իրականացնել առանց պետական տուրքի գանձման:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության 2001 թվականի

մարտի «6»-ի թիվ 52 որոշմամբ

 

ԿԱՐԳ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կրթական գործունեության լիցենզավորման

(ուժը կորցրել է 21.06.2011 N 410-Ն)

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2001թ. մարտի «6»-ի

թիվ 52 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԻՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում միջին և բարձրագույն մասնագիտական պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների (այսուհետև` ուսումնական հաստատություն) և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրումը:

2. Ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրումն ուսումնական հաստատության մասնագետների պատրաստման որակի` պետական կրթական չափորոշիչներին համապատասխանության ճանաչումն է պետության կողմից:

3. Պետական հավատարմագրման վկայականի տրման, ինչպես նաև այդ վկայականում փոփոխություն կատարելու դեպքերում գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով և չափերով:

4. Ուսումնական հաստատության մասնաճյուղերը, այդ թվում օտարերկրյա ուսումնական հաստատության մասնաճյուղերը հավատարմագրվում են ընդհանուր հիմունքներով` մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատության հայտի հիման վրա: Մասնաճյուղի համար պետական հավատարմագիր տրվում է մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատությանը:

5. Պետական հավատարմագրումն իրականացնում է ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունը (այսուհետև` Նախարարություն)` անկախ ուսումնական հաստատության կազմակերպական-իրավական ձևից և գերատեսչական ենթակայությունից: Ուսումնական հաստատություններում ուսուցման որակի պետական վերահսկողությունն իրականացնում և մասնագիտությունների հավատարմագրման համար եզրակացությունը տալիս է լիցենզավորման և հավատարմագրման ծառայությունը (այսուհետև` Ծառայություն):

 

II. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Պետական հավատարմագրման նպատակով ուսումնական հաստատությունն իրականացնում է իր գործունեության վերլուծություն` ըստ Նախարարության հաստատած միասնական ձևի, որն ընդգրկում է`

ա) պետական կրթական չափորոշիչներին մասնագետների պատրաստման որակի համապատասխանության հիմնավորումը,

բ) ուսումնական հաստատության ուսումնագիտական ստորաբաժանումների գործունեության արդյունավետության գնահատումը,

գ) ուսումնական հաստատության զարգացման ծրագրի հիմնական ուղղությունները,

դ) լիցենզավորման պահանջների կատարման գնահատումը:

Ուսումնական հաստատությունը նշված վերլուծության հիման վրա պայմանագրային հիմունքներով դիմում է համապատասխան որակավորում ունեցող և Ծառայության կողմից երաշխավորված իրավաբանական անձին, հիմնարկին կամ անհատ ձեռնարկատիրոջը, որը Նախարարության սահմանած կարգով իրականացնում է ուսումնական հաստատության ուսումնական գործունեության փորձաքննություն: Ուսումնական հաստատությունը փորձաքննության ավարտից հետո մեկամսյա ժամկետում Ծառայություն է ներկայացնում Նախարարության սահմանած ձևի փորձագիտական եզրակացությունը և վերլուծության մեկ օրինակը:

7. Փորձաքննության դրական եզրակացության դեպքում Նախարարության սահմանած կարգով իրականացվում է 2 տարվա շրջանավարտների ամփոփիչ ստուգում (ատեստավորում):

8. Փորձագիտական եզրակացության և անընդմեջ 2 տարվա շրջանավարտների առնվազն 60 տոկոսի ատեստավորման դրական արդյունքների հիման վրա Ծառայությունը մեկամսյա ժամկետում պետական հավատարմագրման մասին եզրակացություն է ներկայացնում Նախարարին: Ծառայությունը պետական հավատարմագիր տալու կամ պետական հավատարմագիր տալը մերժելու մասին Նախարարի հրամանը 5-օրյա ժամկետում հաղորդում է ուսումնական հաստատությանը:

9. Պետական հավատարմագիր տալը մերժելու հիմքերն են`

ա) Ծառայության բացասական եզրակացությունը,

բ) մեկ տարվա շրջանավարտների 60 տոկոսից ցածր դրական արդյունքները:

10. Պետական հավատարմագրման մերժման մասին Նախարարի հրամանը կարող է բողոքարկվել դատական կարգով` ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Ուսումնական հաստատություններն իրենց շրջանավարտներին պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (վկայական, դիպլոմ) տալու իրավունք են ձեռք բերում իրենց պետական հավատարմագրման պահից: Հավատարմագրման մասին նախարարի հրամանի արձակումից հետո 5-օրյա ժամկետում ուսումնական հաստատությանը տրվում է պետական հավատարմագրման վկայական: Վկայականի ձևը հաստատում է Նախարարությունը:

12. Պետական հավատարմագրման վկայականի ձևաթղթերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:

13. Պետական հավատարմագրման վկայականը չի թույլատրվում օտարել:

14. Ծառայությունը պետական հավատարմագրման մասին տեղեկությունը հրապարակում է մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

15. Պետական հավատարմագրման պայմանները պահպանելու նպատակով Ծառայությունն իրավասու է ուսումնական տարվա ընթացքում ոչ ավելի, քան մեկ անգամ ատեստավորելու ուսումնական հաստատությունը` ԼՂՀ կառավարության սահմանված կարգով:

16. Պետական հավատարմագրման համար նախատեսված փորձաքննության, պետական քննությունների, գործուղման, տեղեկատվություն տալու և այլ ծախսերը, անկախ ատեստավորման գործընթացի արդյունքից, պայմանագրային կարգով հատուցում է ուսումնական հաստատությունը:

17. Եթե ուսումնական հաստատությունը խախտել է սույն կարգով սահմանված պայմաններից որևէ մեկը, ապա Ծառայության կողմից այն նախազգուշացվում է:

Նախազգուշացման հիմք կարող են հանդիսանալ նաև`

ա/ Ծառայություն ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերումը,

բ/ հավատարմագրման պահանջների խախտումների հայտնաբերումը:

18. Ուսումնական հաստատությունը պարտավոր է մեկամսյա ժամկետում վերացնել սույն կարգի 17-րդ կետում նշված խախտումները և դրանց վերացման մասին հայտնել Նախարարությանը` ներկայացնելով հիմնավորող փաստաթղթեր:

 

III. ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ

 

19. Նախարարությունը Ծառայության ներկայացմամբ կարող է ուժը կորցրած ճանաչել պետական հավատարմագրումը, եթե`

ա/ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցվել է ուսումնական հաստատության գործունեությունը,

բ/ հավատարմագրված մասնագիտությունների գծով անընդմեջ 2 տարի սովորողների 50 տոկոսը կրկնակի բացասական են ատեստավորվել,

գ/ նախազգուշացման համար հիմք հանդիսացող խախտումները սահմանված ժամկետում չեն վերացվել.

դ/ լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել,

ե/ ուսումնական հաստատության կողմից ներկայացված փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ տեղեկություններ:

20. Ծառայությունը պետական հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելու մասին Նախարարի հրամանը հրապարակում է մամուլում կամ զանգվածային լրատվության միջոցներով:

21. Ուսումնական հաստատությունը պետական հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելու մասին Նախարարի հրամանը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում պարտավոր է իր ստացած պետական հավատարմագրման վկայականը վերադարձնել Ծառայություն:

22. Պետական հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելու մասին Նախարարի հրամանը կարող է բողոքարկվել դատական կարգով` ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

23. Ուսումնական հաստատությունը պետական հավատարմագրման վկայականը կորցնելու դեպքում դիմում է Նախարարություն, որը 15-օրյա ժամկետում տալիս է «Կրկնօրինակ» նշագրմամբ պետական հավատարմագրման նոր վկյական, որի համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով և չափերով:

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2001թ. մարտի «6»-ի

թիվ 52 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ԼՂՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման և հավատարմագրման ծառայության

(ուժը կորցրել է 21.06.2011 N 410-Ն)