Համարը 
N 52
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
06.03.2001
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
06.03.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.03.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 
07.12.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“6” մարտի 2001թ.

N 52

 ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կրթական գործունեության լիցենզավորման, ինչպես նաև միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգերը հաստատելու մասին

 

«Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 41, 42 և 43 հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կրթական գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է),

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը (կցվում է),

գ/ ԼՂՀ կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայության» կանոնադրությունը (կցվում է):

2. ԼՂՀ կրթության և գիտության նախարարությանը` համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կրթական գործունեության լիցենզավորման կարգի»` մինչև ս.թ. մայիսի 30-ը վերանայել ԼՂՀ տարածքում գործող ոչ պետական ուսումնական հաստատությունների գործունեության լիցենզիաները: Նշված ժամկետում վերալիցենզավորումն իրականացնել առանց պետական տուրքի գանձման:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության 2001 թվականի

մարտի «6»-ի թիվ 52 որոշմամբ

 

ԿԱՐԳ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կրթական գործունեության լիցենզավորման

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավաբանական անձանց կողմից կրթական գործունեության լիցենզավորումը:

2. Ոչ պետական ուսումնական հաստատությունները կրթական գործունեություն իրականացնելու իրավունք են ձեռք բերում լիցենզիա ստանալու, իսկ պետական ուսումնական հաստատությունները` հիմնադրման պահից:

3. Անկախ կազմակերպական-իրավական ձևից լիցենզավորման ենթակա է ոչ պետական հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (կազմակերպությունների) կրթական գործունեությունը, այդ թվում`

-

նախադպրոցական հաստատությունների (մանկապարտեզներ, մսուր-մանկապարտեզներ, ընտանեկան մանկապարտեզներ),

-

հանրակրթական (տարրական, հիմնական, միջնակարգ) դպրոցների, վարժարանների և կրթահամալիրների

-

հատուկ ընդհանուր և գիշերօթիկ դպրոցների,

-

նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների,

-

միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների,

-

բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների,

-

հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների:

4. Ուսումնական հաստատության մասնաճյուղերի, այդ թվում` օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի կրթական գործունեությունը լիցենզավորվում է սույն կարգի համաձայն` մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատության դիմումի հիման վրա: Մասնաճյուղի համար լիցենզիան տրվում է մասնաճյուղն ունեցող ուսումնական հաստատությանը:

5. Տարբեր ծրագրեր իրականացնող կրթական գործունեության (այսուհետև` կրթական գործունեություն) յուրաքանչյուր տեսակի համար տրվում է առանձին լիցենզիա:

6. Լիցենզիան չի կարող օտարվել:

7. Լիցենզիա տալու համար կամ կրթական գործունեության նոր տեսակներ ավելացնելու դեպքում գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով և չափերով:

8. Լիցենզիան տրվում է անժամկետ:

9. Առանց լիցենզիայի կրթական գործունեություն իրականացնող իրավաբանական անձը պատասխանատվություն է կրում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Կրթական գործունեության լիցենզիան տալիս է ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունը (այսուհետև` Նախարարություն)` փորձաքննության արդյունքների հիման վրա: Իրավաբանական անձի կրթական գործունեության լիցենզավորման համար եզրակացությունը տալիս է Նախարարության լիցենզավորման և հավատարմագրման ծառայությունը (այսուհետև` ծառայություն): Անհրաժեշտության դեպքում ծառայությունը փորձաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լիցենզավորման և հավատարմագրման ծառայության միջոցով:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

11. Կրթական գործունեության լիցենզիա ստանալու նպատակով իրավաբանական անձը Ծառայություն է ներկայացնում`

ա/ դիմում, որում նշվում են իրավաբանական անձի`

- լրիվ անվանումը,

- կազմակերպական-իրավական ձևը,

- գտնվելու վայրը, հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը, (e-mail),

- կրթական գործունեության տեսակները և կրթության ձևը (առկա, հեռակա, դրսեկություն) ըստ կրթական աստիճանների,

- մասնագիտությունների, լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների ցանկը,

բ/ կանոնադրության պատճենը,

գ/ պետական գրանցման վկայականի պատճենը,

դ/ փաստաթղթեր`

- հիմնական մանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմի,

- լաբորատոր բազայի և ուսումնական տարածքի,

- ուսումնամեթոդական ապահովման, գրադարանային-տեղեկատվական բազայի,

- ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի վերաբերյալ:

12. Ծառայությունը սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո ստուգում է դրանք, գրանցում դիմումը և այդ մասին ծանուցում իրավաբանական անձին:

13. Ծառայությունը լիցենզավորման մասին եզրակացություն տալու նպատակով մեկամսյա ժամկետում իրականացնում է փորձաքննություն` ստուգելով`

ա/ տարածքներ զբաղեցնելու վերաբերյալ տվյալները` սահմանված սանիտարական նորմերին համապատասխան (աղյուսակ 1)

 

 

Աղյուսակ 1

 

Թիվ

Կրթական գործունեության

իրականացման համար հատկացվող տարածքը

Տարածքի տնօրինման ձևը (սեփական, վարձակալական)

Թիվը

Ընդհանուր մակերերսը

1

2

3

4

5

1.

Լսարաններ, այդ թվում`

      

1.1.

դասախոսությունների համար

     

1.2.

գործնական և սեմինար

պարապմունքների համար

     

2.

Լաբորատորիաներ, ուսումնական և հնչյունային (լինգաֆոնային) կաբինետներ

     

3.

Համակարգչային դասարաններ

     

4.

Գրադարան, այդ թվում`

     

4.1.

գրապահոց

     

4.2.

ընթերցարաններ

     

5.

Մարզադահլիճներ

     

6.

Նախադպրոցական կրթության համար նախատեսված լրացուցիչ (խաղալու, քնելու և սնվելու) տարածքներ` սանիտարական

պահանջներին համապատասխան

     

7.

Վարչական

     

8.

Օժանդակ

     

Ընդամենը

     

 

բ/ ուսումնամեթոդական փաստաթղթերի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին`

- մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առարկայական ծրագրերը (հանրակրթական, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների համար),

- սովորողների ընդունելության, ավարտական եզրափակիչ քննությունների հանձնման և դիպլոմային նախագծերի պաշտպանության, տեղափոխման և փոխադրման կարգերը (հանրակրթական, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների համար),

գ/ ուսումնական հաստատության (կազմակերպության) մանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմը (աղյուսակ 2)

 

 

 

Աղյուսակ 2

 

Թիվը

Անունը, ազգանունը

Աստիճանը

Գիտական

Պաշտոնը

Հաստիք

   

որակավորման

գիտական

կոչումը

   

1

2

3

4

5

6

7

1.

       

------------

----------

2.

       

------------

----------

3.

       

------------

----------

 

N 2 աղյուսակի 6-րդ և 7-րդ սյունակները լրացնելիս համարիչում տրվում են տվյալներ նոր ստեղծվող, իսկ հայտարարում` այլ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) նույն անձի զբաղեցրած պաշտոնի և հաստիքի վերաբերյալ:

Բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմը պետք է բավարարի հետևյալ պահանջները`

- առնվազն 50 տոկոսը պետք է լինի տվյալ ուսումնական հաստատության (կազմակերպության) հիմնական հաստիքային աշխատող,

- առնվազն 50 տոկոսը պետք է ունենա գիտական աստիճան կամ պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական կոչում, այդ թվում` յուրաքանչյուր մասնագիտության գծով 3-ը` մասնագիտական առարկաներից,

դ) ուսումնական և տեղեկատվական գրականությամբ ապահովվածությունը` Նախարարության կողմից սահմանված չափաքանակներին համապատասխան (հանրակրթական, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների, դասընթացների համար):

Ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) գրադարանի բացակայության դեպքում ներկայացվում է այլ գրադարանից օգտվելու նպատակով կնքված պայմանագրի պատճենը:

ե) ուսումնալաբորատոր և մարզական բազաներով ապահովվածությունը`

- ուսումնալաբորատոր բազա` հագեցված Նախարարության կողմից սահմանված անհրաժեշտ նյութերով, չափիչ-ստուգիչ սարքերով, սարքավորումներով, համակարգչային դասարան, իսկ բժշկական ուսումնական հաստատությունների համար` նաև կենդանանոց (վիվարիում),

- մարզադահլիճ առնվազն 25 սովորողի միաժամանակյա պարապմունքի անցկացման (ուսումնական հաստատությունների համար):

Սեփական ուսումնալաբորատոր և մարզական բազաների բացակայության դեպքում ներկայացվում է համապատասխան այլ բազաներից օգտվելու նպատակով կնքված պայմանագրի պատճենը,

զ) ուսումնական, կլինիկական, մանկավարժական և արտադրական պրակտիկաների բազաների ապահովումը (միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների համար):

Ուսումնական հաստատությունը ներկայացնում է իր բնագավառի բազային հաստատությունների, հիվանդանոցների և կազմակերպությունների ցանկը, ինչպես նաև դրանց հետ կնքված պայմանագրերի պատճենները, որոնցում նշվում են`

- պրակտիկանտների թիվը և անհրաժեշտ աշխատողները,

- պրակտիկայի աշխատանքային ծրագիրը և ժամկետը:

14. Ծառայության եզրակացությունը ներկայացվում է Նախարարին, որի հրամանով 15 օրվա ընթացքում կարող է անցկացվել կրկնակի փորձաքննություն:

Ծառայությունը լիցենզիա տալու կամ լիցենզիա տալը մերժելու մասին Նախարարի հրամանի վերաբերյալ 5-օրյա ժամկետում իրազեկում է իրավաբանական անձին:

15. Լիցենզիա տալը մերժելու հիմքերն են`

ա) փաստաթղթերում ներկայացված տվյալների անհամապատասխանությունը սույն կարգի 13-րդ կետի պահանջներին,

բ) դիմումում և փաստաթղթերում պարունակած տեղեկությունների ոչ հավաստի կամ կեղծ լինելը:

16. Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիա տալն արգելվում է:

17. Լիցենզիայի վկայականի ձևը սահմանում է Նախարարությունը:

18. Ծառայությունը լիցենզիան տալու վերաբերյալ տեղեկությունը հրապարակում է մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

19. Լիցենզիայի ձևաթղթերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:

20. Իրավաբանական անձն իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու լիցենզիա տալը մերժելու մասին նախարարի հրամանը` ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

21. Ծառայությունն իրավասու է լիցենզիայի պայմանները պահպանելու նպատակով ուսումնական տարվա ընթացքում ոչ ավելի, քան մեկ անգամ ուսումնական հաստատությունում կատարելու ուսումնասիրություն:

22. Եթե իրավաբանական անձը խախտել է սույն կարգով սահմանված լիցենզիայի պայմաններից որևէ մեկը, ապա նախազգուշացվում է Ծառայության կողմից:

Նախազգուշացման հիմք կարող են լինել նաև`

ա/ լիցենզիայի գործողության ընթացքում Ծառայությանը ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերումը,

բ/ կրթական գործունեության մեջ լիցենզավորման պահանջների խախտումների հայտնաբերումը, որոնք կարող են վերացվել:

23. Իրավաբանական անձը պարտավոր է 6-ամսյա ժամկետում վերացնել սույն կարգի 22-րդ կետում նշված խախտումները և դրանց վերացման մասին հայտնել Նախարարություն` ներկայացնելով հիմնավորող փաստաթղթեր:

24. Սահմանված ժամկետում խախտումը (խախտումները) չվերացնելու դեպքում կասեցվում է համապատասխան մասնագիտության (մասնագիտությունների) գծով ընդունելությունը` մինչև խախտման (խախտումների) վերացումը:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ

 

25. Նախարարությունը Ծառայության ներկայացմամբ լիցենզիան ուժը կորցրած է ճանաչում, եթե.

ա/ ԼՂՀ օրեսդրությամբ սահմանված կարգով դադարեցվել է հաստատության (կազմակերպության) գործունեությունը,

բ/ իրավաբանական անձը դիմել է լիցենզիան հանձնելու խնդրանքով,

գ/ իրավաբանական անձի կողմից ներկայացված փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ տեղեկություններ:

26. Իրավաբանական անձը լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին նախարարի հրամանի արձակման պահից զրկվում է կրթական գործունեություն իրականացնելու իրավունքից: Ուժը կորցրած ճանաչված լիցենզիան 10-օրյա ժամկետում ենթակա է վերադարձման Ծառայությանը:

27. Ծառայությունը 5-օրյա ժամկետում լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին իրազեկում է իրավաբանական անձին և համապատասխան տեղեկություն հրապարակում մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

28. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին նախարարի հրամանը կարող է բողոքարկվել դատական կարգով` ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

29. Իրավաբանական անձը լիցենզիայի վկայականը կորցնելու դեպքում դիմում է Նախարարություն, որը 15-օրյա ժամկետում տալիս է «Կրկնօրինակ» նշագրմամբ լիցենզիայի նոր վկայական, որի համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով և չափերով:

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2001թ. մարտի «6»-ի

թիվ 52 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԻՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում միջին և բարձրագույն մասնագիտական պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների (այսուհետև` ուսումնական հաստատություն) և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրումը:

2. Ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրումն ուսումնական հաստատության մասնագետների պատրաստման որակի` պետական կրթական չափորոշիչներին համապատասխանության ճանաչումն է պետության կողմից:

3. Պետական հավատարմագրման վկայականի տրման, ինչպես նաև այդ վկայականում փոփոխություն կատարելու դեպքերում գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով և չափերով:

4. Ուսումնական հաստատության մասնաճյուղերը, այդ թվում օտարերկրյա ուսումնական հաստատության մասնաճյուղերը հավատարմագրվում են ընդհանուր հիմունքներով` մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատության հայտի հիման վրա: Մասնաճյուղի համար պետական հավատարմագիր տրվում է մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատությանը:

5. Պետական հավատարմագրումն իրականացնում է ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունը (այսուհետև` Նախարարություն)` անկախ ուսումնական հաստատության կազմակերպական-իրավական ձևից և գերատեսչական ենթակայությունից: Ուսումնական հաստատություններում ուսուցման որակի պետական վերահսկողությունն իրականացնում և մասնագիտությունների հավատարմագրման համար եզրակացությունը տալիս է լիցենզավորման և հավատարմագրման ծառայությունը (այսուհետև` Ծառայություն):

 

II. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Պետական հավատարմագրման նպատակով ուսումնական հաստատությունն իրականացնում է իր գործունեության վերլուծություն` ըստ Նախարարության հաստատած միասնական ձևի, որն ընդգրկում է`

ա) պետական կրթական չափորոշիչներին մասնագետների պատրաստման որակի համապատասխանության հիմնավորումը,

բ) ուսումնական հաստատության ուսումնագիտական ստորաբաժանումների գործունեության արդյունավետության գնահատումը,

գ) ուսումնական հաստատության զարգացման ծրագրի հիմնական ուղղությունները,

դ) լիցենզավորման պահանջների կատարման գնահատումը:

Ուսումնական հաստատությունը նշված վերլուծության հիման վրա պայմանագրային հիմունքներով դիմում է համապատասխան որակավորում ունեցող և Ծառայության կողմից երաշխավորված իրավաբանական անձին, հիմնարկին կամ անհատ ձեռնարկատիրոջը, որը Նախարարության սահմանած կարգով իրականացնում է ուսումնական հաստատության ուսումնական գործունեության փորձաքննություն: Ուսումնական հաստատությունը փորձաքննության ավարտից հետո մեկամսյա ժամկետում Ծառայություն է ներկայացնում Նախարարության սահմանած ձևի փորձագիտական եզրակացությունը և վերլուծության մեկ օրինակը:

7. Փորձաքննության դրական եզրակացության դեպքում Նախարարության սահմանած կարգով իրականացվում է 2 տարվա շրջանավարտների ամփոփիչ ստուգում (ատեստավորում):

8. Փորձագիտական եզրակացության և անընդմեջ 2 տարվա շրջանավարտների առնվազն 60 տոկոսի ատեստավորման դրական արդյունքների հիման վրա Ծառայությունը մեկամսյա ժամկետում պետական հավատարմագրման մասին եզրակացություն է ներկայացնում Նախարարին: Ծառայությունը պետական հավատարմագիր տալու կամ պետական հավատարմագիր տալը մերժելու մասին Նախարարի հրամանը 5-օրյա ժամկետում հաղորդում է ուսումնական հաստատությանը:

9. Պետական հավատարմագիր տալը մերժելու հիմքերն են`

ա) Ծառայության բացասական եզրակացությունը,

բ) մեկ տարվա շրջանավարտների 60 տոկոսից ցածր դրական արդյունքները:

10. Պետական հավատարմագրման մերժման մասին Նախարարի հրամանը կարող է բողոքարկվել դատական կարգով` ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Ուսումնական հաստատություններն իրենց շրջանավարտներին պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (վկայական, դիպլոմ) տալու իրավունք են ձեռք բերում իրենց պետական հավատարմագրման պահից: Հավատարմագրման մասին նախարարի հրամանի արձակումից հետո 5-օրյա ժամկետում ուսումնական հաստատությանը տրվում է պետական հավատարմագրման վկայական: Վկայականի ձևը հաստատում է Նախարարությունը:

12. Պետական հավատարմագրման վկայականի ձևաթղթերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:

13. Պետական հավատարմագրման վկայականը չի թույլատրվում օտարել:

14. Ծառայությունը պետական հավատարմագրման մասին տեղեկությունը հրապարակում է մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

15. Պետական հավատարմագրման պայմանները պահպանելու նպատակով Ծառայությունն իրավասու է ուսումնական տարվա ընթացքում ոչ ավելի, քան մեկ անգամ ատեստավորելու ուսումնական հաստատությունը` ԼՂՀ կառավարության սահմանված կարգով:

16. Պետական հավատարմագրման համար նախատեսված փորձաքննության, պետական քննությունների, գործուղման, տեղեկատվություն տալու և այլ ծախսերը, անկախ ատեստավորման գործընթացի արդյունքից, պայմանագրային կարգով հատուցում է ուսումնական հաստատությունը:

17. Եթե ուսումնական հաստատությունը խախտել է սույն կարգով սահմանված պայմաններից որևէ մեկը, ապա Ծառայության կողմից այն նախազգուշացվում է:

Նախազգուշացման հիմք կարող են հանդիսանալ նաև`

ա/ Ծառայություն ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերումը,

բ/ հավատարմագրման պահանջների խախտումների հայտնաբերումը:

18. Ուսումնական հաստատությունը պարտավոր է մեկամսյա ժամկետում վերացնել սույն կարգի 17-րդ կետում նշված խախտումները և դրանց վերացման մասին հայտնել Նախարարությանը` ներկայացնելով հիմնավորող փաստաթղթեր:

 

III. ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ

 

19. Նախարարությունը Ծառայության ներկայացմամբ կարող է ուժը կորցրած ճանաչել պետական հավատարմագրումը, եթե`

ա/ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցվել է ուսումնական հաստատության գործունեությունը,

բ/ հավատարմագրված մասնագիտությունների գծով անընդմեջ 2 տարի սովորողների 50 տոկոսը կրկնակի բացասական են ատեստավորվել,

գ/ նախազգուշացման համար հիմք հանդիսացող խախտումները սահմանված ժամկետում չեն վերացվել.

դ/ լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել,

ե/ ուսումնական հաստատության կողմից ներկայացված փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ տեղեկություններ:

20. Ծառայությունը պետական հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելու մասին Նախարարի հրամանը հրապարակում է մամուլում կամ զանգվածային լրատվության միջոցներով:

21. Ուսումնական հաստատությունը պետական հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելու մասին Նախարարի հրամանը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում պարտավոր է իր ստացած պետական հավատարմագրման վկայականը վերադարձնել Ծառայություն:

22. Պետական հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելու մասին Նախարարի հրամանը կարող է բողոքարկվել դատական կարգով` ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

23. Ուսումնական հաստատությունը պետական հավատարմագրման վկայականը կորցնելու դեպքում դիմում է Նախարարություն, որը 15-օրյա ժամկետում տալիս է «Կրկնօրինակ» նշագրմամբ պետական հավատարմագրման նոր վկյական, որի համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով և չափերով:

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2001թ. մարտի «6»-ի

թիվ 52 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ԼՂՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման և հավատարմագրման ծառայության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետև` Նախարարություն) «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայությունը» (այսուհետև` Ծառայություն) Նախարարության մշտական գործող մարմին է, որը ստեղծվել է «Կրթության մասին» ԼՂՀ օրենքի համաձայն:

2. Ծառայության գործունեությունը իրականացվում է ԼՂՀ օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

3. Միջպետական կապերի շրջանակներում ծառայությանը հնարավորություն է ընձեռվում միասնական կրթական չափանիշների ապահովմանն ուղղված օժանդակություն ստանալու ՀՀ և ԱՊՀ երկրների համապատասխան գիտակրթական հաստատություններից և կառույցներից:

 

II. Ծառայության գործունեության նպատակը, հիմնական խնդիրներն ու գործառույթները

 

4. Ծառայության գործունեության հիմնական նպատակը կրթական գործունեության լիցենզավորման, ուսումնական հաստատություններում ուսուցման որակի գնահատման և դրանց հավատարմագրման համար եզրակացություն տալն է:

5. Ծառայության հիմնական խնդիրներն են`

ա/ ոչ պետական կրթական հաստատության կրթական գործունեության լիցենզավորման մասին, փորձաքննության արդյունքի հիման վրա, Նախարարին եզրակացություն ներկայացնելը,

բ/ պետական և ոչ պետական միջին մասնագիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման մասին, փորձաքննության արդյունքի հիման վրա, Նախարարին եզրակացություն ներկայացնելը,

գ/ ուսումնական հաստատությունների կողմից լիցենզավորման պայմանները, ուսուցման որակը կամ կրթական չափորոշիչների պահանջները չապահովելու մասին, պարբերական ատեստավորումների արդյունքների հիման վրա, Նախարարին եզրակացություն ներկայացնելը:

6. Իր հիմնական խնդիրներն իրականացնելու համար Ծառայությունը սահմանված կարգով`

ա/ իրականացնում է իրավաբանական անձի ներկայացրած փաստաթղթերում առկա տվյալների լիցենզավորման պայմաններին համապատասխանության փորձաքննություն,

բ/ եզրակացություն է ներկայացնում Նախարարին կրթական գործունեության լիցենզիա տալու մասին,

գ/ կազմակերպում է ուսումնական հաստատություններում ուսուցման որակի փորձաքննություն (թեստավորում, ստուգողական աշխատանքներ, դասալսումներ և այլն),

դ/ փորձաքննության արդյունքների հիման վրա եզրակացություն է ներկայացնում Նախարարին ուսումնական հաստատությանը պետական հավատարմագիր տալու մասին,

ե/ ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ ատեստավորում է հավատարմագրված ուսումնական հաստատությունը,

զ/ եզրակացություն է ներկայացնում Նախարարին լիցենզիան կամ հավատարմագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին,

է/ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակում է տեղեկություններ լիցենզիա կամ պետական հավատարմագիր տալու և լիցենզիան կամ հավատարմագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին:

 

III. Ծառայության իրավասությունը

 

7. Ծառայության իրավունակությունը ծագում է նրա կանոնադրության հաստատման պահից:

8. Ծառայության իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

9. Ծառայությունը սույն կանոնադրության նպատակներին համապատասխան, Նախարարության անունից կարող է ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված քաղաքացիական պարտականություններ:

Ծառայությունն իր քաղաքացիական իրավունքները, ներառյալ դրա պաշտպանության իրավունքը, իրականացնում է Նախարարության հայեցողությամբ` նրա անունից:

10. Ծառայության պարտավորությունների համար, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Նախարարությունը:

11. Ծառայությունը պարտավոր է`

ա/ սահմանված կարգով կազմել և ներկայացնել հաշվետվություններ,

բ/ ապահովել կազմակերպության փաստաթղթերի (կազմակերպության կանոնադրություն, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթեր, կազմակերպության ներքին փաստաթղթեր, տարեկան հաշվետվություններ, նիստերի արձանագրություններ, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) պահպանումը:

 

IV. Ծառայության կառավարումը

 

12. Ծառայության կառուցվածքը և կազմը որոշում է Նախարարությունը:

13. Ծառայության կանոնադրությունը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

14. Ծառայության բարձրագույն ղեկավար պաշտոնատար անձը ծառայության պետն է:

15. Ծառայության պետը գործում է սույն կանոնադրության համաձայն:

16. Ծառայության պետը`

ա/ կազմում և հաստատման է ներկայացնում Ծառայության աշխատանքային պլանները և ժամանակացույցը,

բ/ պատասխանատու է Ծառայության աշխատանքի կազմակերպման համար,

գ/ իր իրավասության շրջանակներում տալիս է առաջադրանքներ և ցուցումներ, կատարում է աշխատանքի բաժանում մասնագետների միջև,

դ/ իրականացնում է Նախարարի Հանձնարարականներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

17. Ծառայության պետը ի պաշտոնե նախարարության պաշտոնատար անձ է, Նախարարության կոլեգիայի անդամ:

18. Ծառայության պետի բացակայության դեպքում նրա պարտականությունները իր վրա է վերցնում տեղակալը:

 

V. Ծառայության գործունեության դադարումը

 

19. Ծառայության գործունեությունը կարող է դադարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: