ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի կառուցվածքը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի թիվ 84 որոշման 2-րդ հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնի 1-ին կետը և 2-րդ կետի թվագրումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 278 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«15» ապրիլի 2008թ.
թիվ 282 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը (այսուհետ՝ կենտրոն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության (այսուհետ` նախարարություն) կազմում գործող ոչ կառավարչական հիմնարկ է, որն oրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում` հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
2. Կենտրոնը ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Կենտրոնը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի (այսուհետ` նախարար ) ներկայացմամբ:
3. Կենտրոնի լիազորությունները սահմանվում են օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով և սույն կանոնադրությամբ:
4. Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Կենտրոնն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Կենտրոնն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
II. ԿԵՆՏՐՈՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Կենտրոնի նպատակները և խնդիրներն են`
ա) բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում ծառայությունների մատուցումը` բժշկասոցիալական փորձաքննության իրականացման` անձին հաշմանդամ ճանաչելու, անձի հաշմանդամության խմբի որոշման, հաշմանդամության պատճառական կապի, տևողության և վաղեմության ժամկետների սահմանման, հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի մշակման, սոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերի որոշման ապահովումը.
բ) հաշմանդամների հաշվառման համակարգի ձևավորման, հաշմանդամության վիճակի, շարժի և հաշմանդամություն առաջացնող պատճառների ուսումնասիրման, վերլուծության ապահովումը:
III. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Կենտրոնն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) անձին ճանաչում է հաշմանդամ, սահմանում հաշմանդամության խումբը, պատճառական կապը, տևողությունը և վաղեմության ժամկետը: Որոշում է սոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձեւերը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրում է երկարացնել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետները.
բ) որոշում է հաշմանդամի աշխատանքի պայմանները, բնույթը, տալիս է երաշխավորագիր հաշմանդամին համապատասխան աշխատանք կատարելու վերաբերյալ.
գ) որոշում է անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը (տոկոսներով)` կապված աշխատանքային խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ խաթարման հետ, իրավապահ, ինչպես նաև այլ շահագրգիռ մարմինների հարցման դեպքում` ընդհանուր աշխատունակության կորստի տոկոսը.
դ) որոշում է անձի մահվան պատճառական կապն արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու և այլ հանգամանքների հետ.
ե) կազմում է հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիրը, որոշում բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական միջոցառումների տեսակները և ծավալները, աջակցում դրանց իրականացմանը և գնահատում արդյունավետությունը.
զ) մասնակցում է բժշկասոցիալական փորձաքննություն անցած հաշմանդամների տվյալների շտեմարանի ստեղծմանը և աջակցում հաշմանդամների տվյալների հաշվառման պետական համակարգի ձևավորմանը.
է) ուսումնասիրում և վերլուծում է հաշմանդամության վիճակը, շարժը և հաշմանդամություն առաջացնող պատճառները, մասնակցում հաշմանդամության կանխարգելման ծրագրերի մշակմանը.
ը) խորհրդատվություն և եզրակացություն է տալիս առողջապահական կազմակերպություններին, սոցիալական ծառայությունների տարածքային մարմիններին` հաշմանդամին բուժվերականգնողական, մասնագիտական կողմնորոշման, որոշակի աշխատանքի ցուցված կամ հակացուցված լինելու, ուսման, վերաորակավորման, տնային սպասարկման անհրաժեշտության և այլ հարցերի վերաբերյալ.
թ) oրենքով սահմանված կարգով համապատասխան զինվորական կոմիսարիատներին հայտնում է հաշմանդամ ճանաչված զինապարտների մասին.
ժ) բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց տրամադրում է խորհրդատվական oգնություն.
ժա) բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց, անհրաժեշտության դեպքում, ուղեգրում է լրացուցիչ բժշկական հետազոտման.
ժբ) անհրաժեշտության դեպքում առողջապահական կազմակերպություններից, գործատուներից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահանջում է փորձաքննություն անցնող անձի բժշկական, աշխատանքի բնույթի և պայմանների վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր, ինչպես նաև տեղերում ուսումնասիրում է փորձաքննություն անցնող անձի աշխատանքի պայմաններն ու բնույթը.
ժգ) իրականացնում է մոնիտորինգ հաշմանդամների վերականգնողական միջոցառումների իրագործման, աշխատանքային պայմանների, բնույթի, հաշմանդամներին համապատասխան աշխատանքի տեղավորելու նկատմամբ.
ժդ) տալիս է եզրակացություն հաշմանդամների վերականգնողական պարագաների տրամադրման, հաշմանդամների վերին և ստորին վերջույթների առաջին անգամ, ինչպես նաև սահմանված ժամկետներից շուտ պրոթեզավորման և օրթեզավորման մասին.
ժե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով, ընտրված տեղեկատվական բազա շահագործող կազմակերպություն է ներկայացնում տեղեկատվություն նախորդ ամսում վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված պարագաների կարիք ունեցող հաշմանդամների մասին:
(8-րդ կետը փոփ. 29.01.2009 N 47-Ն)
IV. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Կենտրոնը կառավարում և նրա գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնում է նախարարը:
10. Կենտրոնի անմիջական ղեկավարումն իրականացնում է կենտրոնի տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը: Կենտրոնի տնօրենը անմիջականորեն ենթակա և հաշվետու է նախարարին:
11. Կենտրոնի տնօրենն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Նախարարը օրենքով և նախարարության կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ժանաչում կենտրոնի տնօրենի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հանձնարարականները, կարգադրություններն ու ցուցումները:
12. Կենտրոնի տնօրենը պատասխանատու է բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց oրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:
13. Կենտրոնի տնօրենը`
ա) ղեկավարում է կենտրոնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է կենտրոնի առջև դրված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման համար, անհրաժեշտության դեպքում, վերադասության կարգով հանձնարարում է իրականացնել հսկողական վերափորձաքննություն.
բ) առաջարկություններ է ներկայացնում նախարարին oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է ցուցումներ և հանձնարարականներ.
դ) իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ՝ կենտրոնի աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
ե) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
ը) լսում է կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
թ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ կենտրոնի կառուցվածքի, աշխատողների թվի մասին.
ժ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժա) իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(13-րդ կետը լրաց. 27.09.2011 N 708-Ն)
14. Կենտրոնի տնօրենը կարող է ունենալ խորհրդական-կենտրոնի փորձագետ:
15. Կենտրոնի տնօրենի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում, նրան փոխարինելու հարցը կարգավորվում է նախարարի հրամանով:
V. ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
16. Oրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով կենտրոնին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
17. Կենտրոնն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:
18. Կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական աշխատանք կատարողներ են: Նրանց աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է նախարարը` կենտրոնի տնօրենի առաջարկությամբ:
19. Կենտրոնի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«15» ապրիլի 2008թ.
թիվ 282 որոշման |
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ
Կառուցվածքային ստորաբաժանումներ
Փորձաքննական և վերականգնողական ծրագրերի բաժին
Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |