ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
2 նոյեմբերի 2018թ. |
N 880-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 507 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 282 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն հրամանագրին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 21-ի «Տուժած անձանց արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ մահվան պատճառական կապը որոշելու կարգը հաստատելու մասին» N 507 որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) 2-րդ կետի 1-ին նախադասությունում «որոշում են մահացածի վերջին հաշվառման վայրն սպասարկող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինը (այսուհետ` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով) և կառուցվածքային ստորաբաժանումը» բառերը փոխարինել «որոշում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը՝ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) ու փորձաքննական և վերականգնողական ծրագրերի բաժնի միջոցով» բառերով, 2-րդ նախադասությունում «ժամանակ» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքները վերացնելու աշխատանքներին մասնակցած զինծառայողի)» բառերով, 3-րդ նախադասությունից հանել «բժշկասոցիալական փորձաքննական» բառերը, իսկ «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) տարած հիվանդությունների, կրած վնասվածքների և խեղումների փաստը հավաստող կամ ռազմաբժշկական փաստաթղթերից մեկը, կամ զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքը 1986 թվականի ապրիլի 26-ից մինչև 1987 թվականի դեկտեմբերի 31-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների կատարման ժամանակ զինվորական ծառայողական պարտականությունները կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (նախկինում` բժշկական ճառագայթաբանության գիտահետազոտական ինստիտուտ) տված փաստաթուղթը կամ միջգերատեսչական փորձաքննության խորհրդի եզրակացությունը հիվանդության պատճառական կապի մասին,».
2) 3-րդ կետում «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի ղեկավարն» բառերը փոխարինել «Հանձնաժողովի նախագահն» բառերով.
3) 4-6-րդ կետերից հանել «բժշկասոցիալական փորձաքննական» բառերը.
4) 6-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն, որը կառուցվածքային ստորաբաժանման» բառերը փոխարինել «նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոն, որը փորձաքննական և վերականգնողական ծրագրերի բաժնի» բառերով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 15-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոն ստեղծելու, կենտրոնի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 282 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման վերնագրում, 1-2-րդ կետերում, որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի վերնագրում, 2-րդ կետում, որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի վերնագրում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով.
2) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի`
ա. 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը (այսուհետ՝ կենտրոն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության (այսուհետ՝ նախարարություն)» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը (այսուհետ՝ կենտրոն) նախարարության» բառերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը՝ «Արցախի Հանրապետության» բառերով,
բ. 2-6-րդ, 8-րդ, 11-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով,
գ. 8-րդ կետի «ա» ենթակետից հանել «և վաղեմության ժամկետը» բառերը,
դ. 8-րդ կետի «գ» ենթակետից հանել «, իրավապահ, ինչպես նաև այլ շահագրգիռ մարմինների հարցման դեպքում՝ ընդհանուր աշխատունակության կորստի տոկոսը» բառերը,
ե. 8-րդ կետի «ը» ենթակետում «կազմակերպություններին,» բառից հետո լրացնել «զբաղվածության գործակալությանը,» բառերը, իսկ «սոցիալական ծառայությունների տարածքային մարմիններին» բառերը փոխարինել «նախարարության աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններին» բառերով,
զ. 8-րդ կետի «ժգ» ենթակետում «տեղավորելու» բառից հետո լրացնել «(համաձայն կենտրոնի տված երաշխավորագրերի)» բառերը,
է. 13-րդ կետի «գ» ենթակետում «հանձնարարականներ» բառից հետո լրացնել «, առանց լիազորագրի հանդես է գալիս կետրոնի անունից, ինչպես նաև տալիս է կենտրոնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |