Համարը 
N 507
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.12.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
21.12.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԽԵՂՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ, ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԱԿԱՆ ԿԱՊԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"21" դեկտեմբերի 2004թ.

 N 507

ք.Ստեփանակերտ

 

ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԽԵՂՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ, ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԱԿԱՆ ԿԱՊԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տուժած անձանց արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ մահվան պատճառական կապը որոշելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2004թ. դեկտեմբերի 21-ի

թիվ 507 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԽԵՂՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ, ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԱԿԱՆ ԿԱՊԸ ՈՐՈՇԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է տուժած անձանց արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ մահվան պատճառական կապը (այսուհետ` մահվան պատճառական կապ) որոշելու կարգը:

2. Մահվան պատճառական կապը որոշում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը՝ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) ու փորձաքննական և վերականգնողական ծրագրերի բաժնի միջոցով: Մահվան պատճառական կապը սահմանվում է, երբ մահվան պատճառ են հանդիսացել արտադրական խեղումը, մասնագիտական հիվանդությունը, ռազմաճակատում գտնվելու կամ զինվորական ծառայության ժամանակ (այդ թվում՝ Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքները վերացնելու աշխատանքներին մասնակցած զինծառայողի) տարած հիվանդությունը, կրած վնասվածքը, խեղումը կամ դրանց անմիջական բարդությունը, խորացումը: Մահացածի ընտանիքի չափահաս անդամը կամ անչափահաս անդամի օրինական ներկայացուցիչը, անկախ ժամանակաշրջանից, մահվան պատճառական կապը սահմանելու համար հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում,

բ) կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կամ զինվորական կոմիսարիատի կողմից տրված ուղեգիր, որտեղ նշվում է ուղեգրման նպատակը,

գ) մահվան վկայական,

դ) տարած հիվանդությունների, կրած վնասվածքների և խեղումների փաստը հավաստող կամ ռազմաբժշկական փաստաթղթերից մեկը, կամ զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքը 1986 թվականի ապրիլի 26-ից մինչև 1987 թվականի դեկտեմբերի 31-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների կատարման ժամանակ զինվորական ծառայողական պարտականությունները կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (նախկինում` բժշկական ճառագայթաբանության գիտահետազոտական ինստիտուտ) տված փաստաթուղթը կամ միջգերատեսչական փորձաքննության խորհրդի եզրակացությունը հիվանդության պատճառական կապի մասին,

ե) բժշկական քարտ (առկայության դեպքում):

(2-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 02.11. 2018 N 880-Ն)

3. Հանձնաժողովի նախագահն ուսումնասիրում է ներկայացված դիմումը, պարզում սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերի առկայությունը և մեկշաբաթյա ժամկետում նշանակում բժշկասոցիալական փորձաքննության վայրը, օրը և ժամը` դրա մասին տեղեկացնելով դիմումատուին:

(3-րդ կետը փոփ. 02.11. 2018 N 880-Ն)

4. Ներկայացված փաստաթղթերի և հաշմանդամության սահմանման մասին բժշկասոցիալական փորձաքննության ակտի (առկայության դեպքում) հիման վրա, մանրակրկիտ վերլուծությունից հետո, հաշվի առնելով ախտաբանական գործընթացի յուրահատկությունները, հանձնաժողովն ընդունում է որոշում, որով հաստատում կամ ժխտում է մահվան պատճառը` կապված արտադրական վնասվածքի կամ մասնագիտական հիվանդության, կամ ռազմաճակատում գտնվելու, կամ զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ` պայմանավորված պատճառահետևանքային կապի առկայությամբ կամ բացակայությամբ, և մահացածի ընտանիքի չափահաս անդամին կամ անչափահաս անդամի օրինական ներկայացուցչին հանձնում սահմանված ձևի տեղեկանք:

(4-րդ կետը փոփ. 02.11. 2018 N 880-Ն)

5. Բժշկասոցիալական փորձաքննության արդյունքները գրանցվում են բժշկասոցիալական փորձաքննության ակտում և համապատասխան գրանցամատյանում, որոնք ստորագրում են բժշկասոցիալական փորձաքննությանը մասնակցած բոլոր մասնագետները և վավերացնում հանձնաժողովի կնիքով:

(5-րդ կետը փոփ. 02.11. 2018 N 880-Ն)

6. Մահացածի ընտանիքի չափահաս անդամը կամ անչափահաս անդամի օրինական ներկայացուցիչը  հանձնաժողովի ընդունած որոշմանը չհամաձայնելու դեպքում այն կարող է բողոքարկել վերադասության կամ դատական կարգով: Վերադասության կարգով բողոքարկման մասին դիմումն ստանալիս` հանձնաժողովի նախագահը փաստաթղթերը` դիմումի հետ միասին, մեկշաբաթյա ժամկետում ներկայացնում է նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոն, որը փորձաքննական և վերականգնողական ծրագրերի բաժնի միջոցով` ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում իրականացնում է վերափորձաքննություն և ընդունում որոշում:

(6-րդ կետը փոփ. 02.11. 2018 N 880-Ն)

(Հավելվածը փոփ., լրաց., խմբ. 02.11. 2018 N 880-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան